Արիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արիել (այլ կիրառումներ)
Արիել
Ամուսին(ներ) Արքայազն Էրիկ
Երեխա(ներ) Մելոդի
Բարեկամ(ներ) Տրիտոն (հայր)

Աթենա (մայր)

Արիել («Փոքրիկ Ջրահարսը»), արքայադուստր Արիելը վերացական, մտացածին կերպար է, և Ուոլտ Դիսնեյ ընկերության (Walt Disney Pictures) կողմից հեղինակված մուլտֆիլմերից մեկի անվանումն է՝ «Փոքրիկ Ջրահարսը» (1989 թվական)։ Նա հաջորդաբար հայտնվում է մուլտֆիլմի առաջին սերիայի գրեթե բոլոր էպիզոդներում։Արիելի դերակատարի ձայնը՝ պաշտոնական բացման ժամանակից և շուկայում, պատկանում է Ջոդի Բենսոնին, քանի որ շատ կարևոր էին թե՛ սցենարն ընթերցողի ձայնային տվյալները, թե՛ նրա ձայնի հնչյունների քաղցրությունն ու երիտասարդությունը։ Արիելը Դիսնեյի արքայադստրերի շարքում չորրորդն է և միակը նրանցից, որ մայր է դարձել և սեփական երեխաներն ունեցել։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիելը հմայիչ արտաքին ունի, երկար, ալիքաձև վառ կարմիր մազեր, կապույտ աչքեր, ջրահարսի կանաչ պոչ և մանուշակագույն ծովային բիկինի։ Նրա օրիգինալ դիզայնը ստացել է անիմատոր Գլեն Կաենին, ով որպես հիմք վերցրել է իրեն ոգեշնչող մարդկանց՝ կնոջը՝ դերասանուհի Ալիսյա Միլանոյին և մոդել, հումորիստ Շերի Շնոներին։ Ֆիլմերում և հետուստատեսային սերիաներում, նա արքա Տրիտոնի և թագուհի Աթենայի յոթերորդ դուստրն է, նրանք ապրում են ջրային Մերֆոլկ թագավորությունում։ Սցենարներում Արիելը հաճախ երևում է իր ընկերների՝ Ֆլաուդեր ձկան և Սեբաստիան խեցգետնի հետ, ով Արիելի հոր խորհրդականն էր և պարտադրված էր աչքը նրա վրա պահել։ Սկզբնական էպիզոդներում Արիելը շատ էր ոգեշնչված մարդկանց աշխարհով և միշտ հաճույքով արկածների մեջ էր ընկնում, որպեսզի մարդկանց կողմից օգտագործվող իրեր գտնի և դրանք իր գաղտնի պահոցում պահի։ Քննադատները արքայազն Էրիկի և մարդկային աշխարհի բացահայտման գործունեության համար Արիելին համարում են տիպիկ անչափահաս երեխա, ով հոր և Սեբաստիանի դատողություններին չէր հետևում և միշտ վտանգավոր իրադրությունների մեջ էր հայտնվում։

Արիելը ամուսնանում է արքայազն Էրիկի հետ, ում փրկել էր նավի խորտակումից։ Հետագայում նրանք ունենում են մեկ դուստր՝ Մելոդի անունով։

Դերի ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերակատարի նախատիպը Հանս Քրիստիան Անդերսենի «Փոքրիկ Ջրահարսը» հեքիաթի կերպարն է, որը 1989 թվականին ավելի է զարգացել անիմացիոն էֆեկտների շնորհիվ։ Արիելը արժանացել է մեծաքանակ քննադատությունների՝ նրա ապրելու ջրային վայրի, ինչպես նաև մյուս արքայադստրերի համեմատ ունեցած բազմաթիվ տարբերությունների պատճառով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]