Դիսնեյ Ուորլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտիկի ամրոցը — Դիսնեյ Ուորլդի պաշտոնական խորհրդանիշը «Կախարդական Թագավորություն» այգում

Դիսնեյ Ուորլդ (անգլ.՝ Disney World, պաշտոնական անվանում՝ «Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոն» (անգլ.՝ Walt Disney World Resort), ամենամեծ տարածքն և ամենաշատ այցելուներ ունեցող զվարճանքի կենտրոնը աշխարհում, մակերեսը կազմում է 100 կմ²: Նրա կազմում կա չորս թեմատիկ այգի, երկու ջրային զբոսայգի, 24 թեմատիկ հյուրանոց, բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ռեստորաններ և ժամանցի վայրեր: Այն պատկանում է The Walt Disney Company ընկերության Walt Disney Parks and Resorts ստորաբաժանմանը: Գտնվում է ԱՄՆՖլորիդա նահանգի Օռլանդո քաղաքից հարավ-արևմուտք: Այգին բացվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին. այդ ժամանակա այն կազմված էր «Կախարդական թագավորություն» թեմատիկ այգուց: 1982 թվականի հոկտեմբերի 1-ին բացվել է Epcot, 1989 թվականի մայիսի 1-ին՝ Դիսնեյի հոլիվուդյան ստուդիա և 1988 թվականի ապրիլի 22-ին՝ Դիսնեյի կենդանիների թագավորությունը:

Դիսնեյ Ուորլդ կառույցի շնորհիվ Օռլանդո գյուղը դարձել է բարգավաճող զբոսաշրջային կենտրոն:

Պատմություն և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերանավ «Երկիր», Epcot-ի խորհրդանիշը

1959 թվականին Walt Disney Productions-ը Walt Disney-ի գլխավորությամբ սկսեց փնտրել տարածք երկրորդ այգու կառուցման համար. առաջինը Դիսնեյլենդն է, որը 1955 թվականին բացվել է Անահայմում: Հարցումները ցուց տվեցին, որ Դիսնեյլենդի այցելուներից միայն 2 %-ն են Միսսիսիպի գետի արևելյան տարածքներից, որտեղ ապրում է ԱՄՆ-ի բնակչության 75 %-ը: Բացի այդ, Դիսնեյը չէր սիրում, որ տարբեր ֆիրմաներ աճում էին Դիսնեյլենդի շուրջը, ինչպես սնկերը անձրևից հետո: Նա ցանկացել է վերահսկել ավելի մեծ տարածքներ նոր նախագծի համար[1]:

Կյանքի ծառ, Դիսնեյի Կենդանիների թագավորության խորհրդանիշը

1963 թվականի նոյեմբերի 22-ին Ուոլթ Դիսնեյն այցելել է Օռլանդոյի մի քանի վայրեր: Մինչ այդ նա ուսումնասիրել է Սենֆորդը (Ֆլորիդա) և դիմել է քաղաքի խորհրդին՝ խնդրելով թույլ տալ Դիսնեյ Ուորլդի կառուցումը, սակայն նրան մերժել են: Հետևելով լավ զարգացած ճանապարհների ցանցին, Օռլանդոյի միջազգային օդանավակայանին արևելքում և Ֆլորիդական վճարովի մայրուղուն՝ նա «սիրահարվեց» այդ վայրին: Երբ նրան հարցրել են, թե ինչու նա ընտրեց այս վայրը, նա պատասխանել է. «Ավտոուղիներ. դրանք այստեղ բաժանվում են»: Դիսնեյը կենտրոնացել է «Ֆլորիդա նախագծի» վրա, որտեղ նա գնել է տարածք Դիսնեյ Ուորլդի համար, սակայն նա մահանում է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին` այդպես էլ չտեսնելով իր երազանքի իրագործումը:

Հողերի գների հետ կապված շահարկումներից խուսափելու համար Դիսնեյն օգտագործել է կեղծ ընկերություններ և կոոպերատիվներ, որպեսզի ստանա 11 100 հա տարածք: Առաջին խմբաքանակը, որ կազմել է 2 հա, գնվել է 1964 թվականի հոկտեմբերի 23-ին Ayefour Corporation ընկերությունից: Մնացած ընկերությունները նույնպես կոչվում էին տողատակով, բացառությամբ M.T. Lott Real Estate Investments (անգլ.՝ empty lot- ազատ լոտ)[2]: Այդ անուններից մի քանիսը դրոշմված է Կախարդական Թագավորությունում՝ ԱՄՆ-ի Գլխավոր փողոցում:

1965 թվականի մայիսին իրականացվել են Օռլանդոյից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ Օցեոլա շրջանում գտնվող հողերը ձեռք բերելու հիմնական գործարքները: Երկու հիմնական տարածքները գնվել են 1,5 մլն դոլարով, իսկ փոքր արոտավայրերը և տափաստանները գնվել են էկզոտիկ անուներով ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ «Լատինոամերիկյան կորպորացիա և կառավարչություն» և «Ռիդի Քրիք Ռանչի կորպորացիա»: Երեք խոշոր տարածքներից բացի գնվել են նաև բազմաթիվ մանր հողակտորներ, որոնք պատկանել են փոքր սեփականատերերի:

1912 թվականին Munger Land կազմակերպության կողմից հողերի մեծ մասը բաժանվել են 2 հեկտարանոց լոտերի և վաճառվել ն ներդրողներին: Սեփականատերերը ուրախ էին ազատվել հիմնականում ճահճուտային հողերից: Մեկ այլ խնդիր էր դարձել այդ հողերում գտնվող օգտակար հանածոների մշակումը, որը պատկանում էր Թաֆթսի համալսարանին: Առանց իրավունքի փոխանցման Թրաֆթսն իրավունք ուներ ցանկացած պահի քանդել տալ շենքը՝ օգտակար հանածոների շահագործման համար[2]:

Հողերի մեծ մասը գնելուց հետո` 1965 թվականի հոկտեմբերի 20-ին, Orlando Sentinel թերթում լուրեր տարածվեցին իրական շահառուի մասին: Նոյեմբերի 15-ին կազմակերպվեց մամուլի ասուլիս: Ուոլթ Դիսնեյը պատմում է այդ տարածքում իր պլանների մասին, ներառյալ EPCOT-ի՝ Ապագա համայնքի փորձնական նախատիպի մասին, որը պետք է դառնար ֆուտուրիստական քաղաք (հայտնի է նաև որպես Պրոգրեսս Սիտի): Սակայն EPCOT-ի պլանները կտրուկ փոխվեցին Դիսնեյի մահից հետո: EPCOT-ը վերածվել է EPCOT Center-ի՝ դառնալով երկրորդ թեմատիկ պարկը Դիսնեյ Ուոլդում, որը բացվել է 1982 թվականին:

Ռիդի Քրիկ գետի դրենաժային համակարգը գրանցվել է 1966 թվականի մայիսի 13-ին Ֆլորիդա նահանգի 298-րդ հոդվածով, որը, ի թիվս այլ իրավունքների, թույլ է տալիս սեփականությունը օտարել հատուկ դրենաժային տարածքների: Այդ շրջանի ստեղծման համար պետք էր միայն սեփականատերերի համաձայնությունը[1]:

Ուոլթ Դիսնեյը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին՝ չտեսնելով իր երազանքի իրագործումը: Նրա եղբայրը և բիզնեսի գործընկերը՝ Ռոյ Դիսնեյ Օլիվերը, հետաձգել է իր թոշակի անցնելը, որպեսզի հետևի ժամանցի կենտրոնի շինարարության առաջին փուլին: Դիսնեյ ընկերությունը աշխատել է նյույորքցի ճարտարտարապետ, Hart Howerton ճարտարապետական ընկերության հիմնադիր Ռոբերտ Հարտի հետ, որպեսզի փոխեն այգու կառուցման նախնական ծրագրերը: Մինչ այդ Հարտը աշխատել է John Carl Warnecke & Associates ընկերության հետ:

1967 թվականի փետրվարի 2-ին Ռոյ Դիսնեյը անցկացրել է մամուլի ասուլիս Վինտեր այգում (Ֆլորիդա, Օռլանդոյից 15 կմ հյուսիս): EPCOT-ի դերն ընդգծվել է մամուլի ասուլիսում ցուցադրված ֆիլմում, որը նկարահանել էր Ուոլթ Դիսնեյն իր մահից առաջ: Ցուցադրումից հետո հայտարարել են, որ Ուորլդ Դիսնեյ նախագծի հաջողության համար պետք է ստեղծել հատուկ տարածք՝ Ռիդի Քրիկի բարելաված տարածքը՝ իր ներսում գտնվող երկու քաղաքներով՝ Բեյ Լեյկ (Bay Lake) և Ռիդի Քրիկ (Reedy Creek, այժմ կոչվում է Lake Buena Vista): Տարածքն ունի հողերն ազատ տնօրինելու իրավունք: Միակ պարտականությունը, որ տարածքն ունի շրջանի և նահանգի նկատմամբ, սեփականության և ատրակցիոնների զնման հարկերի վճարումն է[1]:

Պայմանագիրը, որով ստեղծել է մարզը և 2 քաղաք, ստորագրվել է 1967 թվականի մայիսի 12-ին[3]: Ֆլորիդայի Գերագույն Դատարանը 1968 թվականին որոշում կայացրեց, որ մարզը իրավունք ունի թողարկել չհարկվող պարտատոմսեր՝ հրապարակային նախագծերի համար, չնայած նրան, որ միակ շահառուն Walt Disney Productions-ն է:

Ռոյ Օլիվեր Դիսնեյը բացել է այգին և հայտարարել, որ այն կանվանեն «Walt Disney World» (Ուոլթ Դիսնեյի աշխարհ»)՝ ի հիշատակ իր եղբոր: Նա ասել է. «Բոլորը լսել են Ֆորդ ավտոմեքենաների մասին: Բայց բոլո՞րն են լսել Հենրի Ֆորդի մասին, ով ստեղծել է այն: Ուոլթ Դիսնեյ Ուորլդն անվանվել է ի պատիվ այն մարդու, ով ստեղծել է այս ամենը. այնպես որ մարդիկ կիմանան նրա անունը, քանի դեռ գոյություն ունի Ուոլթ Դիսնեյ Ուորլդը»: Բացումից կարճ ժամանակ անց Ռոյ Դիսնեյը հարցրեց Ուոլթի կնոջը՝ Լիլիանին, թե ինչ է նա մտածում Walt Disney World-ի մասին: Ըստ կենսագիր Բոբ Թոմասի՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ Ուոլթ Դիսնեյը կհավաներ այն»:

Ռոյ Դիսնեյը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 20-ին՝ այգու բացումից մոտավորապես երեք ամիս հետո[4]:

Հետագայում՝ 1982 թվականին, «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը բացեց EPCOT կենտրոնը: Այգին 1996 թվականին ստացել է Epcot մշտական անունը: 1989 թվականին Դիսնեյին ավելանում է MGM ստուդիան՝ շոու բիզնեսից ոգեշնչված թեմատիկ այգին, որ 2008 թվականին ստացել է Դիսնեյի Հոլիվուդյան Ստուդիա անվանումը: Իսկ չորրորդ զբոսայգին՝ Դիսնեյի Կենդանիների Թագավորությունը, բացվել է 1998 թվականին:

Մեգ Կրոֆտոնը 2006 թվականի օգոստոսին դառնում է Դիսնեյ Ուորլդի նախագահ՝ փոխարինելով Ալա Ուայսսային, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 1994 թվականից:

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մարքեթինգային պահանջներին և հայտնի մոլորություններին՝ Ֆլորիդայի ժամանցի կենտրոնը գտնվում է ոչ թե Օռլանդո քաղաքի սահմանների շրջանակներում, այլ Բեյ Լեյկ և Լեյկ Բուենա Վիստա քաղաքներում, որ կառավարվում են Դիսնեյի կողմից Ռիդի Քրիկ շրջանի միջով: Այսօր Դիսնեյ Ուորլդի ընդհանուր մակերեսը կազմում է 101 կմ²[5]: Ընդհանուր մակերեսը հասել է 120 կմ², որը մեկուկես անգամ մեծ է Մանհեթենի տարածքից[6]:

Հաճախում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսին «Park World» առևտրային ամսագիրը հայտնել է 2007 թվականի սպասվող հաշվարկային ցուցանիշների մասին, որ կազմել էր Տնտեսական հետազոտությունների միությունը TEA-ի համագործակցությամբ[7].

Տարեթիվ Կախարդական Թագավորություն Epcot Դիսնեյի հոլիվուդյան ստուդիա Դիսնեյի Կենդանիների թագավորություն
2008[8] 17,063,000 10,935,000 9,608,000 9,540,000
2009[9] 17,233,000 10,990,000 9,700,000 9,590,000
2010[10] 16,972,000 10,825,000 9,603,000 9,686,000
2011[11] 17,142,000 10,826,000 9,699,000 9,783,000
2012[12] 17,536,000 11,063,000 9,912,000 9,998,000
2013[13] 18,588,000 11,229,000 10,110,000 10,198,000
2014[14] 19,332,000 11,454,000 10,312,000 10,402,000
2015[15] 20,492,000 11,798,000 10,828,000 10,922,000

Զբաղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1971 թվականին բացվեց Կախարդական Թագավորությունը, այգում աշխատում էր 5500 մարդ: Այսօր աշխատողների թիվը կազմում է 66 000 մարդ[16], որոնց աշխատավարձի համար նախատեսված է $1,2 մլրդ և $474 մլն ապահովագրությունների համար: Լինելով խոշորագույն գործատուներից մեկը[17]՝ Դիսնեյ Ուորլդն աշխատանք ունի ավելի քան 3700 մասնագիտության անձանց համար: Այգին հովանավորում և ղեկավարում է Դիսնեյ Ուորլդ քոլեջի ծրագիրը, որը քոլեջի ամերիկացի ուսանողներին թույլ է տալիս ապրել և աշխատել այգում: Գործում է նաև Դիսնեյ Ուորլդի միջազգային քոլեջի ծրագիր ամբողջ աշխարհի ուսանողների ստարժավորման համար:

Սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի 30-ին The Orlando Sentinel-ում տպագրված հոդվածում Դիսնեյ Ուորլդի այն ժամանակվա նախագահ Ալ Ուայսսը տվեց մի քանի տեղեկություններ այգու սպասարկման մասին:

Ավելի քան 5000 աշխատողներ զբաղված են ինժեներական և սպասարկման աշխատանքներով, այդ թվում՝ 750 այգեպաններ և 600 նկարիչներ: Դիսնեյը տարեկան ծախսում է $100 մլն Կախարդական Թագավորության սպասարկման համար: 2003 թվականին $6 մլն ծախսվել է Բյուրեղապակյա Պալատի վերակառուցման համար: Այցելուների 90 %-ը կարծում է, որ Կախարդական Թագավորության մաքրության պահպանումը հիանալի է կամ էլ շատ լավ: Փողոցները և այգիները ամեն գիշեր մաքրվում են գոլորշիով: Կան աշխատակիցներ, որոնց միակ աշխատանք կառուսելի հին ձիերի ներկումն է. նրանք օգտագործում են իրական ոսկե թիթեղներ: Այգում կա ֆերմա, որն աճեցնում է ծառեր, այնպես որ, երբ հին ծառը պետք լինի փոխարինել, 30 տարեկան ծառը պատրաստ կլինի նրան փոխարինել:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսնեյի ավտոբուս- Դիսնեյ Ուորլդով երթևեկելու ուղիներից մեկը

Դիսնեյի կողմից ղեկավարվող «Դիսնեյի տրանսպորտ» բրենդի ավտոբուսային պարկը այցելուների համար անվճար է: 2007 թվականին Դիսնեյ տրանսպորտն սկսեց բարելավել հյուրերին ավտոբուսներով սպասարկելու որակը: GPS արբանյակային համակարգը, որ ղեկավարում է նոր հասցեներով ավտոբուսների համակարգը, տեղեկություններ է տալիս անվտանգության մասին, խորհուրդներ է տալիս այգու մասին և այլ հետաքրքիր հայտարարություններ, այդ թվում նաև երաժշտություն: Չպետք է շփոթել «Դիսնեյի ծովագնացության գծի» և «Դիսնեյի կախարդական ճեպընթացի» հետ, որոնք ղեկավարվում են Mears Transportation-ի կողմից: Ջրային տաքսին իրար է կապում այգու մի քանի կետեր:

Նախկինում կային 12 միառելս գնացքներ, սակայն 2009 թվականի բախումից հետո Վարդագույն և Մանուշակագույն գնացքները դադարեցին աշխատել: Այդ գնացքների մի քանի մասեր օգտագործվել են նոր Կապույտ գնացքի ստեղծման համար, որը մեկնարկել է 2009 թվականի նոյեմբերին. այսօր միառելս գնացքների թիվը այգում 11 է: Դրանք աշխատում են երեք երթուղով, որոնք միանում են Տրանսպորտի ու Տոմսերի կենտրոնում (TTC): Գծերից մեկը կատարում է առանց կանգառների էքսպրես-ուղևորություն դեպի Կախարդական Թագավորություն, երկրորդ գիծը միացնում է TTC-ը և Epcot-ը: Երրորդ գիծը միացնում է TTC-ը և Կախարդական Թագավորությունը մի քանի հյուրանոցների հետ:

Այգու անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական պլանավորման ժամանակ Ուոլթ Դիսնեյն օգտագործել է հետևյալ անունները՝ «Х ծրագիր», «Ֆլորիդա ծրագիր» և «Դիսնեյ Ուորլդ»: Մահվանից առաջ Ուոլթ Դիսնեյը չափազանց զբաղված էր տեղի ընտրությամբ և նախագծի պլաններով: Ուոլթ Դիսնեյի մահից հետո Ռոյ Դիսնեյը «Դիսնեյ Ուորլդ» անվանն ավելացրեց «Ուոլթ» անունը՝ որպես հարգանքի տուրք իր եղբորը:

Պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 14-ին այգու տարածքում գտնվող կոկորդիլոսը մի երեխայի քաշել է ջրի մեջ[18]: Երեխան մահացել է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fogleson, Richard E. (2003). Married to the Mouse. New Haven, CT: Yale University Press. էջեր 274. ISBN 978-0300098280. 
  2. 2,0 2,1 Koenig, David (2007). Realityland: True-Life Adventures at Walt Disney World. Irvine, CA: Bonaventure Press. էջեր 334. ISBN 978-0964060524. 
  3. Thomas, Bob (1994). Walt Disney - An American Original. էջ 357. http://kpolsson.com/wdworld/։ Վերցված է September 21, 2015. 
  4. «Backstage brain Roy Disney dies»։ St. Petersburg Independent (Florida)։ Associated Press։ December 21, 1971։ էջ 10-A 
  5. Walt Disney World News Press Release on Resort Landscape Facts (2008)
  6. Walt Disney World News(չաշխատող հղում) Press Release on Resort Landscape Facts (2008) Archived July 12, 2010, at the Wayback Machine.
  7. «Grand Floridian Construction Project»։ Laughing Place (չաշխատող հղում)
  8. «TEA/AECOM 2008 Global Attractions Report»։ Themed Entertainment Association։ 2008։ Վերցված է November 20, 2012 
  9. «TEA/AECOM 2009 Global Attractions Report»։ Themed Entertainment Association։ 2009։ Արխիվացված օրիգինալից-ից June 2, 2010-ին։ Վերցված է November 20, 2012 
  10. «TEA/AECOM 2010 Global Attractions Report»։ Themed Entertainment Association։ 2010։ Արխիվացված օրիգինալից-ից July 19, 2011-ին։ Վերցված է November 20, 2012 
  11. «TEA/AECOM 2011 Global Attractions Report»։ Themed Entertainment Association։ 2011։ Վերցված է November 20, 2012 
  12. «TEA/AECOM 2012 Global Attractions Report»։ Themed Entertainment Association։ 2012։ Վերցված է April 18, 2014 
  13. «TEA/AECOM 2013 Global Attractions Report»։ Themed Entertainment Association։ 2013։ Վերցված է June 14, 2014 
  14. Rubin Judith, Au Tsz Yin (Gigi), Chang Beth, Cheu Linda, Elsea Daniel, LaClair Kathleen, Lock Jodie, Linford Sarah, Miller Erik, Nevin Jennie, Papamichael Margreet, Pincus Jeff, Robinett John, Sands Brian, Selby Will, Timmins Matt, Ventura Feliz, Yoshii Chris։ «TEA/AECOM 2014 Theme Index & Museum Index: The Global Attractions Attendance Report»։ aecom.com։ Themed Entertainment Association (TEA)։ Վերցված է 4 June 2015 
  15. «TEA/AECOM 2015 Global Attractions Attendance Report»։ Themed Entertainment Association։ 2015։ Վերցված է May 25, 2016 
  16. «Disney donates $1 million to help those affected by Orlando massacre»։ 7 News Miami։ Վերցված է 2016-09-16 
  17. «Disney Profile»։ Hospitality Online։ Վերցված է 2007-07-07 
  18. В штате Флорида аллигатор утащил двухлетнего ребенка в воду

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]