Կինոարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինոարվեստ

Կինոարվեստ, արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հստակ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանումը։ Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերական - լուսանկարչական բնույթը և մոնտաժն են։ Կինոնկարի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, որը միավորում են՝ սցենարի հեղինակ դրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարիչի, կոմպոզիտորի և այլոց աշխատանքը։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կինեմատոգրաֆիա


Կինեմատոգրաֆիա, շարժանկար - մշակույթի և տնտեսության բնագավառ է, որն ապահովում է կինոնկարների արտադրությունը և դրանց ցուցադրումը։ Հաճախ կինեմատոգրաֆիան փոխարինվում է «կինեմատոգրաֆ» տերմինով։ Որպես արվեստի առավել մասսայական տեսակ, քաղաքական և գիտական պրոպագանդայի հզոր միջոց է։ Կինոնկարների արտադրությունը կենտրոնացված է կինոստուդիաներում։ Կինոժապավենների և կինոսարքավորումների պատրաստումով զբաղվում է կինոարդյունաբերությունը։ Ֆիլմերը ցուցադրվում են կինոթատրոններում, հեռուստացույցով, ձայնագրություններով։

Խաղարկային կինոյի ժանրերը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խաղարկային կինոյի ժանրերը


Կինոնկարների ձևերը[խմբագրել]

  • Խաղարկային (գեղարվեստական)
  • Ոչ խաղարկային (փաստա - վավերագրական)
  • Անիմացիոն (մուլտիպլիկացիոն)
  • Հեռուստատեսային
  • Գիտական
  • Ուսումնական

Արտաքին հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]