Դոնալդ բադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոնալդ Դաք

Դոնալդ Ֆոնթլերոյ Դաք (անգլ.՝ Donald Fauntleroy Duck) - մուլտֆիլմի հերոս, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի արտադրությունում, 1934 թվականին: Այն սպիտակ բադ է՝ դեղնա - նարնջագույն կտուցով և միևնուն երանգի ոտքերով: Նա սովորաբար հագնում է նավաստու վերնաշապիկ և գլխարկ՝ փողկապով: Դոնալդ Դաքն առավել հայտնի է իր դյուրըմբռնելի խոսքով և բռնկվող բնավորությամբ: Իր ընկերոջ՝ Միքի Մաուսի հետ միասին, նա համարվում է Դիսնեյի ամենահայտնի հերոսներից մեկը և 2002 թվականին ընդգրկվել է բոլոր ժամանակների 50 մեծագույն մուլտհերոսների հեռուստացանկում[1]: Նա հայտնվել է ավելի շատ ֆիլմերում,քան որևէ այլ Դիսնեյան հերոս, և համաշխարհային զավեշտական գրքի ժանրում ամենաշատ հրապարակված գերհերոսն է[2]: Մուլտֆիլմի ցուցադրման առաջին իսկ օրվանից մինչև 1983 թվականը Դոնալդ Դաքի ձայնը մարմնավորել է Կլարենս Նեշը ( անգլ.՝ Clarence Nash)[3]: Նեշի մահից հետո Դոնալդի ձայնը կարդացել է Դիսնեյի մուլտիպլիկատոր Թոնի Անսելմոն: 1935 թվականից սկսած Դոնալդ Բադիկը դարձել է մանկական գրքերում հաճախ հանդիպող կերպարներից մեկը: Այդ գրքերից շատերը հրատարակվել են Վիթման հրատարակչությունում (հետագայում՝ Արևմտյան հրատարակչություն):

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսնեյլենդ ԱՄՆ Կալիֆորնիա
  • Շատ Դիսնեյան թեմատիկ այգիներում տարիներ շարունակ Դոնալդ Բադը մնում է ամենասիրված և դիտված մուլտհերոսը:
  • Նա կինոյի և հեռուստատեսության միակ հայտնի կերպարն է, որը հանդես է գալիս որպես թալիսման ամերիկյան խոշոր համալսարաններից մեկի համար: Պայմանագիր է կնքվել Դիսնեյի և Օրեգոնի համալսարանի միջև, ըստ որի թույլ է տրվում դպրոցի սպորտային թիմերին օգտագործել Դոնալդի իմիջը, իբրև «Մարտական Բադ» թալիսման:
  • 1940-ականներին, Դոնալդը որպես թալիսման է համարվել Բրազիլիայի «Բոտաֆոգո» սպորտի ակումբի համար և արգենտինացի ծաղրանկարիչ Լորենցո Մոլասին պատկերել է նրան ակումբի մարզաշապիկների վրա:
  • Դոնալդի անունն ու կերպարն օգտագործվում են բազմաթիվ առևտրաային ապրանքների արտադրության մեջ:
Դոնալդ Բադը Հոլիվուդյան փառքի ծառուղում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. TV Guide's 50 greatest cartoon characters of all time. CNN. 2002-06-30, retrieved 2011-06-04.
  2. Overall, Donald is the fifth most published comic book character in the world after Superman, Batman, Spider-Man, and Wolverine. List of Superheroes & Villains in the Comic Book Universe at Comic Vine
  3. Tom Andrae 2006. Carl Barks and the Disney Comic Book: Unmasking the Myth of Modernity, Univ. Press of Mississippi, p. 61
  4. Orbit diagram of 12410 Donald Duck (1995 SM3) at NASA'a Jet Propulsion Laboratory