Հպարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հպարտություն, դրական հույզ, որն արտացոլում է դրական ինքնագնահատական, ինքնահարգանքի առկայություն, սեփական արժանիքների, սեփական արժեքների զգացմունք։ Փոխաբերական իմաստով «հպարտություն» կարող է կոչվել նման ինքնագնահատականի պատճառը (օրինակ, «այս ուսանողը ողջ ինստիտուտի հպարտությունն է»

Գոյություն ունեն հպարտությանը մոտ մի քանի տերմին, օրինակ, պատիվ, սնափառություն, ամբարտավանություն։

Հպարտություն և ամբարտավանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունում ամբարտավանությունը համարվում է աշխարհում հայտնված առաջին մեղքը։ Նշվում է, որ հպարտությունը գլխավոր մեղքն է՝ մյուս մեղքերի նախապատճառը։

Դալի բառարանը տարբերություն չի դնում այս հասկացությունների մեջ[1]։

Վասիլենկոն «Կրոնա-փիլիսոփայական համառոտ բառարանում» (1996) նշում է․ «Արևելյան ասկետիկան նույնացնում է հպարտությունը և ամբարտավանությունը, ինչը ազդել է ռուսերեն պրակտիկայի վրա։ Արևմտյան ավանդությունում հպարտությունը առանձնացնում են ամբարտավանությունից և մեկնաբանում են բարոյա-չեզոք կամ դրական իմաստով՝ որպես բնական ինքնագնահատականի զգացում, ինքնագնահատականի ճանաչում, որպես ստեղծագործական խիզախում, որպես Աստծո կողմից որդեգրվածության գիտակցում »[2]։

Վասիլենկոն նաև նշում է, որ անտիկ աշխարհում Հպարտությունը (հուն.՝ hybris)․ «ճակատագրով սահմանված հանդուգն ելք էր»[2]։ Հերոդոտոսի մոտ պարսիկ Արտաբանը ասում է Քսերքսեսին․ «Դու տեսնում ես, որ Աստված կայծակնահարում է մեծությամբ և ուժով աչքի ընկնող արարածներին՝ փորձելով ոչնչացնել նրանց, փոքրերին նա չի էլ նկատում։ Դու տեսնում ես՝ ինչպես է նա հարվածում իր կայծակներով միշտ ամենաբարձր շինություններին ու ծառներին․ սիրում է Աստված աչքի ընկնող ամեն ինչ հավասարեցնել»[3]։

«Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» ստեղծագործությունում այդ բառը հոմանիշ է գոռոզությանը, անբարտավանությանը, փառասիրությանը․ այն, որ նա ամբարտավանության հետ նույն ծագումն ունի նշում է «горе́» բառը, որը նշանակում է «վերև»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зубец О. П. О гордости // Электронная библиотека ИФ РАН

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]