Ատլանտիդա։ Մոռացված երկիր
Ատլանտիդա։ Մոռացված երկիր (անգլ.՝ Atlantis: The Lost Empire), լիամետրաժ մուլտֆիլմ է, թողարկված Ուոլթ Դիսնեյ ստուդիայի կողմից 2001 թվականի հունիսի 15-ին։ MPAA-ի ցուցանիշներով՝ PG, իսկ Ռուսաստանում՝ 0+ (այսինքն՝ առանց տարիքային սահմանափակման)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործընթացը կատարվում է 1914 թվականին։ Երբ երիտասարդ ամերիկացի գիտնական Մայլո Թեթչը, ով աշխատում է Վաշինգտոնի թանգարանում, տարվում է Ատլանտիդայի որոնման աշխատանքներով։ Ինչով զբաղվել է նաև նրա հանգուցյալ պապը՝ Թադեուս Թեթչը։ Գիտական ընկերությունը հավանության չի արժանացնում, կարծելով նրան քիմեր, և հրաժարվում է ֆինանսավորել գիտական արշավախմբին։ Սակայն Մայլոն գտնում է անսպասելի օգնություն իր պապի ընկեր, պարոն Ուիթմորի կողմից, որը որոշ ժամանակ առաջ իր պապին խոստացել է անհրաժեշտ գումար և հիմա կատարում է իր խոստումը։ Նա առաջարկում է Մայլոյին միանալ գիտական արշավախմբին, որպես լեզվաբան (այսինքն՝ հին լեզուների մասնագետ)։
Մայլոն ուղևորվում է Ատլանտիդայի որոնումներով ահռելի մեծ սուզանավով, որոնք իջնում են ջրի հատակը ամերիկյան մարտական նավի հետ միասին։ Նա դառնում է խմբի անդամ, նավապետ և կապիտան Լայլա Տիբերիա Ռուռկի և լեյտենանտ՝ Հելգի Սինկլերի օգնականը։ Բացի այդ, խմբի անդամների մեջ մտնում են․
- ռազմական բժիշկ Ջոուշա Միլյագան;
- գլխավոր մեխանիկ Օդրի Ռամիրեսը;
- պայթուցիկ նյութերի մասնագետ Վինչենցո Սանտորինին;
- խոհարար Ջեբեդայա Ֆարնսվորտը (նույն ինքը Կեքսը);
- երկրաբան Գայթան Մոլյերը (նույն ինքը Կրոտը);
- հին կապի մասնագետ, Վիլհելմինա Պեկարդը։
Ստորջրյա նավակը խորտակվում է ծովահրեշների հարձակումից, որոնք ահռելի մեխանիկական խեցգետնակերպեր են ստեղծված Ատլանտիդայի պահակախմբի կողմից։ Խմբի մի մասը փրկվում է փոքր սուզանավերով և ընկնելով քարայրի վրա, սկսում է Ատլանտիդայի երկար որոնումները, առաջնորդվելով կյանքի օրագրով, որը ժամանակին գտել էր Մայլոյի պապը։ Գիտական փորձով հետաքրքրվում են հետաքրքրվում են Ատլանտիդացիները։ Կորցնելով ծանր տեխնիկայի մեծ մասը, գիտախումբը գտնում է հին քաղաք։ Նրանց տանում են տեղի թագավորի մոտ։ Չնայելով Ռուրկայի հակադրմանը, Ատլանտիդայի թագավորը հասկանում է գիտական խմբի իրական նպատակները և թույլատրում է նրանց մնալ քաղաքում միայն մեկ օրով։
Քիդայի, թագավորի աղջկա, և Մայլոյի միջև առաջանում է ընկերություն։ Քիդան ցույց է տալիս Մայլոյին քաղաքը, հայտնելով, որ Ատլանտիդացիները ծախսել են բոլոր հին տեքստերի գիտելիքները պաշարները և հիմա չեն կարողանում օգտվել նաև հին թռչող սարքերից։ Մայլոն բացատրում է արքայադստերը որոշ տեքստեր և բացահայտում է ահռելի բյուրեղի գաղտնիքը, որը Ատլանտիդացիների կյանքի գլխավոր աղբյուրն է, որը մերկ մարմնի վրա ներառում է իր մեջ ավելի քիչ բյուրեղներ։ Այդ ժամանակ Ռուրկը նախապատրաստում է վերոնշյալ բյուրեղի գրավվմանը, վաճառքի նպատակով։ Նրա զիվորները վերցնում են Քիդային և Մայլոյին և գրավում են պալատը, որտեղ Ռուրկը հասցնում է թագավորին մահացու հարված։
Գիտական աշխատախումբը հայտնաբերում է բյուրեղը, և Ռուրկը որոշում է վերցնել այն։ Քիդան դառնալով բյուրեղի ընտրյալը, ընկնում է գերի Ռուրկի մոտ։ Առանց բյուրեղի Ատլանտիդան ընկնում է մթության մեջ։ Չնայելով Միլյագայի չարչարանքների վրա, թագավորը մահանում է, մահից առաջ խնդրելով Մայլոյին վերադարձնել Քիդային և փրկել իրենց թագավորությունը։ Մայլոն մտածում է ծրագիր․ հարձակվել Ռուրկի վրա հանգած հրաբուխի ներսում Ատլանտիդացիների թռչող սարքերի օգնությամբ։ Գիտական խմբի մնացած անդամները Աթլանտիայի զինվորների հետ միասին ուղևորվում են այնտեղ։ Ռուրկի և Մայլոյի միջև սկսվում է պայքար։
Ատլանտիդացիներ հաղթում են, բայց աերոստատի պայթյունի արդյուքում սկսվում է հրաբուխի ժայթքումը։ Տանջանքով հասցնում է վերցնել բյուրեղի կոնտեյները, Մայլոն և նրա ընկերները վերադառնում են Ատլանտիդա։ Այնտեղ Մայլոն դառնում է քաղաքի գլխավոր վերականգնողը և մնում է Քիդայի հետ, իսկ նրա ընկերները վերադառնում են ԱՄՆ, իրենց հետ տանելով հարուստ նվերներ։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեր | Դերակատարն օրիգինալում | Դերակատարը ռուսական տարբերակում | Կերպարի տիպը |
---|---|---|---|
Մայլո Թեթչ | Մայքլ Ջեյ Ֆոքս | Անդրեյ Մատվեև | Դրական |
Քիդա | Քրի Սամմեր | Եվգենյա Իգումնովա | Դրական |
Փրեսթոն Ուրթմոր | Ջոն Մահոնի | Մարկ Մակարենկով | Դրական |
Ատլանտիդաի թագավոր | Լեոնարդ Նիմոյ | Բորիս Տետերին | Դրական |
Կապիտան Ռուրկ | Ջեյմս Գարներ | Նիկոլայ Բուրով | Դրական, արդյունքում բացասական |
Հելգա Սինգլեր | Կլաուդիա Կրիստիան | Իրինա Կոնովալովա | Չեզոք |
Ջեբեդայան Ֆրանսվորթ | Ջիմ Վարնի | Յուրի Հերցման | Դրական |
Վինչենցո Սանտորինի | Դոն Նովելլո | Եվգենի Ումարով | Դրական |
Մոլեր | Քորի Բյորտոն | Իգոր Շիբանով | Դրական |
Օդրի | Ժակլին Օդրաբորս | Տատյանա Միխալյովկինա | Դրական |
Ջոուշա Միլյագա | Ֆիլ Մորրիս | Վադիմ Գուշին | Դրական |
Միսիս Պեկարդ | Ֆլորենս Սթենլի | Նատալյա Դանիելովա | Դրական |
Միստեր Հարքորթ | Դեյվիդ Օգդեն Սթայերս | Իգոր Դոբրյակով | Չեզոք |
Էպիզոդիկ դերեր․ Անատոլի Դուբանով, Ռոման Նեչաև, Սերգեյ Վորոբյով, Անդրեյ Տենետկո, Օլեգ Բելով
Ֆիլմը կրկնօրինակվել է «Նևաֆիլմ» ընկերության կողմից «Disney Character Voices International» ընկերության պատվերով 2001 թվականին[15]։
- Կրկնօրինակման ռեժիսոր — Լյուդմիլա Դեմյանենկո
- Թարգմանիչ — Օլգա Վոյեյկովա
- Սիթքոմային տեքստի հեղինակ — ԵԼենա Ստավրոգինա
- Վերաձայնագրման հնչյունային ռեժիսոր — Անտոնինա Բալաշովա
- Հնչյունային մոնտաժողներ — Տատյանա Գոժիկովա, Սվետլկանա Իվանովա
- Ստեղծագործական խորհրդատու — Մարիուշ Յավորովսկի
Ստեղծման գործընթացը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմերի միջև, ցուցադրված «Ատլանտիդայում», անվանում են, «Լապուտի երկնային ամրոց»։ Հերի Թրուսդեյլը ասել է, որ վերջնական տեսարանը կապված է այլ անիմե Միյաձյակիի հետ «Լյուպեն III․ Կալիոստրոյի ամրոցը» (1979)[16]։
Հիշատակվում են, որ զուգահեռներ ունի նաև անիմե Fushigi no Umi no Nadia-ի հետ, որոնք բացատրվում են Ժյուլ Վերնի «20 000 լյո սիրո տակ» սիրավեպի ընդհանուր ազդեցությամբ[17]։
Ատլանտիդայի բնակիչների լեզուն մշակվել է Մարկ Օկրանդի կողմից, որը նաև եղել է հեղինակ կլինգոյնան լեզուն։ Համացանցից օգտվողների խումբ (The Atlantean Language Group)-ն երկար ժամանակ ուսումնասիրել է այդ լեզուն, չնայելով հենց հեղինակի օգտագործման բացակայությանը։ Մշակվել է այդ լեզվի քերականությունը և փոքրիկ բառարանը։
Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն է՝ Մայք Մինյոլը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատլանտիդա։ Մայլոյի վերադարձը (Atlantis: Milo’s Return) — մուլտֆիլմի դիքվելը թողարկվել է 2003 թվականին։
- Քիդագակաշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.metacritic.com/movie/atlantis-the-lost-empire
- ↑ http://www.imdb.com/title/tt0230011/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 Atlantis: The Lost Empire — 2001.
- ↑ 4,0 4,1 http://movieweb.com/movie/atlantis-the-lost-empire/
- ↑ http://www.mafab.hu/movies/atlantisz-az-elveszett-birodalom-46065.html
- ↑ 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=25756.html
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.siamzone.com/movie/m/354
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=15584
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 http://www.imdb.com/title/tt0230011/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.the-numbers.com/movies/2001/ATLNS.php
- ↑ http://www.nytimes.com/2001/05/21/business/21FILM.html?pagewanted=all
- ↑ 13,0 13,1 http://boxofficemojo.com/movies/?id=atlantis.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Տվյալները ռուսական կրկնօրինակման մասին, ներկայացված են DVD-ով մուլտֆիլմի ցուցադրումից հետո։
- ↑ Lee Zion (2001 թ․ մայիսի 15). «Probing the Atlantis mystery». Anime News Network. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Tamarro Forever presents…Atlantis (by Disney) Vs Nadia: coincidence, real inspiration or…?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտիդա։ Մոռացված երկիր» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2001 մուլտֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- 2001 ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1914 թվականին