Նվագիր իմ երգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նվագիր իմ երգը
անգլ.՝ Make Mine Music
Make Mine Music poster.jpg
Տեսակմուլտֆիլմ և ֆիլմ անթոլոգիա
Ժանրերաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Գործողության վայրՖլորիդա
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԿլայդ Ջերոնիմի[1][2][3], Հիմիլտոն Լասկի[1][2][3], Ջոշուա Միդոր[1][2][3], Ջեք Քիննի[1][2][3] և Բոբ Կորմմակ[1][2][3]
ՍցենարիստՀոմեր Բրայթմեն[1][2][3], Dick Shaw?[1][2][3], Eric Gurney?[1][2][3], Sylvia Holland?[1][2][3], Թի Հի[1][2][3], Dick Kelsey?[1][2][3], Jesse Marsh?[1][2][3], Ռոյ Ուիլյամս[1][2][3], Էդրիան Պեններ[1][2][3], James Bodrero?[1][2][3], Charles Palmer?[1][2][3], Erwin Graham?[1][2][3], Դիկ Հյումեր[2][3], Դիք Քիննի[2][3], Ջոն Ուոլբրիջ[2][3] և Թոմ Օրեբ[2][3]
ՀնչյունավորումՍտերլինգ Հոլոուեյ[4][5][6][3]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[3]
Գործադիր պրոդյուսերՋո Գրանտ[1][2][3]
ԵրաժշտությունAllie Wrubel?[4][2][3], Osvaldo Farrés?[4][2], Alec Wilder?[4][2], Al Cameron?[4][2], Ted Weems?[4][2], Bobby Worth?[4][2][3], Henry Creamer?[4][2], Ray Gilbert?[3], Eliot Daniel?[3], Չարլզ Ուոլքոթ[3], Օլիվեր Ուոլես[3], Էդվարդ Փլամբ[3] և Քեն Դարբի[3]
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[3]
ԴիստրիբյուտորRKO Pictures[4][2][3]
Տևողություն74 րոպե[4][2]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականօգոստոսի 15, 1946[7][8][4][2]

«Նվագիր իմ երգը» (անգլ.՝ Make Mine Music), լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի ստուդիայում։ Առաջին անգամ ցուցադրվել է 1946 թվականի օգոստոսի 15-ին։ Համարվում է դիսնեյյան դասական ֆիլմաշարի ութերորդ ֆիլմը։ «Նվագիր իմ երգը» ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնին (1946 թվականին)[9]։

Մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բաղկացած է տասը մասերից, որոնք մեկը մյուսի շարունակությունը չեն հանդիսանում։

  • The Martins and the Coys. Ֆիլմը պատմում է երկու ընտանիքների թշնամության մասին՝ Մարտինների և Քոյերի։ Նրանք ի վերջո փախհրաձգության զոհ դարձան։ Ընտանիքների վերջին երկու ներկայացուցիչները, տղան և աղջիկը, սիրահարվում եմն ու ամուսնանում։ Սակայն վերից նայող ընտանիքի անդամների կորստի ցավից չեն կարողանում խաղաղությամբ ապրել։ Ի դեպ ընտանիքների փոխրաձգության կադրերը հեռացվել են։
  • Blue Bayou. Այս մասը կանխավ նախատեսված էր ֆենթեզի ժանրում՝ Կլոդ Դեբյուսիի երաժշտության ուղեկցությամբ (Լուսնի գույնը)։ Սակայն «Նվագիր իմ երգը» երաժշտությունը փոխարինվեց «Blue Bayou» երգով, որը կատարում էր Քենա Դարբին։ Այնուամենայնիվ բնօրինակը նույնպես պահպանվել է։
  • All the Cats Join In. Քառասունական թվականների դեռահասները գնում են պարելու։ Սույն մասի համար որպես երաժշտություն օգտագործվել է Բեննի Գուդմանի և նրա նվագախմբի կատարումը։
  • Առանց քեզ — Գեղոն՝ նվիրված կորսված սիրուն, որը կատարում է Էնդի Ռասսելը։
  • Casey at the Bat. Այս մասը հիմնված է համանուն պոեմի մոտիվներով, որի հեղինակն է Էռնեստա Թայերը։ Քեյսին, բարձրակարգ պրոֆեսիոնալ բեյսբոլիստը, վերցնում է մականը ձեռքը, որպեսզի փրկի իր խմբին պարտվելուց, սակայն, ավաղ, նրա ինքնագործունեությունը հանգեցնում է թիմի պարտությանը։
  • Երկու ուրվապատկեր — պարային դուետ, որը կատարում են Դավիդ Լիշինը և Տատյանա Ռյաբուշինսկայան։ Կոմպոզիտոր Չարլզ Ուոլքոթթի երգը որպես գլխավոր կատարում հնչեցրել է Դինա Շորը։
  • Պետյան և գայլը. Մասը նվիրված է Պրոկոֆյևի համանուն ստեղծագործությանը։ Ռուս տղան, որի անունն էր Պետյա, ուղևորվում է անտառ գայլ որսալու։ Նրան օգնում են կենդանի ընկերները՝ ծիտիկ Սաշան, բադիկ Սոնյան և Իվան կատուն։
  • After You’ve Gone. Այս մասում ցուցադրվում են չորս մարդակերպ երաժշտական գործիքներ, որոնք ճանապարհորդում են երաժշտական տաղավարում։ Ինչպես և «All the Cats Join In» մասում, այստեղ ևս երգը կատարում են Բեննի Գուդմենն ու իր նվագախումբը։
  • Johnny Fedora and Alice Blue Bonnet. Այս մասը նվիրված է երկու գլխարկներին՝ Ջոննի Ֆեդորին և Էլիս Բլյու Բոննետին։ Վերջիններս սիրահարվել էին մեկմեկու։ Էլիսին վաճառելուց հետո Ջոնին փորձում է փնտրել նրան։ 1954 թվականի մայիսի 21-ին այս մասը կինոթատրոններում ցուցադրվել է որպես կարճամետրաժ ֆիլմ[10]։
  • The Whale Who Wanted to Sing at the Met. Պատմվում է Վիլլի անունով կետի մասին, որը օժտված է բացառիկ երաժշտական տաղանդով և կարողանում է հիանալի երգել։ Նրա երազանքն է երգել օպերայում։ Սակայն իմպրեսարիո Թետտի-Թատտին, որի կարծիքով կետը կուլ էր տվել օպերային երգիչներից մեկին, գտնում է նրան և սպանում հարպունի միջոցավ։ Բայցևայնպես, վերջում պատմողը ներկայացնում է, որ կետը շարունակում է երգել...երկնքում։ Այս մասի բոլոր հերոսներին ձայնագրել է Էդդի Նելսոնը։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդդի Նելսոն — պատմող, հերոսներ (The Whale Who Wanted to Sing at the Met)
  • Դինա Շոր — վոկալ (Two Silhouettes)
  • Էնդրյուս քույրեր — վոկալ (Johnny Fedora and Alice Bluebonnet)
  • Ջերրի Կոլոննա — պատմող (Casey At the Bat)
  • Ստերլինգ Հոլլոուեյ— պատմող (Peter and the Wolf)
  • Էնդի Ռասսել — վոկալ (Without You)
  • The Pied Pipers — վոկալ
  • The King’s Men — վոկալ (The Martins and the Coys)
  • Խմբերգ, Քեն Դարբի- վոկալ (Blue Bayou)
  • Դեվիդ Լիշին — պարող (Two Silhouettes)
  • Տատյանա Ռյաբուշինսկայա — պարուհի (Two Silhouettes)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Walt Disney: a guide to references and resourcesG. K. Hall & Co., 1979. — P. 30.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 68. — ISBN 978-0-517-55407-4
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 Make Mine Music: A Musical Fantasy in Ten Parts — 1946.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Walt Disney: a guide to references and resourcesG. K. Hall & Co., 1979. — P. 31.
  5. Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 68, 71. — ISBN 978-0-517-55407-4
  6. Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 241. — ISBN 978-0-7864-6271-1
  7. http://www.afi.com/members/catalog/DetailView.aspx?s=&Movie=24867
  8. http://www.d-zine.se/filmer/spelafoermig.htm
  9. «Festival de Cannes: Make Mine Music» (անգլերեն)։ Festival-cannes.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-15 
  10. Ratigan.։ «Johnny Fedora and Alice Blue Bonnet» (ֆրանսերեն)։ Affichesdisney.Canalblog.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-03-ին։ Վերցված է 2011-08-13