Ջունգլիների գիրքը (մուլտֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջունգլիների գիրքը (այլ կիրառումներ)
«Ջունգլիների գիրքը» (անգլ.՝ «The Jungle Book»), 1967 թվականի մուլտֆիլմ, թողարկվել է «Walt Disney Productions»-ի կողմից անգլիացի գրող Ռադյարդ Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» և «Ջունգլիների երկրորդ գիրքը» գրքերի մոտիվներով։ Սա Ուոլթ Դիսնեյ ընկերության 90-րդ լիամետրաժ մուլտֆիլմն է։
1991 թվականին անիմացիոն ֆիլմը թողարկվել է «VHS»-ի վրա «Walt Disney Classics» ընկերության կողմից, ԽՍՀՄ-ում և ԱՊՀ երկրներում ընդարձակվել է «ծովահենային» տեսաերիզների վրա Ա. Միխայիլովի, Վ. Գորչակովի և Պ. Պրայամոստանովի թարգմանություններով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայլերի հետ մեծանալով, 10-ամյա մարդկային ձագուկ Մաուգլին ոհմակի որոշմամբ պետք է վերադառնար մարդկանց մոտ, որպեսզի չընկներ վագր-մարդակեր Շերխանի ձեռքը։ Պանտերա Բագիրայի հետ Մաուգլին ճանապարհ է ընկնում, ճանապարհին ձեռք բերելով ընկերներ և հանդիպելով վտանգավոր արկածների։
Նա կընկերանա անփույթ արջ Բալույի հետ, կառևանգվի կապիկների կողմից, կդառնա նենգ վիշապօձ Կաայի գերին, և էլի շատ բաներ կպատահի խիզախ տղայի հետ, որը Կիպլինգի խոսքերով «Սիրում է քաշել մահվան բեղերից».
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիգինալ հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրյուս Ռեյտերման — Մաուգլի
- Ֆիլ Հարրիս — Բալու
- Սեբաստիան Կեբոտ — Բագիրա
- Լուի Պրիմա — Լուի արքա
- Ջորջ Սանդերս — Շերխան
- Ստերլինգ Հոլուոեյ — Կաա
- Ջեյ Փետ Օ’Մելլի — գնդապետ Հատհի, գիշատիչ թռչուն Բազի
- Վերնա Ֆեկտոն — Վինիֆրեդ
- Քլինտ Հովարդ — Ջունիոր
- Չեդ Ստյուարտ — գիշատիչ թռչուն Ֆլեպս
- Լորդ Թիմ Հադսոն — գիշատիչ թռչուն Դիզի
- Ջոն Էբբոտ — Ակելա
- Բեն Ռայտ — Ռամա
- Կառ Դարլին — Շանտի (գյուղացի աղջիկ)
- Դիգբի Վուլֆ — գիշատիչ թռչուն Զիգի*
- Լեո Դե Լայոն — Ֆլանկի*
- Հել Սմիթ և Ռալֆ Ռայթ — փղեր*
- Բիլ Սկայլս և Փիթ Հենդերսոն — կապիկներ*
Պայմանական նշաններ։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սա վերջին մուլտֆիլմն է, որին ինքը Ուոլթ Դիսնեյն է հետևել։
- Դիսնեյը որոշել է հրաժարվել Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գրքի» պաշտոնական կոնցեպցիայից, որովհետև այն եղել է շատ մութ և դրամատիկ։ Սրա հիման վրա նա տարաձայնություններ է ունեցել սցենարիստ Բիլլ Պիտի հետ, որի արդյունքում Պիտը լքել է նախագիծը։ Նոր սցենարիստը դարձավ Լարրի Կլեմոնսը։ «Ջունգլիների գրքի» կրկնօրինակը տալով, Դիսնեյը նրան ասաց՝ «Առաջինը, ինչ ես ուզում եմ, որ դու այն չկարդաս».
- Մաուգլիի փախուստից անմիջապես հետո Բագիրան փորձում է համոզել գնդապետ Հաթհիին սկսել որոնումներ, և Հաթհիի կինը, Ուինֆրեդը, հայտարարում է, որ եթե նրանք օգնեն գտնել նրան, նա իր ձեռքը կվերցնի ոհմակի ղեկավարությունը։ Հաթհին վրդովվում է այն մտքից, թե կինը կարող է կառավարել։ Հեգնանքը նրանում է, որ մայրիշխան փղերի մոտ ջոկը ղեկավարում է էգ փիղը, այն դեպքում, երբ մեծահասակ արուները հիմնականում միայնակ են ապրում։
- Կաա օձի բնավորությունը ֆիլմում լրիվ այլ է, գրքի օրիգինալում այլ։ Գրքում նա Մաուգլիի ընկերն ու խորհրդատուն է, և նա, ով փրկում է նրան կապիկներից։ Ֆիլմում նա չարագործ է, որը փորձում է նրան ուտել։
- Մուլտֆիլմում բանդար-լոգների մոտ ներկա է կապիկ Լուին, որը լրիվ հակասում է Կիպլինգի գրքին, որտեղ ասվում է, որ բանդար-լոգները չեն կարողանում իրենց գլխավորին ընտրել։ Բացի այդ Լուին օրանգուտանգ է, իսկ այդ տեսակի կապիկներ Հնդկաստանում չկան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 The Jungle Book — 1967.
- ↑ http://www.leparisien.fr/culture-loisirs/pourquoi-disney-est-il-regulierement-accuse-de-pillage-culturel-20-12-2018-7973619.php
- ↑ Appearances // Cold Lairs | Jungle Book Wiki | Fandom
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 110.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 253. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ Disney Animation: The Illusion of Life — NY: Abbeville Press, 1981. — P. 419.
- 1 2 3 Jerry Beck The Animated Movie Guide. — С. 132-133. — ISBN 1556525915
- 1 2 Dave Smith. «The Jungle Book Movie History». Disney Archives. Disney.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=junglebook.htm
- ↑ http://www.d-zine.se/filmer/djungelboken.htm
- ↑ «The Jungle Book». Box Office Mojo. www.boxofficemojo.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Thomas S. Hischak Disney Voice Actors: A Biographical Dictionary. — С. 240. — ISBN 9780786462711
- ↑ Graham S. Webb The Animated Film Encyclopedia: A Complete Guide to American Shorts, Features and Sequences, 1900-1999. — С. 257. — ISBN 9780786407286
- ↑ Leonard Maltin The Disney Films: 3rd Edition. — С. 253. — ISBN 0786881372
- ↑ John Grant The Encyclopedia of Walt Disney's Animated Characters: From Mickey Mouse to Aladdin. — С. 268. — ISBN 1562829041
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջունգլիների գիրքը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

- Պաշտոնական կայք
- The Jungle Book(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում

| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգլիների գիրքը (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
| ||||||||||
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 1960-ականների անգլերեն ֆիլմեր
- 1967 մուլտֆիլմեր
- 1967 ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Արկածային մուլտֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ընտանեկան մուլտֆիլմեր
- Կատակերգական մուլտֆիլմեր
- Մուլտֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում
- Մուլտֆիլմեր թռչունների մասին
- Մուլտֆիլմեր արջերի մասին
- Մուլտֆիլմեր փղերի մասին