ՄաքԴոնալդս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՄաքԴոնալդս | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, բիզնես ձեռնարկություն, ապրանքային նշան, հանրային ընկերություն և կազմակերպություն |
Անվանված է ի պատիվ | ՄաքԴոնալդ եղբայրներ |
Հիմնադրված է | մայիսի 15, 1940 |
Հիմնադիր | Ռեյ Կրոկ և ՄաքԴոնալդ եղբայրներ |
Վայր | Չիկագո[1] |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Chris Kempczinski? |
Արդյունաբերություն | quick service restaurant sector?, հասարակական սնունդ, accommodation and food service activities?[3] և food and tobacco industry?[3] |
Ընդհանուր ակտիվներ | ▲52,6 մլրդ $ (2020)[4] |
Հասույթ | ▼23,2 մլրդ $ (2022)[5] |
Աշխատողների թիվ | ▼200 000 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[6] |
Ստորաբաժանումներ | McCafé[7] |
Դուստր ընկերություններ | McDonald's Canada?, McDonald's Philippines?, McDonald's France? և McDonald's in Russia? |
Սեփականատեր | The Vanguard Group[8], BlackRock[8] և State Street Corporation[8] |
Կայք | mcdonalds.com(անգլ.) |
Բորսա | NYSE: MCD[9] և Տոկիոյի ֆոնդային բորսա |
![]() |
«ՄաքԴոնալդս» կորպորացիա (անգլ.՝ McDonald's Corporation), արագ սննդի կետերի ամերիկյան անդրազգային կորպորացիա։ Հանդիսանում է արագ սննդի համաշխարհային ամենամեծ ցանցը։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է Չիկագո քաղաքում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին՝ գործարար Ռեյ Քրոքի կողմից։ Վերջինս ձեռք էր բերել փոքր համբուրգերային բիստրոների ցանց, որը պատկանում էր եղբայրներ՝ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄաքԴոնալդսն աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Փաստացիորեն հիմնադրվել է 1940 թվականին, երբ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդները Սան Բերնարդինո քաղաքում (33°56′50″ հս․. լ. 118°07′06″ ամ. ե.HGЯO) բացեցին արագ սննդի կետ։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում գործարար Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Սան Բերնարդինոյում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիզբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան աղցաններն ու ձկնեղենը և այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև տարբերանշանը՝ լատիներեն «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։ Առաջին ֆրենչայզային ռեստորանը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոյսում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալից կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բժշկական համալսարանին։
- ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է կազմում քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
- Համարվում է աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունը։
- Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բուքինգհեմյան պալատ մոտ։
- Տարեկան ավելի քան 80 000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճանով։
- ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
- Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է ՄաքԴոնալդսում։
- Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
- Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՄաքԴոնալդսը» մասնաճյուղեր ունի հետևյալ պետություններում՝
Արգենտինա
Ավստրալիա
Ավստրիա
Ադրբեջան
Բահամյան Կղզիներ
Բահրեյն
Բանգլադեշ
Բելառուս
Բելգիա¨
Բոթսվանա
Բրազիլիա
Բուլղարիա
Կանադա
Չիլի
Չինաստան
Կոլումբիա
Կոստա Ռիկա
Խորվաթիա
Կիպրոս
Չեխիա
Դանիա
Դոմինիկա
Դոմինիկյան Հանրապետություն
Էկվադոր
Եգիպտոս
Էլ Սալվադոր
Էստոնիա
Ֆիջի
Ֆինլանդիա
Ֆրանսիա
Վրաստան
Գերմանիա
Հունաստան
Գրենադա
Գվատեմալա
Գայանա
Հոնդուրաս
Հունգարիա
Իսլանդիա
Իտալիա
Հնդկաստան
Ինդոնեզիա
Իռլանդիա
Իսրայել
Ճապոնիա
Հորդանան
Քուվեյթ
Լատվիա
Լիբանան
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Մակեդոնիա
Մալայզիա
Մալթա
Մավրիտուս
Մեքսիկա
Մոլդովա
Մարոկկո
Նեպալ
Նիդեռլանդներ
Նոր Զելանդիա
Նիկարագուա
Նորվեգիա
Օման
Պակիստան
Պանամա
Պերու
Պարագվայ
Ֆիլիպիններ
Լեհաստան
Պորտուգալիա
Կատար
Ռումինիա
Ռուսաստան
Սամոա
Սենթ Լյուսիա
Սաուդյան Արաբիա
Սերբիա
Սինգապուր
Սլովակիա
Սլովենիա
ՀԱՀ
Հարավային Կորեա
Իսպանիա
Շրի Լանկա
Շվեդիա
Շվեյցարիա
Սիրիա
Թայվան
Թայլանդ
Թուրքիա
Ուկրաինա
Միացյալ արաբական էմիրություններ
Միացյալ թագավորություն
Կայմանյան կղզիներ
ԱՄՆ
Ուրուգվայ
Վենեսուելա
Յեմեն
Զիմբաբվե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OpenStreetMap(բազմ․) — 2004.
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 3,0 3,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ McDonalds Annual Report 2020
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ https://corporate.mcdonalds.com/content/dam/gwscorp/assets/investors/2020%20Annual%20Report.pdf
- ↑ https://corporate.mcdonalds.com/content/dam/gwscorp/investor-relations-content/annual-reports/McDonalds_2018_Annual_Report.pdf#MCD-12312018X10K_HTM_S4AFAC6B6965E59589F3C2FF73A6DB7FE
- ↑ 8,0 8,1 8,2 https://finance.yahoo.com/quote/MCD/holders/
- ↑ Polygon.io