Jump to content

Չար թագուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չար Թագուհի
Առաջին անգամ հայտնվել էԳրիմների հեքիաթները 1812 թ․
ՍտեղծողԳրիմ եղբայրներ (մշակում)
Տեղեկություններ
Սեռիգական
Կոչումթագուհի, վհուկ
Ամուսին(ներ)Թագավոր
ԵրեխաներՍպիտակաձյունիկ (խորթ դուստր)

Չար Թագուհին հայտնի է նաև որպես Անբարո Թագուհի կամ պարզապես Թագուհի անուններով։ Հորինված կերպար է, Գրիմ եղբայրների Սպիտակաձյունիկ հեքիաթում հիմնական հակառակորդ ու բացասական կերպար է հանդիսանում։ Հայտնի է, որ նմանատիպ հեքիաթներ այլ երնրներում նույնպես եղել են։ Չար թագուհու կերպարի այլ տարբերակներ հայտնվում են հեքիաթի մի շարք ալտերնատիվ տարբերակներում, էկրանավորումներում։ Գեղարվեստական գրականությունում նրա կերպարը արխետիպ է։

Թագուհին Սպիտակաձյունիկի չար ու վրեժխնդիր խորթ մայրն է, ով անպայման ուզում է լինել «երկրի վրայի ամենասիրունը»։ Նա սկսում է խանդել երիտասարդ արքայադուստր Սպիտակաձյունիկին և մոգության օգնությամբ նրան սպանելու մի քանի տարբերակներ է մշակում ու իրագործում։ Պատմության առաջ մղող ուժը Չար Թագուհու Կախարդական հայելի է։ Հեքիաթի ավանդական հանգուցալուծման ժամանակ Թագուհին զավեշտական մահապատժի է ենթարկվում իր հանցանքների համար։ Երեխաների համար հեքիաթի այս կերպարը նարցիսիզմի և անմիտ հպարտության դեմ դաս է։ Նա հաճախ համարվում է Սպիտակաձյունիկ հեքիաթի ամենահետաքրքիր կերպարը և բազմիցս վերլուծվել ու գնահատվել է գրականագետների և հոգեբանների կողմից։

Թագուհու այլ տարբերակներ հանդիպում են հեքիաթի հետագա ադապտացիաներում և շարունակություններում՝ ներառյալ նովելներ, ֆիլմեր։ Այստեղ Թագուհին հաճախ վերակերպարավորված է և երբեմն ավելի համակրելի է ներկայացվում, օրինակ՝ ուղղակի չար լինելու փոխարեն բարոյական կոնֆլիկտի մեջ է կամ էլ խելագարությունից է տառապում։ Ռևիզիոնիստ (ժխտողական) պատմություններում նա երբեմն դառնում է անտիհերոս կամ ողբերգական հերոս։ Առանձին դեպքերում նա պատմության գլխավոր հերոս կամ պատմող է ներկայացվում։ Թագուհին դարձել է նախատիպ, որը ներշնչել է տարբեր կերպարների ստեղծմանը այնպիսի գործերում, որոնք ուղղակի հիմնված չեն օրիգինալ հեքիաթի հետ։

SnowWhite22.jpg
Չար Թագուհին՝ իր կախարդական հայելու հետ (1913 թ. ամերիկյան նկար)

«Սպիտակաձյունիկ» հեքիաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիմ եղբայրների հեքիաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չար Թագուհին իր հայելու հետ (2011 թ․-ի «Իմ սիրելի հեքիաթների գիրքը» հրատարակությունից, իլլուստրացիայի հեղինակ՝ Ջեննի Հարբոր)
Չար Թագուհին իր հայելու հետ (2011 թ․-ի «Իմ սիրելի հեքիաթների գիրքը» հրատարակությունից, իլլուստրացիայի հեղինակ՝ Ջեննի Հարբոր)

Չար Թագուհին շատ գեղեցիկ, բայց գոռոզ կին է, ով մտել է սև արվեստ։ Երբ Թագավորի առաջին կինը՝ Լավ Թագուհին, մահանում է, Սպիտակաձյունիկի հայրը կրկին ամուսնանում է։ Թագավորի նոր երկրորդ կինը շատ գեղեցիկ է, բայց նաև չար ու փառամոլ։ Նա դառնում է նոր երկրորդ Թագուհին, և Սպիտակաձյունիկի խորթ մայրը։ Նա ունի կախարդական հայելի, որը մի օր իրեն տեղեկացնում է, որ իր երիտասարդ խորթ դուստրը՝ արքայադուստր Սպիտակաձյունիկը, գեղեցկության տեսանկյունից իրեն գերազանցել է։ Թագուհին որոշում է վերացնել աղջկան, նա իր որսորդին հրամայում է արքայադստերը տանել անտառ ու սպանել։ Թագուհին պահանջում է նրանից աղջկա թոքերն ու լյարդը որպես արքայադստեր մահվան ապացույց։ Այնուամենայնիվ, որսորդը խղճում է Սպիտակաձյունիկին, և Թագուհուն վարազի թոքեր ու լյարդ է մատուցում։ Այդ ժամանակ թագուհին ուտում է այն, ինչ մտածում է, որ Սպիտակաձյունիկի օրգաններն են։

Երբ Թագուհին հարցնում է իր հայելուն, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ գինը, նա պարզում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է։ Նա որոշում է, որ ինքնուրույն պետք է սպանի նրան, այդ պատճառով դիմում է սև մոգությանը, պատրաստում թույն ու կերպարանափոխվում չարչի ծեր կնոջ։ Նա այցելում է թզուկների տուն ու Սպիտակաձյունիկին կորսետի քուղեր վաճառում, դրանք ձգելով նա փորձում է շնչահեղձ անել աղջկան։ Երբ դա ձախողվում է, Թագուհին վերադառնում է այլ ծեր կնոջ կերպարանքով ու խորամանկությամբ համոզում է Սպիտակաձյունիկին օգտագործել թունավոր սանր։ Թունավոր սանրով փորձը նույնպես ձախողվում է։ Այս անգամ թագուհին վերադառնում է ֆերմերի կնոջ կերպարանքով և աղջկան թունավոր խնձոր է տալիս։ Վերջում Սպիտակաձյունիկն ու այլ թագավորությունից արքայազնը բացահայտում են Թագուհու իսկական դեմքն ու հրավիրում են նրան իրենց հարսանիքին, որտեղ նրան ստիպողաբար հագցնում են շիկացրած կոշիկներ, ու ստիպում «պարել» այնքան, մինչ մահացած ընկնելը[1]։

Այլ ճակատագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակաձյունիկի» դասական տարբերակում Չար Թագուհին գալիս է Սպիտակաձյունիկի հարսանիքին և տանջամահ լինում։ Այսպիսի վերջաբանը հաճախ դիտարկվում է որպես շատ դաժան ու սարսափելի մանավանդ ժամանակակից մանուկ հասարակության համար։ Սառա Մեյթլենդը գրում է․ «Մենք պատմության այս մասն այլևս չենք պատմում, մենք կարծում ենք, որ այն չափազանց դաժան է և կարող է կոտրել երեխաների փխրուն սրտերը»[2]։ Հետևաբար հեքիաթի շատ մշակումներում (մանավանդ ժամանակակիցներում) հաճախ փոփոխվում է դասական սարսափելի վերջաբանը, որ այն դարձնեն ոչ այդքան դաժան։ Որոշ տարբերակներում, մահվան փոխարեն Թագուհու հետագա նենգությունները պարզապես կանխում են։ Այնուամենայնիվ, 2014 թ․ Մեծ Բրիտանիայում կայացած համաժողովրդական քվեարկության արդյունքում «Սպիտակաձյունիկ» հեքիաթի Չար Թագուհին համարվեց բոլոր ժամանակների ամենասարսափելի հեքիաթային հերոսը (չափահաս հարցվածների 32.21%), հարցվածների մոտավորապես երկու երրորդը նշել է, որ ժամանակակից պատմությունները չափազանց «թորված» են երեխաների համար[3]։

Չար Թագուհին՝ Սպիտակաձյունիկի հարսանիքին (1905 թ․ գերմանական նկար)
Չար Թագուհին՝ Սպիտակաձյունիկի հարսանիքին (1905 թ․ գերմանական նկար)

Հեքիաթի անգլերեն առաջին թարգմանության մեջ (գրված Էդգար Թեյլորի կողմից 1823 թվականին) Թագուհին նախանձից խեղդվում է, երբ տեսնում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է։ Սուսաննա Մերի Փաուլի կողմից կատարված այլ անգլերեն թարգմանության մեջ (1871) Թագուհու մահը փոխարինվում է դաժան ֆիզիկական պատժի․ սեփական կոշիկները բարկությունից շիկնում են և բերում ինքնավնասման ու ինքնակործանման միջոցով մահվան[4]։ Այլ տարբերակներում Թագուհին «բարկությունից» միանգամից մահանում է հարսանիքի ժամանակ[5] կամ երբ այդ մասին իմանում է հայելուց[6]։ Մյուս տարբերակներում նա սպանվում է իր իսկ անհաջող փորձերի ժամանակ (օրինակ՝ դիպչելով իր թունավոր վարդին[7]), բնության կողմից (օրինակ՝ Սպիտակաձյունիկին թունավորելուց հետո տուն վերադառնալիս ընկնում է հորձանուտը[8]), նրան սպանում են թզուկները[9], կործանվում է իր հայելու կողմից[10], վազում է դեպի անտառն ու նրան այլևս ոչ ոք չի տեսնում[11], կամ էլ պարզապես ընդմիշտ աքսորվում է թագավորությունից[12]։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումն ու զարգացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չար Թագուհու կերպարի ծագումը կարող է կապված լինել Արծաթե ծառից կերպարի հետ․ խանդոտ թագուհին, ով տանջում է իր աղջկան (կելտական բանավոր զրույց «Ոսկե ծառն ու Արծաթե ծառը»)[13]։ Ըստ Կեննի Կլայնի՝ ուելսական միֆոլոգիայից կախարդ Քերիդվենը «ամենահավանական չար խորթ մայրն է (Սպիտակաձյունիկ և Մոխրոտիկ հեքիաթներում կարելի է նկատել նման կերպար)[14]։ Օլիվեր Մադոքս Հուֆերը նկատում է, որ երիտասարդ արքայադստերը կախարդական ուժերով տանջող չար խորթ մայրը հեքիաթներում հաճախ հանդիպող թեմա է․ օրինակ՝ նման կերպար է Հանս Քրիստիան Անդերսենի «Վայրի կարապներ» հեքիաթի վհուկ-թագուհին[15]։

Թագուհին քողարծված ձևով Սպիտակաձյունիկին է առաջարկում թունավոր խնձորը (19-րդ դարի վերջ, Գերմանական նկար)

Ռոզմարի Էլլեն Գայլին կարծում է, որ Թագուհին օգտագործում է խնձոր, որովհետև այն ասոցացվում է Եվայի գայթակղության հետ։ Աստվածաշնչյան այս պատմության պատճառով քրիստոնեական եկեղեցին խնձորը համարում է մեղքի խորհրդանիշ։ Շատերը կարծում էին, որ խնձորները իրենց մեջ չար ոգիներ են պարունակում և վհուկները այն օգտագործում էին թունավորելու նպատակով[16]։ Ռոբերտ Գ․ Բրաունը նույնպես այս կերպարը կապում է Ադամի և Եվայի պատմության հետ, նա կարծում է, որ Թագուհին Լիլիթի արքետիպի վերաներկայացումն է[17]։ Խնձորի սիմվոլիկան խոր ավանդույթների հետ է ասոցացվում։ Որոշ եվրոպական մշակույթներում այն կապված է կախարդանքի ու մոգության հետ (Օրինակ՝ Մորգան լե Ֆեյի Ավալոնը («Խնձորների կղզի»))[18]։

Որոշ շոտլանդական տարբերակներում սպիտակաձյունիկային ոճի հեքիաթներում Թագուհին արքայադստեր կենսաբանական մայրն է, որսորդը՝ իսկական հայրը, իսկ Թագուհու ճակատագիրը մնում է չպարզված[19]։ Տարբեր տեղանքում Թագուհին տարատեսակ հնարներ է կիրառում աղջկա դեմ։ Օրինակ՝ իտալական տարբերակում օգտագործվում է թունավոր սանր, աղտոտված տորթ կամ էլ խեղդող ծամ։ Թագուհին որսորդից ապացույց է պահանջում․ իսպանական տարբերակում՝ արյունով լի շիշ, իսկ իտալականում՝ աղջկա աղիքներն ու արյունոտված շապիկը[20]։ Ֆրանսիական տարբերակում կիրառվում է թունավոր լոլիկ[21]։ Հեքիաթի վաղ տարբերակներից մեկն է Ջիամբատիստա Բազիլի «Երիտասարդ ստրուկը»։

Երկաթե կոշիկները (նկարը՝ 1852թ․-ի Գրիմների հեքիաթների իսլանդական թարգմանությունից)

Գրիմ եղբայրներն են ներդրել Թագուհու՝ Սպիտակաձյունիկի հարսանիքին մահապատժի մոտիվը։ Օրիգինալ պատմության ժամանակ նա պատժվում է Թագավորի կողմից։ Գրիմները իրենց 1810 թվականի ձեռագրի լուսանցքում նշել են․ «Վերջաբանն այդքան էլ ճիշտ չէ, մի բան պակաս է»[22]։ Դայան Փուրկիսը Թագուհու կրակե մահը վերագրում է այն հավատալիքներին, համաձայն որի վհուկներին այրել են[23]։

Գրիմ եղբայրները հավաքագրել են գերմանական հեքիաթները իրենց 1812 թվականի Kinder- und Hausmärchen («Մանկական և կենցաղային հեքիաթներ», ավելի հայտնի է որպես «Գրիմների հեքիաթները»)։ Գրիմների այս հեքիաթի առաջին տարբերակում, Թագուհին Սպիտակաձյունիկի կենսաբանական մայրն է, այլ ոչ թե խորթ մայրը։ Այս մոտիվը փոփոխվեց հետագա տարբերակներում[24] 1819-ից հետո[25]։ Հեքիաթի առաջին տարբերակը կոչվում էր «Ձյան կաթիլ»[26]։ Ջեք Զիփսը նշել է․ «„չար մորից” „չար խորթ մոր” անցման պատճառը Գրիմ եղբայրների „մոր նկատմամբ ունեցած սրբության զգացողությունն” էր»[27]։ Մասսաչուսեթսի համալսարանի հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Շելդոն Քաշդանը նշում է, որ «հեքիաթների կարդինալական օրենք կար», համաձայն որի՝ հերոսները կամ հերոսուհիները կարող էին սպանել վհուկներին, կախարդներին, չար խորթ մայրերին, բայց ոչ երբեք իրենց սեփական մայրերին[28]։ Զիփսի՝ Գրիմների հեքիաթների օրիգինալ տարբերակները 2014 թվականի հավաքածուում Թագուհին Սպիտակաձյունիկի իրական մայրն է[29][30]։

Մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի շարք գիտնականների՝ կերպարների տարիքային խառնաշփոթ, էյջիստական տոն կա։ Հավայիի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Բաքչիլեգան ասել է․ "Իմ կարծիքով, այստեղ կա տարիքով ավելի մեծ, առավել հզոր կնոջ խաբեություն"[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brothers Grimm (2002). "Little Snow White". The Complete Fairy Tales. Routledge Classics. ISBN 0-415-28596-8.
  2. Sara Maitland, From the Forest: A Search for the Hidden Roots of Our Fairy Tales, page 195.
  3. "Snow White 'favourite fairy tale'". News.uk.msn.com. 2014-05-23. Retrieved 2014-05-28.
  4. Gunilla M. Anderman, Voices in Translation: Bridging Cultural Divides, page 140.
  5. Louise Gikow, Muppet Babies' Classic Children's Tales.
  6. Jane Carruth, The Best of the Brothers Grimm, page 19.
  7. Jane Heitman, Once Upon a Time: Fairy Tales in the Library and Language Arts Classroom, page 20.
  8. Ruth Solski, Fairy Tales Using Bloom's Taxonomy Gr. 3-5, page 15.
  9. Van Gool, Snow White, page 39.
  10. Nelson Thornes, Snow White and the Seven Dwarfs, page 32.
  11. Richard Holliss, Bedtime Collection Snow Wite, page 82.
  12. Elena Giulemetova, Stories, page 71.
  13. Kay F. Stone, Some Day Your Witch Will Come, page 67.
  14. Kenny Klein, Through the Faerie Glass, page 124. ^ Jump up to: a b
  15. Oliver Madox Hueffer, The Book of Witches.
  16. Rosemary Guiley, The Encyclopedia of Magic and Alchemy, page 17.
  17. Robert G. Brown, The Book of Lilith, page 214.
  18. Rosemary Guiley, The Encyclopedia of Witches, Witchcraft and Wicca, page 9.
  19. «The Evolution of Snow White: 'Magic Mirror, on the Wall, Who Is the Fairest One of All?' | Cultural Transmogrifier Magazine». Ctzine.com. 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  20. Maria Tatar, The Hard Facts of the Grimms' Fairy Tales, pages 233-234.
  21. Kenny Klein, Through the Faerie Glass, page 124.
  22. Michelle Ann Abate, Bloody Murder: The Homicide Tradition in Children's Literature, page 57.
  23. Diane Purkiss, The Witch in History: Early Modern and Twentieth-Century Representations, page 285.
  24. Terri Windling, "Snow, Glass, Apples: the story of Snow White Archived May 17, 2008, at the Wayback Machine.".
  25. Cay Dollerup, Tales and Translation: The Grimm Tales from Pan-germanic Narratives to Shared International Fairytales, page 339.
  26. Diane Purkiss, The Witch in History: Early Modern and Twentieth-Century Representations, page 278.
  27. Adam Uren. "Miserably ever after: U of M professor's fairy tales translation reveals Grimm side". Rick Kupchella's - BringMeTheNews.com. Retrieved 8 December 2014.
  28. Sheldon Cashdan, The Witch Must Die: The Hidden Meaning of Fairy Tales, pages 11, 15, 35-37, 61.
  29. http://www.npr.org/2014/11/16/364089661/todays-fairy-tales-started-out-even-more-dark-and-harrowing
  30. "English Translation of the First Edition of the Grimm Brothers' Fairy Tales Now Available - Dread Central". Dread Central. Retrieved 8 December 2014.
  31. Berkowitz, Lana. "Are you Team Snow White or Team Evil Queen? - Houston Chronicle". Chron.com. Retrieved 2014-01-11.