Գուֆիի արձակուրդները
Գուֆիի արձակուրդները (անգլ.՝ A Goofy Movie), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն երաժշտական, կատակերգական ֆիլմ, որը հիմնվել է «DisneyToon Studios» ընկերության կողմից և թողարկվել է «Walt Disney Pictures» ընկերության կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնական վերջին օր, առջևում ամառ է, իսկ Մաքսը(Ջեյսոն Մարսդեն)՝ Գուֆիի(Բիլլ Ֆարմեր) տղան, միայն երազում է այն մասին, թե ինչպես գրավի Ռոքսանայի(Քելլի Մարտին) ուշադրությունը, որը նրա համար ամենագեղեցիկն ու ամենախելացին է։ Բայց «դժվար է լավը լինել, երբ քո հայրը՝ Գուֆին է»։ Մաքսը ընկերների հետ դպրոցի հավաքի համար համերգ էր պատրաստել, որը տնօրենին (Ուելլես Շոն) դուր չի գալիս։
Երբ Գուֆին իմանում է Մաքսի ելույթի և տնօրենի կարծիքի մասին, մտահոգվում է և, որպեսզի հարթի իր և տղայի հարաբերությունները, որոշում է Մաքսին իր հետ ձկնորսության տանել այնտեղ, որտեղ մի ժամանակ իր հայրը իրեն էր տանում։ Մաքսը և Գուֆին մեկնում են ձկնորսության։ Գուֆին չգիտեր, որ Մաքսը վերջապես ժամադրության է հրավիրել Ռոքսանային։ Նրա ընկերուհին պատրաստվում էր խնջույք կազմակերպել և Մաքսը Ռոքսիին առաջարկում է, որ միասին գնան։
Ռոքսանան տխրել էր և, որպեսզի ինչ-որ ձևով նրան համոզեր, որ ուրիշ տղայի հետ խնջույքի չգնար, Մաքսը խաբում է, որ իր հայրը իրեն տանում է Լոս-Անջելես, որպեսզի մասնակցի համերգին։
Գուֆիի և Մաքսի ձկնորսության վայրը այդքան էլ հեռու չէր գտնվում Լոս-Անջելեսից...
Դերերը կրկնօրինակեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնօրինակ ձայնակցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյսոն Մարսդեն - Մաքս
- Բիլլ Ֆարմեր - Գուֆի
- Ռոբ Պոլսեն - Պի-Ջեյ
- Ջիմ Կամմինգս - Պիտ
- Քելլի Մարտին- Ռոքսանա
- Պոլի Շոր - Ռոբերտ Զիմմերուսկի «Բոբբի»
- Ուոլլես Շոուն - տնօրեն Մեյզուր
- Ջեննա ֆոն Օյ - Սթեյսի
Ռուսերեն կրկնօրինակողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիսլավ Կորնեվ - Մաքս
- Միխայիլ Վասսերբաում - Գուֆի
- Ստանիսլավ Կորնեվ - Պի-Ջեյ
- Վադիմ Նիկիտին - Պիտ
- Քսենիա Բրժեզովսկայա - Ռոքսանա
- Գենադիյ Բոգաչյով - տնօրեն Մեյզուր
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]A Goofy Movie սաունդթրեքների ալբոմը թողարկվել է 1995 թվականին։
- «I 2 I» - Tevin Campbell feat. Rosie Gaines
- «After Today» - Aaron Lohr (и хоровое сопровождение)
- «Stand Out» - Tevin Campbell
- «On the Open Road» - Bill Farmer, Aaron Lohr, (и хоровое сопровождение)
- «Lester’s Possum Park» - Kevin Quinn
- «Nobody Else But You» - Bill Farmer и Aaron Lohr
- «Opening Fanfare/Max’s Dream»
- «Deep Sludge»
- «Bigfoot»
- «Hi Dad Soup»
- «Runaway Car»
- «Junction»
- «The Waterfall!/The Truth»
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլերեն «goofy» բառը թարգմանվում է «հիմար, անմիտ, անգրագետ» (ստանձնում է ոչ թե վիրավորական, այլ հեգնական գունավորում), և այդ պատճառով ֆիլմը կարելի է թարգմանել, ինչպես «Հիմար ֆիլմ»։
- A Goofy Movie դարձավ շատ հաջողակ ֆիլմ, առաջադրվել է «Լավագույն Անիմացոին ֆիլմ», « Հերոսների լավագույն դիզայն», «Լավագույն Սցենար», և «Լավագույն Անիմացիա»։
- Միայն ԱՄՆ-ում, այս ֆիլմի վարձույթը կազմել է 35 միլիոն $(դոլարից) ավելի։
- 2000 թվականին թողարկվեց An Extremely Goofy Movie սիկվելը։
- Մուլտֆիլմի 29-րդ րոպեին հայտնվում են այնպիսի հերոսներ, ինչպիսիք են՝ Միկի Մաուսը, Դոնալդ Դակը, որոնք մուլտֆիլմի սյուժեի հետ ընդհանրեպս կապ չունեն։
- «Գուֆին և նրա ջոկատը» մուլտֆիլմում, Պիտը բացի Պի-Ջեյից, ուներ նաև կին՝ Պեգը և աղջիկ՝ Պիստոլը։ Բայց լիամետրաժ ֆիլմում նրանք բացակայում են։
- АМС Pacerը հաճախ է հանդիպում դիսնեյի մուլտֆիլմերում, և սա բացառություն չէր։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гуфи - фильм(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Неофициальный русский сайт мультфильма
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0113198/
- ↑ Encyclopedia of Walt Disney's Animated Characters: from Mickey Mouse to Hercules — P. 20. — ISBN 0-7868-6336-6
- ↑ 3,0 3,1 http://stopklatka.pl/film/goofy-na-wakacjach
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=7262
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 http://www.imdb.com/title/tt0113198/fullcredits
- ↑ https://itunes.apple.com/gb/album/goofy-movie-original-soundtrack/id714327521
- ↑ http://movieplayer.it/film/in-viaggio-con-pippo_42341/
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=23625&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.d-zine.se/filmer/jl_themovie.htm
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=13620
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=goofymovie.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուֆիի արձակուրդները» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Բադի մուվի
- Մուլտֆիլմեր կենդանիների մասին
- Մուլտֆիլմեր շների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1995 թվականին