Թուրը քարի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թուրը քարի մեջ
անգլ.՝ The Sword in the Stone
SwordInTheStone poster.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, հասունացման պատմություն, բադի մուվի, ավանդական մուլտֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ԿերպարներArthur?, Merlin?, Archimedes? և Madam Mim?
Գործողության վայրԱնգլիա և Լոնդոն
Դարաշրջան6-րդ դար և Միջնադար
Հիմնված էԹուրը քարի մեջ[1][2]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՎոլֆգանք Ռեյտերման[1][3][2]
ՍցենարիստԲիլ Պիտ[1][3][2]
ՀնչյունավորումԿառլ Սուենսոն[1][3][2], Ջունիոս Մեթյուս[1][3][2], Սեբաստիան Կաբոտ[1][3][2], Rickie Sorensen?[1][3][2], Richard Reitherman?[1][2], Robert Reitherman?[1][2], Նորման Էլդեն[1][3][2], Մարթա Ուենթուորթ[1][3][2], Ալան Նապյե[1][3][2], Տուրլ Ռեյվենսկրոֆտ[4], Ջիմմի ՄաքԴոնալդ[4], Ginny Tyler?[1][3][2], Barbara Jo Allen?[1][3], Մել Բլանկ[4], Fred Darian?[4], Tudor Owen?[4] և Մելոմեն[1]
ՊատմողՍեբաստիան Կաբոտ
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[2]
Գործադիր պրոդյուսերՔեն Փեթերսոն[1][3][2]
ԵրաժշտությունՋորջ Բրունս[1][3][2], Ռիչարդ Շերման[1][3][2] և Ռոբերթ Շերման[1][3][2]
ԽմբագիրԴոնալդ Հալիդեյ[1][2]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[2]
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[1][3]
Տևողություն75 րոպե[5][3]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականդեկտեմբերի 25, 1963[6][5]
ԱռաջադրումAcademy Award for Best Score, Adaptation or Treatment?
Շահույթ4 500 000 ԱՄՆ դոլար[5]

Թուրը քարի մեջ (անգլ.՝ The Sword in the Stone), Ֆենտեզի ժանրի մուլտֆիլմ։ Տերենս Հենբերի Ուայթի գրքի էկրանավորումն է, որի սցենարը վերափոխել է Բիլլ Փիթը։ ԱՄՆ-ում մուլտֆիլմը դրամարկղներում հավաքել է շուրջ 12 միլիոն դոլար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հիմքում ընկած է Արթուր արքայի մասին լեգենդը։ Ավելի ճիշտ մեզ ցուցադրում են, թե ով է եղել Արթուրը նախքան արքա դառնալը. հասարակ դրանիկ և հավաքարար, ընդհանուր առմամբ մանր գործերով զբաղվող տղա։ Երկրորդ ոչ պակաս հերոսը հրաշագործ Մեռլինն է՝ արքայի հավատարիմ խորհրդատուն։ Այստեղ նա կոմիկական կերպար է, անճոռնի իմաստուն։ Մեռլինի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ նա գիտի ոչ թե շատ, այլ ամեն ինչ, թե ինչ է եղել և ինչ է լինելու։ Օրինակ. երբ կանխագուշակում է, թե Մլակը (Արթուրին հենց այդպես են կոչում շրջապատում) պետք ուղիղ իմաստով ընկնի ներքև, ընկնելու տեղում Մեռլինը բազկաթոռ է տեղադրում։

Ֆիլմի վերջում ասպետական մրցախաղի ժամանակ Մլակին հանձնարարում են, որ վազի և բերի տանը մոռացած սուրը։ Սակայն այդժամ նա տեսնում է տարօրինակ մի սուր՝ մխրճված քարի մեջ, և որոշում է հենց դա տանել տանը մոռացածի փոխարեն։ Իսկ լեգենդը փաստում էր այն մասին, որ ով հանի թուրը քարից, կդառնա արքա։ Հենց այստեղ էլ բացում են Արթուրի իրական անունը և դերը, սակայն նա պատրաստ չէր այդքան կարևոր գործին և օգնություն է խնդրում Մեռլինից չլքել իրեն։ Վերջինս թռչում-գնում է՝ խոստանալով վերադառնալ և չլքել արքային։

Հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլլ Փիթի պատմությունը
  • Տ. Հ. Ուայթի գրքի էկրանիզացիան
  • Նկարիչ-անիմատորներ՝ Ֆրենկ Թոմաս, Միլտ Քալ, Օլլի Ջոնստոն, Ջոն Լոունսբերի
  • Հերոսների անիմացիան՝ Հել Քինգ, Էրիկ Լարսոն, Էրիկ Քլեվորտ, Ջոն Սիբլի, Գրիֆ Նորդբերգ, Հել Ամբրո, Դիք Լուկաս
  • Անիմացիայի էֆեկտները՝ Դեն ՄաքՄանուս, Ջեք Բոյդ, Ջեք Բաքլի
  • Հերոսների դիզայնը՝ Միլտ Քալ, Բիլ Փիթ
  • Լեյաուտ՝ Դոն Գրիֆֆիթ, Բեզիլ Դեվիդովիչ, Վենս Հերրի, Սիլվիա Քոբ, Դեյլ Բարնհարտ, Հոմեր Ջոնաս
  • Հետին ֆոնը՝ Ուոլտ Պերեգոյ, Բիլ Լայն, Ալ Դեմփսթեր, Էնթոնի Ռիզզո, Ռալֆ Հալլետ, Ֆիլ Մոտտոլա
  • Արտադրության ղեկավար՝ Քեն Փեթերսոն
  • Ձայնի ռեժիսոր՝ Ռոբերտ Օ. Կուկ
  • Խմբագիր՝ Դոնալդ Հելլիդեյ
  • Ձայնի խմբագիր՝ Էվելին Քեննեդի
  • Երաժշտությունը՝ Ջորջ Բրունս
  • Գործիքավորում՝ Ֆրանկլին Մարքս
  • Երգերը՝ Ռիչարդ Մ. Շերման, Ռոբերտ Բ. Շերման
  • Նկարիչ՝ Քեն Անդերսոն
  • Ռեժիսոր՝ Վոլֆգանգ Ռեյտերման

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մադամ Միմը հանդիսանում է «Դոնալդ պապիկը և հարևան տան կախարդուհին» դիաֆիլմի հերոսը։
  • Տեսարանը նման է «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությանը, երբ Արթուրին դիմավորում են շները։
  • Ֆիլմի սկզբում Մեռլինը ծխում է ծխամորճ, չնայած որ դեպքերը կատարվում են մեր թվարկության սկզբում։
  • Նախքան մուլտֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում ցուցադրվել է «Կարոտող ուրվականը» (1937)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]