Ջրահարսը (մուլտֆիլմ, 1989)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ջրահարսը (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Ջրահարսը
The Little Mermaid
The Little Mermaid poster.jpg
The Little Mermaid logo.svg
Տեսակ լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանր ռոմանտիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ և ավանդական մուլտֆիլմ
Կերպարներ Արիել[1][1], Ursula[1][1], Prince Eric[1][1], King Triton[1][1], Sebastian[1][1], Flounder[1][1], Scuttle[1][1], Flotsam and Jetsam[1][1], Grimsby[1][1], Chef Louis[1][1], Carlotta[1][1], Max և Seahorse[1][1]
Գործողության վայր Ատլանտյան օվկիանոս
Հիմնված է Ջրահարսը[1][1]
Ռեժիսոր Ռոն Քլեմենթս[2][2] և Ջոն Մուսքեր[2][2]
Սցենարիստ Ռոն Կլեմենս, Ջեն Մասկեր
Հնչյունավորում Ջոդի Բենսոն[2][1][3], Քրիստոֆեր Դենիել Բարնս[2][1][3], Պետ Քերոլ[2][1][3], Սեմյուել Է. Ռայթ[2][3], Ջեյսոն Մարին[2][1][3], Կեննեթ Մարս[2][1][3], Բադի Հեքեթ[2][1][3], Ben Wright[2][1][3], Պադի Էդվարդս[2][1][3], Ռենե Օբերժոնուա[2][1][3], Ֆրենկ Ուելկեր[3], Edie McClurg[1][3], Kimmy Robertson[4][3], Caroline Vasicek[3], Will Ryan[1][3], Hamilton Camp[3], Debbie Gravitte[3], Ed Gilbert[3], Charlie Adler[3], Jack Angel[5], Philip L. Clarke[5], Նեմսիո Քարթրայթ[5], Steve Bulen[5], Phillip Ingram[5], Gail Farrell[5], Jennifer Darling[5], Sherry Lynn[5], Anne Lockhart[5], Sally Stevens[5], Michael Redman[5], Patrick Pinney[5], Malachi Pearson[5], Rod McKuen[5], Gerrit Graham[5], J. D. Daniels[5], Ջիմ Քամինգս[5] և Mickie McGowan[6]
Պրոդյուսեր Հովարդ Էշմեն
Գործադիր պրոդյուսեր Maureen Donley[1][1]
Բեմադրող նկարիչ Մայքլ Ա. Պերասա, Դոնալդ Ա. Տունզ
Անիմատորներ Մարկ Հեն, Գլեն Կին,Դունկան Մարջորիբենսկ
Երաժշտություն Ալան Մենկեն[2][2] և Howard Ashman[2][2]
Խմբագիր John Carnochan[1][1] և Mark Hester[1][1]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն Walt Disney Pictures[2][2] և Silver Screen Partners IV[2][2]
Դիստրիբյուտոր Buena Vista Distribution
Տևողություն 85 րոպե
Շարք list of Walt Disney Animation Studios films
Պրիկվել Ջրահարսը: Առիելի հիման վրա (2008)
Սիկվել Ջրահարսը 2
Թվական նոյեմբերի 17, 1989[7][8]
Առաջադրում Օսկար լավագույն երաժշտության համար
Պարգևներ Օսկար լավագույն երաժշտության համար
Բյուջե $211 343 479[9]
Շահույթ $211 343 479[9]
movies.disney.com/the-little-mermaid

Ջրահարսը (անգլ.՝ The Little Mermaid), Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նկարահանած 28-րդ մուլտֆիլմը։ Ռեժիսորներ՝ Ռոն Կլեմենս և Ջոն Մասկեր։

1995-1996 թվականներին Ջրահարսը սերիալը հեռարձակվում է «Դիսնեյի կախարդական գույները» հեռուստահաղորդման ժամանակ։ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին մուլտֆիլմը թողարկվում է 3D ֆորմատով։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առիել ջրահարսը՝ ծովերի արքա Տրիտոնայի փոքր աղջիկը, մոռացկոտության պատճառով չի մասնակցում համերգին, որը կազմակերպել էր արքունի խորհրդական ծովախեցգետին Սեբաստիանը։ Նա այդտեղ պետք է ելույթ ունենար առաջին անգամ և իր չքնաղ ձայնով կատարեր գլխավոր հատվածը։ Դրա փոխարեն նա իր մտերիմ ընկերոջ՝ Ֆլաունդեր ձկնիկի հետ միասին գնում է մարդկանց իրեր որոնելու մի վայրում, որտեղ տեղի էր ունեցել նավաբեկություն։ Բանն այն է, որ Առիելը չէր սիրում ծովային կյանքը։ Նրա երազանքը մարդկանց աշխարհն էր և հանուն այդ երազանքի նա խորտակված նավերից հավաքում էր մարդկանց իրերը և ուներ մի մեծ հավաքածու։ Դրանց օգտագործման մասին նա իմացել էր իր ընկեր ճայից՝ Սկատտլուից։ Չնայած նա մի քիչ հիմարիկ էր, փոխարենը պատրաստակամ էր ու բարի։

Հոր հետ համերգի ձախողման մասին զրուցելուց հետո Առիելը գնում է իր գաղտնի քարանձավը, որտեղ պահում էր մարդկանց իրերը։ Սեբաստիանը, որին Տրիտոնը հանձնարարել էր հետևել աղջկան, թափանցում է քարանձավ և խրատում է Առիելին նրա թեթևամտության համար։ Մոտակայքով անցնում էր Էրիկ արքայազնի նավը։ Այդ օրը նրա ծննդյան օրն էր և այդ առթիվ նավի վրա տոնախմբություն էր։ Տոնախմբության թեժ պահին փոթորկ է սկսվում։ Փորձելով փրկել իր շանը՝ Մաքսին, Էրիկը հայտնվում է փոթորկի մեջ և սուզվում է։ Բայց Առիելը փրկում է արքայազնին և դուրս է բերում ամրոցի մոտի ափը։

Այնտեղ նա արթնանում է Առիելի գեղեցիկ ձայնի ներքո։ Երբ նրան է մոտենում նրա խնամակալը՝ Ուկրիմուսը, անծանոթուհին անհետանում է, բայց Էրիկը չի կարողանում նրան մոռանալ և իր առաջ խնդիր է դնում գտնել սիրելիին։ Առիելը նույնպես սիրահարվում է Էրիկին, բայց Սեբաստիանը անզգուշորեն գաղտնիքը բացահայտում է թագավոր Տրիտոնին, որն ատում էր մարդկանց և նրանց համարում էր բարբարոսներ և ձուկ ուտողներ։ Տրիտոնը գտնում է դստեր գաղտնի քարանձավը և զայրույթից ոչնչացնում է ամբողջ հավաքածուն։ Երբ Առիելը լալիս էր իր հավաքածուի համար, նրա մոտ են գալիս ծովային վհուկ Ուրսուլայի ծառաները՝ Ֆլոցամը և Ջեցամը։ Նրանք առաջարկում են իրենց օգնությունը։ Լինելով պալատից վտարված՝ Ուրսուլան վաղուց էր հետևում թագավորական ընտանիքին և հարմար պահի էր սպասում պալատ վերադառնալու համար։ Հուսալքված ջրահարսը որոշում է գնալ ծովային վհուկի հետ գործարք կնքելու։

Պայմանը հետևյալն էր. Ուրսուլան Առիելին պետք է տար մարդկային ոտքեր մի պայմանով, որ երեք օրվա ընթացքում արքայազնը անկեղծ սիրով համբուրեր նրան։ Եթե այն չկատարվի, աղջիկը նորից կդառնա ջրահարս և հավերժ կպատկանի Ուրսուլային, ինչպես նրա բազմաթիվ ստրուկները (ինչի մասին ջրահարսը չէր պատկերացնում)։ Այդ ծառայության դիմաց վհուկը պահանջում է վարձավճար՝ Առիելի ձայնը, որը նա պահում էր իր խխունջ մեդալիոնի մեջ։ Իրականում վհուկը ուզում է այն օգտագործել Տրիտոնի թագով և եռատամով փոխարինելու համար, որոնց միջոցով իր ձեռքը կառնի Ատլանտիկայի իշխանությունը։ Առիելը, իրողությունը չիմանալով, Ուրսուլայի հետ կնքում է այդ պայմանագիրը և ստանում մարդկային կերպար, բայց միևնույն ժամանակ կորցնում է խոսելու ունակությունը։

Ափում Էրիկը գտնում է Առիելին և իմանում է, որ նա համր է։ Բայց այնուամենայնիվ Առիելը հիշեցնում էր Էրիկի խորհրդավոր փրկիչին և Էրիկը աղջկան հրավիրում է պալատ։ Սեբաստիանը, Ֆլաունդերը և Սկատլը հետևում են ջրահարսին, որպեսզի օգնեն։ Էրիկը հիացած է նրանով և հաջորդ օրը նրանք գնում են նավակով զբոսնելու։ Արքայազնը ուզում է համբուրել ջրահարսին, բայց այդ ժամանակ Ֆլոտցամը և Ջետցամը շրջում են նավակը։ Ուրսուլան տեսնելով, որ իր նենգ ծրագիրը խափանվում է, կերպարանափոխվում է մի գեղեցիկ աղջկա՝ Առիելի ձայնով և կախարդում է Էրիկին։ Կախարդանքի ներքո արքայազնը սիրահարվում է և առաջարկություն է անում նրան, որը դառնում է ջրահարսի հիասթափության պատճատը։

Երրորդ օրվա մայրամուտին հարսանյաց նավը դուրս է գալիս ծով: Վշտացած Առիելը մնում է ափում։ Սկատտլը նավի վրայով թռչելիս հասկանում է, որ արքայազնի նորահայտ հարսնացուն Ուրսուլան է, բայց այլ կերպարով։ Իմանալով դրա մասին՝ Առիելը փորձում է լողալով հասնել նավին։ Սկատտլը հրահրում է թռչուններին և ջրաշխարհի բոլոր բնակիչներին հարձակվել նավի վրա, ոպեսզի ձախողեն հարսանիքը։ Իրարանցման մեջ Վանեսայի ձեռքից անզգուշորեն ընկնում է մեդալիոնը, որը փշրվում է։ Չարը խափանվում է, Էրիկը դուրս է գալիս ազդեցությունից, և Առիելին վերադառնում է իր ձայնը։ Բայց արքայազնը չի հասցնում համբուրել ջրահարսին, որովհետև արևն արդեն մայր է մտնում։

Առիելը նորից դառնում է ջրահարս, իսկ Վանեսան ընդունում է Ուրսուլայի կերպարը և Առիելին տանում է ծով։ Նրանք ճանապարհին հանդիպում են Տրիտոն թագավորին, որին Սեբաստիանը պատմում է ողջ իրողությունը։ Որպեսզի փրկի աղջկան, Տրիտոնը իր կամքով տալիս է Ուրսուլային և թագը, և եռաժանին, արդյունքում դառնում է նրա նոր ստրուկը՝ որդանման գորշ պոլիպ։ Էրիկը սուզվում է դեպի հատակը՝ հույսով, որ կկարողանա փրկել սիրելիին, բայց Ֆլոցամը և Ջեցոմը փորձում են խանգարել նրան, ինչի արդյունքուն զոհվում են։ Զայրացած Ուրսուլան դառնում է մի հսկա մարդանման հրեշ և օվկիանոսը փոթորկում է։

Բարձրանալով հատակից հանած նավերից մեկի վրա, Էրիկը մենամարտում է Ուրսուլայի հետ և սպանում նրան։ Տրիտոնը վերադարձնում է իր թագը և եռաժանին, իսկ Էրիկին դուրս է բերում ծովի ափ։ Տեսնելով, թե ինչպես են Էրիկն ու Առիելը միմյանց սիրում, ծովի թագավորը որոշում է վերանայել իր հայացքները մարդկանց վերաբերյալ, որի հետևանքով նա աղջկան մարդ է դարձնում և բաց է թողնում։ Էրիկը և Առիելը ամուսնանում են։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիել[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ինչպես է կարող աշխարհը, որտեղ կան այդքան գեղեցիկ իրեր, վատը լինել (անգլ.՝ «I don't see how a world that makes such wonderful things could be bad.»):
- Առիել
Aquote2.png


Արիել, Ատլանտիկայի ստորջրյա թագավորության արքայադուստր, ծովային արքա Տրիտոնի ամենափոքր դուստրը։ Նա 16 տարեկան է։ Շատ հետաքրքրված է մարդկանց իրերով (ինչը դուր չի գալիս հորը)։ Սիրահարված է արքայազն Էրիկին։

Առիելի կերպարը ստեղծվել է Անդերսենի Ջրահարսը հեքիաթի հիման վրա, բայց համառեժիսոր և սցենարիստ Ռոն Կլեմենսը գտնում է, որ պատմությունը շատ ողբերգական է և տխուր, այդ իսկ պատճառով փոփոխում է այն[10]: Առիելի օրիգինալ կերպարը մշակվել է անիմատոր Գլեն Կինոմի կողմից, որի խոսքերով հերոսուհու արտաքին տեսքը համընկնում է իր կնոջ արտաքինին[11]: Առիելի արտաքին տեսքին վերաբերվող այլ տարբերակի համաձայն հերոսուհու նախատիպը եղել է դերասանուհի Ալիսա Միլանոն, որն այդ ժամանակ 16 տարեկան էր[12]: Ջրահարսի կենդանի մոդել դարձավ Շերրի Սթոուները[10][13]: Առիելի մազերի շարժումը ջրի տակ կադրը վերցված է առաջին աստղագնաց Սալլի Ռայդի տիեզերիքում[12] նկարված կադրերից։

Ուրսուլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Տրիտոնի աղջիկն իմը կդառնա: Ինչպես նա կվշտանա: Վերջապես ես նրան կորսամ (անգլ.՝ «Triton's daughter will be mine, and then I'll make him writhe. I'll see him wriggle like a worm on a hook!»)
- Ուրսուլա
Aquote2.png


Ուրսուլա, չար ջրային վհուկ, որի գլխավոր նպատակն էր ձեռք բերել Ատլանտիկայի իշխանությունը։ Ուրսուլան բնակվում էր օվկիանոսի խորքում՝ քարանձավում, որը հիշեցնում է ծովային օձի կմախք։ Իշխում է պոլիպներով լի մի ամբողջ այգու, այդ պոլիպները ժամանակին եղել են ջրահարսներ, որոնք նրա հետ գործարք են կնքել։ Մի քանի տարի առաջ նա ապրում էր Տրիտոնի պալատում, բայց շուտով նրան վտարում են, որովհետև նա փորձում էր տիարանալ Ատլանտիկայի իշխանությանը։ Երազելով վրեժ լուծել՝ նա որոշում է օգնել Առիելին, ծանոթանալ արքայազնի հետ։ Դրա համար նա հրամայում է սաներին՝ Ֆլոցամին և Ջեցամին, ուղեկցել Առիելին իր մոտ։ Նա Առիելին տալիս է մարդկային կերպարանք՝ դրա փոխարեն վերցնելով նրա ձայնը, իսկ հետո ինքն է դառնում աղջիկ՝ Վանեսա անունով, որպեսզի մինչև երրորդ օրվա ավարտը Առիելը չհասցնի համբուրվել Էրիկի հետ և նորից դառնա ջրահարս՝ Ուրսուլայի սեփականությունը։ Դրա հետ մեկտեղ վհուկն ուզում էր շանտաժի ենթարկել Տրիտոնին, որպեսզի նա իր աղջկա ազատության համար տա իր թագը և եռաժանին։ Վհուկը կարողանում է ստանալ այն ինչ ուզում է, բայց հաղթում է արքայազն Էրիկը։

Սկզբում Ուրսուլայի անիմացիայով պետք է զբաղվեր Գլեն Կինը, իր մեծ և հսկա կերպարներ պատկերելու ունակությամբ, ինչպիսին էին «Աղվեսն ու Շունը» մուլտֆիլմի արջը կամ «Մեծն հետախույզ մուկը»[11] մուլտֆիլմի պրոֆեսորի կերպարը։ Բայց հետո նա փոխարինվեց ուրիշ անիմատորով՝ Ռուբեն Ակվինո[12]: Սկզբում մտածում էին Ուրսուլային ևս պատկերել ջրահարսի[14] կերպարով, հետո փոխեցին և դարձրին ձուկ-առյուծի կամ ձուկ-կարիճի[15]Քաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name վրա, դիտելով ութոտնուկների ստորջրյա նկարահանումները, առաջարկեց պատկերել Ուրսուլային ութոտնուկի[10] տեսքով։ Ուրսուլայի կերպարը պատկերելու համար մեծ ներշնչանք հանդիսացավ երգիչ Դիվայնայի[16][17] բեմական կերպարը։ Չարքի նախատիպեր էին հանդիսանում Տիկին Մեդուզան «Փրկիչները»[17][18] մուլտֆիլմից, դերասանուհի Նորմա Դեսմոնդը, որը հերոսուհուն նվիրեց իր ձայնը։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբից պլանավորվել էր, որ «Ջրահարսը» մուլտֆիլմը պետք է դառնա «Silly Symphonie (ռուս.՝ Հիմար սիմֆոնիաներ)[17] սերիական ֆիլմի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերից մեկը: Այդ ֆիլմը ստեղծվել էր Հանս Քրիստիան Անդերսենի[12] հեքիաթների հիման վրա: Ֆիլմի արտադրությունը սկսվել էր 1930-ական թվականների[19] վերջերին՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի թողարկումից անմիջապես հետո: Սակայն շուտով դադարեցվում է Disney ստուդիայի կողմից Անդերսենի «Անճոռնի ճուտիկը»[17] հեքիաթի մոտիվներով մուլտֆիլմի ստեղծման պատճառով (1939

Ջրահարսը. Մյուզիքլ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ջրահարսը (Մյուզիքլ )

Մուլտֆիլմի ստեղծումից 18 տարի անց նույն մոտիվներով Բրոդվեյում կայանում է «Ջրահարսը» մյուզիքլը։ Դրա պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 3 - ին, բայց մյուզիքլը ժամանակավորապես փակվել է 2007 թվականի նոյեմբերի 10 - ին, Բրոդվեյի աշխատողների գործադուլի պատճառով[20]: Մյուզիքլի առաջին ցուցադրությունը պետք է լիներ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին, բայց տեղափոխվեց 2008 թվականի հունվարի 10-ին[21]: Ամերիկական տարբերակով Առիելը խաղացին Բրոդվեյի մյուզիքլի արտիստները՝ Սիեռա Բոգգենս[22] և Չելսի Մորգան Ստոկը ( փոխարինող՝ Բեգգենս)[23]2009 թվականի օգոստոսի 30 - ին[24] Բրոդվեյում դադարեցվեց ներկայացման ցուցադրությունը հիմնականում բացասական արձագանքների պատճառով[25].

Ռուսական ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 15 - ին «Ստեյջ Էնտերթեյմենտ»-ը հայտարարեց «Ջրահարսը»»[26] ռուսական մյուզիքլի մասին: Առիելի դերում հանդես եկավ Նատալյա Բիստրովան[25], որը նախկինում հանդես էր եկել Բելլի դերում «Գեղցկուհին և հրեշը»[26] մյուզիքլում։ 1912 թվականի հոկտեմբերի 5 - ին Պուշկինի հրապարակի «Ռոսիա» թատրոնում կայացավ մյուզիքլի շնորհանդեսը[27]:

Շնորհանդեսին ներկա էին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ռուսական կինոյի և թատրոնի շատ աստղեր, ինչպես նաև Disney ստուդիայի կոմպոզիտոր Ալան Մենհենը, որը գրել էր ռուսական «Ջրահարսը» ներկայացման նոր երաժշտական հավաքածու, ինչպիսիք են «Հայրիկի աղջնակը», «Նրա ձայնը», «Մեկ քայլ մոտ» և այլն[27][28].

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Մարիամ Բարսկայան էր, որը 2013 թվականին «Ստեյջ Էնտերթեյմենտ»-ում եղել է նաև «Չիկագո» մյուզիքլի առաջին շրջանի դիրիժորը, երկրորդ շրջանում նրան փոխարինել է Իրինա Օրժեխովսկայան, որը ներկայացման առաջին շրջանում Մարիամ Բարսկայայի օգնականն էր։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի կոմպոզիտոր Ալլան Մենհենը մուլտֆիլմերում կատարած աշխատանքների համար 1990 թվականին արժանացավ «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն երգ» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում։ Ինչպես նաև մուլտֆիլմը ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ «Ֆիլմի լավագույն երգ», «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգերում և ներկայացվեց «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «Լավագույն Ֆիլմ. կատակերգություն և մյուզիքլ» անվանակարգում։ 1991 թվականին մուլտֆիլմն արժանացավ «Գրեմմի» մրցանակին։
  • Մուլտֆիլմի կերպարները օգտագործվել են Ազգային Հիմնադրամի բաժնետոմսերի ծովային ժառանգության (NMSF) և ԱՄՆ - ի Ազգային լիազորված օվկիանոսագիտություն և մթնոլորտ (NOAA) ֆոնդերում, որոնց տեխածին և մարդածին ազդեցությունները ուղղված էին Համաշխարհային օվկիանոսի էկոհամակարգի վրա[29][30].:
  • Մուլտֆիլմը բացարձակ ռեկորդ է սահմանել իր «պլատինե» հրապարակումների հավաքածուի վաճառաքով[31].
  • Առաջին էկրանավորումից հետո մուլտֆիլմը ունեցավ շարունակություն՝ «Ջրահարս 2․ Վերադարձ դեպի ծով» և նախապատմությունը՝ «Ջրահարսը․ Առիելի պատմության սկիզբը»: Կան նաև մասեր մուլտֆիլմի գործող անձերի արկածների մասին։
  • Առիելի քույրերի անունները՝ Ակվատա, Անդրինա, Արիստա, Ատտինա, Ադելլա և Ալանա։
  • Առիելը քույերերից միակն էր ով չուներ մազերի մեջ մշտական զարդ։
  • Դրվագը, որտեղ պարզվում է, որ Ուրսուլան Տրիտոնի քույրն է, մուլտֆիլմից հանած է։
  • «Իմ դժբախտ ընկերը» երգը (անգլ.՝ Poor Unfortunate Souls), «Top 11 villain songs»-ում գրավեց դիտումների քանակով հինգերերդ հորիզոնականը։
  • Ուրսուլայի՝ Վանեսա կերպարով փոխարինվելու ժամանակ դեմքը մի ակնթարթ նմանվում է Ստերվելա դե Վիլլի դեմքին։
  • «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի քաղաքը, ինչպես նաև այն քաղաքը որտեղ զբոսնում էին Առիելն ու Էրիկը, ունի նույն շինությունները (տներ, շատրվաններ)։
  • Խեցգետին Սեբաստիանը և Ուրսուլայի օձաձկներից մեկը մի ակնթարթ հայտնվում են «Հերկուլես» մուլտսերիալում։ Նրանց կարելի է տեսնել 1-ին շրջանի 38-րդ մասի սկզբում։

Ռուսական հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի ռուսական տարբերակի լիամետրաժ ցուցադրումը տեղի է ունեցել 2006 թվականին։ Թարգմանությունը կատարել են ռուսական հայտնի դերասաններ Սվետլանա Սվետիկովան, Թոմաս Շլեկկերը, Ալեքսեյ Իվաշչենկոն, Անաստասիա Մինցկովսկայան, Բորիս Կլյույև, Իլյա Խվոստիկովան, Իգոր Յասուլովիչը և ուրիշներ։ Թարգմանության ռեժիսոր՝ Յարոսլավ Տուրիլյով։

Ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Կատարող[32] Անիմատոր(ներ) Պատկանելիություն
Առիել Ջոդի Բենսոն Գլեն Կին, Մարկ Հենն, Ջեյմս Բակստեր Դրական
Արքայազն Էրիկ Քրիստոֆեր Ֆենիոլ Բարնս Մետտյու Օ’Կալլագան Դրական
Ֆլաունդեր Ջեյսոն Մարին Դեյվիդ Պրիուկսմա Դրական
Սեբաստիան Սեմյուել Ի. Ռայթ Դունկան Մարջորիբենսկ Դրական
Սկատտլ Բադդի Հեկկետ Ռիկ Ֆարմիլո Դրական
Տրիտոն թագավոր Կեննետ Մարս Անդրեաս Դեժա Դրական
Ուգրյումուս Բեն Ռայթ Ուիլլ Ֆինն Դրական
Ուրսուլա Պետ Քերրոլ Նիկ Ռանիերի, Ռուբեն Ակվինո բացասական
Ֆլոցամ/Ջեցամ Պեդդի Էդվարդս բացասական
Լուի Ռենե Օբերժոնուա Չեզոք
Կարլոտտա Էդի Մակլյուրգ Էնտոնի ԴեՌոզա Դրական
Ծովաձիուկ Ուիլ Ռայան Դրական

Ռուսական թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թարգմանվել է «Պիֆագոր» ստուդիայի կողմից 2006 թվականին«Disney Character Voices International» ընկերության պատվերով։ Թարգմանության ռեժիսոր՝ Յարոսլավ Տուրիլյով։ Տեքստի սինխրոն թարգմանության հեղինակ և թարգմանիչներ՝ Դիմիտրի Ուսաչյով, Եկատերինա Բարտո Երգերի տեքստերի հեղինակ՝ Պյոտոր Կլիմով Երաժշտական խմբագիր՝ Արմեն Պողոսյան

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ԱՄՆ - ում ֆիլմը հեռարձակվել է NTSC համակարգով, Walt Disney Classics , ինչպես նաև «Walt Disney Home Video» ընկերությունների կողմից։ Եվրոպայում և այլ երկրներում ֆիլմը ցուցադրվում է տարբեր լեզուներով NTSC/PAL համակարգով։ Նախկին ԽՍՀՄ - ի երկրներում թողարկվել է NTSC/PAL համակարգով, ցուցադրվում էր կաբելային հեռուստատեսությամբ Ալեքսեյ Միխայիլովի, Անդրեյ Գավրիլովի Յուրի Տովբինայի հեղինակային միաձայն թարգմանությամբ։ 1998 թվականին մուլտֆիլմը դասվեց Ուոլտ Դիսնեյի գլուխգործոցների շարքին։ ԱՄՆ - ում և Կանադայում 1990-ական թվականներին կայացան ֆիլմի առաջին DVD ցուցադրությունները։ 2000 թվականի սկզբներին Յուրի Ժիվովայի թարգմանությամբ ֆիլմը ցուցադրվեց PAL և DVD համակարգերով։ 2003 թվականին թողարկվեց Պյոտոր Գլանցայի և Իննա Կորոլյովայի սիրողական, երկձայն թարգմանությամբ մուլֆիլմը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից։ Նրանք նշում էին սյուժեի հետաքրքիր լուծումների, հրաշալի անիմացիաների և հետաքրքիր մտածված կերպարների, հատկապես ջրահարս Առիելի մասին։ Գովեստի խոսքեր հնչեցին մուլտֆիլմի երաժշտությունը վերաբերյալ, այն հետագայում արժանացավ բազմաթիվ մրցանակների՝ «Оսկար» և «Ոսկե գլոբուս»: Rotten Tomatoes կայքում Ջրահարսը մուլտֆիլմի օգտին քվեարկել է 90%: Բացասական արձագանքները կապված են հիմնականում սցենարի և Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի բնօրինակի տարբերությունների հետ։ Հեքիաթը վերականգնեց անիմացիայի նկատմամբ հետաքրքրությունը ամբողջ աշխարհում և դարձավ Դիսնեյ ստուդիայի, ինչպես նաև ողջ մուլտիպլիկացիայի սյունը։

Մուլտֆիլմը խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ըստ Դիսնեյ ստուդիայի արտոնագրի «Զվեզդա» ֆիրման թողարկեց «Ջրահարսը:Ծովախորշերի մարգարիտը» խաղը։ Մշակումը՝ Օլեսյա Եմելյանովայի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 closing credits
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 opening credits
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. Disney Voice Actors: A Biographical Dictionary Jefferson: McFarland & Company, 2011. — P. 241. — ISBN 978-0-7864-6271-1
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 http://www.imdb.com/title/tt0097757/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  6. http://www.imdb.com/name/nm0569680/
  7. http://www.boxofficemojo.com/movies/?id=littlemermaid.htm
  8. http://www.d-zine.se/filmer/denlillasjoejungfrun.htm
  9. 9,0 9,1 «The Little Mermaid (1989)»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին 
  10. 10,0 10,1 10,2 Treasures Untold: The Making of Disney's The Little Mermaid (DVD)։ Walt Disney Studios Home Entertainment։ 2006 
  11. 11,0 11,1 Glen Keane (2004)։ Interview with Glen Keane։ Walt Disney Home Entertainment 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Ron Clements, John Musker, Alan Menken (2006)։ The Little Mermaid: Audio Commentary (DVD)։ Walt Disney Studios Home Entertainment 
  13. Shaffer Joshua C. (2010)։ Discovering the Magic Kingdom: An Unofficial Disneyland Vacation Guide։ AuthorHouse։ էջեր 37–40։ ISBN 978-1-4520-6312-6 
  14. Юлия Чарова Юный художник: Русалочка. — С. 4-5. — ISBN 9785953920728
  15. Ursula - Personnages Disney (ֆր.)
  16. Entertainment Weekly: DVD Review The Little Mermaid
  17. 17,0 17,1 17,2 17,3 The Little Mermaid: Trivia
  18. 18 Finny Fun Facts You Didn’t Know About 'The Little Mermaid'
  19. «The Little Mermaid Movie History»։ Disney Archives։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-03-31-ին 
  20. Gans Andrew (2007-11-11)։ «Day Two: The Strike, But Not The Shows, Go On.»։ Playbill.com։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 13–ին 
  21. Gans Andrew (2007-11-29)։ «Mermaid Will Resume Nov. 29 and Will Officially Flip Her Fins Jan. 10»։ Playbill.com։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 29–ին 
  22. The Little Mermaid
  23. Chelsea Morgan Stock
  24. Kenneth Jones (2009-06-30)։ «Davy Jones' Locker: Broadway's Little Mermaid to End Aug. 30; National Tour Planned»։ Playbill.com։ Վերցված է 2013 թ․ հունվարի 19 
  25. 25,0 25,1 Юлия Васильченко (2013-01-19)։ «Россияне презентуют в Нью-Йорке мюзикл «Русалочка»»։ ntv.ru։ Վերցված է 2013 թ․ հունվարի 20 
  26. 26,0 26,1 «Театр «Россия» откроется грандиозной премьерой мюзикла «Русалочка» компаний «Стейдж Энтертенмент» и Disney»։ Stage Entertainment։ 2012-03-15։ Վերցված է 2013 թ․ հունվարի 19 
  27. 27,0 27,1 «Новый театр «Россия» открылся грандиозной премьерой мюзикла «Русалочка»»։ Stage Entertainment։ 2012-10-06։ Վերցված է 2013 թ․ հունվարի 19 
  28. «Для московской «Русалочки» я специально сочинил несколько номеров»։ Известия։ 2012-10-08։ Վերցված է 2013 թ․ հունվարի 20 
  29. World Art | Новости | «Русалочка» и экология мирового океана
  30. Сайт кампании
  31. ««Русалочка» установила рекорд среди платиновых изданий»։ Lenta.ru։ 11 октября 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14–ին 
  32. Disney’s The Little Mermaid Cast

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]