Ռեյ Կրոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Կրոկ
անգլ.՝ Raymond Kroc
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1902(1902-10-05)[1][2][3]
ԾննդավայրՕուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1]
Մահացել էհունվարի 14, 1984(1984-01-14)[1][2][3] (81 տարեկան)
Մահվան վայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանEl Camino Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕք Պարկի River Forest ավագ դպրոց
ԵրկերGrinding It Out: The Making of McDonald's?
Մասնագիտությունռեստորատոր, գործարար, գրող, վաճառող և ձեռնարկատեր
ԱշխատավայրPrince Castle?, Lily-Tulip Cup Company?, ՄաքԴոնալդս և American Red Cross?
ԱմուսինJoan Kroc?
Ծնողներհայր՝ Alois Kroc?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Ray Kroc Վիքիպահեստում

Ռեյմոնդ Ալբերտ Կրոկ (անգլ.՝ Raymond Albert Kroc), ոչ պաշտոնապես՝ Ռեյ Կրոկ (Ray Kroc, հոկտեմբերի 5, 1902(1902-10-05)[1][2][3], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1] - հունվարի 14, 1984(1984-01-14)[1][2][3], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ձեռնարկատեր, ռեստորանատեր։ «Թայմ» ամսագրի կողմից ներառվել է «Դարի 100 ամենակարևոր մարդկանց» ցանկի մեջ։ Իր մահվան պահին կարողությունը կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԵյ Կրոկը ծնվել է 1902 թվականին Չեխիայից ներգաղթածների ընտանիքում։ Բացի Ռեյից, ընտանիքում ևս երկու երեխա կար՝ Լորենը՝ քույրը, Ռոբերտը՝ եղբայրը։ Ապագա միլիոնատիրոջ հայրը մահացավ 1929 թվականին (պատճառներից մեկն այն է, որ Մեծ ճգնաժամի պատճառով իր ընկերությունը սնանկացավ)։ Մինչև 52 տարեկանը Ռեյ Քրոքն աշխատել է որպես կոմիվոյաժոր (հասարակական սննդի հաստատություններին թղթե բաժակներ և հարիչներ էր վաճառում), դաշնակահար՝ ջազային անսամբլեայում, ինչպես նաև զբաղվում էր անշարժ գույքի վաճառքով։

1952 թվականին ծանոթացել է Մաքդոնալդ եղբայրների հետ, ովքեր փոքրիկ ռեստորան ունեին Կալիֆորնիայի Սան֊Բերնարդինոյում։ Ռեստորանը կառուցված էր այնպես, որպեսզի արագ սպասարկեն առավելագույն թվով հաճախորդների։ Ռեյ Կրոկը համակված էր այդ ուղղությունը զարգացնելու մտքով, ինչը կապված էր այդ հաստատություն՝ հարիչների ներմուծումն ավելացնելու հետ։ Արդյունքում Մաքդոնալդ եղբայրներից ստացավ ռեստորանները սեփականության իրավունքով գնելու հնարավորություն, ինչի մեջ նշվում էր, որ համանուն անվանում են ունենալու ռեստորանները և գտնվելու են ԱՄՆ սահմաններում։

1955 թվականին Ռեյ Կրոկը Իլինոյս նահանգի Դես֊Պլենեյզ քաղաքում հիմնեց McDonald’s ռեստորանը (որտեղ այժմ տեղակայված է կազմակերպության թանգարանը) և սկսեց ակտիվորեն բացման հրավիրատոմսեր վաճառել երկրի ողջ տարածքում։ 1961 թվականին Ռեյը գնում է McDonald’s֊ի սեփականոթյան իրավունքն ամբողջությամբ։

Համախոհների օգնությամբ Ռեյ Կրոկը վերահսկում էր ողջ ցանցը և ջանք չէր խնայում, որպեսզի կատարելագործի ՄաքԴոնալդսի ռեստորանների աշխատելաոճը։

1974 թվականին Ռեյ Կրոկը բեյսբոլի թիմ հիմնեց։ Ռեյ Կրոկի միջնորդությամբ և հովանավորությամբ հիմնվել են մի քանի բարեգործական ֆոնդեր։

Ռեյ Կրոկը մահացել է 1984 թվականին Սան Դիեգոյում, ինֆարկտից։ Մահվան պահին 3 անգամ ամուսնացած է եղել։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանացի երաժիշտ Մարկ Նոպֆլերը Ռեյ Կրոկին երգ է նվիրել՝«Boom, Like That»֊ը Shangri-La (2004 թվական) ալբոմից։ Նա ոգեշնչվել է Կրոկի ինքնակենսագրությունից և իր երգի խոսքերում ներառել դրանից հատվածներ։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հիմնադիրը» (2016 թվական), ֆիլմը պատմում է աշխարհում ամենահայտնի ռեստորանների ցանցի հիմնադրի մասին, գլխավոր դերում խաղացել է Մարկ Նոպֆլերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рэй Крок McDonald's: Как создавалась империя = Grinding it Out: The Making of McDonald's. — М.: «Альпина Паблишер», 2008. — 400 с. — ISBN 978-5-9614-0836-2
  • Ray Kroc Grinding It Out: The Making Of McDonald’s. — St. Martin’s Paperbacks, 1992. — С. 218. — ISBN 978-0312929879

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Կրոկ» հոդվածին։