Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ
անգլ.՝ Happily Ever After
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Հորինված երկիրSnow White universe?
ՌեժիսորJohn Howley?
ՍցենարիստMartha Moran? և Robby London?
ՀնչյունավորումԱյրին Կարա, Էդ Ասներ, Քերոլ Չենինգ, Դոմ Դելուիզ, Ֆիլիս Դիլեր, Մայքլ Հորթոն, Ժա Ժա Գաբոր, Linda Gary?, Jonathan Harris?, Սալլի Քելլերման, Մալքոլմ ՄակԴաուել, Թրեյսի Ուլման և Ֆրենկ Ուելքեր
ՊրոդյուսերLou Scheimer?
ԵրաժշտությունFrank Becker?
ԽմբագիրJoe Gall?, Rick Gehr? և Jeffrey C. Patch?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունFilmation և 20th Century Studios
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն75 րոպե
ՊրիկվելՍպիտակաձյունիկը և յոթ թզուկները
Թվականհունիսի 20, 1990 և մայիսի 28, 1993[1]
Շահույթ3 299 382 $[2]

Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ (անգլ.՝ Happily Ever Afte), լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1988 թվականին «Filmation» ընկերության կողմից, կինոթատրոններում է հայտնվել հինգ տարի անց։ Պատմությունը հանդիսանում է «Սպիտակաձյունիկ» հեքիաթի ոչ պաշտոնական շարունակությունը։ Սպիտակաձյունիկի և արքայազնի սիրո հետ միասին ֆիլմում բոլոր կերպարները յուրահատուկ են։

Սկզբում ընկերությունը պլան է մշակել ստեղծել direct-to-video սերիաների սիքվելները հայտնի դիսնեյի նկարների վրա, սակայն միայն այս ֆիլմը և «Պինոկիոն և Խավարի կայսրն» ավարտվել էին։

Պատկերը հայտնվեց նույն ամռանը, երբ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի ցուցադրությունը սկսվեց[3]։ Հետագայում 20th Century Fox-ը ձեռք բերեց իրավունք այս ֆիլմի, ինչպես նաև «Պինոկիոն և խավարի կայսրն» և շատ այլ ֆիլմերի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաժան խորթ մոր՝ թագուհու մահից հետո, Սպիտակաձյունիկը ապրում էր արքայազնի հետ առանց որևէ վտանգների, բայց նրա երջանկությունը կարծես թե ավարտվելու է։ Թագուհու չար եղբայրը՝ լորդ Մալիսը, ժամանում է թագավորություն, որտեղ սիրով և համերաշխությամբ ապրում է արքայադուստրը իր սիրեցյալի հետ։ Մալիսի նպատակն էր վրեժ լուծել քրոջ մահվան համար, քանի որ նա վստահ էր, որ քույրը մահացել է Սպիտակաձյունիկի և նրա փեսացուի պատճառով։ Պարբերաբար փորձելով ստանալ Սպիտակաձյունիկին, Մալիսը օգտագործում է իր կախարդությունը, հարձակվում է արքայազնի վրա, իսկ Սպիտակաձյունիկը գնում է յոթ թզուկների տնակ, որտեղ նրան նախկինում օգնել էին։ Հասնելով նրանց տնակ նա բացահայտում է, որ թզուկները տեղափոխվել են նոր հանքավայր, և ծանոթանում է նրանց զարմուհի թզուկների հետ։ Նա իմանում է, որ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է բնության որոշակի ուժին, ինչպես նաև Սպիտակաձյունիկը տեսնում է ամենակրտսեր շանթարձակ թզուկին, որն առայժմ չի կարողանում կառավարել իր ուժերը, և հաճախ սխալներ է գործում։ Զարմուհի թզուկները խորհուրդ են տալիս դիմել Մայր բնությանը և նրանից խորհուրդ խնդրել։ Նրանք միասին գնում են Մայր բնության մոտ, իսկ նրանց շարժմանը հետևում են բուն և թռչող մուկը, որոնց նպատակն էր նրանց վնաս հասցնել։ Բայց այստեղ է գալիս Մալիսը, տեղեկացնելով, որ արքայազնն իր մոտ գերի է։ Սպիտակաձյունիկը որոշում է գնալ նրա մոտ՝ ամրոց։ Ճակատագրի բերումով Սպիտակաձյունիկը և նրա ուղեկցորդուհիները դուրս են գալիս շքեղ, հազարավոր բույսերի բուրմուքով, առավոտյան թարմությամբ առկայծող, դեպի երևակայությունը ցնցող մարգագետին։ Նրանք անցնում են այդ մարգագետինը և գնում առաջ։ Մայր բնությունը կանխատեսում է վտանգավոր ճանապարհ և թզուկներին ուղղարկում է նրա հետ։ Իր նոր ընկերների հետ միասին նա փորձում է գտնել արքայազնին, և պաշտպանել Մալիսից։ Ճանապարին նրանց սպասվում է բազմաթիվ վտանգներ, իսկ ճանապարհին նրանց օգնում է «մռայլ մարդուկը», որը թաքցնում էր իր դեմքը։

Սպիտակաձյունիկը համակրանք է զգում նրա նկատմամբ, բայց նա փախչում է։ Դրանից հետո Սպիտակաձյունիկին առևանգում են և նա ուշքի է գալիս ամրոցում։ Նա այնտեղ հանդիպում է իր արքայազնին, և վերջինս ոչինչ չբացատրելով նրան տանում է գաղտնի մուտքով, այդ ընթացքում թզուկները հասնում են ամրոց։ Ի վերջո նրանք հայտնվում են գլխավոր դահլիճում և գտնում են գաղտնի մուտքը։

Նրան, ում Սպիտակաձյունիկը ընդունել էր որպես արքայազն, իրականում Մալիսն էր, իսկ նա վախեցած նայելով շուրջբոլորը բացահայտում է, որ գտնվում է ամրոցի տանիքի արձանների պատկերասրահում։ Հասկանալով, որ ոճրագործը իր վերարկույի օգնությամբ մտադիր է նրան դարձնել արձան, Սպիտակաձյունիկը փորձում է փախչել, նրան քաջաբար պաշտպանում է «մարդուկը», սակայն կախարդը վառում է նրան իր հայացքով։ Այստեղ են հասնում թզուկները, բայց առաջացած ծեծկռտուքի մեջ նրանք պարտություն են կրում, և վերածվում են քարի, սակայն Մալիսը չի նկատում թաքնված շանթարձակին, որը բռունցքի մեջ ուժ հավաքելով ընդունում է միակ ճիշտ որոշումը և կայծակով հարձակվում է սրիկայի վրա, որը հնարավորություն է տալիս Սպիտակաձյունիկին նրան ծածկել իր սեփական վերարկույով։ Այսպիսով նա հավերժ վերածվում է վիշապի մարմնով և մարդկային գլխով քարե հրեշի։ Թզուկները վերակենդանանում են, ամենուր տիրում է համընդհանուր ուրախություն և հայտնվում է Մայր բնությունը։ Սակայն Սպիտակաձյունիկը դառը լալիս է իր պաշտպանի համար։ Մայր բնությունը նրա արցունքներին Աստվածային ուժ է տալիս, և «մարդուկը» հարություն է առնում։ Պարզվում է նա արքայազնն է, որը կյանքի գնով փրկեց իր սիրեցյալին։ Շանթարձակը դարձավ հերոսուհի, առջևում հարսանիքն է, իսկ թագավորությունում կրկին խաղաղություն և ներդաշնակություն էր տիրում։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպիտակաձյունիկ (անգլ.՝ Snow White), մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին։ Չար թագուհու մահից հետո նա ոչ մի բանի մասին չէր անհանգստանում, նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր երջանկությունը կարճ կտևի, և նրան կբաժանեն իր սիրելիից։ Իր սիրեցյալին փրկելու համար աղջիկը ստիպված էր առանց իր թզուկ ընկերների հաղթահարել բազմաթիվ վտանգներ, որոնք հայտնվել էին նրաճանապարհին։ Աղջիկը քիչ էր մնում լորդ Մալիսի զոհը դառնալ
  • Արքայազն (անգլ.՝ The Prince), առևանգվել է լորդ մալիսի կողմից, և վերածվել «մութ մարդուկի», որին չգիտես ինչու սկզբում թզուկները ընդունել էին, որպես չարագործի ծառա, բայց իրականում դա այդպես չէր մարդուկը նաև օգնում էր Սպիտակաձյունիկին և նրա ընկերներին հաղթահարել ճանապարհի վտանգները։ Ֆիլմի վերջում նա կախարդվեց։
  • Յոթ թզուկներ (անգլ.՝ The Seven Dwarfelles), յոթ թզուկների զարմուհիները։ Ողջ պատմության ընթացքում նրանք օգնել են Սպիտակաձյունիկին արքայազնի որոնման ժամանակ։
    • Փնթի (անգլ.՝ Muddy), շատ է սիրում լողալ ցեխի մեջ, որը նյարդայնացնում է Լուսատտիկին, ինչի պատճառով երկուսն էլ հաճախ վիճում էին։ Բնավորությամբ նա նման էր Գիտունիկին։
    • Լուսատտիկ (անգլ.՝ Sunburn), պատասխանատու է արևի լույսի համար և ոչ միայն։ Տարբերվում է ոչ միայն տաքարյունությամբ, այլ նաև ինքնասիրությամբ։ Հաճախ վիճաբանում է Փնթիի հետ, իսկ երբեմն իր դժգոհությունն է հայտնում Շանթարձակին։ երբ Լուսատտիկին շուրջն ամեն ինչ նյարդայնացնում է նա հաճախ բացականչում է «Ես ամբողջությամբ զայրույթից այրվում եմ»։ Բնավորությամբ նման է Փնթփնթանին։
    • Ծաղկիկ (անգլ.՝ Blossom), պատասխանատու է բուսական աշխարհի համար։
    • Ջրային (անգլ.՝ Marina), հետևում է լճերի և գետերի մաքրության համար։ Կարող է երկար ժամանակ գտնվել ջրի տակ։
    • Գազանիկ (անգլ.՝ Critterina), պատասխանատու է կենդանական աշխարհի համար։ Կարող է հասկանալ գազանների լեզուն։
    • Լուսնյակ (անգլ.՝ Moonbeam), ակտիվ է գիշերը։ Իսկ ցերեկը ինքն իրեն նման չէ (անընդհատ քնում է)։ Բնավորությամբ նման է Քնկոտին։
    • Շանթարձակ (անգլ.՝ Thunderella), յոթ թզուկներից կրտսերը, որը տիրապետում է առավել հզոր ուժի՝ կարողանում է կառավարել եղանակը (կայծակներով)։ Սկզբում նա չէր կարողանում կառավարել իր ուժը, բայց վերջում կարողացավ հաղթահարել իր վախը, և դրսևորել իրեն որպես անձնվեր հերոսուհի. փրկեց Սպիտակաձյունիկին և օգնեց նրան հաղթել լորդ Չարագործին։
  • Լորդ Մալիս (անգլ.՝ The Lord Maliss), մուլտֆիլմի գլխավոր հակառակորդը, չար թագուհու եղբայրը։ Ունի հզոր կախարդական ուժ (որպեսզի կարողանա ավելի արագ հասնել համապատասխան վայր չարագործը վերածվում է վիշապի)։ Իմանալով այն մասին, որ քույրը մահացել է և որոշելով, որ նրա մահվան մեջ մեղավոր են Սպիտակաձյունիկը ու արքայազնը նա որոշում է վրեժ լուծել։ Առևանգելով պատանուն նա կախարդում է նրան, իսկ ավելին ուշ առևանգում է նաև Սպիտակաձյունիկին։ Վերածվելով արքայազնի նմանակի, սրիկան խաբեությամբ աղջկան բերում է ամրոցի տանիք և փորձում դարձնել արձան։ Ֆիլմի վերջում պարտվում է և վերածվում քարե արձանի։
  • Մայր բնություն (անգլ.՝ The Mother Nature), Երկրի վրա մարմնավորում է բնության ուժերը, ամեն մի թզուկի արարման նպատակով հատկացրել է բնության որոշակի ուժ։ Բացահայտելով նրանց սխալները նա քիչ էր մնում զրկեր նրանց այդ ուժերից, եթե չլիներ Սպիտակաձյունիկի միջամտությունը, որը փորձում էր համոզել Մայր բնությանը, որ մեզանից ոչ ոք կատարյալ չէ։ Այդ ժամանակ նա թզուկներին տվեց ևս մեկ հնարավորություն, ցույց տալ իրենց կարողությունները և արդյունքները արդարացրեցին իր սպասելիքները։ Հենց Մայր բնությունը օգնեց Սպիտակաձյունիկին գտնել և փրկել իր սիրեցյալին հուշելով նրան ճակատագրի թագավորության ճանապարհը։
  • Կախարդական հայելի (անգլ.՝ The Looking Glass), անսովոր հայելի, որը ցույց էր տալիս գործերի դրությունը, թագուհու մահից հետո անցել է նրա եղբորը՝ լոր Մալիսին։ Հայելու օգնությամբ ոճրագործը հետևում էր Սպիտակաձյունիկին և փնտրում լավ միջոց նրա հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հրաժարվելով նոր տիրոջը ծառայություններ մատուցել, հայելին քիչ էր մնում վերածվեր բեկորների։
  • Արևածաղիկ (անգլ.՝ The Sunflower), խոսող ծաղիկ, Մայր բնության այգիների բնակիչ։ Հետևում է իր կատարած փորձերին։
  • Հրեշներ (անգլ.՝ The Monsters), սյուժեում խաղում են միայն փոքր դեր։ Բնակություն են հաստատել դատարկ ամրոցում, այնտեղ կազմակերպելով խրախճանքներ և գինարբուկներ։ Երբ թզուկները ներխուժեցին այնտեղ փորձեցին կանգնեցնել նրանց, սակայն պարտվեցին։ Ի վերջո Սպիտակաձյունիկին վախեցնելու համար բոլորը վերածվեցին քարե արձանների։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը զգալիորեն տարբերվում է առաջին մասից։ Դա պայմանավորված էր նրանով, որ «The Walt Disney» ընկերությունը դժգոհ էր «Filmation»-ի նախորդ «Պինոկիոն և Խավարի կայսրը» մուլտֆիլմի աշխատանքից, որը ստեղծվել էր որպես սիքվել «Պինոկիո» մուլտֆիլմի համար։ Այս ամենից հետո «Filmation»-ը ստիպված էր խոստանալ «Disney»-ին, որ առաջին մուլտֆիլմում գտնվող բոլոր իրերն ու կերպարները այստեղ այլ կերպ են լինելու։ Վերջնական տարբերակում նույնիսկ փոխվեց մուլտֆիլմի բնօրինակ անունը՝ «Snow White in the Land of Doom»:

  • Սպիտակաձյունիկը ուներ երկար մազեր (չնայած նրանք կարող էին աճել)։
  • Արքայազնը կարմիր մազերով է և կրում է այլ կոստյում (և ի՞նչ, միթե նա ունի միայն մեկ կոստյում)։
  • Ամրոցը ավելի մռայլ է և բնակեցված է տարբեր հրեշներով։
  • Հայելին զգալիորեն տարբերվում է առաջինից (որտեղ այն ներկայացված է դիմակի տեսքով)։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=happilyeverafter.htm
  2. http://boxofficemojo.com/movies/?id=happilyeverafter.htm
  3. Bates, James (1993 թ․ մայիսի 17). «Someday the Film Will Come». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.