Վիշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիշտ, ուժեղ հույզ է, որ ապրում է մարդը, երբ կորցնում է մոտ, հարազատ մեկի մահվան ժամանակ։ Մի կողմից այն դիտարկվում է որպես շրջադարձային պահ բացասական իմաստով, սակայն մյուս կողմից օրգանիզմի համար այն անհրաժեշտություն է, դադար տալու և նոր վիճակին հարմարվելու համար։

Վիշտ և տխրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականների, հետազոտողների, տեսաբանների մեծ մասը համաձայնվում է այն բանի հետ, որ վշտի մեջ գերակայող հույզ է հանդիսանում տխրությունը և որ վշտի գլխավոր պատճառ է հանդիսանում կորուստը։ Կորուստը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական, իրական կամ երևակայական, ֆիզիկական կամ հոգեբանական։

Վշտի դետերմինանտները կարող ենք պայմանականորեն բաժանել կենսաբանական, հոգեբանական և սոցիոմշակութայինի, չնայած որ այդ գործոնները սերտորեն փոխկապակցված են և անընդհատ փոխհարաբերվում են։ Դրանցից ոմանք ոչ պակաս կարևոր դեր են խաղում «վիշտ-կոգնիտիվ գործընթաց-վարք» ինտերակցիայում, որ բնորոշում է կոնկրետ անհատին կամ վշտի սոցիալական մատրիցան։

Գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ վշտի ֆենոմենն հասկացվում է, որպես տխրության և այլ ֆունդամենտալ հույզերի փոխհարաբերություն, մենք ունենք հիմքեր ենթադրելու, որ վիշտը դետերմինացված է գենետիկորեն և իրականացնում է ադապտատիվ ֆունկցիաներ։ Էյվրիլը, անցկացնելով փայլուն և խորը վերլուծություն վշտի նշանակության և առաջացման վերաբերյալ, առաջ քաշեց վշտի կենսաբանական դետերմինացման ծանրակշիռ պատճառներ։ Իր փաստարկման մեջ նա ելնում է բազմիցս հավաստված այն ենթադրություններից, որ մարդիկ և բարձրագույն պրիմատները իրենց բնույթով հանդիսանում են հասարակական էակներ, վարում են խմբային կենսակերպ, և նրանց բարեկեցությունն ու գոյատևումն անքակտելիորեն պայմանավորված է խմբի հետ փոխհարաբերություններով։ Էվոլուցիոն պերսպեկտիվայում օրինաչափ կլիներ հայտարարել, որ միայն խմբում անհատը կարող էր հաջող պաշտպանել իրեն ագրեսորներից և հայթայթել սնունդ, և այս հայտարարությունը որոշակիորեն օրինաչափ է նաև մարդկության զարգացման ներկայիս էտապի համար։ Անհատի առանձնացումը խմբից, ընդհակառակը, նվազեցնում է գոյատևման նրա շանսերը։ Էյվրիլը գրում է՝ «վիշտն հանդիսանում է կենսաբանական ռեակցիա, որի էվոլուցիոն նշանակությունը խմբային կապերի ձևավորման մեջ է։ Խմբից առանձնացումը կամ խմբի առանձին անհատներից մեկուսացումը դառնում է ծայրահեղ լարված իրադարձություն ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիոլոգիական իմաստով»։ Էյվրիլը ապացուցում է, որ ի համեմատ պոզիտիվ մոտիվացիայի վիշտն հանդիսանում է առավել հզոր գործոն սոցիալական կապերի հաստատման համար, գոնե այն պատճառով, որ հագեցվածության և բավարարման շրջանում պոզիտիվ մոտիվացիան բացակայում է։

Մշակութային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծելով կորստի ապրման հետ կապված վարքային կոմպլեքսը, Էյվրիլը առանձնացնում է նրանում երկու կոմպոնենտ՝ վիշտ և սուգ։ Նա սահմանում է սուգը, որպես կոնվենցիոնալ վարք, որը դետերմինացվում և պայմանավորվում է նախ և առաջ սոցիոմշակութային նորմերով։ Տարբեր մշակույթներում սգի արարողակարգն ունի իր սպեցիֆիկ առանձնահատկությունները։ Այսպես, օրինակ ճապոնացիները, սիրած մարդու մահը սգալիս, օտարներին ժպտում են, իրենց վիշտը վերջիններիս չփոխանցելու նպատակով։ Ամերիկացու կամ եվրոպացու տեսակետից որոշ ազգերի սգո արարողակարգերն ավելի շուտ տոն են հիշեցնում, սակայն առավել ուշադիր դիտարկման պարագայում մենք կբացահայտենք, որ այդ առանձնահատկությունները պայմանավորված են որոշակի մշակութային նորմերով և սովորույթներով։

Վշտի հետ կապված ապրումները և մոտիվացիոն ֆենոմենները մասամբ պայմանավորված են տվյալ մշակույթի սպեցիֆիկայով, համենայն դեպս այնչափ, որչափ տվյալ մշակույթի սպեցիֆիկան ուժեղացնում կամ թուլացնում է տխրության ինտերակցիան այս կամ այն ֆունդամենտալ հույզերի հետ։ Բլոկը, ուսումնասիրելով մեղքի զգացման և վշտի փոխկապակցվածությունը, բացահայտեց, որ ամերիկյան ընտրանքում դրանք օրթոգոնալ են։ Սոցիոմշակութային գործոնները նաև ազդում են վշտի դրսևորման ինտենսիվությոան ու տևողության վրա։ Նման գործոնների օրինակ կարող է ծառայել միկրոնեզյան մշակույթներից մեկում երեխաների դաստիարակման համակարգը։ Իֆալուկների մշակույթում երեխաների դաստիարակությունը իրականանում է ոչ միայն ծնողների, այլև շատ այլ մարդկանց կողմից, ովքեր ընտանիքի անդամ չեն համարվում, այդ իսկ պատճառով վիշտը, որ ապրում է այս մշակույթում մարդը, կորցնելով իր ընտանիքի անդամին, անհամեմատ ավելի կարճատև է ապրվում, թեև ուժեղ ինտենսիվությամբ։ Նմանատիպ երևույթ դիտարկվել է նաև պրիմատների որոշ տեսակների մոտ։ Օրինակ մակակները, ռեզուսները բնորոշվում են մայր-ձագ առավել սերտ կապերով, այդ իսկ պատճառով նրանց բաժանման ժամանակ նկատվում են վշտի հատկանիշներ ի տարբերություն այլ մակաների, որոնց մոտ ընդունված է մայրական ֆունկցիաները բաժանել մի քանի սերունդների մեջ։

Հնարավոր է, որ վշտի մշակութային ամենակարևոր դետերմինանտներից մեկը դերի կորուստն է։ Հոր, մոր, երեխայի, ամուսնու և այլ դերերը վերագրվում են մշակույթի կողմից և սիրած մարդու կորուստը հաճախ նշանակում է համապատասխան դերի կորուստ։ Ըստ Էյվրիլի դերի կորուստն ըստ էության նշանակում է նշանակալի մարդու կորստով ֆունկցիոնալ կապերի քայքայում։ Վիշտն առավել սրվում է ինքնագնահատականի իջեցման պարագայում։ Մարդու համար վշտի տեղիք կարող է հանդիսանալ ցանկացած հանգամանք, որ իրեն կզրկի իր համար նշանակալի փոխհարաբերություններից։

Հոգեբանական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վշտի հոգեբանական պատճառները սկիզբ են առնում աֆֆեկտիվ կախվածությունից, մարդկանց, առարկաների, գաղափարների նկատմամբ կախվածությունից։ Կախվածության օբյեկտի կորուստը կամ նրանից բաժանումը անհատի համար նշանակում է ուրախության աղբյուրի կորուստ, իսկ տարիքով և օբյեկտի բնույթով պայմանավորված նաև սիրո, անվտանգության, բարեկեցության կորուստ։ Բոլոր հոգեբանական պատճառների հիմքում ընկած է մեկ ընդհանուր գործոն՝ ուժեղ աֆֆեկտիվ կապվածության օբյեկտի, արժեքավորի և սիրելիի կորստի զգացումը։

Վշտի ապրումն ու էքսպրեսսիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վշտահար ծեր մարդ

Վշտի հիմնական միմիական դրսևորում է համարվում տխրության հույզի արտահայտումը։ Սակայն վշտի արտահայտումն այդքան միանշանակ չէ, քանի որ բացի տխրությունից այն ներառում է նաև այլ ֆունդամենտալ հույզեր։ Վշտի ապրումը համահունչ է տխրության ապրմանը, բայց այլ հույզերի ներառման հետ մեկտեղ նրա փորձը բարդանում է։ Բլոկն, ուսումնասիրելով վշտի վիճակը սեմանտիկ դիֆֆերենցիալի սանդղակի օգնությամբ, բացահայտեց, որ վշտի ապրումը բնորոշվում է մեղքի հույզի ներառման վառ արտահայտված տենդենցիայով։ Բլոկի հետազոտությունները նաև ցույց տվեցին, որ «վիշտ» հասկացությունը դրականորեն է կորելացվում այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են «անհանգստություն» և «նախանձ», և բացասականորեն՝ «բավարարվածություն» հասկացության հետ։ Հետաքրքիր կապ է բացահայտվում նաև վշտի ու զայրույթի, վախի հույզերի միջև։ Այսպես, այրին կարող է զայրույթի հույզ ապրել ամուսնու նկատմամբ, ով իրեն լքել է, իսկ երեխան, մնալով առանց հոր, կարող է վախ զգալ իր ապագայի համար։

Վշտի ասպեկտները, որ կապված են միջէմոցիոնալ և էմոցիոնալ-կոգնիտիվ ինտերակցիաների հետ տարբեր մշակույթներում տատանվում են։ Բլոկը առաջ քաշեց վշտի ինտերակտիվ կապերի բնույթի էական տարբերությունները ամերիկյան ու նորվեգական մշակույթների միջև։ Նա բացահայտեց այս մշակույթների ներկայացուցիչների միջև եղած էական տարբերությունները և վշտի՝ անհանգստության, նախանձի ու բավարարվածության հետ կապերի բնույթի տարբերությւնները։ Ինչպես Բլոկը, այնպես էլ Իզարդը համակարծիք են այն պնդման վերաբերյալ, որ բազային էմոցիաների փոխհարաբերությունները, հետևաբար նաև այդ փախհարաբերությունների հաճախականությունը տարբեր են տարբեր մշակույթներում։

Վշտի ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշտն իրականացնում է կենսաբանական և սոցիալական ֆունկցիաներ՝ նպաստելով սոցիալական կապերի ոի խմբային կապակցության ամրապնդմանը։ Ինչպես ցանկացած հույզ կամ հուզական կոմպլեքս վիշտը վարակիչ է և այս հատկանիշի շնորհիվ է, որ վիշտը ծնում է էմպատիա, ամրապնդում կապերը այն մարդկանց միջև, ովքեր տարել են ծանր կորուստ։ Այս էֆֆեկտը տարածվում է առավել լայն մասսաների վրա, քանի որ սոգի արարողակարգերը, որպես կանոն, իրականացվում են հասարակայնորեն։ Վշտի վերոնշյալ ֆունկցիան հանդիսանում է թե' սոցիալական, թե' կենսաբանական, սակայն վիշտն ունի նաև հոգեբանական ադապտացիայի իմաստով։ Ինչ-որ իմաստով վիշտը նաև հնարավորություն է տալիս մարդուն հավերժ հեռացող իր հարազատին տալ վերջին պարտքն այդ կերպ։ Վշտի ապրումը իրենից միշտ սթրես է ենթադրում և այն դրդում է մարդուն անձնային ավտոնոմիայի վերականգնման։ Բոուլբիի համաձայն, (Bowlby, 1960, 1961, 1963), վշտի ադապտատիվ նշանակությունը նրանում է, որ այն մարդուն մոտիվացնում լրացնել տարած կորուստը։ Բացի այդ վշտի որոշ արտաքին դրսևորումներ կարող են իրականացնել կոմունիկատիվ ֆունկցիա, մարդկանց մեջ ծնելով աջակցելու ցանկություն և էմպատիա։ Եվ վերջապես, ապրելով և արտահայտելով սեփական վիշտը, անհատը մարդկանց հայտնում է այն մասին, որ ինքը սիրող և հոգատար է։

Վիշտը կապվածության և բաժանման կոնտեքստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոուլբին (Bowlby 1969, 1973) իր մոնումենտալ երկհատորանոց աշխատությունում ներկայացրեց կապվածության և բաժանման տեսությունները և տվեց հոգեբանական այն խնդիրների վերլուծությունը, որ կապված են այս երևույթների հետ։ Բոուլբին մոտենում է վշտի վերլուծությանը մոր և նորածնի միջև եղած կապի ու դրա քայքայման կոնտեքստում, ռեակտիվ սեպարացիոն համախտանիշի կոնտեքստում։ Նա պնդում է, որ այն երեխան, ով ուներ սոցիալական զարգացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները և կապված էր մոր հետ, ենթարկվում է սթրեսի, երբ նրան բաժանում են մորից։ Բաժանումից հետո նորածնի կամ փոքր երեխայի վարքն անցնում է տիպիկ փուլերի շարք՝

  • Բողոքի փուլ- բնորոշվում է մորը կամ խնամակալին (մարդ, ով մոր պես հոգ է տանում իր մասին) հետ բերելու էներգիկ փորձերով։
  • Հուսահատության փուլ- բնորոշվում է նրանով, որ երեխան անընդհատ լացում է։
  • Օտարման փուլ- երեխայի մոտ ձևավորվում են տարատեսակ պաշտպանական մեխանզմներ, որոնք օգնում են նրան կոմպենսացնել կորուստը։

Բաժանման նկատմամբ ցուցաբերվող ռեակցիան որոշակիորեն էլ տարիքային ֆունկցիա է։ Քանի որ կյանքի առաջին կես տարում նորածինն ընդունակ չէ առավել ամուր կապ ձևավորել մեկ այլ մարդու հետ, վերոնկարագրյալ ռեակտիվ սեպարատիվ համախտանիշը կարելի է դիտարկել նորածնի մոտ միայն կյանքի առաջին տարվա երկրորդ կեսից։ Այս շրջանից սկսած և վաղ մանկության ողջ ընթացքում մորից անգամ կարճաժամկետ բաժանումը երեխայի մոտ կարող է տառապանք առաջացնել, որն արտահայտվում է սեպարատիվ համախտանիշիայս կամ այն ֆազայով։ Ավելի մեծ տարիքի երեխաները կարճաժամկետ բաժանումներին մեծ նշանակություն չեն տալիս, այնինչ երկարատև բաժանումը նրանց մոտ ևս կարող է տառապանք հարուցել։ Մեծահասակները տառապում են անվերադարձ բաժանման կամ իրական կորստի դեպքում։

Ըստ Բոուլբիի ռեակտիվ սեպարացիոն համախտանիշի բողոքի փուլը բնորոշվում է վախի հույզի գերակայմամբ։ Բաժանում նշանակում է մենակություն, և Բոուլբին բերում է ծանրակշիռ փաստարկումներ, որ հաստատում են նրա պոստուլատն այն մասին, որ մենակությունն հանդիսանում է հասունացած վտանգի բնական ազդանշաններից մեկը, ահա թե ինչու է այն վախ հարուցում։ Վախի հույզը դրդում է մարդուն փախչել վտանգից, նորածնի մոտ այդ դրդումն արտահայտվում է գլխավորապես մոր հետ մերձեցումը վերականգնելու փորձերում։ Երբ վախը սկսում է նահանջել, նորածինը կարող է զայրույթ ցուցաբերել, այդպիսով նախատելով մորը բաժանման համար և փորձելով կանխել նման իրավիճակի կրկնությունն ապագայում։

Ռեակտիվ սեպարացիոն համախտանիշի հուսահատության փուլը բնորոշվում է նրանով, որ երեխան ցուցաբերում է վշտի ու սգի հատկանիշներ։ Բոուլբիի համակարգում վիշտը գլխավորապես սահմանվում է հուսահատության և տխրության տերմիններում, վշտի մեջ ներառված այլ հույզերը դիտարկվում են առանձին, տվյալ համախտանիշի այլ փուլերի շրջանակներում։

Օտարման փուլում երեխայի մոտ ձևավորվում են զանազան պաշտպանական մեխանիզմներ։ Նորածնի և փոքր երեխայի մոտ մորից բաժանման արդյունքում առաջացած հոգեկան տրավմայի բուժման հիմնական միջոցն այլ մարդու հետ առողջ, աֆֆեկտիվ կապվածության ձևավորումն է։ Ավելի մեծ տարիքի երեխաները, դեռահասները, մեծահասակները կարող են կիրառել ցանկացած պաշտպանական մեխանիզմ, որոնցից ամենահաճախը թերևս ռեգրեսսիան կամ ճնշման մեխանիզմը։ Մարդը կարող է ճնշել բոլոր հիշողություններն ու պատկերացումները, որ կապված են իրեն ցավ պատճառող, տխուր ապրումների հետ։ Ինչպես նշում է Պերեցը (Peretz, 1970) , անհատը կարող է կիրառել նաև այնպիսի պաշտպանական մեխանիզմներ, ինչպիսիք են աֆֆեկտի մեկուսացումը, արտամղումը, տեղափոխումը և ժխտումը։

Վիշտ և տխրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մելանխոլիա», Ալբրեխտ Դյուրեր
Զինվորը փորձում է մխիթարել Գազայի հատվածից էվակուացվող բնակչին։

«Ավագ դասարաններում Լյուկին հաճախ կարելի էր տեսնել դպրոցի բակում ծխախոտը ձեռքին։ Երբ ես վիճում էի ընկերոջս հետ Լյուկը ինձ լսելու ժամանակ միշտ գտնում էր։ Լյուկն ուներ լուծում ցանկացած իրավիճակի համար։ Նա իսկական ընկեր էր, առաջ երբեք նման ընկերներ չէի ունեցել։ Նման մարդիկ հազվադեպ են հանդիպում։ Մի անգամ, երբ մենք արդեն քոլլեջի առաջին կուրսում էինք սովորում, գիշերը ես արթնացա հեռախոսազանգից։ Զանգում էր իմ ընկերներից մեկը՝ Կրիսը։ Ես զանգին մեծ նշանակություն չտվեցի, քանզի նա սովորություն ուներ գիշերներն հենց էնպես զանգելու, սակայն ես սխալվում էի։ Կրիսն ասաց, որ ցերեկը ժամը երեքին Լյուկն ինքնասպան է եղել։ Նա կրակել էր ատրճանակից և մահը միանգամից վրա էր հասել։ Կրիսն ասաց, որ տնօրենը բռնացրել էր Լյուկին թմրադեղեր օգտագործելիս և սպառնացել հայտնել ոստիկանություն, եթե նա չխոստովանի։ Լյուկն համաձայնել էր, սակայն տնօրենն, հակառակ խոստմանը, դիմել էր ոստիկանություն, և Լյուկի հայրը ստիպված էր եղել դուրս բերել նրան։ Հետո երևի նրանք վիճել էին, և Լյուկը, վերադառնալով տուն, ինքնասպան էր եղել։

Ես կախեցի լսափողը պատմությունը լսելուն պես։ Ողջ գիշեր ես արտասվում էր և արթնացա արցունքներով։ Թաց էին անգամ մազերս ու բարձս։ Օրն ինձ համար շատ ծանր անցավ։ Ես դասի չգնացի, ամբողջ օրը տանը նստած ես հարցնում էի ինձ, թե ինչու նա ինձ մոտ չի եկել, եթե այդքան վատ էր։ Մենք ամեն ինչ կքննարկեինք, ինչպես հաճախ էինք անում և անպայման մի ելք կգտնեինք։ Հաջորդ օրերն համեմատաբար առավել թեթև էին, մինչև չեկավ թաղման օրը։ Առաջ երբևէ ներկա չէի եղել թաղման արարողակարգի. դա սարսափելի էր։ Ամենավատն այն էր, որ ես չէի կարողանում ոչ գոռալ, ոչ հեկեկալ։ Ինձ թվում էր, որ եթե ես նետվեմ ու բացեմ դագաղը Լյուկը կկանգնի ու կգրկի ինջ, ամեն ինչ լավ կլինի։ Բայց ես հասկանում էի, որ դա անհնար է, որ առաջվա պես այլևս չի լինի։ Այսուհետ Լյուկն ինձ համար կենդանի կլիներ միայն նկարներում և հիշողություններում։»

Աղջկա ռեակցիան ի պատասխան դպրոցական ընկերոջ անժամանակ վախճանին մեզ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վշտի գլխավոր բաղադրիչն է տխրության հույզը, որ ապրվում է թանկ մարդու կորստի պատճառով։ Սակայն սուգն ու վիշտը ներառում են ինչպես այլ հույզեր, այնպես էլ մտքեր, հիշողություններ, կերպարներ։ Վշտի ապրումն առաջանում է տխրության և այլ աֆֆեկտների փոխհարաբերության և աֆֆեկտիվ-կոգնիտիվ ինտերպրիտացիաների արդյունքում։ Որքան ամուր են եղել մարդկանց կապող հանգույցները, որքան շատ են նրանց կիսած ապրումներն անցյալում, այնքան մեծանում է վշտում տխրության դոմինանտման հավանականությունը։ Չնայած այն բանին, որ վշտում ելակետային հույզը տխրությունն է, տարօրինակ չէ նաև այն, որ մարդը ապրելով վիշտ զգում է նաև զայրույթ և թշնամանք։ Տոմկինսը կարծում է, (Tomkins, 1963) որ տխրության երկարատև ապրումը ակտիվացնում է զայրույթ, իսկ վշտի ժամանակ մարդը բավականին երկար է տխրում։ Անհատը կարող է նաև զայրանալ, քանի որ մեղադրում է հանգուցյալին իրեն մենակ թողնելու համար, կամ մեղադրում է մեկ այլ անձի կորստի համար։ Ըստ Էյվրիլի կորուստը կարող է դառնալ չափազանց ֆրուստրացնող իրադարձություն, անհատի համար այն նշանակում է հուզականորեն նշանակալի կապերի կորուստ, հանգուցյալի հետ կապված երազանքների անիրագործելիություն։ Մարդու մոտ զայրույթ կարող են հարուցել կենսական կարծրատիպերի կտրուկ փոփոխումը, հույսերի ու սպասումների ավերումը։

Վշտի ապրումն առավել բարդանում է այլ հույզերի ներառման ժամանակ, որոնք բացատրելը բավականին դժվար է, իսկ կառավարելը՝ բարդ։ Եթե հանգուցյալի հետ հարաբերությունները կոնֆլիկտային էին և գոյություն ունեցող հակասությունները մնացել են անլուծելի, ապա մարդուն սկում են կեղեքել ամոթի և մեղքի զգացումները։ Այս պարագայում զայրույթն ուղղվում է ինքն իրեն։ Ըստ էության նա կարող է իրեն մեղադրել հարազատի մահվան մեջ, անգամ եթե ինքն անկարող էր այն կանխել։ Նրա ամոթն ավելի է ուժեղանում, եթե շրջապատողներն ինչ-որ կերպ ակնարկում են, որ ինքը հոգ չէր տանում հանգուցյալի մասին նրա կենդանության օրոք։ Ծանր դեպրեսիային բնորոշ է հենց ամոթի, մեղքի, տխրության և սեփական անձին ուղղված զայրույթի ապրման միառժամանակությունը, առաջինը հաճախ ուղեկցում է վշտի ապրմանը։

Այսպիսով վշտի առավել խոր, լայնածավալ ապրումն առաջանում է սիրելի ու թանկ մարդու կորստի հետևանքով։ Սակայն Պերեցն (Peretz, 1970) իր աշխատությունում առանձնացրել է կորստի երեք այլ տեսակներ։

  • Ինքնահարգանքի, սեփական անձի նկատմամբ դրական վերաբերմունքի կորուստ։
  • Մատերիալ արժեքների կորուստ՝ փող, իրեր, հայրենիք։
  • Աճմանը և զարգացմանը ուղեկցող անխուսափելի կորուստները, ինչպես օրինակ ծնողական ուշադրության, մայրական կաթի, կաթնատամի և այլն։

Պերեցն ընդգծում է, որ ցանկացած կորուստ հանդիսանում է միառժամանակ և' իրական, և' պերցեպտիվ-հոգեբանական իրադարձություն, քանզի անհատի համար ունի սիմվոլիկ, անձնային նշանակություն։ Այսպես, անհատի գիտակցությունում իրական կորուստը կարող է սիմվոլիզացնել բարի անվան, պատվի, արժանապատվության կորուստը։ Պերեցը նաև նշում է, որ լուրջ, նշանակալի կորուստները մարդու համար սպառնալիք են ներկայացնում, քանզի հաճախ իրենց հետևից բերում են նաև լրացուցիչ կորուստներ։

Վիշտ և հոգեգարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Շոնբերգի և համահեղինակների(Schoenberg, Carr, Peretz, Kutscher, 1970) կատարած էքսպերիմենտալ և տեսական հետազոտությունների ավելի հաճախ հիվանդությունն ու մահը մարդուն վրա են հասնում տարած կորստից հետո։ Այսպես, Կարրը և Շոնբերգը, խոսելով սոմատիկ սիմպտոմների ձևավորման մեջ կորստի դերի մասին, արտահայտում են ենթադրություն, որ սիրո օբյեկտի կորուստն ընկած է այնպիսի սոմատիկ հիվանդությունների հիմքում, ինչպիսիք են քաղցկեղն ու գլոսալգիան։ Նրանց տվյալներով արիացած մարդիկ առավել հաճախ են դիմում բժշկական օգնության և նրանց շրջապատում մահվան ցուցանիշն առավել մեծ է։ Հեղինակները դիտարկում են տարատեսակ թերապևտիկ պրոցեդուրաների կիրառման հնարավորությունը նմանատիպ ռեակցիաների և դրանց հետևանքների դեմ պայքարելու նպատակով։

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիշտ հոդվածին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Изард К. Э. Психология эмоций. – Издательский дом" Питер", 1999.