Ալադին (մուլտֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալադին (այլ կիրառումներ)
Ալադին, (անգլ.՝ Aladdin), 1992 թվականին լույս տեսած անիմացիոն երաժշտական ֆանտազիոն ֆիլմ է։ Ալադինը դասվում է The Walt Disney Company-ի անիմացիոն դասական շարքին[8]: Ֆիլմը ռեժիսոր Ջոն Մուսկերը և Ռոն Քլեմեթսը, այն հիմնել է արաբական «կախարդական լամպ» և «հազար ու մեկ գիշեր» ստեղծագործությունների հիման վրա։
Հովարդ Աշմանը առաջարկեց, իսկ սցենարը և որն էլ վավերացվեց Disney-ի նախագահ Ջեֆրի Հակզենբերգի համաձայնությամբ։ Այս մուլտֆիլմը Մի շարք անիմացիոն տարրերի համադրություն է։
Ալադինի պրեմիերան եղել է նոյեմբերի 25-ին 1992 թվականի։ Ցուցադրման առաջին իսկ օրերից այն արժանացել է ԱՄՆ-ի, իսկ հետագայում արդեն ամբողջ աշխարհի հավանությանը։ 1992 թ.-ին վաստակել է ավելի քան $ 217 միլիոնի եկամուտ Միացյալ Նահանգներում և ավելի քան $ 504 միլիոն աշխարհում. Ֆիլմը նաև արժանացել բազմաթիվ մրցանակների, որոնց մեծ մասը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալադին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալադինը մի շատ աղքատ, բայց բարի տղա էր։ Նա ընկերներ չուներ և իր միակ ընկերը իր կապիկն էր, ում հետ անցկացնում էր իր կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի օր Ալադինը սիրահարվում է Արաբական արքայի դստեր՝ արքայադուստր Ժասմինին։ Նա ժասմինին հասնելու համար շատ երկար ու դժվար ճանապարհներ է անցնում՝ ջին գտնում, շրջագայում կախարդական գորգով, անցնում ճանապարհներ և կռիվներ մղում։ Անիմացիոն կերպարը պատրաստել է Գլեն Քինը։
Ջին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջինը բանտարկված էր կախարդական լամպում և միայն կարդնանար այն ժամանակ երբ որևէ մեկը երեք անգամ դիպչեր կախարդական լամպին։ Երբ ծպտված Ջաֆարը բանտում համոզում է Ալադդինին գնալ և «Հրաշքների քարանձավից» իր համար բերել լամպը, Ալադդինը պատահաբար շփում է լամպը և այնտեղից դուրս է գալիս մեծ, կապույտ Ջինին: Ջինը խոսք է տալիս նրան, որ կօգնի Ալադինին և տալիս կախարդական գորգ։ Ջինի երազանքն է լինել ազատ ու այլևս ոչ մեկին չծառայել: Կերպարի հեղինակն է Էրիկ Գոլդբերգը։
Ջաֆար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջաֆարը մուլտֆիլմի ամենաչար կերպարն է։ Միշտ լինում է իր չար թութակի հետ։ Նա Արաբական սուլթանի պալատում աշխատող վեզիր է և աչքի է ընկնում իր նախանձախնդրությամբ, չարությամբ և դաժանությամբ։ Մի անգամ նա մտնում է սուլթանի մոտ և իր թիկնոցավոր օձ գավազանով փորձում հիպնոսացնել, որպեսզի իրեն ամուսնացնի Ժասմինի հետ։ Մուլտֆիլմում անընդհատ կռվի մեջ է ջինի և Ալադինի հետ։ Կերպարի հեղինակն է Անդրիաս Լքելը։
Ժասմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժասմինը հանդիսանում է հորինված Ագրաբա թագավորության և Դիսնեյի վեցերորդ արքայադուստրը: Նա 15 տարեկան է: Քանի որ իր հոր՝ սուլթանի հրահանգով չէր կարող պալատի պատերից այն կողմ դուրս գալ, նրա միակ ընկերը վագր Ռաջան էր: Այժմ ամուսնացած է Ալադդինի հետ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 Aladdin — 1992.
- ↑ http://www.leparisien.fr/culture-loisirs/pourquoi-disney-est-il-regulierement-accuse-de-pillage-culturel-20-12-2018-7973619.php
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 235. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 Smith D. Abu // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
- ↑ http://www.d-zine.se/filmer/aladdin.htm
- ↑ 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=aladdin.htm
- ↑ Abbott, Jim (հունվարի 5, 1993)։ «As Genie, mom helped grant son's wish for 'Aladdin' role»։ St. Paul Pioneer Press։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-02-ին։ Վերցված է 2009-05-26
|
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- 1992 մուլտֆիլմեր
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ