Ուոլթ Դիսնեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ուոլթ Դիսնեյ
անգլ.՝ Walt Disney
Walt Disney 1946.JPG
Ծնվել է դեկտեմբերի 5, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12]
Ծննդավայր Չիկագո, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[13][2][10]
Մահացել է դեկտեմբերի 15, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:15|2|0}})[13][1][2][3][4][5][6][7][8][9][11][12] (65 տարեկանում)
Մահվան վայր Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[13] կամ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[2]
Կրթություն Արվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ և Kansas City Art Institute[2]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ[10]
Մասնագիտացում սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, հեռուստահաղորդավար, ձայնային դերասան, գրող, պրոդյուսեր, նկարիչ և դերասան
Ոճ(եր) Մուլտֆիլմ,
Ընտանեկան
Ամուսին Lillian Disney
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», Ազատության նախագահական շքանշան, Grand Decoration of Honour for Services to the Republic of Austria, Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև, Academy Award for Best Live Action Short Film, Academy Award for Best Live Action Short Film, Two-Reel, Academy Award for Best Live Action Short Film, Two-Reel, Academy Award for Best Live Action Short Film, Two-Reel, Academy Award for Best Live Action Short Film, Two-Reel, Academy Award for Best Live Action Short Film, Two-Reel, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, Academy Award for Best Documentary (Short Subject), Academy Award for Best Documentary (Short Subject), Academy Award for Best Documentary Feature, Academy Award for Best Documentary Feature, Primetime Emmy Award for Best Producer for a Film Series, Congressional Gold Medal, California Hall of Fame, Ազգային գյուտարարների փառքի սրահ, Winsor McCay Award, Էմմի, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, Օսկար և Audubon Medal
IMDb ID ID 0000370
waltdisney.com

Վալտեր Էլիաս Ուոլթ Դիսնեյ (դեկտեմբերի 5 1901-դեկտեմբերի 25, 1966) ամերիկացի ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր և ձեռնարկատեր: Ամերիկյան անիմացիոն արդյունաբերության նախաձեռնող, նա ներկայացրել է մուլտֆիլմերի արտադրության մեջ մի քանի զարգացումներ։ Դիսնեյը՝ որպես կինոռեժիսոր, ստացել է բազմաթիվ ակադեմիական մրցանակներ, որոնք վաստակել է ինքնուրույն՝ ստանալով 22 Օսկար 59 անվանակարգերից: Նա այլ մրցանակների թվում ներկայացված էր նաև երկու Ոսկե գլոբուս մրցանակների, որոնք տրվում են նշանակալի ձեռքբերումների համար և Էմմի մրցանակի: Նրա ֆիլմերից մի քանիսը Կոնգրեսի Գրադարանը ներառել է Ազգային ֆիլմի արձանագրատանը:

Ծնվելով Չիկագոյում 1901 թվականին՝ Դիսնեյը վաղ տարիքում հետաքրքրված էր նկարչությամբ: Նա նկարչության դասերի էր գնում, երբ մանկահասակ տղա էր և 18 տարեկանում ստացավ գովազդներ նկարազարդողի աշխատանք: Նա վաղ 1920-ականներին տեղափոխվեց Կալիֆոռնիա և իր եղբայր Ռոյի հետ միասին ստեղծեց Դիսնեյ Եղբայրների Ստուդիան: 1928 թվականին Ուբ Այվերկսի հետ համատեղ Ուոլթը ստեղծեց Միկի Մաուսի կերպարը՝ իր առաջին ամենամեծ տարածում ունեցած հաջողությունը, նա նաև մոտակա տարիներին տրամադրեց ձայն իր մուլտֆիլմերի համար: Երբ ստուդիան զարգացավ, Դիսնեյը դարձավ ավելի արկածախնդիր՝ ներկայացնելով միաձուլված ձայն, ամբողջական գույնով, եռագույն շարժանկար, երկարամետրաժ մուլտֆիլմեր և տեսախցիկների տեխնիկական զարգացումներ: Արդյունքները, որոնք երևում են պատկերներում, ինչպես Սպիտակաձյունիկը և Յոթ Թզուկները (1937), Ֆանտազիան, Պինոկիոն (երկուսն էլ 1940), Դամբոն (1941) և Բեմբին (1942) հաջորդեցին անիմացիոն ֆիլմի զարգացմանը: Երկրորդ Համաշխարհային Պատերազմին հաջորդեցին նոր անիմացիոն և կենդանի ֆիլմեր՝ ներառյալ հաջողություն ունեցած Մոխրոտիկը (1950) և Մերի Պոպինզը (1964), որոնցից վերջինս ստացավ հինգ ակադեմիական մրցանակներ:

1950-ականներին Դիսնեյը անցավ զվարճանքի այգիների արտադրության և 1955 թվականին բացեց Դիսնեյլենդը: Ծրագիրը ֆինանսավորելու համար նա այլակերպվեց դեպի հեռուստատեսային ծրագրեր, ինչպիսիք են Ուոլթ Դիսնեյի Դիսնեյլենդը և Միկկի Մաուսի Ակումբը, նա ներառված էր նաև 1959 թվականի Մոսկվայի Տոնավաճառը ծրագրելու, 1960 թվականի Ձմեռային Օլիմպիական Խաղերում և 1964 թվականի Նյու Յորքի Համաշխարհային տոնավաճառում: 1965 թվականին նա սկսեց ստեղծել մեկ այլ թեմատիկ զբոսայգի՝ Դիսնեյ Աշխարհը, որի սիրտը պետք է լիներ նոր տեսակի քաղաք , «Վաղվա Փորձարարական Բնօրինակ Միություն» ("Experimental Prototype Community of Tomorrow" (EPCOT)). Դիսնեյը իր ողջ կյանքի ընթացքում ծանր ծխող էր և մահացավ թոքերի հիվանդությունից 1966 թվականի դեկտեմբերին նախքան այգին և «Վաղվա Փորձարարական Բնօրինակ Միություն» ծրագիրն ավարտելը:

Դիսնեյը ամաչկոտ, ինքնաքննադատող և անվստահ մարդ էր, բայց ջերմ և շփվող հանրային դեմք: Նա ուներ բարձր չափանիշներ և մեծ սպասելիքեր իր հետ աշխատողներից: Չնայաց կային մեղադրանքներ, որ նա ռասիստ կամ հրեատյաց էր, բայց դրանք ժխտում էին իրեն ճանաչող մարդիկ: Նրա համբավը փոխվեց իր մահվանից մի քանի տարի հետո, հասարակ հայրենասիրական արժեքներ մատակարարողից դեպի Ամերիկյան իմպերիալիզմի ներկայացուցչի: Նա այնուամենայնիվ մնում է կարևոր կերպար անիմացիայի պատմության և Միացյալ Նահանգների մշակութային պատմության մեջ, որտեղ նա համարվում է ազգային մշակութային պատկեր: Նրա ֆիլմերը շարունակվում է ցուցադրվել և ադապտացվել: Նրա ստուդիան տարածված զվարճանքի արտադրության մեջ ունի բարձր չափանիշներ, իսկ Դիսնեյ զվարճանքի այգիները մեծացել են չափսերով և քանակով, որպեսզի գրավեն այցելուների տարբեր երկրներում:

1901-1920 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսնեյը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին Չիկագոյի Հերմոսա համայնքում՝ իռլանդական ծագումով կանադացի Էլիաս Դիսնեյի և գերմանական և անգլիական արմատներ ունեցող Ֆլորա Դիսնեյի ընտանիքում։[14] Նրա պապը՝ Արունդել Դիսնեյը, գաղթել է Իռլանդիայից՝ Կիլկեննիից, որտեղ նա ծնվել է 1801 թվականին։ Արունդել Դիսնեյն էլ, իր հերթին, ֆրանսիացի Ռոբերտ դե Իզինյիի ժառանգն է, ով գաղթել է Անգլիա Վիլհելմ I Նվաճողի հետ 1066 թվականին։[14]

1878 թվականին Դիսնեյի հայր Էլիասը Կանադայից տեղափոխվում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կանսասում մինչև 1884 թվականը։ Էլիասն ամուսնանում է Ֆլորայի հետ 1888 թվականի հունվարի 1-ին։ 1890 թվականին ընտանիքը տեղափոխվում է Չիկագո՝ Էլիասի եղբայր Ռոբերտի մոտ, ով ֆինանսապես օգնում է Էլիասին։ 1906 թվականին, երբ Ուոլթը 4 տարեկան էրԷլիասն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Մարսելին, որտեղ նրա մեծ եղբայրը՝ Ռոյը, այդ ժամանակ գնել էր դաշտեր։ Մարսելինում Դիսնեյը սկսում է նկարչությամբ զբաղվել իր հարևաններից մեկի հետ, և պաշտոնաթող եղած բժիշկ Շհերվուդը վճարում է Դիսնեյին իր ձիուն՝ Ռուփերթին նկարելու համար։ Էլիասը «Appeal to Reason» թերթի բաժանորդ էր, իսկ Ուոլթը կրկնօրինակում էր Ռայան Ուոլքերի մուլտֆիլմների առաջին էջերը։[15] Նրա սերը դեպի գնացքները նույնպես ծնվել է Մարսելինում։

Ուոլթը հաճախում էր Մարսելինի դպրոց 1909 թվականին։ Նա և իր փոքր քույրիկը՝ Ռութը միասին են սկսել հաճախել դպրոց։ Նախքան այդ նա կանոնավոր կերպով չէր հաճախել դպրոց։ Դիսնեյները մնացին Մարսելինում 4 տարի, այնուհետև ստիպված եղան վաճառել իրենց ագարակը 1910 թվականի նոյեմբերի 28-ին։ Այդ ժամանակ Ուոլթի երկու մեծ եղբայրները սնվում էին իրենց աշխատանքով և 1906 թվականի աշնանը հեռացան այդտեղից։ Այնուհետև ընտանիքը 1911 թվականին տեղափոխվում է Կանսաս։[16] Դպրոցում Ուոլթը հանդիպում է Ուոլթեր Փֆեիֆերին, ով ծագում էր թատրոնի երկրպագուների ընտանիքից։ Նա ծանոթացնում է Ուոլթին շարժանկարների և զավեշտախաղերի աշխարհին։ Ուոլթը ժամանակն անցկացնում էր ավելի շատ Փֆեիֆերի, քան իրենց տանը, ինչպես և շաբաթ օրերին նա հաճախում էր Կանսասի արվեստի համալսարան։ Դիսնեյները զբաղվում էին Կանսասում առավոտյան թերթեր բաժանելով մոտ 700 գնորդների։ Գնորդների քանակը աստիճանաբար ավելանում էր։ Ուոլթն արթնանում էր առավոտյան ժամը 4։30 և զբաղվում էր թերթեր բաժանելով մինչ կհնչեր դպրոցական զանգը։ Նա շարունակում էր իր գործը ժամը 16։00-ից հետո։ Նա իր գործը շատ հոգնեցնող էր համարում և երբեմն էլ ննջում էր հենց դպրոցում։ Նա զբաղվել է այդ գործով ավելի քան 6 տարի։[17]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Էլիասը ձեռք է բերում Չիկագոյի «O-Zell» ժելեի գործարանի բաժնետոմսերը և իր ընտանիքի հետ տեղափոխվում այնտեղ։[18] Աշնանը Դիսնեյը սկսում սովորել ՄաքՔինլիի ավագ դպրոցում, իսկ երեկոյան՝ հաճախում Չիկագոյի գեղարվեստի ակադեմիա։ Նա դառնում է դպրոցի թերթի ծաղրանկարիչ՝ նկարելով հայրենասիրական թեմաներով առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Բանակ գնալու հույս ունենալով՝ Դիսնեյը լքում է դպրոցը 16 տարեկանում, սակայն մերժվում է անչափահաս լինելու պատճառով։[19] Այնուհետև Դիսնեյն ու իր ընկերները միանում են Կարմիր խաչին։[20] Շուտով նրան մեկ տարով ուղարկում են Ֆրանսիա, որտեղ նա շտապ օգնության մեքենա է վարում, սակայն դրանից անմիջապես հետո զինադադար է կնքվում 1918 թվականի նոյեմբերի 11-ին։[21]

Հույս ունենալով աշխատել Չիկագոյի «O-Zell» գործարանից դուրս՝ Ուոլթը տեղափոխվում է Կանսաս 1919 թվականին, որ սկսի իր՝ արտիստի կարիերան։[22] Նա մտադիր էր դառնալ դերասան, սակայն որոշեց նկարել քաղաքական ծաղրանկարներ կամ զավեշտական պատկերներ թերթերի համար։ Երբ ոչ ոք չցանկացավ վարձել նրան ո՛չ որպես արտիստ, ո՛չ որպես շտապ օգնության մեքենայի վարորդ, նրա եղբայր Ռոյը, ով աշխատում էր տեղական բանկում, Ուոլթին ժամանակավոր աշխատանք տվեց «Pesmen-Rubin Art Studio» ընկերությունում բանկային գործընկերոջ միջոցով, որտեղ նա ստեղծում էր գովազդներ թերթերի, խանութների և կինոթատրոնների համար։ Այստեղ նա հանդիպում է ծաղրանկարիչ Աբ Այվերկսին և երբ նրանց ժամանակը սպառվում է ստուդիայում, նրանք որոշում են բացել իրենց սեփական կոմերցիոն ընկերությունը միասին։[23]

1920-1937 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի հունվարին Դիսնեյը և Այվերքսը ստեղծեցին "Iwerks-Disney Commercial Artists" ընկերությունը, որը կարճ կյանք ունեցավ։ Շուտով նա աշխատանքի է անցնում, սակայն չի կարողանում կառավարել իր բիզնեսը միայնակ։[24] Երբ նա աշխատում էր մի ընկերությունում, որտեղ նա կարճ անիմացիաների համար գովազդ էր պատրաստում, Դիսնեյը սկսեց հետաքրքրվել անիմացիայով և որոշեց դառնալ անիմատոր։[25] «A.V. Cauger» գովազդային ընկերության սեփականատերը թույլատրեց նրան պարտքով վերցնել ֆոտոխցիկ տանը փորձելու համար։ Էդվին Գ. Լութզի «անիմացիոն մուլտֆիլմներ. Ինչպես են դրանք ստեղծվում, դրանց ծագումը և զարգացումը» գիրքը կարդալուց հետո Դիսնեյը մտածում էր, որ «cel» անիմացիան ավելի խոստումնալից կարող է լինել, քան կարճ անիմացիաները, որ նա ստեղծում էր «Cauger» ընկերությունում։ Ի վերջո նա որոշեց բացել իր սեփական անիմացիոն բիզնեսը և ընդունեց իր հետ համատեղ աշխատողի՝ Ֆրեդ Հարմենին, ով նրա առաջին ծառայողն էր։[26] Դիսնեյը և Հերմանը այդ ժամանակ սկսեցին մուլտֆիլմեր ստեղծել, որոնք կոչվում էին «Laugh-O-Grams»։ Դիսնեյը սովորեց «Aesop's Fables»-ում։ Դիսնեյն ու Հերմանը էկրանավորում էին իրենց մուլտֆիլմերը տեղական թատրոնում, որը Ֆրանկ Նյումենի ղեկավարության տակ էր, ով Կանսաս քաղաքի ամենահայտնի հաղորդավարներից մեկն էր։

«Laugh-O-Gram» ստուդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Newman Laugh-O-Gram (1921)

Ներկայացված որպես «Laugh-O-Gram»՝ Դիսնեյի մուլտֆիլմերը լայնորեն տարածված դարձան Կանսաս քաղաքի տարածքում։ Չնայած նրանց հաջողությանը՝ նա կարողացավ ձեռք բերել իր սեփական ստուդիան, որը նոյնպես կոչվեց «Laugh-O-Gram»,[27] որի համար նա վարձեց մի շարք հավելյալ անիմատորների՝ այդ թվում և Ֆրեդ Հերմանի եղբորը՝ Հյու Հերմանին, Ռուդոլֆ Այսինգին և նրա մտերիմ ընկերոջը՝ Աբ Ավերքսին։ Այն բացվեց 1922 թվականի մայիսիս 18-ին։ Ինչևէ, ստուդիայի շահույթը անբավարար էր աշխատողների աշխատավարձը վճարեու համար։ Չկարողանալով հաջողակ կերպով կառավարել փողը՝[28] Դիսնեյի ստուդիան ծանրաբեռնվեց պարտքով և սնանկացավ, որից հետո նա որոշեց ստեղծել ստուդիա ֆիլմերի հայրենիքում՝ Հոլիվուդում։[29]

Հոլիվուդյան կարիերա և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց ժամանումից 2 ամիս հետո Դիսնեյը և իր եղբայր Ռոյը ներդրեցին իրենց գոմարը և ստեղծեցին մուլտֆիլմային ստուդիա Հոլիվուդում։ Վիրջինիա Դևիսը՝ Ալիսան հրաշքների աշխարհում-ի կենդանի դերակատարը, իր ընտանիքի հետ տեղափոխվեցին Հոլիվուդ։ Նույնը արեց և Այվերքսը։ Սա Դիսնեյ եղբայրների ստուդիայի սկիզբն էր, որ գտնվում էր Արծաթե լճի շրջանում։ 1925 թվականին Դիսնեյը վարձեց մի երիտասարդ կնոջ՝ Լիլիան Բաունդս անունով, ով թանաքով ցելյուլոիդներ էի նկարում։ Կարճ շփումից հետո Դիսնեյը և Լիլիանը ամուսնացան 1925 թվականի հուլիսի 25-ին։[30]

«Alice Comedies»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսնեյը սկսեց արտադրել այս անիմացիոն ֆիլմը մինչ ապրում էր Կանսասում։ Դիսնեյն ուղարկեց անավարտ տարբերակը Նյու Յորք՝ Մարգըրեթ Ուինքլերին, ով անհապաղ հետ ուղարկեց պատասխան, որում ասվում էր, որ նա կցանկանար գործարք կնքել «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի համար։[31] Ուոլթն ինքնուրույն պատրաստեց անիմացիան և ղեկավարեց կենդանի գործողություններով տեսարանները, մինչ Ռոյը ստանձնեց իրեն մինչ այդ անծանոթ օպերատորի դերը։ «Alice Comedies»-ի առաջին սերիան թողարկվեց 1923 թվականի դեկտեմբերի 26-ին և պարգևեց Դիսնեյներին իրենց առաջին շահույթը՝ $1,500։ Հաջորդ սերիաները նույնպես հաջողվեցին։ Ժամանակի ընթացքում սերիալը հասավ իր վերջին 1927 թվականին, այն կորցրեց իր հայտնիությունը։ Պատմաբան Ջ. Կաուֆմենն ասում է, որ այն ավելի շատ կենտրոնացված էր անիմացված կերպարների, քան կենդանի գործողությունների վրա՝ մինչ գաղափարը ուժասպառ էր անում իրեն։[32]

Նապաստակ Օսվալդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Մինթսը կարգադրեց արտադրել նոր, ամբողջովին անիմացված սերաներ «Universal Pictures» ընկերությունում։ Նոր սերաները՝ «Նապաստակ Օսվալդը» անունով, ունեցան ակնթարթային հաջողություն՝ ստանալով միայն «բացառապես խելացի» և «մուլտֆիլմային լավ սրամտություն» մեկնաբանություններ։ Դրա հիմնական կերպարը Օսվալդն էր՝ ստեղծված և նկարված Այվերքսի կողմից։[33]

Դիսնեյը 1928 թվականի փետրվարին մեկնեց Նյու Յորք՝ ավելի բարձր վճարով աշխատանք ունենալու համար։ Նա ուղղակի ցնցվեց, երբ Մինցն ասաց նրան, որ միայն նա չէր ուզում կրճատել Դիսնեյի վճարը, նա ուներ իր հիմնական անիմատորներին, որոնցից էին Հերմանը, Այսինգը, Մաքսվելլը և Ֆրելենգը։ Սակայն Այվերքսը այդ խմբում չէր, նա հրաժարվեց Դիսնեյին թողնելուց։ «Universal»-ը սկսեց ղեկավարել Օսվալդի ապրանքանիշը և կարող էր ֆիլմեր ստեղծել առանց Ուոլթի։ Դիսնեյը մերժեց Մինցի առաջարկը և, որպես արդյունք, կորցրեց իր անիմացիոն աշխատակազմի մեծ մասին։[34]

Այնուհետև 78 տարի պահանջվեց իր ընկերությունից, որպեսզի այն ունենա Օսվալդի կերպարն օգտագործելու թույլտվությունը։ 2006 թվականին Ուոլթ Դիսնեյ կազմակերպությունը վերականգնեց Օսվալդի կերպարն օգտագործելու թույլտվությունը «NBC Universal» ընկերությունից՝ Ալ Միքելսից։[35]

Միկի Մաուս[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Միկի Մաուս

Օսվալդի կերպարն օգտագործելու իրավունքը կորցնելուց հետո Դիսնեյը զգաց, որ նոր կերպար ստեղծելու կարիք ունի։ Այդ կերպարի հիմքը մի մուկ էր, որ նա ընդունում էր որպես տնային կենդանի, մինչ աշխատում էր Laugh-O-Gram ստուդիայում՝ Կանսասում. Այվերքսը վերաշխատեց Դիսնեյի արած էսքիզները՝ դարձնելով դրանք ավելի պարզ անիմացնելու համար։ Դիսնեյի ծառայողներից մեկի խոսքերով՝ «Աբը գծագրեց Միկիի ֆիզիկական կերպարը, սակայն Ուոլթը նրան հոգի տվեց»։[36] Բացի այդ, Օսվալդն ու Միկին՝ մկան միևնույն կերպարները, հանդիպում են «Alice Comedies»-ում։

Սկզբնական ֆիլմերն արտադրվում էին Այվերքսի կողմից, նրա անունը տպվում էր վերնագրային քարտերի վրա։ Սկզբում Մորտայմեր կոչված մուկն այնուհետև վերանվանվեց Միկի Լիլիան Դիսնեյի կողմից, ով կարծում էր, որ Մորտայմերն այդքան էլ հրապուրիչ չի հնչում։

Անիմացիոն առաջին սերիան «Խելագար ինքնաթիռն» էր, որը համր ֆիլմ էի՝ ինչպես և Դիսնեյի նախորդ աշխատանքները։ Այնուհետև Դիսնեյն արտադրեց մուլտֆիլմը՝ օգտագործելով ձայներ, և այն կոչվեց «Վիլլի շոգենավը»։ Փեթ Փաուրս անունով մի գործարար ապահովեց Դիսնեյին իրականացվող բոլոր մատակարարումներով և ձայնագրման գործընթացներով։ «Վիլլի շոգենավը» ակնթաևթային հաջողություն ունեցավ։ Միկի Մաուս մուլտֆիլմի բոլոր սերիաները թողարկվեցին երաժշտություններով։ «Վիլլի շոգենավը» մուլֆիլմի թողարկումից հետո Դիսնեը սկսեց հաջողությամբ օգտագործել ձայնը իր բոլոր հոագա մուլտֆլմներում։ Միկին շուտով Ֆելիքս կատվին դարձրեց աշխարհի ամենահայտնի մուլտկերպարը։ Միկիի հայտնիությունը արագորեն աճեց 1930-ական թվականներին։[36]

«Silly Symphonies»[խմբագրել | խմբագրել կոդը]

Silly Symphony letters.png

Միկի Մաուսի սերիաների հետքերով գնալով՝ «Silly Symphonies» անվանմամբ կարճ երաժշտական սերիաները թղարկվեցին 1929 թվականին։ Առաջին սերիան՝ «The Skeleton Dance»-ը ամբողջովին նկարվել և անիմացվել է Այվերքսի կողմից, ով նույնպես պատասխանատու էր Դիսնեյի՝ 1928 և 1929 թվականներին նկարված մուլտֆիլմերի գլխավորության համար։[37] Չնայած երկու սերաներն էլ հաջողված էին՝ Դիսնեյ ստուդիա կարծեց, որ այն Փեթ Փոուրսից չի ստանում շահույթի իր ճիշտ չափաբաժինը։ 1930 թվականին Դիսնեյը ստորագրում է նոր համաձայնագիր «Columbia Pictures» ընկերության հետ։ Մուլտֆիլմերի բնօրինակնեի հիմքը երաժշտակա նորությունն էր։

Չնայած 1932 թվականին Միկի Մաուսն արդեն դարձել էր բավականին հայտնի կերպար՝ «Silly Symphonies»-ը հաջողության չէր հասել։ 1931 թվականի ապրիլի 31-ին Columbia Pictures ընկերությունը չեղարկեց Դիսնեյի հետ պայմանագիրը՝ United Artists-ով փոխարինվելու համար։[38] 1932 թվականի վերջին Հերբերթ Կալմուսը, ով հենց նոր էր վերջացրել իր աշխատանքը եռաշերտ առաջին նեխնոգունային տեսախցիկով, դիմեց Ուոլթին և համոզեց նրան վերաթողարկել նախկինում սև ու սպիտակ նկարած «Ծաղիկներ և ծառեր»-ը (Flowers and Trees) իր տեսախցիկով։ Թողարկումից հետո «Silly Symphonies»-ի հետագա բոլոր սերիները նույնպես թողարկվեցին գունավոր։ Բացի «Silly Symphonies»-ից, Դիսնեյը թողարկեց իր՝ բոլոր ժամանակների ամենահաջողված կարճ մուլտֆիլմը՝ «Երեք խոզուկները»։ Մուլտֆիլմը մնում էր կինոթատրոններում ամիսներ շարունակ։ Այն հատկանշական էր իր երգով՝ "Who's Afraid of the Big Bad Wolf"-ով, որը դարձավ Մեծ դեպրեսիայի հիմնը։[39] Երեք խոզուկների հայտնիության պատճառը պատմության ուժի մեջ էր, որում Դիսնեյը հասկացավ, որ անիմացիոն ֆիլմերի հաջողությունը կախված է նրանից, որ պատմությունը պետք է գրավի հանդիսատեսին, այլ ոչ թե բաց թողնի հանդիսատեսին։ Այս գիտակցումը Դիսնեյին հանգեցրեց այլ նորարարությունների։

Առաջին Օսկարը և հետագա նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթ Դիսնեյին նվիրված աստղերից մեկը՝ գտնվող Հոլիվուդյան փառքի ծառուղում

1932 թվականի նոյեմբերի 18-ինԴիսնեյը ստանում է հատուկ մրցանակ «Միկի Մաուս»-ի ստեղծման համար։[40] Սերիաները, որոնք գունավորվել էին 1935 թվականին, շուտով մեծ նվաճումներ ունեցան Դոնալդ Դաքի, Գուֆիի և Պլուտոյի նման կերպարներ ստեղծելու համար։ Միկիի բոլոր «խաղընկերները»՝ Դոնալդ Դաքը, ով առաջինը միացավ Միկիին 1934 թվականին, թերևս, ամենահայտնին էր և դառնում էր Դիսնեյի կողմից ստեղծված ամենահայտնի երկրորդ կերպարը բոլոր ժամանակներում։[41]

Հայրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսնեյի՝ հայր դառնալու առաջին փորձը պսակվեց անհաջողությամբ։ Այնուհետև 1933 թվականի դեկտեմբերի 18-ին Լիլիանը աղջիկ ունեցավ՝ Դիան անունով։[42]

Դիանն ամուսնացավ Ռն Միլլերի հետ 20 տարեկան հասակում և նա հայտնի է որպես Դիան Դիսնեյ Միլլեր։ Միլլերները հիմնադրեցին գինեգործարան Կալիֆորնիայում, որը կոչեցին Սիլվերադո Վինեյարդս։ Դիան և Ռոն Միլլերներն ունեցան 7 երեխաներ՝ Քրիստոփոր, Ջուան, Թամարա, Յեննիֆեր, ՈՒոլտեր, Ռոնալդ և Պատրիկ։ Մի քանի տարի հետո Դիանը դարձավ Ուոլթ Դիսնեյի ընտանեկան թանգարանի համահիմնադիրը։ Դիանը մահացավ 2013 թվականի նոյեմբերի 19-ին։[43]

Ուոլթ Դիսնեյի թանգարանը

Շեյրոն մաե Դիսնեյը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 31-ին Լոս Անջելեսում և Դիսնեյների կողմից ընդունվել է Լիլիանի՝ ծննդական մի քանի բարդությունների ժամանակ։ Շեյրոնը և Ռոբերտն ամուսնացան 1959 թվականի մայիսի 10-ին։ Նրանք ունեցան 1 երեխա և ամուսնացած մնացին մինչև մինչև Ռոբերտի մահը՝ 1967 թվականը։

Շեյրոնը ամուսնացավ Ուլիամ Լունդի հետ 1969 թվականին և ունեցավ երկու երեխաներ, սակայն 6 տարի հետո նրանք ամուսնալուծվեցին։ 1993 թվականին Շեյրոնը մահացավ 56 տարեկան հասակում։[44] Նրա ունեցվածքը կազմում էր $11 միլիոն 7 այն ներդրվեց Կալիֆորնիայի գեղարվեստի համալսարանում։[45]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Disney, Walter Elias (Walt) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators NY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. 3,0 3,1 3,2 Walt Disney
  4. 4,0 4,1 4,2 Walt Disney — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 SNAC
  7. 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
  8. 8,0 8,1 8,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  9. 9,0 9,1 9,2 Nationalencyklopedin — 1999.
  10. 10,0 10,1 10,2 http://web.archive.org/web/20160401213342/http://jeugdliteratuur.org/auteurs/walt-disney
  11. 11,0 11,1 11,2 Lambiek Comiclopedia Lambiek, 1999.
  12. 12,0 12,1 12,2 American National Biography — 1999.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Утилов В. А. Дисней Уолт // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 8 : Дебитор — Евкалипт. — С. 304.
  14. 14,0 14,1 https://web.archive.org/web/20091003001653/http://www.suntimes.com/lifestyles/1790811,disney-walt-museum-san-francisco-092709.article
  15. «Barrier» (2007), էջ 13
  16. «Gabler» 2006, էջ 18
  17. «Barrier» (2007), էջ 18–19
  18. «Gabler» 2006, էջ 30
  19. «Gabler» 2006, էջ 36
  20. «Gabler» 2006, էջ 37
  21. «Gabler» 2006, էջ 38
  22. «Gabler» 2006, էջ 40
  23. «Gabler» 2006, էջ 48
  24. «Gabler» 2006, էջ 51
  25. «Gabler» 2006, էջ 52
  26. «Gabler» 2006, էջ 56
  27. «Gabler» 2006, էջ 64
  28. «Gabler» 2006, էջ 68
  29. «Gabler» 2006, էջ 75
  30. waltdisney.org կայքի տվյալներ
  31. «Gabler» 2006, էջ 80
  32. http://www.waltdisney.org/content/alice-hits-skids
  33. http://www.waltdisney.org/content/secret-talks
  34. «Gabler» 2006, էջ 109
  35. http://sports.espn.go.com/nfl/news/story?id=2324417
  36. 36,0 36,1 https://web.archive.org/web/20080710052034/http://disney.go.com/disneyatoz/familymuseum/exhibits/articles/mickeymousegoldenage/index.html
  37. «Gabler» 2006, էջ 142
  38. http://www.waltdisney.org/content/walt-and-roy-sign-new-deal
  39. http://blogs.disney.com/insider/
  40. http://www.waltdisney.org/content/flowers-and-trees-wins-academy-award%C2%AE
  41. http://www.britannica.com/EBchecked/topic/751823/Donald-Duck
  42. http://www.waltdisney.org/content/sharon-mae-disney-born
  43. http://www.latimes.com/obituaries/la-me-diane-disney-miller-20131120,0,778420.story#axzz2l9TcMiri
  44. https://en.wikipedia.org/wiki/Walt_Disney#CITEREFBarrier2007
  45. http://dance.calarts.edu/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]