Նարցիսիզմ
Նարցիսիզմ, բնավորության գիծ, որն արտահայտվում է իբրև բացարձակ սիրահարվածություն՝ ինքն իր անձի նկատմամբ: Հասկացությունը ծագում է հունական դիցաբանության հերոս Նարցիսի՝ գեղեցիկ երիտասարդ տղայի անունից, որը մերժել էր հավերժահարս Էխոյի սերը: Ի պատիժ դրան՝ նա դատապարտվեց սիրահարվելու ինքն իր պատկերին, որը տեսնում էր լճի ջրերի մեջ, և մահացավ այդ սիրուց:
Հոգեբանների աշխատություններում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեբանությունում և հոգեբուժությունում չափից դուրս նկատվող նարցիսիզմը դիտվում է իբրև անձի խանգարման կամ երկատման լուրջ երևույթ: Հաճախ խոսվում է նարցիսիստական շեշտադրված բնավորության մասին: «Նարցիսիզմ», «նարցիսիստական» և «նարցիս» բառերը սովորաբար օգտագործվում են բացասական նշանակությամբ և մատնանշում են ունայնություն, ինքնահավանություն, էգոիզմ կամ պարզապես ինքնասիրահարվածություն: Սոցիալական խմբի համար՝ այն հաճախ նշանակում է էլիտարություն կամ մնացած մարդկանց խնդիրների նկատմամբ անտարբերություն:
Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ որոշակի նարցիսիզմը համարվում է յուրաքանչյուր մարդու բնավորության էական մասը՝ ծնունդից ի վեր, և առաջին էր, ով օգտագործեց այդ տերմինը հոգեբանության մեջ[1]:
Մելանի Կլյայնը և նրա աշակերտները (Հերբերտ Ռոզենֆելդը և Հաննա Սեգալը) նարցիսիզմը դիտարկում էին որպես հարաբերությունների օբյեկտիվ նարցիսիստական տեսակ: Հերբերտ Ռոզենֆելդը առանձնացել է դեստրուկտիվ նարցիսիզմ (համարվում է մահվան բնազդի արդյունք) և լիբիդինոզ նարցիսզիմը[2]:
Օտտոն Քենբերգը ուշադիր զննել է պաթոլոգիկ նարցիսիզմը: Նա առանձնացրել է նարցիսիզմի երեք տեսակ.
- Նորմալ ինֆանտալ նարցիսիզմ
- Նորմալ հասուն նարցիսիզմ
- Պաթոլոգիկ նարցիսիզմ
Պաթոլոգիկ նարցիսիզմը համարվում է ինքն իրեն իդեալականացնելու և «Ես»-ը վեհացնելու արտացոլանք: Այդպիսի մարդիկ սովորաբար արհամարհանքով են վերաբերվում շրջապատողներին և մշտապես գերադասում են իրենց արժանիքները՝ զրկելով սեփական «Ես»-ին էմպաթիայի և ուրիշների նկատմամբ հետաքրքրության զգացումներից[3]:
Էնդրյու Պ. Մորիսոնը հավաստիացնում է, որ հասուն մարդուն առողջ նարցիսիզմի բանական չափը թույլ է տալիս հավասարակշռել իր պահանջները[4]:
Մանդրեդ Քեթս դե Վրիսը բացատրել է, որ նարցիսիզմը հաճախ հանդիպում է ղեկավարի պաշտոն ունեցող հաջողակ տղամարդկանց մոտ, նույնիսկ ամենաբարձր մակարդակի[5]:
Քարեն Հորնին իր «Նեվրոզ և անհատական աճ. պայքար ինքնառեալիզացման համար» (1950) աշխատությունում նարցիսիզմը դիտարկում է իբրև նեվրոզի զարգացման ուղղություն, որն առաջանում է բազային անհանգստության հիմքի վրա[6]:
Էրիխ Ֆրոմն իր «Մարդու հոգին, նրա՝ բարու և չարի կարողությունները» գրքում առանձնահատուկ տեղ է հատկացնում վնասակար նարցիսիզմին, որը «մասնատման համախտանիշի» բաղադրիչներից մեկն է: Նա նաև ուշադրություն է դարձնում անհատական և հասարակական նարցիսիզմին:
Անձի նարցիսիստական խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անձի խանգարում, որը բնութագրվում է սեփական յուրահատկության մեջ վստահ լինելով, մնացած մարդկանց հանդեպ գերակա դիրք ունենալով, գերագնահատելով սեփական տաղանդներն ու հաջողությունները, տարված լինելով հաջողությունների մասին երևակայություններով, շրջապատից սպասելով միմիայն լավ և հնազանդ վերաբերմունք, փնտրելով մնացածի հիացմունքը՝ իրենց անձի նկատմամբ, ունակ չլինելով ցավակցելու, տարված լինելով ցանկացած կանոնից դուրս լինելու գաղափարներով, մտածելով, որ մնացած մարդիկ նախանձում են իրեն:
Նարցիսիստական վնասվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանք, ովքեր դաստիարակվել են նարցիսիստական մարդկանց կողմից կամ պարզապես ունեցել են բազմաթիվ տրավմատիկ փոխհարաբերություններ վերջիններիս հետ, շատ դեպքերում իրենց վրա կրում են հատուկ հետք, որը կոչվում է «նարցիսիստական վնասվածք», և իրենից ներկայացնում է ամոթ զգալու մեծ հակում, նաև իր և մնացած մարդկանց մեջ «սահմաններ» դնելու դժվարություն: Նարցիսիստական վնասվածք ունեցող մարդկանց մեծամասնությունները, այնպես, ինչպես հենց նարցիսիստական անհատականությունները, մեծ ջանքեր են ներդնում՝ իրենց նշանակությունը բարձրացնելու համար, կամ պատրաստ են լինում՝ կատարելու մնացածի քմահաճույնքները, որպեսզի խուսափեն դիմացինի բարկությունից:
Բացի այդ, ի տարբերություն նարցիսիստական անհատականություններից, նարցիսիստական վնասվածք ունեցող մարդիկ պահպանում են ռեֆլեքսիայի բավարար մակարդակը, որպեսզի հնարավորություն ունենան՝ զգալու սեփական նախանձը, ամոթը և մեղքը:
Նարցիսիզմը իբրև սեքսուալ շեղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեքսուալ շեղում, որի դեպքում լիբիդոն ուղղվում է ինքն իրեն: Կարելի է դիտարկել իբրև սեքսուալ ֆետիշիզմի տարբերակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Фрейд З. Введение в нарциссизм. — 1914.
- ↑ Розенфельд Г. Impasse and Interprtation. 1987
- ↑ Кернберг О. Borderline conditions and pathological narcissism. 1975
- ↑ Моррисон, Э. П. Shame: The Underside of Narcissism. — Лондон: Routledge, 1997. — 240 с. — ISBN 9780881632804, ISBN 978-0881632804, ASIN 0881632805
- ↑ Карен Фелан Простите, я разрушил вашу компанию: Почему бизнес-консультанты — это проблема, а не решение = Karen Phelan. I’m Sorry I Broke Your Company Why Management Consultants Are the Problem, Not the Solution. — М.: Альпина Паблишер, 2013. — 224 с. — ISBN 978-5-9614-4463-6
- ↑ Карен Хорни. «Невроз и личностный рост: Борьба за самореализацию».
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Млодик, Ирина Юрьевна, 25 Авг 2009, Дно бесконечного колодца, или мучительный путь нарцисса, Журнал «Психология», 25 августа 2009
- Джозеф Бурго, Осторожно, нарцисс! Как вести себя с этими самовлюбленными типами, Josef Burgo:" The Narcissist You Know: Defending Yourself Against Extreme Narcissists"
- Фромм Э. Душа человека, её способность к добру и злу= The Heart of Man, its genius for good and evil (1964) / Перевод В. А. Закса. — Москва: Аст, Астрель, 2010. — 256 с. — (Philosophy). — 2000 экз. — ISBN 978-5-17-066520-4, ISBN 978-5-271-28389-5.