Ռոբերտ Այգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Այգեր
BobIgerHWOFJune2013.jpg
Ծնվել էփետրվարի 10, 1951(1951-02-10) (68 տարեկան)
ԾննդավայրOceanside, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունIthaca College?
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն և կինոպրոդյուսեր
ԱշխատավայրՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ԱմուսինWillow Bay?
Պարգևներ և
մրցանակներ
Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Robert A. Bob Iger signature.svg
Bob Iger Վիքիպահեստում

Ալեն Ռոբերտ «Բոբ» Այգեր (անգլ.՝ Robert Allen «Bob» Iger, փետրվարի 10, 1951(1951-02-10), Oceanside, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Ուոլթ Դիսնեյ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականին Լոնգ Այլենդում։ Նրա հայրը եղել է Greenvale Marketing Corporation-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր մենեջեր,իսկ մայրը աշխատել է Նյու Յորքի Օուշնսայդի միջնակարգ դպրոցում: Ավարտելով Իթաք քոլեջը, Ռոբերտը սկսեց աշխատել որպես տեղական հեռուստատեսության եղանակի կանխատեսման առաջատար: 1974 թվականին նա աշխատանքի է անցել American Broadcasting Company-ում, 1993-1994 թվականներին եղել է ABC Network Television Group-ի նախագահը, ապա աշխատել է Capital Cities/ABC-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում[1]: Վերջինս 1996 թվականին գնվել է Disney ընկերության կողմից, որից հետո ստացել Է ABC, Inc անվանումը, նախագահի պաշտոնում Այգերը մնացել է մինչև 1999 թվականը։

1999 թվականի սկզբին Այգերը նշանակվել է Walt Disney International-ի նախագահ, որը պատասխանատու է արտասահմանում Disney ընկերության շահերը ներկայացնելու համար[1]: 2000 թվականին նա ստացել է Ուոլթ Դիսնեյ ընկերություն-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը, ինչպես նաև դարձել է տնօրենների խորհրդի անդամ։ Այգերը դեռևս զգալի դեր է խաղացել ABC ընկերությունում, ինչպես նաև շարունակել է պատասխանատու լինել Disney-ի միջազգային գործունեության համար: Մասնավորապես, նա զբաղվել է ընկերության արտադրանքի անօրինական տարածման խնդրով, ինչպես նաև հնարավորություններ է ունեցել Ասիայի երկրներում Դիսնեյի նոր թեմատիկ զբոսայգիներ բացել:

Որպես նախագահ և COO, Այգերըը սերտորեն աշխատել է ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Այսների հետ: Այն բանից հետո, երբ վերջինս 2004 թվականին հայտարարեց այն մասին, որ լքում է իր պաշտոնը, Ռոբերտ Այգերը նշանակվեց նրա իրավահաջորդը և նոր պաշտոն զբաղեցրեց 2005 թվականին[2]: Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է մինչ օրս։ Նախագահի դերում Այգերը կենտրոնացել է ընկերության ժամանցային հատվածի զարգացման, միջազգային էքսպանսիայի, ինչպես նաևւնորարարությունների զարգացման վրա: 2006 թվականին Դիսնեյի օրոք ձեռք է բերվել Փիքսար ընկերությունը։ 2011 թվականից հանդիսանում է Էփլ ընկերության տնօրենների խորհրդի անդամ[3]:

2006-2007 թվականներին Այգերն ընդգրկվել է Fortune ամսագրի կողմից բիզնեսի ամենաազդեցիկ մարդկանց թոփ-25-ում[4]: 2009 թվականին Forbes հանդեսում նա դարձել է «Top Gun CEOs»-ից մեկը, իսկ 2014 թվականին «Chief Executive» հրատարակությունը նրան անվանել է «Տարվա CEO» [5][6]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգերը ամուսնացած էր երկու անգամ: Առաջին ամուսնությունից՝ Քեթլին Սյուզենից ունի երկու երեխա: 1995 թվականից մինչ օրս ամուսնացած է Ուիլոու Բեյի հետ և ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Robert A. Iger. Chairman and Chief Executive Officer» (անգլերեն)։ Վերցված է 2014-09-22 
  2. «Новым главой Walt Disney станет Роберт Айгер»։ NEWSru.com։ 2005-03-14։ Վերցված է 2014-09-22 
  3. «В совет директоров Apple вошёл Роберт Айгер, а Артур Левинсон стал председателем»։ 3DNews։ 2011-11-16։ Վերցված է 2014-09-22 
  4. «25 most powerful people in business» (անգլերեն)։ Fortune]։ Վերցված է 2014-09-22 
  5. «The Market's Best Managers» (անգլերեն)։ Forbes։ 2009-06-22։ Վերցված է 2014-09-22 
  6. «Bob Iger, Chairman and CEO, The Walt Disney Company, Is Named “2014 CEO of the Year” by Chief Executive magazine» (անգլերեն)։ Chief Executive։ 2014-07-14։ Վերցված է 2014-09-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]