Հյուր Ռոբինսոնների մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հյուր Ռոբինսոնների մոտ
անգլ.՝ Meet the Robinsons
Տեսակ ստերեոկինո և մուլտֆիլմ
Ժանր արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն[1], գրական ստեղծագործության էկրանավորում, մանկական ֆիլմ և computer-animated film
Թեմա ճանապարհորդություն ժամանակով
Դարաշրջան 1990-ական թվականներ
Հիմնված է Մեկ օր Ուիլբուր Ռոբինսոնի հետ
Շարքի մասն է Walt Disney Animation Studios films
Ռեժիսոր Սթիվեն Անդերսոն
Սցենարիստ Ուիլիամ Ջոյս
Հնչյունավորում Ջորդան Ֆրայ, Անջելա Բասեթ, Թոմաս Քեննի և Լորի Մետքալֆ
Պրոդյուսեր Ջոն Լեսսետեր
Գործադիր պրոդյուսեր Ջոն Լեսսետեր
Երաժշտություն Դենի Էլֆման
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Լեզու անգլերեն
Ընկերություն Walt Disney Animation Studios
Դիստրիբյուտոր Walt Disney Studios Motion Pictures և Fórum Hungary
Տևողություն 95 րոպե
Շարք Walt Disney Animation Studios films
Թվական մարտի 30, 2007[2], օգոստոսի 10, 2007[3][4], մարտի 23, 2007 և մարտի 29, 2007[5]
Առաջադրում Annie Award for Music in a Feature Production, Չիկագոյի կինոքննադատների միության մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում և Saturn Award for Best Animated Film
Պարգևներ Երիտասարդ դերասան
Շահույթ 169 332 978 ԱՄՆ դոլար[2]
disney.go.com/disneypictures/meettherobinsons/

«Հյուր Ռոբինսոնների մոտ» (անգլ.՝ Meet the Robinsons), անիմացիոն կատակերգություն-ֆիլմն արտադրվել է 2007 թվականին Ամերիկյան Walt Disney Animation Studios-ի կողմից։ Այն թողարկվել է 2007 թվականի մարտի 30-ին Walt Disney Pictures-ի կողմից։ Այն՝ թվով 47-րդ անիմացիոն գեղարվեստական ստեղծագործությունը Walt Disney Animated Classics-ի շարքում, դուրս է թողարկվել ստանդարտ և 3-D ձևաչափերով։ Մուլտֆիլմի հերոսները գրեթե ամբողջովին վերցված են Ուիլիամ Ջոյսի “Մեկ օր Ուիլբուր Ուիլսոնի հետ” (A Day with Wilbur Robinson ) մանկական գրքից։ Ֆիլմն ի սկզբանե հենց այդ անվանանումն է ունեցել։ Ձայնագրման և տեսագրման ընթացքներին են մասնակցել Ջորդան Ֆրայը, Ուեսլի Սինգերմանը, Հարլենդ Ուիլիամսը, Թոմ Քենին, Սթիվ Անդերսոնը, Լոուրի Մետկալֆը, Ադամ Ուեսթը, Թոմ Շելեքը և Անժելա Բասսեթը։ «Հյուր Ռոբինսոնների մոտ» ֆիլմն առաջին ստեղծագործությունն է այն բանից հետո, երբ Ջոն Լասեթրը ստանձնել է գլխավոր մասնագետի պաշտոնը Walt Disney Animation Studios-ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը մանկատանն ապրող խոստումնալից պատանի գյուտարար է, ում հայտնագործությունները վախեցնում են նրան որդեգրել ցանկացող ընտանիքներին։ Նա որոշում է, որ իր մայրիկը, ով իրեն նորածին հասակում թողել է մանկատանը, միակն է, ով երբևէ իրեն իսկապես սիրել է։ Նա աշխատում է մի մեքենայի վրա, որը հնարավորություն կտա ճանապորհորդել իր հիշողությունների մեջ և գտնել իր մայրիկին։ Լյուիսի անքուն աշխատանքների պատճառով նրա հարևանը՝ Մայքլ “Գուբ” Յագուբիանը հնարավորություն չի ունենում հանգիստ քնել, որի հետևանքով վերջինս տանուլ է տալիս իր համար շատ կարևոր “Little League”-ի խաղը՝ ամենաթեժ պահին քնով անցնելով։ Այդ ընթացքում Լյուիսն իր հայտնագործությունը տանում է դպրոցի շրջանակներում ընթացող գիտական տոնավաճառին։ Տոնավաճառում նա հանդիպում է Ուիլբուր Ուիլսոնին՝ մի առեղծվածային տղայի, ով պնդում էր, թե ինքը եկել է ապագայից և պետք է գտնի չարագործ Կատելոկին։ Ուիլբուրին հարկավոր էր գտնել ժամանակի մեքենան, որը գողացել էր չարագործ Կատելոկը (the Bowler Hat Guy)։ Լյուիսը փորձարկում է իր հիշողության սկաները, սակայն այն փչանում և ամբողջ դպրոցական մարզադահլիճում քաոս է ստեղծում։ Լյուիսը տխրում և հեռանում է տոնավաճառից, այնինչ Կատելոկի չարագործ ռոբոտ-գլխարկը՝ Դորիսը, վերանորոգում և գողանում է սկաները։

Ուիլբուրը հանդիպում է Լյուիսին մանկատանը և խնդրում, որ Լյուիսը վերանորոգի իր գյուտը։ Լյուիսը համաձայնում է վերանորոգել իր ստեղծած մեքենան, միայն այն դեպքում, եթե Ուիլբուրը ապացուցի, որ ինքը եկել է ապագայից։ Ուիլբուրը նրան տանում է 2037 թվական երկրորդ ժամանակի մեքենայով (առաջինը գողացվել էր)։ Տեղափոխվելով ապագա և տեսնելով Ուիլբուրի ժամանակի մեքենան, որն ապագայից էր՝ Լյուիսն ասում է, որ իրեն էլ պետք չէ իր հայտնագործությունը, և որ ինքը հենց Ուիլբուրի մեքենայով կարող է տեսնել իր մայրիկին։ Ուիլբուրն ու Լյուիսը սկսում են վիճել և կորցնում ժամանակի մեքենայի կառավարումն ու վթարի ենթարկվում։ Ուիլբուրը խնդրում է Լյուիսին վերանորոգել մեքենան, սակայն Լյուիսը համաձայնում է միայն այն դեպքում, եթե Ուիլբուրը դրանից հետո իրեն կտաներ անցյալ տեսնելու իր մայրիկին։ Ուիլբուրը Լյուիսին թաքցնում է իրենց տան գարաժում, սակայն Լյուիսն այնտեղ երկար չի մնում և հանդիպում է Ուիլբուրի ընտանիքի՝ Ռոբինսոնների ընտանիքի բոլոր անդամներին, բացի Կոռնելիուսից՝ Ուիլբուրի հայրիկից, ով այդ ժամանակ գործուղման էր։ Կատելոկը չի կարողանում ճիշտ օգտագործել Լյուիսի ստեղծած ժամանակի սկաները և փչացնում է այն։ Նա և Դորիսը հետևում են Լյուիսին՝ փորձելով առևանգել նրան, որպեսզի վերջինս վերանորոգի սկաները, սակայն ձախողվում են։ Այդ ընթացքում Լյուիսը ծանոթանում է Ռոբինսոնների ընտանիքի հետ և այնքան դուր գալիս նրանց, որ Ռոբինսոններն առաջարկում են որդեգրել նրան, սակայն հրաժարվում են այդ մտքից՝ իմանալով, որ նա եկել է անցյալից։ Ուիլբուրը՝ Ռոբինսոնների տղան, խոստովանում է, որ խաբել է Լյուիսին՝ ասելով, թե կտանի անցյալ՝ իր մոր մոտ։ Լյուիսը հիասթափվում է և դուրս վազում։

Կատելոկը համոզում է Լյուիսին գալ իր հետ և առևանգում է նրան։ Լյուիսը բացահայտում է, որ Կոռնելիուս Ռոբինսոնն իրականում հենց ինքն է ապագայում, և որ Ուիլբուրն իր ապագա որդին է։ Նա իմանում է նաև, որ Կատելոկը նույն Գուբն է ապագայում։ Պարտվելով Փոքր Լիգայի գավաթը՝ Գուբն այնքան է դառնությամբ լցվում, որ նրան չեն ուզում որդեգրել, և նա երկար ժամանակ մնում է մանկատանը նույնիսկ դրա փակումից հետո։ Դորիսը "DOR-15" էր՝ Լյուիսի ձափողված և լքված գյուտերից մեկը։ Նրանք երկուսն էլ մեղադրում էին Լյուիսին իրենց դժբախտությունների մեջ և որոշում են գողանալ նրանից հիշողոթյան սկաները՝ այն իրենց վերագրելով։ Լյուիսին թողնելով առանց հիշողության սկաների՝ նրանք կտրուկ փոխում են մարդկության ապագան և ստեղծում այնպիսինը, որտեղ չկա Ուիլբուրը, և որը ղեկավարում են Դորիսի կլոնները՝ մարդկությանը դարձնելով ստրուկներ։ Լյուիսը տեսագրությամբ տեսնում է, որ Կատելոկը ապշում է Դորիսի նման վարքից և սպանվում է նրա կլոնների կողմից։ Լյուիսը վերանորոգում է երկրորդ ժամանակի մեքենան, գնում է դեմ առ դեմ Դորիսին և ոչնչացնում նրան՝ խոստանալով երբեք չստեղծել նրան և վերականգնում է ապագան։ Այն բանից հետո, երբ Լյուիսը համոզում է Ուիլբուրին խնդրել Գուբին միանալ իրենց ընտանիքին, Գուբն անհետանում է՝ ամաչելով իր արարքներից։

Լյուիսը վերջապես դեմ առ դեմ հանդիպում է Կոռնելիուսին։ Կոռնելիուսը բացատրում է նրան, թե ինչպես հիշողության սկաներով սկսվեց իրենց հաջողակ ապագան և համոզում է Լյուիսին վերադառնալ տոնավաճառ։ Ուիլբուրը տանում է նրան իր ժամանակները, բայց ինչպես խոստացել էր, նախքան այդ տանում է նրան անցյալ՝ այն պահը, երբ Լյուիսի մայրը լքում է նրան։ Լյուիսը համարյա մոտեցել էր իր մայրիկին, որպեսզի համոզի, որ իրեն մանկատանը չթողնի, բայց որոշում է չգնալ այդ քայլին՝ ասելով Ուիլբուրին, թե նա արդեն իսկ ընտանիք ունի։

Ուիլբուրը Լյուիսին վերադարձնում է իր ժամանակները։ Լյուիսը շտապում է տոնավաճառ, սակայն ճանապարհին գնում է բեյսբոլի դաշտ և ճիշտ պահին արթնացնում Գուբին՝ փոխելով նրա ապագան։ Վերադառնալով տոնավաճառ՝ Լյուիսը մեկ հնարավորություն է խնդրում, որպեսզի ցուցադրի հիշողության սկաները, և այս անգամ հաջողվում է։ Նրան որդեգրում են Լյուսիլը՝ տոնավաճառի ժյուրիներից մեկը, և նրա ամուսինը՝ Բադը, ով Լյուիսին նոր անուն է տալիս՝ “Կոռնելիուս” և տանում նրան իրենց տուն։ Երբ նա հեռանում է մանկատնից, նա հանդիպում է Գուբի հետ, ով նույնպես հեռանում էր իր ընտանիքի և Փոքր Լիգայի գավաթի հետ։ Ֆիլմը վերջանում է Ուոլթ Դիսնեյի մի խոսքով, որը Լյուիսի/Կոռնելիուսի նշանաբանն էր. “Միշտ առա՛ջ։”

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջորդան Ֆրայը Լյուիսի դերում. Նիք Ռայներին եղել է Լյուիսի գլխավոր անիմատորը։
    • Դենիել Հանսենը ձայնավորել է Լյուիսի երիտասարդ ժամանակը։
  • ուեսլի Սինգերմանը Ուիլբուր Ուիլսոնի դերում. Դեյլ Բաերը հանդիսացել է Ուիլբուրի գլխավոր անիմատորը։
  • Հարլանդ Ուիլիամսը Կարլի դերում
  • Թոմ Քենին պարոն Ուիլլերշտեյնի դերում. Ռուբեն Ա. Ակինոն եղել է պարոն Ուիլլերշտեյնի գլխավոր անիմատորը։
  • Ստեֆեն Անդերսոնը որպես.
    • Կատելոկ. Դիք Զոնդաքը եղել է Կատելոկի (the Bowler Hat Guy) գլխավոր անիմատորը։
    • Բադ պապիկ
    • Զարմիկ Տալուլա. Ռենդի Հեյքոքը որպես Տալուլայի գլխավոր անիմատոր։
  • Անգելա Բասեթը Միլդրեդի դերում. Ռուբեն Ա. Ակինոն որպես Միլդրեդի գլխավոր անիմատոր։
  • Լոուրի Մետկալֆը Լյուսիլ Քրանքլհորնի դերում
  • Ադամ Ուեսթը քեռի Արթի դերում
  • Թոմ Սելլեքը Կոռնելիուսի դերում
  • Նիկոլ Սուլիվանը Ֆրեննի Ռոբինսոնի դերում. Ռենդի Հեյքոքը որպես Ֆրեննիի գլխավոր անիմատոր։
    • Ջեսսի Ֆլլաուերը փոքրիկ Ֆրեննիի դերում
  • Մեթյու Ջոսթենը Մայքլ «Գուբ» Յագուբիանի դերում
  • Էթան Սանդլերը որպես as։
    • DOR-15 (Դորիս). Ջեյ Դեյվիսը որպես Դորիսի գլխավոր անիմատոր։
    • Քեռի Ֆրից և մորաքույր Պետունիա. Ռենդի Հեյքոքը որպես քեռի Ֆրիցի և մորաքույր Պետունիայի գլխավոր անիմատոր։
    • Քեռի Դիմիտրի և քեռի Սպայք
    • Զարմիկ Լացլո. Ռենդի Հեյքոքը՝ Լացլոյի գլխավոր անիմատոր։
    • Գյուտարարության կենտրոնի նախագահ
  • Դոն Հոլը քեռի Գաստոնի դերում. Ջեյսոն Անաստասը՝ Գաստոնի գլխավոր անիմատոր։
    • Հոլի ձայնն է հնչում նաև դպրոցի մարզիչի դերում
  • Քելլի Հուվերը մորաքույր Բիլլիի դերում
  • Թրեյսի Միլլեր-Զառնեկը Լիզիի դերում
  • Ջո Մատեոն Թինիի դերում
  • Աուրիան Ռեդսոնը Ֆրենկի գորտի դերում
    • Ջեմի Քալըմը ձայնավորել է Ֆրենկի գորտի երգերը
  • Փոլ Բաչերը Ստենլիի դերում
  • Դարա ՄակԳարրին Գյուտարարության Կենտրոնի աշխատակցուհու, տիկին Հարրինգթոնի դերերում
  • Ջոն Ֆորդը պարոն Հարրինգթոնի դերում
  • Նաթան Գրենոն Լեֆթիի դերում

Այլ ձայները՝ Կամերոն Քովելի, Կուպեր Կոուգիլի, Դեյվիդ և Մակինա Կոուգիլների, Թերի Դուգլասի, Ջեքի Գոնյուի, Միք Հեյզենի, Շենոն Օ'Կոնորի, Ջորդան դել Սպինայի, Լինվուդ Ռոբինսոնի, Գրեյս Ռոլեքի, Գրեյսոն Սպաննի, Կրիստա Սվանի և Ֆրեդ Տատասկուրի կողմից։

Ֆիլմի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆեն Անդերսոնը ֆիլմի պրեմիերային

Ի սկզբանե ունենալով «Մեկ օր Ուիլբուր Ուիլսոնի հետ» անվանումը՝ ֆիլմի աշխատանքները սկսվել էին 2004 թվականի հունիսին և ծրագրված էր այն թողարկել 2006 թվականին[6][7]: Մինչ ընթանում էին աշխատանքները, Դիսնեյը 2006 թվականի հունվարի 24-ին հայտարարեց, որ այն ձեռք կբերի Պիքսարը, որից հետո Ջոն Լասեթրը դարձավ և՛ Պիքսարի, և՛ Walt Disney Animation Studios-ի գլխավոր աշխատակիցը ֆիլմի ստեղծման գծով։ Երբ վերջինս առաջին անգամ տեսավ ֆիլմի նախնական էկրանավորումը, նա ասաց Ստեֆեն Անդերսոնին, որ չտեսավ չարագործ հերոսի մեջ բավական վախ ու չարություն և առաջարկեց մի քանի փոփոխություններ կատարել։

Տասը ամիս անց ֆիլմի համարյա 60 տոկոսը ձևափոխվեց։ Փոխվեց չարագործի կերպարը և նրան տրվեց նոր ընկեր, ավելացվեց այն տեսարանը, որտեղ դինոզավրը հետապնդում է Լյուիսին և Ռոբինսոններին, փոխվեց ֆիլմի վերջը[8]:

Ֆիլմի Թողարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քանի վեց հարյուր կինոթատրոններ ցուցադրեցին ֆիլմը 3-D տարբերակով[9]: Այդ տարբերակի մեջ ֆիլմից առաջ կար 1953 Chip 'n Dale 3D Working for Peanuts տեսարանը[10]: 3D տարբերակի վերջում, երբ ցույց են տրվում անձնակազմի և ֆիլմի ստեղծման ընթացքին մասնակցած մարդկանց անուններն ու ազգանունները, բոլորինը մնացել էր 2D ձևաչափով, բացի ֆիլմը 3D-ի փոխակերպած մարդկանց անուններից։

2007 թվականի հոկտեմբերի 23-ին թողարկվեցին ֆիլմի DVD և Blu-ray տարբերակները[11]: Երկուսն էլ ներառում էին ջնջված կադրեր, բոնուս տեսարաններ, երաժշտություն, "Family Function 5000" խաղը և այլն։ 3D Blu-ray տարբերակը թողարկվեց 2011 թվականի նոյեմբերի 8-ին[12]:

2008 թվականի հունվարի տվյալներով DVD տարբերակը վաճառվել էր ավելի քան չորս միլիոն օրինակով[13]:

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների խոսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ընդհանուր առմամբ ստացել է դրական արձագանք քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ի միջոցով պարզ է դարձել, որ քննադատների 66 տոկոսը դրական կարծիք է հայտնել ֆիլմի մասին, իսկ հիմնվելով 136 կարծիքների և արձագանքների վրա՝ ֆիլմը ստացել է 6.3 միավոր 10 հնարավորից։ Կայքի քննադատները միահամուռ կերպով պնդում են, որ «Հյուր Ռոբինսոնների մոտ» ֆիլմը երեխաների համար ստեղծված տեսողական ազդեցիկ անիմացիոն ֆիլմ է, որն առանձնանում է բավականին խորն իմաստ ունեցող պատմությամբ[14]: Ըստ Metacritic-ի այն հավաքել է 61 միավոր հարյուրից՝ հիմնվելով քսանյոթ կարծիքների վրա[15]:

Realmovienews-ը նշել է, որ «այն աշխույժ սյուժե ունի, որը պահանջում է մեծ ուշադրություն, քանզի այն տեղափոխվում է հետ և առաջ ժամանակի անսահմանությունում` շոշափելով լուրջ մտքեր և առաջադրելով մի քանի բավականին մտահոգիչ մեկընդմեջ իրականություններ։ Հնարամիտ պատմվածքի միահյուսումները կատարվում են հազվագյուտ ըմբռնողությամբ և նրբությամբ։ Վերջում այն կարող է դառնալ մի փոքր հուզիչ և ոգևորիչ։ Բայց այն այնքան գրավիչ է, որ մենք դրա մասին չենք էլ մտածում»[16]: Beaumont Journal-ից Դենի Մինթոնը նշել է, որ «Ռոբինսոնները կարող են և չլինել այն ընտանիքը, որի հետ դուք կցանկանայիք դուրս գալ, բայց միանգամայն զվարճալի էր նրանց հանդիպելը այս մտացածին և գեղեցիկ 3-D փորձառությունում»[17]: Australian Urban Cinefile-ից Էնդրյու Ուրբանն ասել է. «Ուոլթ Դիսնեյը ապահովեց ֆանտազիան էկրանին, և սա անձնվեր մի արդյունք է նրա ժառանգությանը»[18]: Նյու Յորք Փոստից Քայլ Սմիթն այն որակել է որպես 2007 թվականի տասներորդ լավագույն ֆիլմ[19]:

Հակառակ դրան՝ Նյու Յորք Թայմսից Ա. Սքոթը գրել է.«”Հյուր Ռոբինսոնների մոտ” ֆիլմը միանգամայն վերջին մի քանի ժամանակվա ընթացքում Դիսնեյի կողմից թատերապես ամենավատ թողարկված անիմացիոն գեղարվեստական ֆիլմերից մեկն է»[20]: Entertainment Weekly-ից Լիզա Շվարցբաումը ֆիլմին տվել է C կարգ և ասել. «Սա մի խորդուբորդ ուղևորություն էր»[21]:

Meet the Robinsons
Տարբեր արտիստների Սաունդթրեք
Թողարկված 2007 թվականի մարտի 27
Ժանր արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն[1], գրական ստեղծագործության էկրանավորում, մանկական ֆիլմ և computer-animated film
Տևողություն 52:46
Լեյբլ [Walt Disney Records
Պրոդյուսեր Դենի Էլֆման
Տարբեր արտիստների ալբոմների ժամանակագրություն
Chicken Little (2005 ֆիլմ) Meet the Robinsons (2007 ֆիլմ) Bolt (2008 ֆիլմ)

Ֆիլմի ընթացքում հնչած բոլոր երգերի ալբոմը թողարկվել է 2007 թվականի մարտի 27-ին Walt Disney Records-ի կողմից։ Երգերի հեղինակներն են Դենի Էֆմանը, Ջոնաս եղբայրները, Ռուֆուս Ուեյնռայթը, Ռոբ Թոմասը, Ջարնի Քալըմը, The All-American Rejects-ը և They Might Be Giants-ը։ “Little Wonders” երգը, որը ձայնագրվել է Ռոբ Թոմասի կողմից, Բիլբորդի AC շարքում (Billboard AC chart) գրավել է 5-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.movieguide.org/reviews/Meet-The-Robinsons.html
  2. 2,0 2,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=meettherobinsons.htm
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=64976&type=MOVIE&iv=Basic
  4. http://www.d-zine.se/filmer/familjenrobinson.htm
  5. Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. «Walt Disney Feature Animation Set To Spend 'A Day With Wilbur Robinson' With New Animated Feature Slated For 2006»։ PR Newswire։ հունվարի 11, 2004։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  7. Dunkley Cathy (հունվարի 11, 2004)։ «Mouse re-tooning animation strategy»։ Variety։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  8. M. Holson Laura (մարտի 5, 2007)։ «John Lasseter: Disney's new boss re-imagines the Magic Kingdom»։ The New York Times։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  9. Carolyn Giardina (մարտի 7, 2007)։ «New dimension at Real D»։ HollywoodReporter.com։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 30, 2007-ին։ Վերցված է մարտի 12, 2007 
  10. Peter Sciretta (մարտի 23, 2007)։ «3D Meet the Robinsons Advertisement, Featurette, and Fun Facts»։ Film։ Վերցված է մարտի 31, 2007 
  11. «Meet The Robinsons (English/French/Spanish DVD)»։ Արխիվացված օրիգինալից-ից հուլիսի 12, 2007-ին 
  12. McCutcheon David (օգոստոսի 5, 2011)։ «Disney's Blu-ray 3D Line-up»։ IGN։ Վերցված է նոյեմբերի 15, 2014 
  13. «Meet the Robinsons - Video Sales»։ The Numbers։ Վերցված է նոյեմբերի 15, 2014 
  14. «Meet the Robinsons - Rotten Tomatoes»։ Rotten Tomatoes։ Վերցված է հունվարի 5, 2008 
  15. «Meet the Robinsons (2007): Reviews»։ Metacritic։ Վերցված է հունվարի 5, 2008 
  16. «Meet The Robinsons (2007) Movie Review»։ Real Movie News 
  17. Minton Danny (մարտի 29, 2007)։ «Meet the Robinsons - Critic Review»։ Beaumont Journal։ Վերցված է ապրիլի 21, 2012 
  18. Louise Keller, Andrew L. Urban։ «Meet the Robinsons»։ Australian Urban Cinefile 
  19. «Metacritic: 2007 Film Critic Top Ten Lists»։ Metacritic։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 2, 2008-ին։ Վերցված է հունվարի 5, 2008 
  20. A. O. Scott (մարտի 30, 2007)։ «FILM REVIEW; A Nerdy Orphan Plows Ahead With a Lot of Familiar Novelties»։ Նյու Յորք Թայմս 
  21. Lisa Schwarzbaum (մարտի 28, 2007)։ «Meet the Robinsons (2007)»։ Entertainment Weekly։ Վերցված է հունվարի 5, 2008