Մառնի Նիքսոն
Մառնի Նիքսոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Ալտադենա, Լոս Անջելես շրջան |
Մահացել է | հուլիսի 24, 2016[4][1][2][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հոլիվուդի ավագ դպրոց |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, դերասանուհի, թատրոնի դերասանուհի և ghost singer |
Աշխատավայր | Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ |
Ամուսին | Էռնեստ Գոլդ |
Երեխաներ | Andrew Gold? |
Marni Nixon Վիքիպահեստում |
Մառնի Նիքսոն (անգլ.՝ Marni Nixon), ի ծնե՝ Մարգարետ Նիկսոն Մակիտրոն (անգլ.՝ Margaret Nixon McEathron, փետրվարի 22, 1930[1][2][3], Ալտադենա, Լոս Անջելես շրջան - հուլիսի 24, 2016[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի (սոպրանո), դերասանուհի և արտակադրային երգի կատարող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է «Թագավորն ու ես» (1956 թվական), «Վեսթսայդյան պատմություն» (1961 թվական) և «Իմ չքնաղ լեդին» (1964 թվական) մյուզիքլներում առաջատար դերասանուհիների կրկնօրինակումներով[5]։ 1965 թվականին Նիքսոնն առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ Ռոբերտ Ուայզնի «Երաժշտության ձայնը» մյուզիքլում նա կատարել է Սոֆիայի քրոջ դերը։
1969-1971 թվականներին դասավանդել է Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում, 1980 թվականից սկսած նաև Մոնտեսիտոյի Արևմուտքի երաժշտական ակադեմիայում[6]։ 1970-ականների վերջին նա եղոլ է Սիեթլում մանկական հաղորդման հաղորդավար, ինչի շնորհիվ արժանացել է երեք «Էմմի» «ցերեկային» մրցանակի[7]։ Բացի այդ, նա սոլո դերեր է ունեցել Լոս Անջելեսում, Սիեթլում և Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած օպերաներում[8], նաև որպես մենակատար հանդես է եկել Նյու Յորքի, Քլիվլենդի, Տորոնտոյի, Լոնդոնի և Իսրայելի նվագախմբերում[6][7]։ Նիքսոնը նաև ակտիվ կարիերա է ունեցել թատրոնում, այդ թվում՝ Բրոդվեյի երաժշտական ներկայացումներում։
Մառնին երեք անգամ ամուսնացել է։ Իր առաջին ամուսնուց՝ կոմպոզիտոր Էռնեստ Գոլդից, ունեցել է մեկ որդի՝ Էնդրյու Գոլդին, որը նույնպես դարձել է երաժիշտ։ Էնդրյուն մահացել է 2011 թվականին՝ 59 տարեկան հասակում, սրտի կաթվածից։ Մառնի Նիքսոնը մահացել է 2016 թվականին՝ 86 տարեկանում, կրծքագեղձի քաղցկեղի պատճառով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Marni Nixon, the Voice Behind the Screen, Dies at 86 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 5,0 5,1 Fox, Margalit (2016-07-25). «Marni Nixon, the Singing Voice Behind the Screen, Dies at 86». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2016-07-25-ին.
- ↑ 6,0 6,1 Bernheimer: «Marni Nixon», Grove Music Online
- ↑ 7,0 7,1 «The Singer Symposium 2008 Distinguished Artist Award» Արխիվացված 2018-02-05 Wayback Machine, Singer Symposium, October 25, 2008, accessed February 20, 2013
- ↑ Bargreen, Melonda. «From shadows to spotlight: Acclaimed soprano Marni Nixon, 76, writes her memoir» Արխիվացված 30 հունվարի 2013 թվականին., The Seattle Times, November 3, 2006, accessed December 23, 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառնի Նիքսոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Հուլիսի 24 մահեր
- 2016 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի սոպրանոներ
- Ամերիկացի դերասաններ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Սոպրանոներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- ԱՄՆ-ի օպերային երգիչ-երգչուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Երաժշտական ֆիլմեր
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի օպերային երգչուհիներ
- 20-րդ դարի կանայք
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոդերասաններ