Հաճույք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արձակուրդների հաճույքը Ֆրանսիայում

Հաճույք, դրական ներկված հույզեր, ուղեկցվում է մի կամ մի քանի պահանջմունքների բավարարմամբ։ Հաճույքի հականիշը տառապանքն է և ցավը։ Էպիկուրոսի փիլիսոփայության մեջ հաճույքը նույնականացվում է երջանկության հետ։ Հետագայում նման դիրոքորոշումը անվանվեց հեդոնիզմ։ Ստոիցիզմի ներկայացուցիչները, հակառակը՝ հաճույքը համրում էին կիրք, որն առաջացնում է կախվածություն և սովորություն։ Այժմ հաճույքի տակ ենթադրվում է գլխուղեղի[1] որոշակի հատվածի կողմից ղեկավարվող զգացողություն, որն առաջացնում է դրական էմոցիոնալ ֆոն։

Արտաքին տեսաֆայլեր
Դրական Էմոցիաներ և
շոշափողական զգացողություններ

(Մասսայակն լոգանք ջրիկ կավի մեջ)
 10-минутное видео


Հճույքի սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճույքի սկզբունքը (գերմ.՝ Lustprinzip), Զիգմունդ Ֆրոյդի տեսության հոգեբանական ապարատի աշխատանքի չորս սկզբունքներից մեկն է, անփոփոխության, երանություն և ձանձրալի կրկնության սկզբունքներին զուգահեռ։ Հաճույքի սկզբունքը նկարագրում է որպես լարվածության մինչև ամենացածր մակարդակի իջեցման հոգեբանական ձգտում։ Այս պատճառով էլ 1920 թվականի աշխատությունում Ֆրոյդը պարադոքսային եզրակացություն է անում, խսելով այն մասին, որ «հաճույքի սկզբունքը գտնվում է մահվան հակումի ենթակայության տակ», և մեկը և մյուսը ձգտում են օրգանիզմը բերել մինիմալ՝ իդեալում զրոյական, հոգեբանական ճնշման։ Հոգեվերլուծաբան Ժակ Լականը իր «Օբյեկնտերի հարաբերություններ» լեկցիայում համադրում է հաճույքը և կախվածությունը, ինչքան էլ որ դրանք թվում են հակադիր, քանի որ «հաճույքը կապված է ոչ թե պարապության, այլ հենց կախվածության կամ ցանկությունների լարման հետ»։

Ժամանակակից անգլիացի փիլիսոփա՝ Դևիդ Պիրսը, իր աշխատություններում (օրինակ «Գեդոնիստական իմպերատիվ» աշխատությունում) ուսումնասիրվում է հասարակության մեջ և կենսոլորտում ցանկության դերի մեծացման հեռանկարները։

Քրիստոնեության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության մեջ, այնպիսի մարմնական հաճույքները ինչպիսիք են շատակերությունը[2] և վավաշությունը մերժվում են, իսկ արմատավորվում են հոգևոր հաճույքները՝ ուրախությունը և երջանկությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]