Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները
Snow White and theSevenDwarfs
Snow-white-1937-poster.jpg
Տեսակ մուլտֆիլմ և լիամետրաժ ֆիլմ
Ժանր ռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Ռեժիսոր Դևիդ Հենդ, Ուիլյամ Կոտրել, Ուիլֆրեդ Ջեքսոն, Լարի Մորի, Պերս Պիրս և Բեն Շարպստին
Պրոդյուսեր Ուոլթ Դիսնեյ
Հիմնված է Սպիտակաձյունիկ
Սցենարիստ Մերիլ Դե Մարիս, Էրլ Հըրդ, Թեդ Սիրս, Richard Creedon, Օտո Ինգլանդեր, Dick Rickard, անհայտ և Ուեբ Սմիթ
Բեմադրող Քեն Անդերսոն
Թոմ Քոդրիկ
Հյու Հենեսի և ուրիշներ
Անիմատորներ Ջեյմս Ալգար
Սեմուել Արմստրոնգ
Արթ Բեբիտտ և ուրիշներ
Երաժշտություն Փոլ Սմիթ, Ֆրենկ Չերչիլ և Լի Հերլայն
Օպերատոր ՄաքսՄորգան
Հնչյունային օպերատոր Ֆրիման Հայգ
Ընկերություն Ուոլթ Դիսնեյ ընկերություն, Walt Disney Animation Studios և RKO Pictures
Հնչյունավորում չկա
Երկիր ԱՄՆ
Լեզու անգլերեն
Դիստրիբյուտոր RKO Radio Pictures
Տևողություն 83 րոպե
Թվական փետրվարի 4, 1938, սեպտեմբերի 27, 1938[1][2] և փետրվարի 24, 1950
Շնորհանդես 1937 դեկտեմբերի 21
Պարգևներ Ֆիլմերի ազգային ցուցակ
Բյուջե 2,000,000 $
Շահույթ 184,925,485 $ (ԱՄՆ-ում)
IMDb ID 0029583
Պաշտոնական կայք
Snow White and the Seven Dwarfs (1937 film) Վիքիպահեստում

«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (անգլ.՝ Snow White and the Seven Dwarfs), Ուոլթ Դիսնեյի կինոստուդիայի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը։

Մուլտֆիմի հիմքում «Սպիտակաձյունիկը» ժողովրդական հեքիաթն է՝ մշակված Գրիմ եղբայների կողմից։ Մուլտֆիլմի ստեղծման համար պահանջվել է մոտ 3 տարի, ավելի քան 500 նկարիչ, մոտ 1,000,000 նկար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է։ Նա ապրում է խորթ մոր հետ, ով իրեն չի խղճում անընդհատ աշխատանքի մեջ պահելով։ Իսկ այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ թագուհի, ով ուներ հայելի, որը ցույց էր տալիս նրան թե ով է աշխարհի ամենագեղեցիկը։ Նա ամեն օր վերցնում էր այդ հայելին, հիանում իրենով և հարցնում թե ով է ամենագեղեցիկը, իսկ հայելին պատասխանում էր, որ կախարդն է ամենագեղեցիկը։

Մի անգամ ճանապարհորդող արքայազնը լսում է Սպիտակաձյունիկի ձայնը, տեսնում է նրան և նրանք սիրահարվում են։ Այդ ժամանակ չար կախարդի հայելին, ասում է, որ աշխարհի ամենագեղեցիկը Սպիտակաձյունիկն է։ Կախարդ թագուհին խիստ զայրանում է և հրամայում է աղջկան տանել անտառ, սպանել այնտեղ և որպես ապացույց բերել իրեն նրա սիրտը։ Սակայն նրան խղճում են անտառում և ազատ են արձակում, իսկ թագուհուն համոզելու համար բերում են խոզի սիրտ։

Սպիտակաձյունիկին անտառում գնալիս օգնում են կենդանիները, որոնց նա կերակրում էր։ Կենդանիները նրան բերում են մի տնակ, որտեղ ապրում են յոթ թզուկները ...

Կերպարների հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը
Ուոլթ Դիսնեյը թզուկների արձանիկների հետ
Կերպար Հնչյունավորող
Սպիտակաձյունիկ Ադրիանա Կազելոտտի
թագուհի Գրիմհալդա Լյուսիլ Լա Վերն
Խելացի Ռոյ Աթվել
Փնթփնթան Պինտո Կոլվիգ
Ուրախ Օտիս Հեռլան
Ամաչկոտ Սկոտտի Մետրոու
Փռշտացող Բիլլ Գիլբերտ
Քնկոտ Պինտո Կոլվիգ
Հիմարիկ Էդդի Քոլինզ
Արքայազն Ֆերդինանդ Հարրի Սթոքվել
կախարդ Լյուսիլ Լա Վերն
կախարդական հայելի Մորինո Օլսեն
Որսորդ Ստյուարտ Բյուկենեն

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է 10 կինոմրցանակ, այդ թվում Օսկար և Վենետիկի կինոփառատոնի մրցանակ։ 1989 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուոլթ Դիսնեյի հնչյունավորողների համար դերեր ընտրելիս, արել է այդ ամենը առանց նրանց արտաքինին նայելու` հեռախոսով ձայնը լսելով։
  • Սպիտակաձյունի ձայնի համար ընտրված 20-ամյա Ադրիանա Կոզելոտտին (Adriana Caselotti) պատահաբար արտաքինով նման էր իր հնչունավորած հերոսուհուն։
  • Չար թագուհու կերպարի համար որպես նախատիպ դարձել է դերասանուհի Գեյլ Սոնդերգարդը
  • 1937 թվականին Ոուլթ Դիսնեյը այս մուլտֆիլմի համար ստացել է մեկ սովորական Օսկար և թզուկների թվին համապատասխան՝ 7 փոքրիկ Օսկարներ։
  • Գերմանական Ռամշտայն ռոք խմբի տեսահոլովակներից մեկում՝ ծաղրանմանակելով մուլտֆիլմին, խմբի անդամները խաղում են թզուկների դերը, իսկ Սպիտակաձյունիկը ներկայացված է մի կերպարով, ով ստիպում է թզուկներին աշխատել և նրանց հանած ոսկին օգտագործում է որպես թմրանյութ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=21350
  2. http://www.d-zine.se/filmer/snoevit.htm