Դանինգ-Կրյուգերի էֆեկտ
Դանինգ-Կրյուգերի էֆեկտ, ճանաչողական կողմնակալություն, երբ ցածր ունակություններով անձինք տառապում են երևակայական գերազանցությամբ և սխալմամբ իրենց մտավոր կարողությունները գնահատում են շատ ավելի բարձր, քան իրականում է։ Դանինգը և Կրյուգերը այդ շեղումը վերագրում են ցածր ունակություններով անձանց մետաճանաչողական անկարողությամբ՝ հստակ գիտակցել իր անտեղյակությունը և գնահատել դիմացինի ճշմարտացիությունը։ Նրանց ուսումնասիրությունները հանգել են հետևյալ եզրակացություններին՝ բարձր կարողությամբ անձինք կարող են թերագնահատել իրենց հարաբերական իրավասությունը և կարող են թյուրիմացաբար ենթադրել, որ խնդիրները, որոնք հեշտ են իրենց համար նույնպես հեշտ են ուրիշների համար[1]։
Դանինգը և Կրյուգերը ենթադրել են, որ էֆեկտը ցածր կարողություններով մարդկանց ներքին պատրանքն է և բարձր ունակություններով օժտված մարդկանց արտաքին ընկալման թերագնահատումն է։ Անկարող մարդկանց արժեքային խեղաթյուրումը իրենց մասին սխալ կարծիքից է, իսկ բանիմաց մարդկանց արժեքային խեղաթյուրումը բխում է ուրիշների մասին սխալ կարծիքից[1]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Դեյվիդ Դանինգը գրել էր իր դիտարկումների մասին, որ գիտելիքների և փորձառության զգալի դեֆիցիտ ունեցող մարդիկ չունեն այդ թերությունը գիտակցելու կարողություն և հետևաբար չնայած կարող են սխալը սխալի ետևից կատարել, հակված են մտածել որ իրենք կոմպետենտ են գործում, թեև չեն․ "Կարճ ասած, ովքեր կոմպետենտ չեն, պատկերացում անգամ չունեն իրենց անտեղյակության մասին, պնդում, որը հայտնի դարձավ որպես Դաննինգ Կրյուգերի էֆեկտ"[2]։ 2014 թվականին Դաննինգը և Հեյզերը նկարագրեցին, որ Դաննինգ Կրյուգերի էֆեկտը "ենթադրում է, որ վատ կատարողները ի վիճակի չեն ճանաչել իրենց աշխատանքի թերությունները"[3]։
Սկզբնական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևույթն առաջին անգամ դիտարկել են Դեյվիդ Դանինգը և Ջասթին Կրյուգերը 1990 թվականին կատարած փորձերի շարքի ընթացքում՝ Կոռնելի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում[1][4]։ Ուսումնասիրությունը սկսվեց ՄաքԱրթուր Վիլերի դեպքով, մարդ, ով երկու բանկ էր կողոպտել, իր երեսը ծածկելով լիմոնի հյութով, սխալմամբ կարծելով, թե կարող է որպես անտեսանելի թանաք օգտագործվել` տեսախցիկներով արձանագրելուց իր դեմքը թաքցնելու համար[5]։ Երևակայական գերազանցության հոգեբանական երևույթը, որպես ճանաչողության կողմնակալություն հրապարակվել է Կրյուգերի և Դաննինգի 1999 թվականի "Փորձառությունից զուրկ և անտեղյակ․ Ինչպես սեփական ոչ կոմպետենտության գիտակցման դժվարությունը հանգեցնում ուռճացված ինքնագնահատականի" աշխատության մեջ[1]։ Հեղինակները նշել են` վաղ ուսումնասիրությունները ենթադրում են, որ իրականացվող տգիտության չափանիշների հիմքում ինքնագնահատման սխալ արժևորումն է։
Գերագնահատման այս բնավորությունը նկատվում է այնպիսի հմտություններ ուսումնասիրելիս, ինչպիսիք են կարդացածը հասկանալ, զբաղվել բժշկությամբ, մեքենա վարել, շախմատ կամ թենիս խաղալ։ Դանինգը և Կրյուգերը ենթադրում էին, որ այդ հմտությունների համար ոչ կոմպետենտ մարդիկ[6]
- չեն կարողանում ընդունել սեփական անկարողությունը
- չեն կարողանում ընդունել իր անհամապատասխանության աստիճանը
- չեն կարողանում ճշգրիտ որոշել ուրիշների հմտության չափը
- սեփական հմտությունների բացակայությունը գիտակցում և ընդունում են միայն այն բանից հետո, երբ նրանք նախապատրաստվում են որակավորման։
Դանինգը զուգահեռներ է բերում առօրյա կյանքից. գանգուղեղային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ստացած մարդը չի կարող գիտակցել իր հաշմանդամությունը, նույնիսկ այնպիսիք, ինչպիսին կուրությունն ու կաթվածն են։ Եթե դու անկարող ես, դու չես կարող իմանալ, որ դու անկարող ես․․․ Ճիշտ պատասխանն ընտրելու հմտությունները, հենց այն ունակություններն են, որ ճիշտ պատասխանն ընտրելու քեզ անհրաժեշտ ունակություններն են, որոնք դու չունես։
Աջակցող հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանինգը և Կրյուգերը որոշեցին այդ վարկածը ստուգել Քորնելի մագիստրանտների վրա, հոգեբանության դասընթացների ընթացքում։ Մի շարք հետազոտությունների ընթացքում, նրանք ուսումնասիրեցին ուսանողի ինքնագնահատականը տրամաբանական մտածողության հմտությունների, քերականական հմտությունների և հումորի վերաբերյալ։ Ցուցադրությունից Ուսանողներին, իրենց թեստերն ուսումնասիրելուց հետո, հոգեբանության ժամին առաջարկեցին գնահատել իրենց վարկանիշային գնահատականները։ Կոմպետենտ խումբը իր ունակություններին ճշգրիտ գնահատական էր տվել, մինչդեռ ոչ կոմպետենտ խումբը գերագնահատել էր իր ունակությունները։ Այլ կերպ ասած, ուսանողները, որոնք պատրաստվում էին անել քնի դեպրիվացիայի եւ ԴԱՇՆԱՅԻՆ մտածեցի, որ նրանք դիմել են B-ի կամ, ավելի լավ է աշխատել։
Մինչդեռ, բարձր ունակություններով ուսանողները, որպես կանոն հակված են թերագնահատել իրենց հարաբերական ունակությունները։ Կոպիտ ասած, մասնակիցները, ովքեր հեշտությամբ են լուծում խնդիրները, սխալմամբ կարծում են, որ դրանք հեշտ են նաև մյուսների համար։ Այլ կերպ ասած, նրանք ենթադրում են, որ ուրիշները նույնքան ունակ են, որքան իրենք, եթե ոչ ավելի ունակ, քան իրենք[1]։
Նույն փաստաթղթում տպված հետագա ուսումնասիրությունները վկայում են, որ բոլորից շատ ոչ կոմպետենտ ուսանողները, վերապատրաստումից հետո, չնայած իրենց ունակությունների բարելավմանը, ավելի ճիշտ են գնահատում իրենց համեմատական կարողությունները[1]։
2003 թվականին, Դանինգը և Ջոյս Էրլայնգերը, նույնպես Կորնելլի համալսարանից, հրապարակեցին հետազոտություններ, որում մանրամասնում են արտաքին ազդակների շնորհիվ, իրենց վերաբերյալ մարդկանց հայացքների փոփոխությունը։ Հետազոտությունների մասնակիցներին, ովքեր համալսարանի ուսանողներ էին, տվել են աշխարհագրության թեստեր։ Որոշ թեստեր միտված էին ուսանողների ինքնագնահատման վրա ազդել դրական, որոշներն էլ՝ բացասական։ Այնուհետ, նրանց առաջարկվել էր գնահատել իրենց պատասխանները։ Դրական թեստեր ստացած ուսանողները զգալիորեն ավելի լավ ցուցանիշներ են արձանագրել, քան բացասական թեստերին պատասխանողները[7]։
Դանիել Էյմսը և Լարա Քամրաթը այս աշխատանքը ընդլայնեցին, ընդգրկելով անձի զգայունությունը ուրիշների նկատմամբ, որքանով ունակ է անհատը զգալ իրեն շրջապատող մարդկանց[8]։
Բարսոնի և այլոց կողմից կատարված հետազոտություններում խնդիր էր դրված ստուգել Կրյուգերի և Մյուլլերի առաջարկած հիպոթեզը՝ ունակություններից զուրկն է անտեղյակ, թե՞ երկուսն էլ։ Նրանց վարկածն էր, «ունակության բոլոր մակարդակներում մարդիկ հավասարաչափ սխալ են գնահատում սեփական ունակությունները»[9]։ Այս հիպոթեզը ստուգելու համար հեղինակները երեք տարբեր հետազոտություններ են կատարում, որոնք բոլորը ներգործում են "Խնդիրների դժվարությունների ընկալումը և մասնակիցների կարծիքն իրենց համեմատական ունակությունների վերաբերյալ"[9]։ Հեղինակները հայտնաբերեցին, որ երբ հետազատողները առաջարկել էին միջին դժվարության խնդիրներ, լավագույն և վատագույն կատարողների իրենց ունակությունների վերաբերյալ կանխատեսումները քիչ էին տարբերվում։ Ի հավելումն, որ ավելի բարդ խնդիրներ իրականացնելիս, լավագույն կատարողները կանխատեսումները քիչ ճշգրիտ էին, քան վատ կատարողների կանխատեսումները։ Հեղինակները եզրակացրել են, որ արդյունքները վկայում են, որ "Գնահատելը ունակությունների բոլոր մակարդակներում, ենթակա է միևնույն աստիճանի սխալների"[9]։
Էրլինգերը և ուրիշները (2008) փորձ կատարեցին ստուգել այլընտրանքային բացատրությունները, սակայն եկան որակապես սկզբնական արդյունքներին նման եզրակացության։ Հոդվածը եզրակացնում է, որ հիմնական պատճառն այն է, որ հակառակ բարձր ունակությունների տեր մարդկանց, ցածր ունակությունների տեր մարդիկ հետադարձ կապով հետևություններ չեն անում և չեն ընդունում իրենց ընդունակությունների առաջարկվող բարելավումների անհրաժեշտությունը"[10]։
Այլ մշակույթների վրա հիմնված ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանինգ-Կրյուգերի ուսումնասիրությունները որպես կանոն կիրառվել են ամերիկացիների վրա։ Արևելյան Ասիայում կատարված մի շարք հետազոտություններ վկայում են, որ տարբեր սոցիալական ուժեր տարբեր մշակույթներ ունեն։ Օրինակ, արևելյան ասիացիները հակված են թերագնահատել իրենց ունակությունները և իրենց ձախողումների մեջ տեսնում են իրենց ունակությունները բարելավելու ուրիշներին հասնելու հնարավորություն[11]։
Պատմական
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Դանինգ-Կրյուգերի էֆեկտը ձևակերպվել է 1999 թվականին, Դանինգը և Կրյուգերը նշել էին, որ փիլիսոփաների և գիտնականների կողմից ավելի վաղ նմանատիպ դիտարկումների մասին և մեջբերել նրանց ասածները, ներառյալ Կոնֆուցիոսի ("Ռեալ գիտելիքը՝ քո տգիտության աստիճանն իմանալն է")[4], Բերտրան Ռասել ("Մեր ժամանակների ամենացավոտ երևույթն այն է, որ հիմարները վստահ են իրենց իրավացիության մեջ, իսկ երևակայությամբ և ունակություններով օժտվածները լի են կասկածներով և անվճռականությամբ")[10], և Չարլզ Դարվին, ("Անտեղյակությունը ավելի հաճախ է ծնում վստահություն, քան գիտելիքը")[1]։
Ջերեյնթ Ֆալլերը մեկնաբանելով հոդվածը նշում է, որ Շեքսպիրը նույնատիպ դիտարկում է արել ("Հիմարը կարծում է, որ ինքն իմաստուն է, բայց իմաստունը գիտի, որ ինքը կարող է և հիմար լինել")[12]։
Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանինգը և Կրյուգերը 2000 թվականին հոգեբանության մեջ իրենց համեստ զեկույցի՝ պարգևատրվել են երգիծական իգնոբելյան մրցանակով՝ «Ունակություններից զուրկն ու անտեղյակը․ Ինչպես սեփական ոչ կոմպետենտության գիտակցման անկարողությունը կարող է բերել ուռճացված ինքնագնահատումների»[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Kruger, Justin; Dunning, David (1999). «Unskilled and Unaware of It: How Difficulties in Recognizing One's Own Incompetence Lead to Inflated Self-Assessments». Journal of Personality and Social Psychology. 77 (6): 1121–34. doi:10.1037/0022-3514.77.6.1121. PMID 10626367.
- ↑ David Dunning (2011). «The Dunning–Kruger Effect: On Being Ignorant of One's Own Ignorance». Vol. 44. Advances in Experimental Social Psychology. էջեր 247–296. doi:10.1016/B978-0-12-385522-0.00005-6. «3.1. Definition. Specifically, for any given skill, some people have more expertise and some have less, some a good deal less. What about those people with low levels of expertise? Do they recognize it? According to the argument presented here, people with substantial deficits in their knowledge or expertise should not be able to recognize those deficits. Despite potentially making error after error, they should tend to think they are doing just fine. In short, those who are incompetent, for lack of a better term, should have little insight into their incompetence—an assertion that has come to be known as the Dunning–Kruger effect (Kruger & Dunning, 1999).»
- ↑ David Dunning og Erik G. Helzer (2014). «Beyond the Correlation Coefficient in Studies of Self-Assessment Accuracy: Commentary on Zell & Krizan (2014)». Perspectives on Psychological Science. 9 (2): 126–130. doi:10.1177/1745691614521244. PMID 26173250. «In other words, the best way to improve self-accuracy is simply to make everybody better performers. Doing so helps them to avoid the type of outcome they seem unable to anticipate. Discerning readers will recognize this as an oblique restatement of the Dunning–Kruger effect (see Dunning, 2011; Kruger & Dunning, 1999), which suggests that poor performers are not in a position to recognize the shortcomings in their performance.»
- ↑ 4,0 4,1 Dunning, David; Johnson, Kerri; Ehrlinger, Joyce; Kruger, Justin (2003). «Why people fail to recognize their own incompetence». Current Directions in Psychological Science. 12 (3): 83–87. doi:10.1111/1467-8721.01235. Արխիվացված է օրիգինալից (abstract) 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Why Losers Have Delusions of Grandeur». New York Post. 2010 թ․ մայիսի 23. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Lee, Chris (2012 թ․ մայիսի 25). «Revisiting why incompetents think they're awesome». Arstechnica.com. էջ 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Ehrlinger, Joyce; Dunning, David (January 2003). «How Chronic Self-Views Influence (and Potentially Mislead) Estimates of Performance». Journal of Personality and Social Psychology. American Psychological Association. 84 (1): 5–17. doi:10.1037/0022-3514.84.1.5. PMID 12518967.
- ↑ Ames, Daniel R.; Kammrath, Lara K. (September 2004). «Mind-Reading and Metacognition: Narcissism, not Actual Competence, Predicts Self-Estimated Ability» (PDF). Journal of Nonverbal Behavior. 28 (3): 187–209. doi:10.1023/B:JONB.0000039649.20015.0e. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Burson, K.; Larrick, R.; Klayman, J. (2006). «Skilled or unskilled, but still unaware of it: how perceptions of difficulty drive miscalibration in relative comparisons». Journal of Personality and Social Psychology. 90 (1): 5. doi:10.1037/0022-3514.90.1.60. PMID 16448310. Կաղապար:Hdl.
- ↑ 10,0 10,1 Ehrlinger, Joyce; Johnson, Kerri; Banner, Matthew; Dunning, David; Kruger, Justin (2008). «Why the unskilled are unaware: Further explorations of (absent) self-insight among the incompetent» (PDF). Organizational Behavior and Human Decision Processes. 105 (1): 98–121. doi:10.1016/j.obhdp.2007.05.002. PMC 2702783. PMID 19568317.
- ↑ DeAngelis, Tori (Feb 2003). «Why we overestimate our competence». Monitor on Psychology. American Psychological Association. 34 (2): 60. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ Fuller, Geraint (2011). «Ignorant of ignorance?». Practical Neurology. 11 (6): 365. doi:10.1136/practneurol-2011-000117. PMID 22100949.
- ↑ «Ig Nobel Past Winners». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանինգ-Կրյուգերի էֆեկտ» հոդվածին։ |
|