Մեծ ֆիլմ Խոզուկի մասին
Մեծ ֆիլմ Խոզուկի մասին անգլ.՝ Piglet's Big Movie | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և հումորային դրամա |
Հորինված երկիր | Winnie the Pooh universe? |
Շարքի մասն է | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Ռեժիսոր | Francis Glebas?[1][2][3][…] |
Սցենարիստ | Ալան Ալեքսանդր Միլն[4] |
Հնչյունավորում | Ջոն Ֆիլդլեր[1][5][6], Ջիմ Քամինգս[1][5][6], Նիկիտա Հոփքինս[5][6], Քեն Սանսոմ[1][5], Փիթեր Կալլեն[1][5], Քեթ Սյուսի[5][6] և Անդրե Ստոյկա[5][6] |
Երաժշտություն | Քարլի Սայմոն և Carl Johnson? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Pictures, DisneyToon Studios և A. Film A/S? |
Դիստրիբյուտոր | InterCom, Նեթֆլիքս, Disney+ և Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 75 րոպե |
Շարք | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Թվական | մարտի 21, 2003[7], սեպտեմբերի 5, 2003[8] և հուլիսի 3, 2003[9] |
Բյուջե | 35 000 000 $ |
Շահույթ | 62 870 546 $ |
winniethepooh.disney.com/piglet-s-big-movie(անգլ.) |
Մեծ ֆիլմ Խոզուկի մասին (անգլ.՝ Piglet’s Big Movie), «DisneyToon» ընկերության մուլտֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2003 թվականի մարտի 21-ին։ Այն պատմում է Խրյունյա խոզուկի երեք արկածների մասին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմում սոսնձելով նոր նկարը՝ Խրյունյան տեսնում է ինչ-որ տեղ գնացող իր ընկերներին՝ Վինի Թուխին, Նապաստակին, Վագրին և Իշուկին։ Խրյունյան իմանում է, որ նրանք պատրաստվում են մեղր հավաքել՝ մեղուներին նոր փեթակ փոխադրելով։ Բայց ոչինչ չի ընթանում ծրագրվածի պես․ Նապաստակի երաժշտությունը միայն կատաղեցնում է մեղուներին։ Նրանք հարձակվում են Խրյունյայի վրա (կարծելով, թե նա է մեղավոր), բայց վերջինիս հաջողվում է մեղուներին փակել նոր փեթակի մեջ։ Նրա սխրագորոծությունը ոչ ոք չի նկատում, և նա գնում է անտառ։ Անտառում թափառելով՝ օգնում է զատիկին, սկյուռին և փոքրիկ ճուտիկին։ Այս ամենից հետո Խրյունյան որոշում է օգնել իր ընկերներին և հետ է գնում։ Այդ ժամանակ ընկերներն իրենց հաղթանակն էին նշում և բոլորովին մոռացել էին կողպված մեղուների մասին։ Մեղուները դուրս են գալիս փեթակից, և ընկերները հազիվ փախչում են ու թաքնվում Խրյունյայի տանը և միայն այդ ժամանակ են նկատում, որ տանտերը չկա։
Վինի Թուխը գտնում է նկար-հիշողություններով ալբոմը և կռահում, որ այն կարող է իրենց օգնել գտնել Խրյունյային։ Տեսնելով առաջին էջում նկարված Ֆիլինի տունը՝ նրանք ուղևորվում են այնտեղ և իմանում, որ Խրունյան այդտեղ եղել է։ Միևնույն ժամանակ Խրունյան որոշում է փնտրել ընկերներին։ Ընկերները նորից են նայում հիշողությունների ալբոմը և ուղևորվում Կենգիի տուն։ Վինի Թուխը հենց այդտեղ Խրյունյայի մասին պատմություն է մտաբերում։
Գալով Կենգիի տուն՝ ընկերները պատմում են Խրյունյայի կորչելու մասին։ Նրանց է միանում նաև Ռուն, և միասին շարունակում են ճանապարհը։ Նրանք նորից են նայում ալբոմը և մտաբերում մի պատմություն ճանապարհորդության մասին։
Այնուհետև ընկերները գտնում են Խրյունյայի շարֆը, և Վագրը սկսում է սարսափելի գուշակություններ անել։ Այդ ամենը վախեցնում է Ռուին, բայց Վինին նրան հանգստացնում է։ Իսկ Իշուկը հիշում է, որ Խրյունյան մի անգամ տուն է կառուցել։ Ընկերները նորից են նայում ալբոմը և հիշում Վինիի տան պատմությունը։
Ընկերները շարունակում են փնտրել Խրյունյային, Վագրն առաջարկում է դիտել ալբոմի վերջը։ Բայց Նապաստակը ընդդիմանում է, և ալբոմը թերթելիս վնասում այն։ Դա Վագրին հունից հանում է, և նա փորձում է խլել ալբոմը։ Բայց նապաստակը չի տալիս այն։ Արդյունքում ալբոմը պատռվում է և ընկնում գետը։ Նապաստակը խոստովանում է, որ պարզապես ուզում էր գտնել Խրյունյային։ Բոլորը վերադառնում են նրա տուն։ Ռուն Թուխին խնդրում է նկարել Խրյունյային։ Դա ոգեշնչում է բոլոր ընկերներին, և նրանք սկսում են նկարել Խրյունյայի արկածները։ Ներկայացվում է երեք պատմություն.
- Խրյունյան ասպետի կերպարով ընկերներին փրկում է մեղուներից,
- Խրյունյան ծովագնացի կերպարով Ռուին փրկում է ութոտնուկից,
- Խրյունյան հաղթում է ձնեմարդուն և Իշուկի համար տուն կառուցում։
Ռուն այդ պահին առաջարկում է գնալ Խրյունյային փնտրելու, և բոլորը համաձայնվում են՝ չնայած վատ եղանակին։ Նրանք մեկ առ մեկ գտնում են ալբոմի էջերը և շուտով հայտնաբերում նաև ալբոմը՝ ջրվեժի մեջ՝ մի գերանից կախված։ Թուխը փորձում է վերցնել ալբոմը, բայց ընկնում է և կախվում ճյուղից։ Ընկերները «փրկարարական ճոպան» են սարքում, սակայն այն կարճ է ստացվում։ Բայց այդտեղ հայտնվում է Խրյունյան, վազում ու փրկում է Թուխին։ Իսկ Ալբոմն անդառնալիորեն կորչում է։ Դա վշտացնում է Խրյունյային, բայց ընկերները նրան ցույց են տալիս իրենց նկարները և շնորհակալություն հայտնում. Նապաստակը՝ Ռուի հետ ծանոթանալու համար, Ռուն՝ իրեն փրկելու, իսկ Իշուկը՝ «Վինիի անկյան»։ Խրյունյան շատ է հուզվում այդ ամենից, իսկ Թուխն առաջարկում է տոն կազմակերպել։ Հաջորդ օրը նրանք գալիս ու շնորհավորում են Խրյունյային։ Ամենահանդիսավոր պահին Վինին Խրյունյային ուղեկցում ու ցույց է տալիս, որ «Վինիի անկյունը» վերանվանել է «Վինիի և Խրյունյայի անկյուն»։ Խրյունյան շատ է հուզվում, իսկ մյուս ընկերներն ասում են. «սա ամենափոքր բանն է, որ մենք կարող ենք անել Խրյունյայի համար, որը դարձել է այսքան մեծ»։
Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջիմ Քամինգս - Վագր, Վիննի Թուխ
- Ջոն Ֆիդլեր - Խրյունյա
- Քեթ Սյուսի - Կենգա
- Նիկիտա Հոփկինս - Ռու
- Քեն Սենսոմ - Նապաստակ
- Փիթեր Կալլեն - Իշուկ
Ռուսական կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կրկնօրինակվել է 2006 թվականին «Նեվաֆիլմ» ընկերությունում՝ «Disney Character Voices International» ընկերության պատվերով[10]։
- Կրկնօրինակման ռեժիսոր - Իգոր Եֆիմով կրտսեր
- Թարգմանիչ - Մարինա Բադխեն
- Տեքստի և բանաստեղծությունների հեղինակ - Ելենա Ստավրոգինա
- Հնչյունային ռեժիսոր - Օքսանա Ստրուգինա
- Երաժշտական ղեկավար - Սերգեյ Ֆեդոսեև
- Ստեղծագործական խորհրդատու - Մաչեյ Էյման
- Հաղորդավար - Օլեգ Բելով
Կրկնօրինակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Բարանով - Վինի Թուխ
- Վիկտոր Կոստեցկի - Վագր
- Դմիտրի Մասլով - Քրիստոֆեր Ռոբին
- Անդրեյ Մատվեև - Խրյունյա
- Մարիա Սոսնյակովա - Կենգա
- Կոնստանտին Եֆիմով - Ռու
- Գեորգի Կորոլչուկ - Նապաստակ
- Դմիտրի Լագաչյով - Իշուկ
- Յուրի Լազարև - Բվեճ
Վոկալային պարտիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տատյանա Դոլգոպոլովա
Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը թողարկվելուց հետո առաջին շաբաթում տոմսարկղերում եղել է #7-ը՝ ստանալով 6 միլիոն դոլար։ Այն տեղում վաստակել է 23 միլիոն դոլար[11]՝ «Վագրիկի արկածները» ֆիլմի գումարի կեսը[12], իսկ ամբողջ աշխարհում՝ 63 միլիոն դոլար[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/prosiaczek-i-przyjaciele
- ↑ http://www.imdb.com/title/tt0323642/
- ↑ http://www.filmaffinity.com/es/film390529.html
- ↑ http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=38610
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0323642/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://movieweb.com/movie/piglets-big-movie/
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=pigletsbigmovie.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=56077
- ↑ http://www.kinokalender.com/film4166_ferkels-grosses-abenteuer.html
- ↑ Ռուսական կրկնօրինակման մասին տեղեկատվությունը կազմվել է հաղորդավարի տվյալների հիման վրա
- ↑ 11,0 11,1 «Piglet's Big Movie 2003»։ boxofficemojo.com։ մայիսի 29, 2003։ Վերցված է 2009-03-06
- ↑ «The Tigger Movie 2000»։ boxofficemojo.com։ Վերցված է 2009-03-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|