Մոխրոտիկը (մուլտֆիլմ, 1950)
«Մոխրոտիկը» (անգլ.՝ Cinderella), ամերիկյան լիամետրաժ, երաժշտական, անիմացիոն ֆիլմ, ստեղծված «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից, 1950 թվականին՝ Շառլ Պերոյի համանուն հեքիաթի հիման վրա։ Դիսնեյ ստուդիան մուլտֆիլմի վրա ծախսել է 2.5 միլիոն դոլար և 6 տարի ժամանակ (1944-1950 թթ.)։ Ֆիլմի համար գրվել է 6 երգ, որոնք կապված են սյուժեի հետ և ընդգծում են առավել կարևոր տեսարանները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Մոխրոտիկ անունով մի աղջիկ է, որն ապրում է իր հարազատ հոր, խորթ մոր և երկու խորթ քույրերի հետ։ Հոր մահից հետո խորթ մայրը ցույց է տալիս իր ողջ ատելությունը դեպի Մոխրոտիկը և նրան դարձնում է իրենց տան սպասուհին։ Օր օրի Մոխրոտիկն ավելի էր գեղեցկանում և բացի դրանից նա ուներ չափազանց բարի սիրտ և հոգի։ Նա ուներ շատ ընկերներ, որոնք կենդանիներ էին։ Մի օր թագավորը հրաման է տարածում, որ թագավորության բոլոր երիտասարդ աղջիկները պետք է գան պալատ, որպեսզի արքայազնը ընտրի իր ապագա կնոջը։ Մոխրոտիկը ևս ստանում է հրավեր, բայց խորթ մայրն ասում է, որ նա կարող է մասնակցել պարահանդեսին միայն այն ժամանակ, երբ կմաքրի ամբողջ տունը և կգտնի իր համար համապատասխան զգեստ։ Զգեստի հարցը լուծում են մկնիկները՝ կարելով նրա համար գեղեցիկ զգեստ։ Բայց քույրերը, տեսնելով այդ գեղեցիկ զգեստը, պատռում են այն և գնում պարահանդեսի իրենց մոր հետ։ Այդ ժամանակ հայտնվում է փերին և տալիս է մոխրոտիկին այն ամենը, ինչ որ պետք է պարահանդեսի համար։ Վերջացնելուց հետո փերին զգուշացնում է, որ կեսգիշերից հետո կախարդանքը կանհետանա։ Պարահանդեսի ժամանակ, երբ արքայազնը տեսնում է Մոխրոտիկին, անմիջապես բռնում է նրա ձեռքը և այլևս բաց չի թողնում։ Բայց շուտով մթնում է և դառնում կեսգիշեր։ Մոխրոտիկը, զարկերը լսելով, փախչում է՝ աստիճանների վրա թողնելով իր կոշիկը։ Արքան հրամայում է ամբողջ թագավորությունով փնտրել անհայտ գեղեցկուհուն կոշիկի միջոցով։ Հաջորդ առավոտյան թագավորությունում լուր է տարածվում, թե ում ոտքին եղավ կոշիկը, նա էլ կդառնա արքայազնի հարսնացուն։ Խորթ մայրը հասկանում է, որ այդ գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել և փակում է նրան սենյակում։ Մինչ երկու աղջիկները փորձում էին իրենց մեծ ոտքերին հարմարեցնել փոքրիկ կոշիկը, մկնիկները խորթ մոր գրպանից հանում են սենյակի բանալին և ազատում Մոխրոտիկին։ Մոխրոտիկը մտնում է հյուրասենյակ, որպեսզի փորձի կոշիկը, բայց խորթ մայրը կոտրում է այն։ Բայց պարզվում է, որ մյուս ոտքի կոշիկը դեռ Մոխրոտիկի մոտ էր։ Մուլտֆիլմը ավարտվում է հարսանիքի տեսարանով։
Խոսում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էյլին Վուդս - Մոխրոտիկ
- Էլիանոր Օդլի - Լեդի Դրեմեյն
- Ջիմմի ՄաքԴոնալդ - Ժակ, Գաս, Բրունո
- Լուիս Վան Ռութեն - արքա, դուքս
- Ուիլյամ Ֆիպս/Մայք Դուգլաս(վոկալ) - արքայազն
- Ռոդա Ուիլյամս - Դրիզելլա Դրեմեյն
- Լյուսիլ Բլիսս - Անաստասիա Դրեմեյն
- Վերնա Ֆելթոն - փերի
- Ջուն Ֆորեյ - Լյուցիֆեր
- Դոն Բարկլայ - սպասավոր
- Բեթի Լու Ջերսոն - պատմող
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոխրոտիկի մասին պատմող հեքիաթներ կան համարյա բոլոր մշակույթներում։ Ամենահին հեքիաթը չինականն է։ Դիսնեյի այս մուլտֆիլմը ստեղծվել է ֆրանսիական հեքիաթի հիման վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 39.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 93. — ISBN 978-0-517-55407-4
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 Cinderella — 1950.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 40.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 238. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 54. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 16. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ http://www.d-zine.se/filmer/askungen.htm
- ↑ https://www.filmratings.com/search-results/?cn=14083
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=28-Cinderella(չաշխատող հղում)
- http://www.rottentomatoes.com/m/1004186-cinderella/
- Դիսնեյի պաշտոնական կայքը
| ||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտիկը (մուլտֆիլմ, 1950)» հոդվածին։ |
| ||||||||||
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 1950 ֆիլմեր
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Շառլ Պերոյի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆիլմեր հարսանիքի մասին