Տենչ
Արտաքին տեսք
Տենչ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1892 |
Հրատարակվել է | 1892 |
Վիքիդարան | Տենչ |
«Տենչ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունն գրել է 1892 թվականի սեպտեմբերին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №30-ում «Տենչեր» վերնագրով պահվում է մեկ ինքնագիր՝ հանված «Մուրճ» ամսագրի արխիվից, թվագրված՝ «92 սեպտեմբեր»[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում, 1892 թվականին, №11-ում (էջ 1583) այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում[1]։