Մոխրոտիկը (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մոխրոտիկը (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Մոխրոտիկը
Cinderella
Золушка 2015.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՖանտաստիկա
մելոդրամա
դրամա
արկածային
ՀիմքՄոխրոտիկը[1] և Cendrillon[2]
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔենեթ Բրանա
ՊրոդյուսերԴեյվիդ Բարրոն
Սցենարի հեղինակՔրիս Վայց
ԴերակատարներԼիլի Ջեյմս
Քեյթ Բլանշետ
Ռիչարդ Մեդդեն
Հելենա Բոնհեմ Քարթեր
Նոնսո Անոզի
ՕպերատորՀարիս Զամբարլուկոս
ԵրաժշտությունՊատրիկ Դոյլ
ՄոնտաժՄարտին Ուոլշ[2]
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրPinewood Studios[2], Անգլիա[2] և Հեմփթոն Քորթ[1]
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն105 րոպե
Բյուջե95 մլն դոլլար
Շահույթ542 308 150 դոլլար
MPAA վարկանիշ7.10
IMDbID 1661199
Պաշտոնական կայքէջ
Cinderella (2015 film) Վիքիպահեստում

Մոխրոտիկը (անգլ.՝ Cinderella), ամերիկյան գեղարվեստական, ռոմանտիկ, ֆանտաստիկ ֆիլմ, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի կինոընկերության կողմից։ Ֆիլմի ռեժիսորն է Քենեթ Բրանան, սցենարի հեղինակ՝ Քրիս Վայց։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Լիլի Ջեյմսը, Քեյթ Բլանշետը, Ռիչարդ Մեդդենը, Հելենա Բոնհեմ Քարթերը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 13-ին[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլա անունով երիտասարդ աղջկա հայրը ամուսնանում է երկրորդ անգամ, և շուտով Էլլան մնում է տանը չար ու նախանձ նոր հարազատների հետ՝ խորթ մոր՝ լեդի Թրեմեյնի և նրա երկու դստրերի՝ Անաստասիայի և Դրիզելլայի։ Տան տիրուհուց Էլլան դառնում է տան սպասուհի։ Մոխրի ու աշխատանքի մեջ կորած նա ստանում է Մոխրոտ անունը։ Ինչ խոսք՝ բավականին դաժան ու տխուր է դառնում Մոխրոտի կյանքը։ Սակայն նա այնքան բարի ու լավատես է, որ երբեք չի վհատվում ու չի կորցնում իր մեջ եղած գեղեցկությունն ու բարությունը։ Նա միշտ մտածում է լուսավորի մասին, և հենց դա էլ օգնում է իրեն։

Անտառում բոլորովին պատահական հանդիպումը ` մի երիտասարդի հետ, ամբողջությամբ փոխում է Էլլայի կյանքը: Նա չի էլ ենթադրում, որ երիտասարդը արքայազն է: Ւսկ այն, որ բարի փերին շուտով ամբողջությամբ փոխելու է նրա կյանքը, իհարկե հրաշք է:

«Մոխրոտը» նոր ֆիլմը հիացնում է գեղեցկությամբ ու փայլով։ Այստեղ ամեն ինչ ճոխ ու գեղեցիկ է։ Հեքիաթը վերածվել է հետաքրքիր մի ֆիլմի, որի ամբողջական դիտումը նվիրելու է լուսավոր զգացողություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիլի Ջեյմս - Մոխրոտիկ[4][5]
  • Քեյթ Բլանշետ - Լեդի Թրեմեյն[6][7]
  • Ռիչարդ Մեդդեն - Արքայազն Քիթ[8][9]
  • Հելենա Բոնեմ Քարթեր - Փերի-կնքամայր[10][11]
  • Նոնսո Անոզի - Գլխավոր հրամանատար
  • Ստելլան Սկորսգարտ - էրցհերցոգ
  • Սոֆի Մակշերա - Դրիզելլա Թրեմեյն
  • Հոլիդեյ Գրենջեր - Անաստասիա Թրեմեյն
  • Դերեկ Ջեկոբի - Արքա
  • Բեն Չապլին - Մոխրոտիկի հայրը
  • Հեյլի Էտվելլ - Մոխրոտիկի մայրը

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրոտիկը» ֆիլմը նկարահանվել է «Pinewood Studios» անգլիական ստուդիայի տաղավարներում, որտեղ հրաշալի նախշազարդերի շնորհիվ հանդիսատեսի առջև բացվում են Անգլիայի տարբեր տեսարաններ։

Այս ֆիլմում հնարավոր չէ չզարմանալ։ Զարմացնում է ճոխությունն ու գեղեցկությունը։ Ամրոցի և պարահանդեսի տեսարանների վրա աշխատելով՝ նկարիչ Դանտե Ֆերետտին օգտագործել է տարբեր ճարտարապետական ոճեր։ «Ավելի շատ հիմնվել եմ 16, 17, 18-րդ դարերի եվրոպական ճարտարապետական ոճերի հիման վրա»,- նշում է Ֆերետտին։ Իսկապես տեսարանները հրաշալի են։ Պարահանդեսի համար նախատեսված սրահը հսկայական է. այն ունի 45 մ երկարություն և 32 մ լայնություն։ Սրահը նկարահանումների ժամանակ ամբողջությամբ զբաղեցրել է ամենամեծ տաղավարը։ Մարմարե հատակը, հսկայական աստիճանը, վարագույրները կարվել են 1800 մ կտորով։ Ֆիլմում օգտագործվել են 17 ահռելի ջահեր, որոնք հատուկ ֆիլմի համար պատրաստվել են Իտալիայում՝ հատուկ վարպետների կողմից։ Պատերի համար ֆիլմի հեղինակներն օգտագործել են ավելի քան 3600 մետր փիրուզագույն թավիշ, 16 000 մ արհեստական մետաքս։

Ոչ պակաս գեղեցիկ է նաև փերու զգեստը, որը կարվել է 120 մ կտորով, 400 լուսադիոդով և Սվարովսկու հազար բյուրեղներով։ Այս զգեստի լայնությունը մոտ 120 սանտիմետր է[12]:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոխրոտիկի դերում մենք տեսնում ենք Լիլի Ջեյմիսն, սակայն նախքան այս դերասանուհին, դերն առաջարկվել էր Էմմի Ուոթսոնին, ով հրաժարվել է նկարահանումներից։
  • Մոխրոտիկի զգեստների համար օգտագործվել է ավելի քան 240 մ կտոր և 10000 Սվարովսկու բյուրեղիկներ։ Նկարահանումների համար կարվել է 9 միանման շոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Walt Disney Company Cinderella Press Kit
  2. 2,0 2,1 2,2 2,3 DISNEY'S LIVE ACTION "CINDERELLA" BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY IN LONDON — 2013.
  3. «Disney Dates ‘Cinderella’ For March 2015»։ deadline.com։ հունիսի 24, 2013։ Վերցված է հունիսի 25, 2013 
  4. Marc Graser (2013-04-30)։ «Lily James to Star in Disney’s ‘Cinderella’»։ Variety։ variety.com։ Վերցված է 2014-07-05 
  5. Matt Goldberg (2013-05-01)։ «DOWNTON ABBEY’s Lily James to Play Title Role in Kenneth Branagh’s Live-Action CINDERELLA»։ Collider։ collider.com։ Վերցված է 2014-07-05 
  6. Borys Kit, Philiana Ng (2012-11-27)։ «Cate Blanchett in Negotiations to Play Evil Stepmother in Disney's 'Cinderella'»։ The Hollywood Reporter։ www.hollywoodreporter.com։ Վերցված է 2014-11-20 
  7. Dominic Patten (2012-11-27)։ «Cate Blanchett Poised To Join Disney’s New ‘Cinderella’»։ Deadline.com։ deadline.com։ Վերցված է 2014-11-20 
  8. Sophie Schillaci (2013-05-08)։ «Disney Casts 'Game of Thrones' Actor as 'Cinderella's' Prince»։ The Hollywood Reporter։ www.hollywoodreporter.com։ Վերցված է 2014-07-05 
  9. Kristy Puchko (2013-05-08)։ «Game Of Thrones' Richard Madden Will Be Cinderella's Prince Charming»։ Cinema Blend։ www.cinemablend.com։ Վերցված է 2014-07-05 
  10. Borys Kit (2012-06-20)։ «Helena Bonham Carter to Play Fairy Godmother in Disney's 'Cinderella' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ www.hollywoodreporter.com։ Վերցված է 2014-07-06 
  11. Tim Walker, Richard Eden (2012-06-22)։ «Helena Bonham Carter is cast as fairy godmother in Kenneth Branagh's Cinderella»։ The Telegraph։ www.telegraph.co.uk։ Վերցված է 2014-07-06 
  12. «DISNEY'S LIVE ACTION "CINDERELLA" BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY IN LONDON»։ The Walt Disney Company։ The Walt Disney Studios։ սեպտեմբերի 23, 2013։ Վերցված է սեպտեմբերի 23, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]