ՄաքԴոնալդ եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՄաքԴոնալդ եղբայրներ
McDonaldbros.jpg

Ռիչարդ Ջեյմս և Մորիս Ջեյմս ՄաքԴոնալդներ (անգլ.՝ Richard and Maurice McDonald, ), ամերիկացի եղբայրներ, որոնք հիմնել են ՄաքԴոնալդս ռեստորանը Սան Բերնարդինո քաղաքում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ՄաքԴոնալդ եղբայրները, ոգեշնչվելով տեղական կրպակներով, Կալիֆոռնիա նահանգի Մոնրովիա քաղաքում բացեցին հոթ դոգի կրպակ, որը, թվում էր, թե քաղաքում միակ եկամտաբեր ձեռնարկությունն է և հիմնականում սպասարկում է տեղական մրցավազքի այցելուներին։ Սակայն մրցաշրջանի ավարտից հետո հաճախորդների թիվը նվազում էր:

Մորիսը որոշեց հոթ դոգի ավելի մեծ կրպակ բացել Սան Բերնարդինոյում (մեծ քաղաք, որի բնակչությունը կազմում է մոտ 100 000 մարդ, հիմնականում աշխատավոր դասակարգ), որը գտնվում է մոտ 50 մղոն դեպի արևելք: Այն բանից հետո, երբ որոշ բանկեր հրաժարվեցին նրանց վարկեր տրամադրել, Բանկ օֆ Ամերիկան վարկ տվեց նրանց, և 1940 թվականին՝ 5000 ԱՄՆ դոլար կապիտալով, նրանք ռեստորան բացեցին ավտովարորդների համար (34°07′32″ հս․. լ. 117°17′41″ ամ. ե. / 34.1255° հս․. լ. 117.2946° ամ. ե. / 34.1255; -117.2946):

Նոր ռեստորանը անսպասելիորեն հաջող ձեռնարկություն էր, և եղբայրները տարեկան վաստակում էին 40 000 դոլար: Հաճախորդները հիմնականում պատանիներ էին կամ 20-ից բարձր տարիքի երիտասարդներ, որոնք գալիս էին այնտեղ մատուցողուհիների հետ սիրախաղ անելու համար, իսկ երիտասարդ աշխատող ընտանիքները՝ էժան սնունդ որոնելու համար: ՄաքԴոնալդ եղբայրները հասկացան, որ վերջիններս կարող են լինել այն իդեալական հաճախորդները, որոնց կցանկանային դեպի իրենց ձգել:

Մի քանի տարի աշխատելուց հետո եղբայրները սկսեցին ծրագրեր կազմել իրենց բիզնեսի մոդելը բարելավելու համար: Դրանցից մեկը հաճախորդների լավ սպասարկման ավելի արդյունավետ միջոց գտնելն էր, քան մատուցողուհիներ պահելը, որոնք շատ դանդաղ էին աշխատում և ավելի շատ ժամանակ էին ծախսում հաճախորդների հետ սիրախաղ անելու վրա: Մեկ այլ դաս էր այն դիտարկումը, որ համբուրգերների վաճառքը կազմում էր ընդհանուր վաճառքի մեծ մասը: Տապակներն ավելի հեշտ էր մաքրել, քան գրիլները, իսկ բուրգերներն ավելի արագ էին պատրաստվում, քան սենդվիչները:

1948 թվականին եղբայրները Սան Բերնարդինոյում հիմնեցին ֆրիի և կաթնային կոկտեյլի ռեստորան[1]: Չնայած որ այդ նոր ՄաքԴոնալդսը գտնվում էր նույն հասցեում, հաճախորդները մեքենայով էին գալիս:

Նոր ռեստորանը հաջողված էր և 50 տարեկան դառնալուց առաջ 1 միլիոն դոլար վաստակելու նպատակով[2] 1953 թվականին ՄաքԴոնալդ եղբայրները սկսեցին կոնցեսիացնել իրենց համակարգը՝ սկսելով Արիզոնա նահանգի Ֆինիքս ռեստորանից, որը կառավարվում էր Նիլ Ֆոկսի կողմից[1]: Սկզբում նրանք վարձակալեցին իրենց համակարգը և ոչ թե ռեստորանի անվանումը: Հետագայում եղբայրները սկսեցին վարձակալել ամբողջ համակարգը, որը ստեղծվել էր ճարտարապետ Սթենլի Կլարկ Մեստոնոմի կողմից:

1954 թվականին ՄաքԴոնալդ եղբայրները սկսեցին համագործակցել Ռեյ Կրոկի հետ: Ֆրանշիզերը վերցրեց ընդհանուր վաճառքի 1,9%-ը, որից ՄաքԴոնալդ եղբայրնեը ստացան 0.5 %-ը[3]: Եղբայրները ցանկանում էին, որ ռեստորանների քանակը քիչ լինի, ինչը հակասում էր Կրոկի նպատակներին: Ի վերջո, Ռեյ Կրոկը գնեց բիզնեսը:

1984 թվականի նոյեմբերի 30-ին Էդ Ռենսը՝ այն ժամանակ ԱՄՆ ՄակԴոնալդսի նախագահը, Նյու Յորքի «Գրանդ Հաիրթ» հյուրանոցում առաջին խոհարարին՝ Ռիչարդ ՄաքԴոնալդին, հանդիսավոր կերպով մատուցեց ՄաքԴոնալդի 50 միլիարդերորդ բուրգերը[4][5][6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս ՄաքԴոնալդը մահացել է սրտի կաթվածից Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսեյդ քաղաքում 1971 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 69 տարեկան հասակում: Նրան հուղարկավորել են Կալիֆոռնիա նահանգի Կատիդրալ քաղաքի Desert Memorial Park գերեզմանատանը:

Ռիչարդ ՄաքԴոնալդը մահացել է 1998 թվականի հուլիսի 14-ին Նյու Հեմփշիր նահանգի Բեդֆորդ քաղաքում՝ 89 տարեկան հասակում, և թաղվել է մոտակա Մանչեսթր Քալվարի գերեզմանատանը՝ Մանչեսթրում[2][5]: Քիչ ժամանակ անց մահացել է նրա կինը՝ Դորոթին[7]:

2016 թվականին Ռեյ Կրոկի նկարահանած կենսագրական «Հիմնադիր» ֆիլմում Ռիչարդ ՄաքԴոնալդի փոխարեն խաղում է Նիկ Օֆֆերման, իսկ Մորիս ՄաքԴոնալդի փոխարեն՝ Ջոն Քերոլ Լինչը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «History of McDonald's»։ aboutmcdonalds.com 
  2. 2,0 2,1 Gilpin Kenneth N. (July 16, 1998)։ «Richard McDonald, 89, Fast-Food Revolutionary»։ The New York Times։ Վերցված է June 5, 2017 
  3. Business Stories of All Time: Ray Kroc; John Wiley & Sons; 1996.
  4. Anderson Susan Heller (November 21, 1984)։ «New York Day By Day; 50 Billion and Still Cooking»։ The New York Times։ Վերցված է May 14, 2012 
  5. 5,0 5,1 «Restaurant Innovator Richard McDonald Dies at 89: Pioneered McDonald's, World's Largest Restaurant System»։ Hotel Online։ July 1998։ Վերցված է May 14, 2012 
  6. «La reina de la cocina (rápida) cumple 100 años». May 30, 2004 El Mundo (Spain).
  7. «Fast food supremo dies» July 15, 1998. BBC News. Accessed January 6, 2007.