101 դալմատին (մուլտֆիլմ)
Հարյուր և մեկ դալմատինները, կրճատ ձևով ասվում է 101 դալմատինները, 1961 թվականին ստեղծված ամերիկյան արկածային անիմացիոն ֆիլմ, նկարահանված Ուոլթ Դիսնեյի կողմից, 1956 թ. ստեղծված հարյուր և մեկ դալմատինները նովելի հենքի վրա: Այն Դիսնեյի 17-րդ անիմացիոն գեղարվեստական ֆիլմն էր[12]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոջեր Ռեդկլիֆը և դալմատին Պոնգոն բնակվում էին Լոնդոնյան տներից մեկում: Պոնգոն որոշում է իր տիրոջ հետ դուրս գալ զբոսնելու, որի ժամանակ էլ պետք է գտներ նրա երկրորդ կեսին: Նա պատուհանից ուսումնասիրում է բազմաթիվ շան հետ զբոսնող կանանց, ի վերջո գտնելով լավագույն տարբերակը: Նա Ռոջերին ստիպում է դուրս գալ տանիս զբոսնելու համար և այգում խորամանկությամբ իրար միացնում զույգին: Ռոջերը և Անիտան սիրահարվում են և ամուսնանում: Անիտայի շան անունը դալմատին Պերտիդա էր:
Ավելի ուշ Պերտիդան ծնում է 15 դալմատին ձագեր: Այդ մասին տեղեկանում է Անիտայի նախկին դասարանցի Քրուելա Դե Վիլը, որը նրանց առաջարկում է իրեն վաճառել դալմատին շներին, դրանից վերարկուի մորթի պատրաստելու համար: Քրուելան կտրականապես մերժվում է, որից հետո նա իր գանգստերներին՝ Ջասպերին և Հորուսին, հանձնարարում է գողանալ դալմատին ձագերին: Մի երեկո, երբ Ռոջերը և Անիտան հրավիրված են լինում երեկույթի, օգտվելով առիթից գողանում են ձագերին: Պոնգոն և Պերտիդան չսպասելով Շոտլանդական Յարդի ուսումնասիրմանը, դիմում են «վերջալույսյան հաչոց» միջոցին, որի ժամանակ, երբ մթնշաղը սկսվում է հաչալու շնորհիվ օգնություն է խնդրում տարածքում գտնվող մյուս շներից:
Նրանց հայրենակից Քոլոնելը, Ծեր Անգլիական Հովվաշունը, Կապիտանը, Գորշ ձին և սերժանտ Տիբբսը՝ Հել Հոլում (Քրուելայի լքված և ավերված ընտանեկան կալվածքը, որը հայտնի է նաև Դե Վիլ անվամբ) գտել էին 15 դալմատիններին այլ բազմաթիվ ձագերի հետ, որը Քրուելան գնել էր տարբեր խանութներից: Պոնգոն և Պերտիդան լուրը ստանալուց հետո արագ գնում են այդտեղ, որի ժամանակ հանդիպում են բազմաթիվ դժվարությունների: Դրանցից էր Սթուր գետի կոտրված սառցաբեկորների վրայով անցնելը: Գետը բավականին վարարուն էր և սառը: Նրանց ընկերները մինչ հասնելը դուրս էին հանել դալամտիններին, երբ նրանց հսկող Ջասպերը և Հորսուսը դիտում էին հեռուստաշոու: Հեռուստաշոուից հետո տեսնելով, որ չկան ընկնում են իրենց հետևից: Որոշ ժամանակ անց տեղ են հասնում Պերտիդան և Պոնգոն, որոնք նրանց շեղում են մինչ իրենց ընկերներ՝ կապիտանը և սերժանտ Տիբբսը հասցնում են ապահով վայր:
Պոնգոն և Պերդիտան բավականին ուրախացած վերագտնելուց հետո, հասկանում են, որ նրանց հետ կան 99 դալմատիններ: Պոնգոն և Պերտիդան որոշում են ընդունել բոլոր ձագերին, համոզված լինելով, որ Ռոջերը և Անիտան երբեք չեն մերժի նրանց: Դալմատինները ճանապարհ են ընկնում դեպի Լոնդոն, խոր ձյան միջով: Մյուս կենդանիները օգնում են նրանց ճանապարհին:
Ռոջերը և Անիտան միայնակ փորձում են մի կերպ տոնել Սուրբ Ծնունդը: Այդ ժամանակ գրում է երգ նաև Քրուելայի մասին: Նրանք շատ կարոտում էին իրենց սիրելի ընկերներին: Հանկարծ դրսում հաչոցներ է լսվում, և դռան բացվելուց հետո տունը լցվում է շներով: Նրանց լվանալուց և մաքրելուց հետո լիաթոք ուրախանում են միասին: Հաշվի առնելով արդեն իրենց ընտանիքի մաս կազմող մյուս 84 դալմատիններին: Նրանք որոշում են կայացնում՝ Լոնդոնում մեկ այլ մեծ տուն գնել, որպեսզի նրանք կարողանան պահել բոլոր 101 դալմատիններին:
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմության ծրագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոդի Սմիթը մինչ ֆիլմը գրել էր «Հարյուր և մեկ դալմատին» գիրքը 1956 թ.: Ուոլտ Դիսնեյը 1957 թ.-ին տեսնելով և կարդալով սյուժեն, անմիջապես գրավում է այն իր ուշադրությունը, և անմիջապես ստանում իրավունք ստեղծելու գրքի ֆիլմը: Սմիթը միշտ գաղտնի հույս էր հայտնել, որ Դիսնեյը այն կդարձնի ֆիլմ[13]: Դիսնեյը Բիլ Փիթին հանձնարարեց պատմությունը գրել, որը նա միայնակ արեց, առաջին անգամ նշանավորվելով, որ Դիսնեյի անիմացիոն ֆիլմի պատմությունը գրված է մեկ մարդու կողմից[14]: Փիթը Դիսնեյին առաջարկեց գրել մանրամասն սցենար` նախքան պատմատախտակ կազմելը[15]: Փիթը սկզբնական պատմությունը բավականին խտացրեց[16]:
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն Դիսնեյի նախորդ աշխատանքների, 101 դալմատինում ընդամենը երեք երգ կա, որոնցից մեկը, Քրուելա Դե Վիլի ժամանակ է հնչում, որը զբաղեցնում է հիմնական ֆիլմը: Մյուս երկու երգը «Կանին քրոնիկները» (կատարվում է Լուչիլ Բլիսսի և Անաստասիայի կողմից 1950 թվականին «Մոխրոտը» անիմացիոն ֆիլմում) և «Dalmatian Plantation», որը հնչում է ֆիլմի վերջում: Կոմպոզիտոր Մել Լիվենը ֆիլմի համար շատ այլ երգեր է գրել, բայց դրանք ընդգրկված չեն ֆիլմի մեջ:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոնգո - հայր դալմատին, Պերտիդայի ամուսին, Ռոջերի ընտանիքից:
Պերտիդա - մայր դալմատին,Պոնգոյի ամուսին, Անիտայի ընտանիքից:
Ռոջեր - Պոնգոյի տեր, Անիտայի ամուսին, սիրում է գրել երգեր սիրո մասին:
Անիտա - Պերտիդայի տեր, Ռոջերի ամուսին:
Դեպի շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ հարյուր և մեկ դալմատիստներ առաջին անգամ թողարկվեց 1961 թ. հունվարի 25-ին, թատրոններում: Ֆիլմը թատերականացված էլ է 1969, 1979, 1985 և 1991 թվականներին[17]: 1991 թ. վերարտադրությունը եղել է ներքին շահույթի տարվա լավագույն 20-րդ ֆիլմը:[18]
Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ հարյուր և մեկ դալմատինն առաջին անգամ դուրս է եկել VHS-ի վրա 1992 թ. ապրիլի 10 -ին, որպես Walt Disney Classics վիդեոհոլովակ[19]: 1992 թ. հունիսին այն վաճառվել է 11.1 միլիոն օրինակով[20]: Այդ ժամանակ, վաճառքով բոլոր ժամանակների վեցերորդ վաճառված տեսանյութն էր[21]: Այն վերսկսվեց 1999 թ. մարտի 9-ին, որպես Walt Disney Masterpiece Collection վիդեոհոլովակ: Տեխնիկական խնդիրների պատճառով այն երբեք չի թողարկվել LaserDisc-ի միջոցով, իսկ DVD-ով թողարկվելուց առաջ հետաձգվել է բազմաթիվ անգամներ[22]: 2008 թ. մարտի 4-ին թողարկվեց երկու սկավառակի Platinum Edition DVD-ը: Այն թողարկվել է 2012 թ. սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում[23]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://disney.wikia.com/wiki/One_Hundred_and_One_Dalmatians
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 181. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 74.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 One Hundred and One Dalmatians — 1961.
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 243. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 211. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Internet Movie Database — 1990.
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ 9,0 9,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=101dalmations.htm
- ↑ http://www.d-zine.se/filmer/pongo.htm
- ↑ Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 184. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ David Koenig Mouse Under Glass - Secrets of Disney Animation & Theme parks. — С. 116. — ISBN 0964060515
- ↑ Կաղապար:Cite DVD notes
- ↑ Thomas Bob (1997)։ «Chapter 7: The Postwar Films»։ Disney's Art of Animation: From Mickey Mouse to Hercules։ էջ 106
- ↑ Peet Bill (1989)։ Bill Peet: An Autobiography։ Houghton Mifflin Harcourt։ էջ 163–66։ ISBN 978-0395689820
- ↑ Barrier Michael (April 8, 1999)։ Hollywood Cartoons: American Animation in Its Golden Age։ Oxford University Press։ էջ 566–7։ ISBN 978-0-19-802079-0
- ↑ Stevenson Richard (August 5, 1991)։ «30-Year-Old Film Is a Surprise Hit In Its 4th Re-Release»։ The New York Times։ Վերցված է September 16, 2017
- ↑ «1991 Domestic Grosses #1–50»։ Box Office Mojo։ Վերցված է April 2, 2008
- ↑ Hunt Dennis (January 17, 1992)։ «Digital Cassette Becomes the Talk of the Town»։ Los Angeles Times։ Վերցված է September 16, 2017
- ↑ Harris Kathryn (June 12, 1992)։ «A Nose for Profit: 'Pinocchio' Release to Test Truth of Video Sales Theory»։ Los Angeles Times։ Վերցված է September 16, 2017
- ↑ «Disney Going To The Dogs: '101 Dalmatians' To Tube»։ New York Daily News։ March 13, 1996։ Վերցված է September 16, 2017
- ↑ «Disney to Debut Nine Classic Animated Titles on DVD for a Limited Time to Celebrate the Millennium.» (Press release)։ Burbank, California: TheFreeLibrary։ Business Wire։ August 17, 1999։ Վերցված է September 16, 2017
- ↑ «101 Dalmatians [Blu-ray]»։ Amazon.com։ Վերցված է August 3, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- {{{1}}} 101 դալմատին (մուլտֆիլմ) պաշտոնական կայք
- «101 դալմատին (մուլտֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «101 դալմատին (մուլտֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|