Հասարակական սնունդ
![]() |
Հասարակական սնունդ, տնտեսության ճյուղ, խոհարարական արտադրանքի[1] արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկությունների ամբողջություն:
Բովանդակություն
Տնտեսության ճյուղի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության այս ճյուղի կազմության մեջ մտնում են.
- Հասարակական սննդի ձեռնարկությունները, իրականացնում են խոհարարական արտադրանքի, ալյուրով պատրաստված հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրություն, ինչպես նաև դրանց իրացում և (կամ) սպառման[1] կազմակերպում:
- Կիսահումքի ձեռնարկությունները կամ հասարակական սննդի արտադրամասերը, իրականացնում են կիսաֆաբրիկատների, խոհարարական արտադրանքի, ալյուրով պատրաստված հրուշակեղենի և հացաբուլկեղենի կենտրոնացված, մեխանիզացված արտադրություն՝ դրանք մատակարարելով պատրաստի տեսքի բերող ձեռնարկություններին, խոհարարական խանութներին և մանրածախ առևտրով[1] զբաղվող ձեռնարկություններին:
Սրա մեջ են մտնում նաև տարբեր տեսակի հասարակական սննդի մասնագիտացված ձեռնարկությունները, որոնք, ըստ նմուշակազմի, պատրաստում և իրացնում են միասեռ խոհարարական արտադրանք՝ հաշվի առնելով սպասարկման և կազմակերպության առանձնահատկությունները և սպառողների ազատ ժամանակը[1]: Դրանց մեջ են ներառվում ռեստորանները, սրճարանները, ճաշարանները, գարեջրատները, խինկալի մատուցող հաստատությունները, խորտկարանները, արագ սննդի կետերը և այլն:
Սննդի ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակական սննդի ձեռնարկություն, հասարակական սննդի ծառայություններ մատուցող՝ խոհարարական արտադրանքի արտադրություն, իրացում, հասարակության տարբեր խմբերի սննդի կազմակերպում իրականացնող կազմակերպության ընդհանուր անվանումը:
- Ռեստորան (լատ.՝ restauro վերականգնել, ամրացնել), դժվար պատրաստվող ճաշատեսակների մեծ տեսականիով հանրային սննդի վայր՝ ներառյալ պատվերները և ֆիրմային ճաշատեսակները: Հաճախորդների հանգստյան այլ վայրերի համեմատությամբ՝ տարբերվում է սպասարկման բարձր մակարդակով: Ըստ իրացվող արտադրանքի նմուշակազմի՝ ռեստորանները կարող են մասնագիտացվել որպես՝ ձկնային, գարեջրային, ազգային խոհանոցով և այլն:
- Բար, տարբերվում է արտադրանքի սահմանափակ նմուշակազմով՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, խորտիկներ, աղանդերներ, ալյուրով պատրաստված հրուշակեղեն և հացաբուլկեղեն: Հաստատության աշխատակիցների համար նախատեսված չեն ուտեստների պատրաստումը և յուղոտ սպասքի լվացումը: Իրացման տարբերակը բարի հենակից սպասարկելն է: Ըստ նմուշակազմի՝ բարերը դասակարգվում են հետևյալ կերպ՝ կաթնային, գարեջրային, գինու, կոկտեյլ-բարեր, գրիլ-բարեր և այլն: Ըստ լրացուցիչ ծառայությունների առանձնահատկության՝ դասակարգվում են այս կերպ՝ վիդեոբար, վարյետե-բար, ստրիպտիզ-բար և այլն: Ըստ ժամային գործառույթների դասակարգման՝ լինում են՝ ցերեկային և գիշերային բարեր:
- Սրճարան (ֆր.՝ Café), բառացի՝ «սուրճ», հանրային սննդի և հանգստի հաստատություն՝ նման ոչ մեծ ռեստորանի, բայց ռեստորանի համեմատ՝ մթերքի սահմանափակ տեսականիով, ինչպես նաև, հնարավորության դեպքում՝ ինքնասպասարկմամբ: Ըստ իրացվող սրտադրանքի նմուշակազմի՝ դասակարգվում են հետևյալ կերպ՝ պաղպաղակի սրճարան, սրճարան-հրուշակարան, կաթնային սրճարան, իսկ ըստ կոնտինգենտի՝ երիտասարդական, մանակական և այլն:
- Ճաշարան հասարակական սննդի հաստատության տարատեսակ, «հանրամատչելի կամ կոնկրետ կոնտինգենտի սպասարկող սնվելու վայր՝ խոհարարական արտադրանք ստեղծող և իրացնող»[2], լիարժեք սննդի (3 ճաշատեսակից կազմված) ստացման վայր: Ըստ իրացվող ուտեստների նմուշակազմի՝ ճաշարանները լինում են 2 տեսակի՝ ընդհանուր և դիետիկ: Դիետիկ սրճարանը մասնագիտանում է դիետիկ ուտեստների պատրաստման և իրացման վրա:
- Ճաշարան-բաշխասենյակ, պատրաստի խոհրարարական արտադրանքն[2] իրացնող սննդի հաստատություն:
- Խորտկարան, հաճախորդների արագ սպասարկման համար հեշտ պատրաստվող ուտեստների սահամանափակ նմուշակազմով սննդի հաստատություն: Ըստ իրացվող արտադրանքի նմուշակազմի՝ խորտկարանները դասակարգվում են ընդհանուր տեսակի և մասնագիտացված հաստատությունների՝ խինկալի մատուցող հաստատություններ, նրբերշիկ մատուցող հաստատություններ, նրբաբլիթ մատուցող հաստատություններ, կարկանդակ մատուցող հաստատություններ, չեբուրեկ (մսով կարկանդակ) մատուցող հաստատություններ, խորոված մատուցող հաստատություններ, թեյարաններ, պանդոկներ, պոնչիկանոցներ և այլն, իսկ ըստ իրացման տեսակի՝ խորտկարան, արագ սննդի կետ, սրճարան և այլն[2]:
- Պիցցայանոց, ժամանակակից սննդի հաստատության տարատեսակ, որը կարող է միավորել ինչպես սրճարանի ձևաչափը, այնպես էլ ռեստորանի: Ռեստորանի ձևաչափով պիցցայանոցները հաճախ են անվանում տրատորիաներ, քանի որ ունեն ընդլայնված ճաշացանկ և վաճառքի առավել բարձր հավելավճար՝ սրճարանի ձևաչափով աշխատող պիցցայանոցների համեմատությամբ: Ցանկացած պարագայում՝ երկու ձևաչափերի պիցցյանոցների ճաշացանկում էլ պետք է լինի պիցցայի լայն տեսականի:
- Խոհարարական խանութ, սեփական խոհարարական արտադրությունն ունեցող և խոհարարական արտադրանքը՝ կիսաֆաբրիկատները, ալյուրով պատրաստված հրուշակեղենն ու հացաբուլկեղենը և գնման ենթակա ապրանքն իրացնող հասարակական սննդի հաստատություն: Խոհարարական խանութի վաճառասրահում թույլատրվում է սրճարանի գործունեություն:
- Կրպակ (քաբաբի, շաուրմայի, հոթ դոգի և այլնի վաճառք):
Հասարակական սննդի համալիր հաստատությունները միաժամանակ իրականացնում են սննդի մասնագիտացված հաստատությունների մի քանի գործառույթ, օրինակ՝ ռեստորան, սրճարան, խորտկարան և խոհարարական խանութ:
Հասարակական սննդի հաստատությունները կարող են տրամադրվել թե՛ հասարակական վայրերում՝ բոլորի համար հասանելի (այսպես կոչված հանրամատչելի ցանց), այնպես էլ կառույցների և ձեռնարկությունների տարածքներում՝ սպասարկելով միայն աշխատակիցներին (այսպես կոչված փակ ցանց): Հանրամատչելի ցանցերը, բացի տարբեր սեփականատերերի առանձին ձեռնարկություններից, առանձնանում են միասնական կառավարմամբ, ինչն իրականացվում է սննդի ձեռնարկությունների և հարակից հաստատությունների տեխնոլոգիական փոխկապակցման միջոցով: Սննդի ձեռնարկություններից ամենախոշորներն ունեն ֆիրմային (օրինակ՝ «ՄաքԴոնալդս») կամ գործառութային (օրինակ՝ «Դպրոցական ճաշարանների ցանց») անվանումներ:
Տնտեսական վերլուծության մեջ և ձեռնարկության ծրագրավորման դեպքում հասարակական սնունդը բնորոշվում է այնպիսի ցուցիչներվ, ինչպիսիք են՝ տարողունակությունը (ճաշասրահում առկա տեղերի քանակը), արտադրողականությունը (այն ուտեստների քանակը, որոնք արտադրվում են որպես փոխարինող):
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բուզիմ» հանգստյան վայրի ճաշարանը, Կրասնոյարսկ
Ռեստորանի դահլիճ
Կաֆե դե Ֆլոր, Փարիզ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ГОСТ Р 50647-94 (дата введения: 1 июля 1994 года)։ «Общественное питание. Термины и определения»։ Утверждён Постановлением Госстандарта РФ от 21 февраля 1994 года №35։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-30-ին
- ↑ 2,0 2,1 2,2 МГСН 4.14-98 — Предприятия общественного питания
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Межгосударственный стандарт общественного питания России. ГОСТ 30389-95 / ГОСТ Р 50762-95 изменён на ГОСТ Р 50762-2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասարակական սնունդը ԽՍՀՄ-ում, 1950-ական թվականներ // Առևտրի թանգարան
- Փաստագրական ֆիլմ «Հասարակական սնունդ» «Պատրասված է ԽՍՀՄ»-ում շարքից (РЕН ТВ)