«Ուոլթ Դիսնեյ ընկերություն» (անգլ.՝ The Walt Disney Company, կամ պարզապես` Disney), ամերիկյան անդրազգային
մեդիա ընկերություն։ Հասույթների չափերով համարվում է աշխարհի ամենախոշոր մեդիա կոնգլոմերատը։
Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Բըրբանկ քաղաքի Բուենա վիստա փողոցի վրա (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ)։
Հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 16-ին՝ անիմատոր եղբայրներ Ուոլթ և Ռոյ Դիսնեյների կողմից։ Սկզբնապես անվանվել է «Դիսնեյ եղբայրների մուլտստուդիա» (Disney Brothers Cartoon Studio)։
Համագործակցությունը Հայաստանի հեռուստաալիքների հետ
Դիսնեյը 2014 թվականից մինչև հիմա աշխատում է Հայաստանի միակ մշակութային ալիքի հետ, որի հետ համագործակցությունը կայանում է Ֆիլմերի հայաֆիկացում և հեռուստապրեմիերանների իրագործում Հայաստանում առաջին անգամ։