Ֆանտազիա (սրճարան)
![]() Սրճարանի տեսքը 2011 թվականին | |
Տեսակ | սրճարան |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Բաթում |
Բացված | 1975 |
![]() | |
![]() | |
Սրճարան «Ֆանտազիա» (վրաց.՝ კაფე ფანტაზია), Բաթումում առավել հայտնի է, որպես «Ռվափեխա» (վրաց.՝ რვაფეხა — «ութոտնուկ») անվանմամբ, նախկին սրճարան, որը գտնվում է Բաթումում (Աջարիայի հանրապետություն, Վրաստան): Կառույցը տեղադրված է ծովափին մոտ գտնվող ծառուղում` Բաթումի համալսարանի կողքին: Ավելի վաղ այստեղ է գտնվել «Բաթումի» առողջարանը, որի փոխարեն այսօր կառուցվում է «Բաթումի-Հիլտոն» հյուրանոցը[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս բացօթյա քանդակ հանդիսացող սրճարանի շենքի հիմնադիրներից են ճարտարապետ Գեորգի Չախավան[2] և Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Վրաստանի վաստակավոր նկարիչ Զուրաբ Կապանաձեն: Սրճարանի շենքի նախագծմամբ զբաղվող ստեղծագործական խմբում են եղել նաև ճարտարապետ Զուրաբ Ջալագոնիան և «Նիանգի» ամսագրի գլխավոր նկարիչ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Նոդար Մալազոնիան: Նախագծի վրա աշխատել է նաև տրանսպորտային ինժեներ Պաատա Դոբորջգինիձեն: Շինարարությունը տևել է մոտ ութ ամիս:
Աշխատանքներն ավարտվել են 1975 թվականին: Բացումից հետո «Ֆանտազիա» սրճարանը դարձել է Բաթումի բնակիչների և նավահանգստային քաղաքի բազմաթիվ հյուրերի հանգստի և հանդիպման ճանաչված վայր: Այն հատուկ ճանաչվածություն ուներ երիտասարդության շրջանում:
Խորհրդային ժամանակներում այստեղ մատուցվում էին թուրքական սուրճ, լցնովի պաղպաղակ և ոչ ալկոհոլային խմիչքներ: Քանի որ «Ութոտնուկ» սրճարանը շատ մոտ էր Խորհրդային Միության և Թուրքիայի սահմանին` երեկոյան 10-ից հետո արգելվում էր այցելությունները սրճարան:
Ճարտարապետական և գեղարվեստական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառույցն իրենից ներկայացնում է 8 հենասյուների վրա կանգնած և կոնստրուկցիայի ութ խորշ ունեցող երկաթե կարկաս, որը ամրացվել է հենց տեղում նախագծային աշխատանքների ընթացքում մշակված հատուկ էսքիզների հիման վրա: Կարկասը ծածկված է հղկված և գույնզգույն մոզաիկ քարերով` գունախճիկներով զարդարված մետաղական ցանցով: Գունախճիկները պատրաստվել են Լենինգրադում պատենտավորված և մշակված հատուկ տեխնոլոգիաներով: Կառույցը փաստացի թեթև կոնստրուկցիա է հանդիսանում, քանի որ նրա միջնամասը խոռոչ է, համապատասխանաբար այն պետք է ստացվեր փխրուն, չնայած մի շարք կոնստրուկտիվ առանձնահատկությունների շնորհիվ ճարտարապետներին հաջողվել է հասնել որոշակի ամրության: Այդպիսի որոշումն է ինքնատիպ դարձրել կորագիծ ձևերի ծածկույթը, ճարտարապետի խոսքերով «դրա առանձնահատկությունն այն է, որ նրա հաստությունը, մյուս չափումների հետ համեմատած, աննշան է, այդ պատճառով էլ հնարավոր է դարձել ստեղծել զարմանալիորեն էլեգանտ, նուրբ և ձևով բարդ կոնստրուկցիա: Վրաստանում նմանատիպ կոնստրուկցիաների առկայությունը ցույց է տալիս, որ մեր մոտ այդ դարաշրջանում տեղ ունեին այնպիսի գործառույթներ, ինչպիսիք Եվրոպայում, չնայած նրան, որ մենք ապրում էինք երկաթյա վարագույրի ետևում»[3]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ութոտնուկի», «մարմնին», որի վրա կառուցված է սրճարանը և որի մակերևույթը կարծես արտացոլում է ծովը, «տեղադրված» են տարատեսակ ծովային բնակիչներ, որոնց թվում Բաթումի խորհրդանիշներ դելֆինները, նաև ծովաձիեր, ծովաստղեր և գույնզգույն ձկներ:
Կառույցը բարձրացված է հատուկ առանձնացված նեղ աստիճաններով ու կասկադով մակերևույթի վրա, որը տանում է հյուրանոցից դեպի «Ութոտնուկ»: Հարթակը ծածկված է բաց գույնի սալիկներով:
Ժամանակակից տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականից սրճարանը չի գործում, դատարկ է, որն էլ պատճառ դարձավ շենքի մակերևութային վնասվածքների և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի վատացման: Կառույցը չկա ճարտարապետական հուշարձանների ոչ մի ցանկում:
Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն [4], Hilton[1] ընկերությունը պլանավորում է ներդրումներ կատարել հարակից տարածքն իր սեփական կարիքների համար օգտագործելու: Ենթադրվում է, որ սրճարանի վերակառուցումը կհանգեցնի «Ութոտնուկի» վերացման:
Բաթումի բնակչությունը, ճարտարապետները և վրաց հասարակական գործիչները հանդես են եկել նոր շինարարության դեմ: Տեղի է ունեցել ստորագրահավաք[5]:
Մասնագետները Hilton-ի ներկայացուցիչներին խորհուրդ են տվել գնահատել կառույցի գեղարվեստական արժեքը և կատարել տարածքի վերակառուցում` նրա մեջ ներառելով «Ֆանտազիա» սրճարանը: Մասնագետների կարծիքով գույնզգույն ապակիով երեսպատված հյուրանոցային ճակատամասերը արդեն իսկ համապատասխանում են սրճարանի մոզաիկային:
2014 թվականի դեկտեմբերի 6-ի «Հիլթոն-Բաթումի» և «Տուրինվեստ» ՍՊԸ համատեղ հայտարարության մեջ ասվում է. ««Ֆանտազիա» սրճարանի քանդումը երբեք չի մտել մեր մտադրությունների մեջ»[6]:
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆանտազիա» սրճարանը կարելի է տեսնել «Սեր և աղավնիներ» ֆիլմի դրվագներից մեկում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Hilton Batumi
- ↑ «კაფეს შესახებ გიორგი ჩახავას პერსონალურ საიტზე»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-23-ին։ Վերցված է 2017-05-28
- ↑ ორმაგი სიმრუდე, ნინო ჩაჩხიანი, netgazeti.ge
- ↑ «ჰილტონ ბათუმი», რვაფეხა და ოფშორი, ცაგო კახაბერიძე, 27 მაისი 2014
- ↑ «პეტიცია ბათუმის რვაფეხას დასაცავად!»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-21-ին։ Վերցված է 2017-05-28
- ↑ «შპს «ტურინვესტის» და ჰილტონ ბათუმის ერთობლივი განცხადება, ინტერნეტ-გამოცემა ბათუმელები, 6 დეკემბერი 2014»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-21-ին։ Վերցված է 2017-05-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ცაგო კახაბერიძე, «ჰილტონ ბათუმი», რვაფეხა და ოფშორი, ბათუმელები, 2014.05.27 = Цаго Кахаберидзе «Хилтон-Батуми», осьминог и море, «Батумелеби», 27 мая 2014 года.
- ლელა დუმბაძე, მიტოვებული კაფე «რვაფეხა», ბათუმელები, 2012.08.29 = Лела Думбадзе Заброшенное кафе «Осьминог», «Батумелеби», 29 августа 2012 года.
- «ბათუმელები», «დაიცავი რვაფეხა!» — ბათუმში აქცია იგეგმება, 2014.12.03, ბათუმელები = «Батумелеби», «Защитим „Осьминога“!» — запланированная акция в Батуми, «Батумелеби», 3 декабря 2014 года.
- ნანა კვაჭაძე, «რვაფეხა» სააგენტოს გადაწყვეტილების მოლოდინში, Archived 2015-01-23 at the Wayback Machine. ბათუმელები, 2014.12.27 = Нана Квачадзе «Осьминог» в ожидании решения, «Батумелеби», 27 декабря 2014 года.