Սպիտակաձյունիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակաձյունիկ
գերմ.՝ Schneewittchen
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Սպիտակաձյունիկ, Չար թագուհի, որսորդ, արքայազն, յոթ թզուկներ, կախարդական հայելի և King?
Նկարագրում էSnow White universe?
ԵրկիրԳերմանիա և  Պրուսիայի թագավորություն
Հրատարակված էԳրիմ եղբայրների հեքիաթներ
Հրատարակման տարեթիվ1812
 Snow White Վիքիպահեստում

Սպիտակաձյունիկը գերմանական հեքիաթ է՝ գրված Գրիմ եղբայրների կողմից։ 1-ին անգամ տպագրվել է 1812 թ. Գրիմների հեքիաթները ժողովածուում։ Տպագրվել է գերմաներեն, անվանվել է Sneewittchen («snee»-ձյուն, «witt»-սպիտակ, ներկայիս ուղղագրության համաձայն՝ Schneewittchen) և համարակալվել է որպես Հեքիաթ #53։ 1854 թվականին Գրիմները տպագրեցին հեքիաթի վերջնական տարբերակը[1][2]։

Հեքիաթում ընթերցողը հանդիպում է այնպիսի տարրերի, ինչպիսիք են՝ կախարդական հայելի, թունավոր խնձոր, ապակե դագաղ, և ոչ միայն տարրեր, գործող կերպարներից են Չար թագուհին և յոթ թզուկները, վերջիններս ի սկզբանե անուններ չունեին մինչ 1912 թվականին Բրոդվեյյան «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1912) ներկայացումը, իսկ արդեն Դիսնեյյան 1937 թվականի տարբերակում ստացել են այլ անուններ։ Գրիմների «Սպիտակաձյունիկ»[3] վերնագրով պատմությունը չպետք է խառնել «Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը» (գերմ․ "Schneeweißchen und Rosenrot") պատմության հետ․ վերջինս նույնպես մշակվել է Գրիմ եղբայրների կողմից։

Աարնե-Թոմփսոն դասակարգման համակարգում նման հեքիաթները 709-րդ տիպին են պատկանում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռան մի օր թագուհին բաց պատուհանի մոտ կար էր անում, հանկարծ ասեղը մատը ծակեց, և կարմիր արյան մի քանի կաթիլ ընկան սպիտակ ձյան վրա։ Թագուհին անչափ հավանում է սպիտակի և կարմիրի համադրությունը և ինքն իրեն ասում. «Երանի ես աղջիկ ունենամ, ով ձյան պես սպիտակ մաշկ կունենա, արյան պես կարմիր շուրթեր, և նրա մազերը կլինեն այս պատուհանի սև շրջանակի պես սև»։ Շուտով թագուհին աղջիկ է ծնում՝ ձյան պես սպիտակ մաշկով, արյան պես կարմիր շուրթերով և էբենոսափայտի պես սև մազերով։ Նրան անվանում են «Սպիտակաձյունիկ»։ Ցավոք, երեխայի ծննդից հետո թագուհին մահանում է[1][5]։

1. «Չար թագուհին՝ հայելու դիմաց» Ֆրանց Յուտներ (1905-1910)

Մեկ տարի անց թագավորը նոր կին է բերում։ Այս կինը գեղեցիկ էր, բայց գոռոզ։ Նա մի կախարդական հայելի ուներ, ամեն օր կանգնում էր դրա առաջ և հարցնում, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ։ Հայելին պատասխանում էր, որ իրենից ավելի սիրուն չկա մեկը։ Թագուհին բավարարվում էր, որովհետև հայելին երբեք չէր ստում։ Սպիտակաձյունիկը մեծանում էր և գնալով ավելի ու ավելի գեղեցկանում։ Երբ նա դառնում է 7 տարեկան, էլ ավելի է գեղեցկանում, թագուհուց ավելի։ Մի անգամ, երբ թագուհին հարցնում է իր հայելուն, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ, հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրում ես, տիրուհի, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը հազար անգամ գեղեցիկ է ավելի»[1][5]։

2.Սպիտակաձյունիկը անտառում

Այս լսելով՝ թագուհին ապշում է, այնուհետև ատելությամբ ու նախանձով է լցվում Սպիտակաձյունիկի նկատմամբ։ Մի օր թագուհին իր որսորդներից մեկին հրամայում է աղջկան տանել մութ անտառ և այնտեղ սպանել նրան։ Որպես նրա մահվան ապացույց որսորդը պետք է բերեր Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը։ Որսորդը տանում է աղջկան անտառ, բայց երբ պետք է հաներ դանակն ու սպաներ, Սպիտակաձյունիկը սկսում է աղաչել, որ չսպանի իրեն, ասում է, որ կփախչի անտառի խորքերը, և երբեք չի վերադառնա։ Որսորդը մտածում է, որ միևնույն է շուտով վայրի գազանները կհոշոտեն նրան, իսկ այսպես գոնե ինքը չի սպանի աղջկան ու խիղճը հանգիստ կլինի։ Սպիտակաձյունիկը փախչում է, իսկ որսորդը մի կենդանի է սպանում, նրա թոքերն ու լյարդը բերում է թագուհուն, թագուհին դրանք եփել է տալիս և ուտում[1][5]։

3.Թզուկները գտնում են քնած Սպիտակաձյունիկին

Մի քանի օր անտառում թափառելուց հետո Սպիտակաձյունիկը մի փոքրիկ խրճիթ է գտնում, որը պատկանում է յոթ թզուկներին։ Քանի որ որևէ մեկը խրճիթում չկար, Սպիտակաձյունիկը ուտում է նրանց ուտելիքից, խմում է նրանց գինուց, փորձում նրանց բոլորի մահճակալները և քնում վերջին՝ յոթերորդ մահճակալի վրա։ Երբ թզուկները վերադառնում են տուն, նրանք միանգամից հասկանում են, որ որևէ մեկը մտել է տուն, որովհետև ամեն ինչ այնպես չէր, ինչպես նրանք թողել էին։ Այնուհետև նրանք գտնում են քնած Սպիտակաձյունիկին։ Վերջինս արթնանալով պատմում է նրանց իր գլխի եկածը։ Թզուկները խղճում են աղջկան և թույլ տալիս ապրել իրենց հետ՝ այն պայմանով, որ նա պետք է տան գործերը անի։ Նրանք նաև զգուշացնում են աղջկան, որ երբ իրենք տանը չեն լինում, նա շատ զգույշ լինի[1][5]։

4.Թագուհու՝ չարչու կերպարանքով Սպիտակաձյունիկին այցելությունը
5. Թզուկները խորհուրդ են տալիս Սպիտակաձյունիկին զգույշ լինել

Միևնույն ժամանակ թագուհին կրկին հարցնում է իր հայելուն, թե ով է աշխարհում ամենագեղեցիկը։ Հայելին պատասխանում է. «Ի՜նչ խոսք, սիրուն ես, տիրուհի՛, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը՝ յոթ սարերի հետևում, յոթ թզուկի խրճիթում, գեղեցիկ է ավելի»[1]։ Թագուհին կատաղում է, երբ հասկանում է, որ որսորդն իրեն խաբել է, և Սպիտակաձյունիկը կենդանի է։ Թագուհին մտածում-մտածում է, թե ինչպես կարող է աղջկա հախից գալ։ Այնուհետև նա կերպարանափոխվում է՝ վերածվելով չարչի կնոջ։ Չարչու կերպարանքով թագուհին հասնում է թզուկների խրճիթը, տեսնելով Սպիտակաձյունիկին, առաջարկում է մետաքսից պատրաստված քուղեր։ Աղջիկը, կարծելով, որ պատկառելի կին է, հավատում է և տուն թողնում, չարչին էլ իր հերթին առաջարկում է քուղավորել նրան, բայց այնպես արագ ու ձիգ է քաշում քուղերը, որ Սպիտակաձյունիկը շնչահեղձ է լինում ու ընկնում հատակին։ Երբ թզուկները վերադառնում են, արձակում են Սպիտակաձյունիկի քուղերը, նա սկսում է կամաց-կամաց շնչել ու ուշքի գալ[1][5]։

6. Թագուհին խնձորով թունավորում է Սպիտակաձյունիկին

Հաջորդ օրը թագուհին հայելու միջոցով իմանում է, որ Սպիտակաձյունիկը փրկվել է։ Այս անգամ նա կերպարանափոխվում է, որպես սանր վաճառող և աղջկան սանր է նվիրում։ Նա սանրում է աղջկա մազերը թունավոր սանրով։ Հենց սանրը կպչում է նրա մազերին, թույնը ներգործում է, և Սպիտակաձյունիկն անշնչացած ընկնում է։ Այս անգամ նույնպես թզուկների շնորհիվ փրկվում է։ Հաջորդ օրը թագուհին կրկին հայելուց իմանում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է։ Նա կատաղությունից սկսում է դողալ և ասում, որ կյանքի գնով էլ լինի, Սպիտակաձյունիկը պետք է մեռնի։ Նա սև կախարդանքով թունավոր խնձոր է ստեղծում։ Կերպարանափոխվում է գյուղացու և գնում թզուկների խրճիթը։ Աղջիկը սկզբում տատանվում է, կասկածում, այնուհետև թագուհին կիսում է խնձորը, և ուտում սպիտակ (անվնաս) մասը, Սպիտակաձյունիկը, տեսնելով, որ վտանգ չկա, վերցնում է մյուս՝ կարմիր (թունավոր) կեսը։ Հենց որ կծում է, անշնչացած ընկնում է։ Այս անգամ թզուկները չեն կարողանում փրկել աղջկան, քուղերն արձակում են, մազերը սանրում, ջրով ու գինով լվանում, բայց Սպիտակաձյունիկը ոչ մի կերպ չի արթնանում։ Նրանք կարծում են, որ նա մահացել է, և նրան պառկեցնում են ապակե դագաղի մեջ։ Իսկ թագուհին վերջապես գոհանում է հայելու պատասխանով[1][5]։

7. Արքայազնը արթնեցնում է Սպիտակաձյունիկին
8. Թագուհին հարսանիքի ժամանակ

Մի անգամ մի արքայազն ճանապարհորդում է անտառով։ Տեսնելով Սպիտակաձյունիկի դագաղը՝ նա սիրահարվում է ու ասում թզուկներին, որ դագաղը տան նրան, և նա փոխարենը ամեն ինչ կտա։ Բարի թզուկները խղճում են արքայազնին և համաձայնվում։ Ծառաները դագաղը տանում էին ուսերի վրա, խոտերի վրա փոքր-ինչ ցնցվելու պատճառով աղջկա կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս է գալիս, և նա արթնանում է։ Արքայազնը ուրախանում է ու առաջարկում Սպիտակաձյունիկին դառնալ իր կինը։ Վերջինս համաձայնվում է։ Զույգն իրենց հարսանիքին հրավիրում են բոլոր թագավորներին ու թագուհիներին՝ Սպիտակաձյունիկի խորթ մորը նույնպես։ Մինչ այդ թագուհին, կարծելով, որ աղջիկը մեռած է, հարցնում է իր հայելուն, թե ով կա իրենից գեղեցիկ։ Հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրուն ես, տիրուհի՛, բայց երիտասարդ թագուհին, հազար անգամ գեղեցիկ է ավելի»[1][5]։

Թագուհին կատաղում է, ուզում է տեսնել երիտասարդ թագուհուն։ Հենց մտնում է պալատ, տեսնում է Սպիտակաձյունիկին ու ապուշ կտրած քարանում։ Որպես պատիժ թագուհուն կրակի վրա շիկացված երկաթե կոշիկներ են հագցնում և ստիպում պարել այնքան մինչև շունչը փչի[1][5]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոքրիկ Ձնծաղիկը»՝ «Հայր Թաքի խաղն ու զվարճանքը» շարքից (1731)
«Փոքրիկ Ձնծաղիկը»՝ «Հայր Թաքի խաղն ու զվարճանքը» շարքից (1731)

Սպիտակաձյունիկի առաջին տարբերակում Գրիմները չար հերոսուհի են դարձրել աղջկա նախանձ մորը։ Մեկ այլ տարբերակում, որն ուղարկվել էր այլ բանահավաքի, նշվում է, որ ոչ թե Չար թագուհին ծառայի է հանձնարարում սպանել աղջկան, այլ ինքն է տանում նրան ծաղիկ հավաքելու և հրաժարվում նրանից։ Բայց առաջին տարբերակում արդեն այս գործողությունը փոխանցվում է ծառայի[6]։ Հետագայում խորթ մորը չար հերոս դարձնելը համարվում է հեքիաթը մանկականացնելու միտում[7]։

Գրիմ Եղբայրների տպագրած տարբերակն իրականում «Փոքրիկ Ձնծաղիկը» ստեղծագործության մշակումն է, վերջինս տպագրվել էր շատ ավելի շուտ՝ 1731 թվականին Ռաֆայել Թաք և որդիների կողմից իրենց «Հայր Թաքի խաղն ու զվարճանքը» շարքում։

Սպիտակաձյունիկի ամենահայտնի տարբերակը 1937 թվականին նկարված Ուոլտ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ամերիկյան մուլտֆիլմն է։ Սպիտակաձյունիկի դիսնեյյան տարբերակում թզուկներն ունեն իրենց անունները, իսկ Սպիտակաձյունիկը օժտված է լինում երգելու տաղանդով։ Որպես աղջկա մահվան ապացույց թագուհին ոչ թե թոքերն ու լյարդն է պահանջում որսորդից, այլ սիրտը։ Աղջիկն ավելի հասուն (մոտ 14 տարեկան) է քան բնօրինակում (7 տարեկան)։ Եւ նաև նա հանդիպում է թզուկներին, իրենց տունը մաքրելուց հետո։ Այս ֆիլմում թագուհին մեկ անգամ է փորձում սպանել աղջկան (թունավոր խնձորի միջոցով), որը ձախողվում է։ Որից հետո էլ նա ժայռից ընկնում ու մահանում է։

Հետագա որոշ տարբերակներ բաց են թողնում Թագուհու կանիբալիզմի փորձերը, երբ նա ուտում է Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը։ Այս միտումը մեջբերված է հին սլավոնական միֆոլոգիայից, որի պատմությունների մեջ հաճախ են հանդիպում մարդկային սրտեր ուտող կախարդներ։

  • Եվրոպական մի շարք տարբերակներում թզուկներին ներկայացնում են, որպես գողեր, իսկ հայելին արևի և լուսնի երկխոսությունն է։
  • Ալբանական մի տարբերակում գլխավոր հերոսն ապրում է 40 վիշապների հետ, և նրա քունը կապված էր մատանու հետ[8]։ Ալբանական 2 տարբերակ գոյություն ունի, մի տարբերակում խորթ մայրն է փորձում սպանել աղջկան, մյուսում՝ 2 խանդոտ քույրերը։ Չնայած կա առանձին «Խանդոտ քույրերը» հեքիաթ, ամեն դեպքում 2 տարբերակում էլ մահվան պատճառ հանդիսանում է մատանին։
  • Հնդկական Պադմավատ զրույցում (1540) կան այս խոսքերը, որ Նագամատի թագուհին հարցնում է թութակին. «Ով է ավելի գեղեցիկ, ե՞ս, թե՞ Պադմավատը», թութակը չգոհացնող պատասխան է տալիս։
  • Հայկական մի հեքիաթում նույնպես գլխավոր հերոսուհին մի կնոջ աղջիկ էր, ով լուսնին հարցնում էր, թե ով է ամենագեղեցիկը։ Ստանալով անցանկալի պատասխանը, մայրը փորձում է սպանել աղջկան[9][10]։
  • Ռուսական տարբերակը գրվել է Ալեքսանդր Պուշկինի կողմից 1833 թվականին։ Այստեղ թզուկները փոխարինվել են ասպետներով[11]։

Իրական հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվականին գերմանացի գիտնական Կարլհայնց Բարտելսը հրապարակեց մի վերլուծություն, համաձայն որի Սպիտակաձյունիկի պատմությունն ունի իրական հիմքեր։ Ըստ գիտնականի պատմությունը հիմնված է 1729 թվականի հունիսի 25-ին Լոոր Մեինում ծնված Մարիա Սոֆյա Մարգարետա Կատերինա վոն Էրթալի կենսագրության վրա[12][13]։ Ընտանեկան ժամանակագիր Մ. Բ. Քիթթելը նրան նկարագրում է որպես «բարեսիրտ հրեշտակ», «աղքատության ու չքավորության դեմ ակտիվ պայքարող»։ Բարի հատկանիշների շնորհիվ Լոորի բնակչությունը նրան համարում էր փերու պես բարի[14][15][16]։ Մարդիկ սիրում էին Մարիա Սոֆյային։
Աղջիկը տառապել է ոչ միայն խորթ մոր դաժանությունից, այլ նաև կիսով չափ կուրությունից (դա երեխա ժամանակ տարած ջրծաղիկ հիվանդության հետևանք էր)[14][15][16]։ Նրա հայրը՝ Ֆիլիպ Քրիստոֆ վոն Էրթալը վերադաս դատավոր էր, ով ներկայացնում էր արքայազնին։ Արքայազնի ամրոցը նաև դատավորի և դատավորի ընտանիքի պաշտոնական բնակավայրն էր[17][18]։
1741 թվականին մահանում է աղջկա իսկական մայրը, 1743 թվականին նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնանում։ Այս կինը՝ Կլաուդյա Էլիզաբեթ վոն Ռեյչենշտեյնը գերիշխող դիրք ուներ ընտանիքում և դա օգտագործում էր ի շահ իր առաջին ամուսնությունից ծնված երեխային[19]։ Հայելու գաղափարը նույնպես այստեղից է եկել։ Բնօրինակ հայելին անվանվել է Խոսող հայելի, և այժմ պահպանվում է Լոորի ամրոցի թանգարանում, որտեղ որ ծնվել է Մարիա Սոֆյան։ Այն Լոորի հայելու արտադրության արտադրանք էր։ Այս հայելիները հարգելի նվեր էին համարվում Եվրոպական թագավորական կամ ազնվական դասերի համար[20]։ Այս հայելին Մարիա Սոֆյայի խորթ մորը նվիրել էր նրա հայրը[12]։
Ապացուցվել է, որ Լոորի շրջանում նման պատմություն է պատմվել, որն անվանվում էր «Սփեսսարթի դարպասները», յոթ լեռները, որոնց միջոցով Սպիտակաձյունիկը փախչում է Թրեիլ լեռն է` „Wieser Straße”-ը, Վիզեր ճանապարհով։ Լոորից այս ճանապարհով 7 սարերի միջոցով կարելի է հասնել Յոթ թզուկների թագավորությանը[21]։ Թունավոր խնձորը, որը խորթ մայրը տալիս է աղջկան, կիսով չափ է ընկղմված լինում բելլադոննայի հյութի մեջ, այս թունավոր բույսը նույնպես առկա է այդ շրջաններում։ Սրա պտուղները պարունակում են նյութ, որն օգտագործվում է օրինական դեղամիջոցներ ստանալու համար[21]։ Մարիա Սոֆյայի և Սպիտակաձյունիկի միջև մեծ տարբերությունն այն էր, որ Մարիա Սոֆյան արքայազն չուներ, ով իրեն կփրկեր։ Նա այդպես էլ մնում է մահացած։
  • Սպիտակաձյունիկի համար հիմք հանդիսացած մեկ այլ հնարավոր պատմություն հայտնաբերվել է գերմանացի պատմաբան Էքանդ Սանդերի կողմից։ Ըստ այս պատմության Սպիտակաձյունիկի հերոսուհին՝ Մարգարիտա վոն Վալդեքը երիտասարդ կոմսուհի էր, ով ապրում էր Գերմանիայում 16-րդ դարի առաջին կեսին, երբ Արքայազն Ֆիլիպ 2-րդը ճանապարհորդում էր այս շրջաններում՝ իր ապագա թագավորության սահմաններին ծանոթանալու և կին գտնելու նպատակով։ Մարգարիտան անհավանական գեղեցկություն ուներ։ Նրան թունավորեցին, և նա մահացավ, ինչն էլ կանխեց նրա ամուսնությունը Իսպանիայի ապագա թագավոր Ֆիլիպ 2-րդի հետ։ Սանդերը չի նշում, որ Մարգարիտան Սպիտակաձյունիկի նման թունավոր խնձորով է թունավորվում, կամ էլ մեկ այլ ուտելիքով։ Ըստ Սանդերի՝ հեքիաթի յոթ թզուկները նույնպես գոյություն են ունեցել, նրանք վոն Վալդեքի տարածքներում գտնվող հանքում աշխատող մանկահասակ ծառայողներ էին[12][22]։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն բավականին հագեցած է տարբեր նրբություններով՝ հոգեբանական, պատմական, առասպելական, դիցաբանական կողմերից։ Այդ պատճառով հաճախ հեքիաթը հանդիպում է նկարներում, ֆիլմերում, գրականությունում, քանդակագործությունում և այլն։

Սիմվոլիզմի տեսանկյունից կարևոր դետալներ են համարվում թունավորված խնձորը, 7 թիվը, կախարդական հայելին, քուղերը, սանրը։ Գունային համադրությունը՝ սև, սպիտակ, կարմիր, արյուն և ձյուն։

3 թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սիմվոլիկ թիվը հեքիաթում արտահայտվում է մի քանի անգամ, ամենասկզբում 3 կաթիլ արյուն է թափվում ձյան վրա, խորթ մայրը 3 անգամ է այցելում Սպիտակաձյունիկին, որոնց ընթացքում «Վեներայի 3 դետալները» (քուղեր, սանր, խնձոր) նա նվիրում է աղջկան[23]։

7 թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

7 թզուկներ, որոնց խրճիթը գտնվում էր 7 սարի հետևում։ Նա իր հերթին լրացուցիչ յուրահատկություն է մտցնում հեքիաթի մեջ։ Որոշ տարբերակներում թզուկներին տարբեր նշանակություններ, բնավորություններ են տրվել։ Նրանց անգամ անվանել են շաբաթվա օրերով։ Այսինքն, այս թիվը կապում են նաև շաբաթվա հետ։

Նման դետալները նաև կապվում են անտիկ աստղագիտական պատկերացումների հետ։ Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները կապում են Լուսնի հետ, որը շրջապատվում էր Արևի, Երկրի և ևս 5 մոլորակի հետ. այս ամենը կապում էին շաբաթվա օրերի հետ։ Շաբաթվա մասին կա նաև այն պատկերացումը, որ Երկիր մոլորակին շրջապատում են 7 երկնային մարմիններ, դրանք են՝ Արևը (կիրակի), Լուսինը (երկուշաբթի), Մարս (երեքշաբթի), Մերկուրի (չորեքշաբթի), Յուպիտեր (հինգշաբթի), Վեներա (ուրբաթ), Սատուրն (շաբաթ)[24]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Jacob Grimm & Wilhelm Grimm: Kinder- und Hausmärchen; Band 1, 7. Ausgabe (children's and households fairy tales, volume 1, 7th edition). Dietrich, Göttingen 1857, page 264–273.
  2. Jacob Grimm; Wilhelm Grimm (2014-10-19). "The Original Folk and Fairy Tales of the Brothers Grimm: The Complete First ..." Books.google.co.in. Retrieved 2016-04-05.
  3. Bartels, Karlheinz (2012). Schneewittchen – Zur Fabulologie des Spessarts. Geschichts- und Museumsverein Lohr a. Main, Lohr a. Main. pp. 56–59. ISBN 978-3-934128-40-8.
  4. Heidi Anne Heiner. «Tales Similar to Snow White and the 7 Dwarfs». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 English translation of the original
  6. Kay Stone, "Three Transformations of Snow White" pp 57-58 James M. McGlathery, ed. The Brothers Grimm and Folktale, ISBN 0-252-01549-5
  7. Maria Tatar, The Hard Facts of the Grimms' Fairy Tales, p 36, ISBN 0-691-06722-8
  8. J. G. v. Hahn (1864). Griechische und albanesische Märchen, Volume 2, "Schneewittchen", pp. 134–143. W. Engelmann, Leipzig.
  9. Adapted by Amy Friedman (06/02/2013). «Nourie Hadig (an Armenian folktale)». Uclick.(չաշխատող հղում)
  10. Orr, Christopher (2012 թ․ հունիսի 1). «'Snow White and the Huntsman': The Visuals Dazzle, the Performances Don't». The Atlantic. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  11. Pushkin, Alexander: "The Tale of the Dead Princess and the Seven Knights", Raduga Publishers, 1974
  12. 12,0 12,1 12,2 «Blancanieves, ¿una Princesa o una Condesa Alemana?». Muchachadesal.com. 2013 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  13. Karlheinz Bartels: Schneewittchen – Zur Fabulologie des Spessarts. Second Edition, Lohr 2012, publisher: Geschichts- und Museumsverein Lohr a. Main, the local historical society, ISBN 978-3-934128-40-8; cf. an academic review by Theodor Ruf: Die Schöne aus dem Glassarg. Schneewittchens märchenhaftes und wirkliches Leben. Würzburg: Königshausen und Neumann, 1994, p. 12ff, 49ff; ISBN 3-88479-967-3
  14. 14,0 14,1 «La chica que inspiró el cuento de Blancanieves: Maria Sophia Margaretha Catharina von Erthal - Paperblog». Es.paperblog.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  15. 15,0 15,1 Anshin Doyle. «Miss Anshin R. Doyle ~: Maria sophia margaretha catharina von erthal ~». Missdoyle.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  16. 16,0 16,1 Style Skin: Change skin. «Royal Jewels: SNOW WHITE by MissMikopete on deviantART». Missmikopete.deviantart.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  17. «Willkommen im Spessartmuseum». Spessartmuseum.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  18. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  19. Werner Loibl, Schneewittchens herrische Stiefmutter (The domineering stepmother of Snow White), Lohrer Echo, 28.08.1992 with further references.
  20. Werner Loibl, Die kurmainzische Spiegelmanufaktur Lohr am Main in der Zeit Kurfürst Lothar Franz von Schönborn (1698-1729), p.277f, in the catalogue: Glück und Glas, Zur Kulturgeschichte des Spessarts, Munich, 1984; Loibl is the foremost expert in the history of 17th and 18th-century glasshouses in Germany, according to Dedo von Kerssenbrock-Krosigk, formerly Curator of European Glass at the Corning Museum of Glass (Corning, NY), since 2008 Director of the Hentrich Museum of Glass (Düsseldorf, Germany). Cf. now the history of the 17th- and 18th-century glasshouses in Lohr and in the Spessart written by Werner Loibl: Die kurmainzische Spiegelmanufaktur Lohr am Main (1698 - 1806) und die Nachfolgebetriebe im Spessart, 3 volumes, Aschaffenburg 2012, ISBN 978-3-87965-118-4.
  21. 21,0 21,1 «MISTERIOS del Hombre y del Universo: Curiosidades de la Historia: La verdadera Blancanieves». Pedromariafernandez.blogspot.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  22. «Blancanieves, ¿una Princesa o una Condesa Alemana? | AreaLibros». Arealibros.es. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  23. Robert Ranke-Graves: Die weiße Göttin — Sprache des Mythos, S.474, Reinbek bei Hamburg 2002, ISBN 3-499-55416-X
  24. Hedwig von Beit: Symbolik des Märchens. Bern 1952, S. 259
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաձյունիկ» հոդվածին։