Պոկահոնտաս (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Պոկահոնտաս
Pocahontas
Pocahontas poster.jpg
Pocahontas Logo.svg
Տեսակ լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանր ռոմանտիկ ֆիլմ[1][2], կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ[1][2], հումորային դրամա և ավանդական մուլտֆիլմ
Թեմա Cultural Diplomacy, colonialism և Կապիտալիզմ
Կերպարներ Պոկահոնտաս[3][3], John Smith[3][3], Governor Ratcliffe[3][3], Meeko[3][3], Chief Powhatan[3][3], Thomas[3][3], Grandmother Willow[3][3], Percy[3][3], Wiggins[3][3], Ben[3][3], Lon[3][3], Flit[3][3], Nakoma[3][3], Kocoum[3][3], Kekata[3][3], English settlers[3][3] և Native Americans[3][3]
Գործողության վայր Jamestown, Tsenacommacah և Colony of Virginia
Դարաշրջան 1607[4][4] և 1608
Ռեժիսոր Մայք Գեբրիել[5][6][7][8][4][4] և Էրիկ Գոլդբերգ[5][6][7][8][4][4]
Սցենարիստ Սյուզաննա Գրանտ[7][4][4], Կառլ Բինդեր[7][4][4] և Ֆիլիպ Լազեբնիկ[4][4]
Հնչյունավորում Իրեն Բեդարդ[6][9][10][3][3], Մել Գիբսոն[6][9][10][2][3][3], Դեվիդ Օգդեն Սթայրզ[6][10][3][3], Ջոն Կասիր[6][10][3][3], Բիլլի Կոննոլլի[10][3][3], Ֆրենկ Ուելկեր[10][3][3], Քրիստիան Բեյլ[10][2][3][3], Լինդա Հանթ[10][2][3][3], Judy Kuhn[10][3][3], Joe Baker[10][3][3], Ռասել Մինս[10][3][3], Ջիմ Քամինգս[10], Դենի Ման[10][3][3], Michelle St. John[10][3][3], James Apaumut Fall[10][3][3] և Gordon Tootoosis[10][3][3]
Պրոդյուսեր Ջեյմս Պենտեկոստ
Գործադիր պրոդյուսեր Baker Bloodworth[3][3] և Traci Tolman Mars[3][3]
Երաժշտություն Ալան Մենկեն[4][4]
Խմբագիր H. Lee Peterson[3][3], Mark Hester[3][3] և James Melton[3][3]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն Walt Disney Pictures[4][4]
Դիստրիբյուտոր Buena Vista Pictures
Տևողություն 81 րոպե
Շարք list of Walt Disney Animation Studios films
Սիկվել «Պոկահոնտաս 2: Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ» (1998)
Թվական հունիսի 23, 1995[11]
Առաջադրում Academy Award for Best Original Musical or Comedy Score
Պարգևներ
Բյուջե $55 000 000
Շահույթ $346 079 773
movies.disney.com/pocahontas

«Պոկահոնտաս» (անգլ.՝ Pocahontas), Walt Disney Pictures-ի 33-րդ լիամետրաժ մուլտֆիլմը։ Ընկերությունն ամեն տարի թողարկում է մեկ լիամետրաժ մուլտֆիլմ, որ սովորաբար դառնում է տարվա լավագույն մուլտֆիլմը։ 1994 թվականին այդպիսի մուլտֆիմ դարձել է «Առյուծ արքա» մուլտֆիլմը։ 1995 թվականին գլխավոր մուլտիպլիկացիոն ֆիլմ կարգավիճակում եղել է «Պոկահոնտաս»-ը։

Մուլտֆիլմի երաժշտությունը, որ կրում է «Colors of the Wind» անվանումը և կատարվում է Վանեսա Վիլյամսի կողմից, արժանացել է «Օսկար»-ի և «Գրեմմի»-ի։ 1998 թվականին թողարկվել է շարունակությունը՝ «Պոկահոնտաս 2: Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ»։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն մի ռոմանտիկ պատմություն է հնդկացի առաջնորդի՝ Պոհատանի ազնիվ դստեր՝ Պոկահոնտասի մասին, ով ապրում էր բնության հետ ներդաշնակ։ Մի անգամ նա տեսնում է մի երկյուղալի երազ, որտեղ ընդգծվում էր սիրո մոտեցումը։ Երազը դանդաղ կատարվում էր. հեռավոր Եվրոպայից դեպի ամերկյան ափ լողում էր մեծ նավը՝ խորհրդավոր, գունատ մարդկանցով, որոնք Նոր Աշխարհում ոսկի էին փնտրում։ Կապիտան Ջոն Սմիթը իսկապես գտել էր իր գանձը։ Այն Պոկահոնտասն էր։ Նրանք սիրում էին իրար, ինչպես Ռոմեոն և Ջուլիետը, սակայն նրանց խանգարում է սպիտակ օտարերկրացիները և հնդիկացիների հակամարտությունը։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարը առանձնանում է զարմանալիորեն իր պոետիկ երաժշտության բառերով և պատկերներով։ Կոմպոզիտոր Ալան Մենկենը ևս մեկ անգամ փայլում է իր հմտությամբ։ Արժանացել է 2 «Օսկար»-ի, որպես լավագույն երաժշտություն և լավագույն երգ «Քամու գույնը» (Colors of the Wind), Ջուդի Կունի կատարմամբ։ Ամերիկայում հնդկացի արքայադուստր Պոկահոնտասի մասին ավելի վաղ արդեն նկարահանվել էր ֆիլմ և նույնիսկ նույն անվանումով մուլտֆիլմ, բայց Դիսնեյի ստուդիայի համար «Պոկահոնտաս»-ը դարձել է առաջին կինոնկարը՝ ստեղծված իրական դեպքերի հիման վրա։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ հեղինակները սկզբում չէին սպասում ավանդական ուրախ ավարտին։ Ամբողջ դրամատիկ ազդեցության ժամանակ ֆիլմի ավարտում սիրահարները բաժանվում են։ Իրականում Պոկահոնտասը փախել է իր ամուսնու հետ Անգլիա, որտեղ մահացել է երիտասարդ՝ 22 տարեկան հասակում։ Որպեսզի կինոնկարը ավելի յուրահատուկ լինի և համապատասխանի Ամերիկայի գաղութացման ժամանակաշրջանին, աշխատանքի մեջ ներառվել են ամերիկյան մշակույթի մասնագետներ։ Եվ նույնիսկ գնացել են ինքնատիպ քայլի, տալով ձայնի դերակատար՝ հնդիկացիների առաջնորդին։ Իսկ քաջ կապիտան Սմիթի դերում հնչյունավորել է Մել Գիբսոնը։ Հետաքրքիր է, որ դերասան Քրիստիան Բեյլը, հնչյունավորելով Թոմասին, ավելի ուշ խաղացել է «Նոր Աշխարհ» ֆիլմում, որը նույնպես հիմնված է Պոկահոնտասի պատմության վրա։

Մի մեծ շոու է եղել, որի արդյունքում ֆիլմի բացօթյա պրեմիերան կազմակերպվել է անմիջապես Նյու Յորքի կենտրոնական այգում։ 1998 թվականին թողարկվել է շարունակությունը ` «Պոկահոնտաս 2. Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ» մուլտֆիլմը, որտեղ հերոսն ուղարկվում է Լոնդոն, որպեսզի վերջնական խաղաղություն կնքի հնդիկացիների և անգլիացիների (սպիտակների) միջև։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջո Բեյկեր - Լոն
  • Քրիստիան Բեյլ - Թոմաս
  • Իրեն Բեդարդ - Պոկահոնտաս (խոսք)
  • Բիլլի Կոննոլի - Բեն
  • Ջիմ Քամինգս - Կեկատա (վոկալ)
  • Ջեյմս Ապոմուտ Ֆոլլ - Կոկում
  • Մել Գիբսոն - Ջոն Սմիթ
  • Լինդա Հանտ - Իվա տատիկ
  • Ջոն Կասիր - Միկո
  • Ջուդի Կուն - Պոկահոնտաս (վոկալ)
  • Դեննի Մանն - Պերսի
  • Ռասսել Մինս - Պոհատան
  • Միշել Սենտ-Ջոն - Նակոմա
  • Դեյվիդ Օգդեն Սթայերս - նահանգապետ Ռետկլիֆ
  • Գորդոն Տուտուսիս - Կեկատա (խոսք)
  • Ֆրենկ Վեկլեր - Ֆլիտ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհու նախատիպը եղել է իրական աղջիկ Պոկահոնտասը, ցեղի առաջնորդ Պոհատանի դուստրը։ Նա եղել է առաջին միջնորդը հնդիկների և գաղութարարների բանակցությունների ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]