Սառը սիրտը 2
«Սառը սիրտը 2» (անգլ.՝ Frozen 2), 2019 թվականի ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվում է Walt Disney Animation Studios ստուդիայի կողմից և թողարկվել է Walt Disney Pictures կինոընկերության կողմից։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2019 թվականի նոյեմբերի 27-ին՝ 2D և 3D ձևաչափերով։
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստեն Բել — Աննա
- Իդինա Մենզել — Էլզա
- Ջոշ Գադ — Օլաֆ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլի վերջին Walt Disney Studios ստուդիայի նախագահ Ալան Հորնը հայտարարել է, թե «մենք իրականում չենք խոսել սիքվելի մասին, քանի որ մեր ստուդիայի ներկայիս գլխավոր գործը ծրագրված բրոդվեյյան մյուզիքլն է, որի համար կպահանջվի «չորս կան հինգ» լրացուցիչ երգ՝ գրված Լոպեսի ու Անդերսոն-Լոպեսի կողմից»[10][11]։ 2014 թվականի նոյեմբերին The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում Իդինա Մենզելը հայտարարել է, որ սիքվելը գտնվում է մշակման փուլում, և երբ իրեն հարցրել են շարունակության մասին, նա պատասխանել է, թե աշխատանքը բուռն ընթացքի մեջ է[12]։
2015 թվականի մարտի 12-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած Disney-ի բաժնետերերի ամենամյա ժողովում Disney-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Այգերը, Ջոն Լասետերն ու դերասան Ջոշ Գադը (հնչյունավորում է Օլաֆին) պաշտոնապես ներկայացրել են «Սառը սիրտը 2» լիամետրաժ սիքվելը։ Առաջին մասի ռեժիսորներ Քրիս Բաքն ու Ջենիֆեր Լին, ինչպես և պրոդյուսեր Փիթեր Դել Վեչոն զբաղեցրել են նույն պաշտոնները երկրորդ ֆիմում[13][14]։ Լասետերն ասել է. «Մեզ շատ է դուր եկել մուլտֆիլմի վրա աշխատելը, և մենք ուրախությամբ կվերադառնանք այդ կերպարների աշխարհը։ Ջենիֆերն ու Քրիստը մտածել են հիանալի գաղափար սիքվելի համար»[14][15]։ Ըստ Los Angeles Times-ի տվյալների՝ Disney-ում անցկացվել է «լուրջ քննարկում» երկրորդ մասի թողարկման վերաբերյալ, բայց առաջին մասի աննախադեպ հաջողությունը հավանաբար Disney-ի ղեկավարությանն ստիպել է ստեղծել շարունակությունը[16]։
Մեկ ամիս անց Բակն Ավստրալիա կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ ռեժիսորներն արդեն ունեն գաղափարներ սիքվելի ավարտի վերաբերյալ, բայց նրանք դեռևս աշխատում են պատմության վրա, որը կավարտվի երկրորդ մասում[17][18]։
Հոկտեմբերի կեսերին տված հարցազրույցում Իդինա Մենզելը (Էլզայի ձայնը) պատմել է, որ դերասաններն արդեն ձայնագրել են իրենց վոկալային երգերը[19]։ 2015 թվականի հուլիսին Ջոշ Գադը հաստատել է, որ կվերադառնա հնչյունավորելու Օլաֆի կերպարը[20]։
2015 թվականի նոյեմբերին Փիթեր Դեն Վեչոն Դյուկի համալսարան իր այցելության ժամանակ տված հարցազրույցում ասել է, որ այդ ժամանակ իր օրերը բաժանված են երկու երևույթների միջև՝ «Սառը սիրտը» մուլտֆիլմի ֆրանշիզի վրա կատարվող աշխատանքի և ռեժիսորների հետ «երկրորդ մասի գաղափարի մշակման» վրա[21]։ Երբ նրան հարցրել են, թե ինչ պետք է սպասել շարունակությունից, Դել Վիչոն ասել է. «Մենք անգանգստացած ենք այն գաղափարներով, որ ունենք, բայց դեռ շատ վաղ է այդ մասին ինչ-որ բան ասելու համար։ Մենք չէինք զբաղվի շարունակության մշակմամբ, եթե զգայինք, որ չենք հասնում օրիգինալի մակարդակին»[21]։
2016 թվականի մարտին Քրիստեն Բելին (Աննայի ձայնը) հարցրել են, թե սկսել է արդյոք [[ձայնագրություններ անել սիքվելի համար[22]։ Նա պատասխանել է. «Դեռ ոչ։ Մենք հենց պատրաստվում ենք։ Նրանք նոր են գրել սցենարը, և դեռևս անհանգստանում են, բայց ես մտածում եմ, որ մենք պետք է սկսենք ձայնագրություն անել այս ամիս։ Պատմությունը մեծ է, և նրանք բարելավում են որակը... Պահանջվել է որոշ ժամանակ, որպեսզի պարզվի, թե ինչ պատմություն պետք է պատմեն, և ինչն ավելի կարևոր ու գրավիչ կլինի, և ես մտածում եմ, որ նրանք գտել են այն»[22]։ Նույն թվականի սեպտեմբերին Բելն իր մեկ այլ հարցազրույցում բացատրել է, որ իր ավելի վաղ տված մեկնաբանությունները սխալ են եղել, և ինքը դեռ ձայնագրություն չի արել շարունակության համար, որովհետև Disney-ը դեռևս չէր ավարտել սցենարը, բայց այդ ընթացքում նա արդեն ձայնագրել է երգեր սուրբծննդյան հատուկ թողարկման համար[23]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սառը սիրտը 2» ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 27-ին 2D և 3D ձևաչափերով[24][25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.boxofficemojo.com/release/rl2424210945/?ref_=bo_da_table_6
- ↑ 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://www.cineplex.de/film/die-eiskoenigin-2/362224
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ https://www.boxofficemojo.com/releasegroup/gr1030181381/
- ↑ https://www.boxofficemojo.com/date/2019-12-25/?ref_=bo_rl_table_34
- ↑ Erlichman Jon (April 22, 2014)։ «Frozen Is a 'Gigantic' Success» (Video)։ Bloomberg Television (00:55: Bloomberg)։ Վերցված է April 22, 2014
- ↑ Rosen Christopher (April 23, 2014)։ «'Frozen' Sequel Not In Development Just Yet»։ The Huffington Post։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Frozen 2: the sequel is happening, says Idina Menzel»։ Telegraph.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-02-25
- ↑ Graser Marc (2015-03-12)։ «Disney Announces ‘Frozen 2’»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-02-20
- ↑ 14,0 14,1 Walt Disney Company (մարտի 12, 2015)։ «"2015 Meeting of Shareholders"»։ Walt Disney Company։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Disney официально запустила в разработку «Холодное сердце 2»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-02-20
- ↑ Daniel Miller, Rebecca Keegan։ «Disney announces big-screen 'Frozen 2'»։ latimes.com։ Վերցված է 2017-02-20
- ↑ Quinn Karl։ «Frozen sequel: co-director Chris Buck chilled about audience expectations»։ The Sydney Morning Herald (en-US)։ Վերցված է 2017-02-20
- ↑ «Matching Frozen's success in sequel is daunting: animation director»։ ABC News (en-AU)։ 2015-05-01։ Վերցված է 2017-02-20
- ↑ «Idina Menzel: It's Too Early for Christmas Music»։ Time։ Վերցված է 2017-02-25
- ↑ «CS Video: Josh Gad on the Return of Olaf for Frozen 2 - ComingSoon.net»։ ComingSoon.net (en-US)։ 2015-07-18։ Վերցված է 2017-02-25
- ↑ 21,0 21,1 «Q&A: 'Frozen' producer talks Disney, sequels, and advice for aspiring filmmakers»։ The Chronicle (անգլերեն)։ Վերցված է 2017-02-20
- ↑ 22,0 22,1 «'Frozen 2’: Kristen Bell Says She's About to Head Back into the Recording Studio»։ Collider (en-US)։ 2016-03-18։ Վերցված է 2017-02-20
- ↑ «Kristen Bell Shares Updates on 'Frozen 2’ and the Olaf Christmas Special»։ Collider (en-US)։ 2016-09-19։ Վերցված է 2017-02-20
- ↑ «Обнародованы даты премьер «Холодного сердца 2» и новых «Звездных войн»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-04-26
- ↑ Khatchatourian Brent Lang,Maane (2017-04-25)։ «Disney Dates ‘Lion King’ and ‘Frozen 2,’ Pushes Fifth ‘Indiana Jones’ Film to 2020»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-04-26
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2019 մուլտֆիլմեր
- Ընտանեկան մուլտֆիլմեր
- Արկածային մուլտֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն մուլտֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ֆենտեզի մուլտֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ