Ափսոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ափսոսանք, անցյալի գիտակցական կամ զգացմունքային գործողությունների հանդեպ արտահայտվող բացասական հույզ։ Ափսոսանքը սովորաբար ներառում է տխրության, ամոթի, շփոթության, ընկճվածության, նյարդայնության, մեղքի հույզերը, որը ինչ-որ մեկն զգացել է նախկինում, բայց հիմա ցանկանում է, որ այդպես չլիներ։ Ափսոսանքը տարբերվում է մեղքի հույզից, որը ափսոսանքի խոր զգացմունքային ձևն է։ Զգացմունքային լարվածության առումով՝ ափսոսանքը մեղքի հույզի ստորադաս ձև է։

Ափսոսանքը տարբերվում է զղջումից, որը ափսոսանքի ավելի ուղղորդված և զգացմունքային ձևն է՝ անցյալում կատարված այնպիսի գործողության համար, որը հասարակության կողմից ընդունվում է որպես վնասակար, ամոթալի կամ դաժան։ Ի տարբերություն ափսոսանքի՝ զղջումը ներառում է ներողություն հայտնելու խորը զգացում և ոչ ինչ-որ մեկի գործողությունների ներքին արտացոլումը։ Զղջում հնարավոր է զգալ սպասվող պատիժը մեղմացնելու նպատակով։

Ափսոսանք կարող է արտահայտվել նաև անցյալում որևէ իրավիճակում ցուցաբերած անգործության հանդեպ, երբ շատ մարդիկ կցանկանային անցյալի այդ պահին մի ինչ-որ բան անել։

Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության մեջ և ֆինանսներում կան ափսոսանքի չափազանց յուրահատուկ մոդելներ, որոնք ներառված են վարքային տնտեսագիտության ուսումնասիրությունների շրջանակներում։ Սրանցից ամենահստակ զգացմունքային մոդելը «գնորդի ափսոսանքն» է, որն անվանվում է նաև «գնորդի զղջում»։

Էքզիստենցիալ ափսոսանքը բնութագրվում է որպես՝ «խորը զգացում, որի դեպքում ինչ-որ մեկը ցանկանում է ետ գնալ և անցյալի ձախողված փորձում փոխել մի ինչ-որ որոշում, որի ժամանակ ափսոսացողը չի կատարել գիտակցական ընտրություն կամ դրանք չեն հետևել սեփական հավատալիքներից, արժեքներից կամ աճի պահանջմունքներից[1]։

Կյանքի ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին անցկացված 9 ուսումնասիրությունների մետավերլուծության (7՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆինլանդիա) արդյունքները ցույց տվեցին, որ չափահաս մարդիկ ամենից շատ ափսոսում են իրենց կրթության վերաբերյալ ընտրության համար։ Այնուհետև մարդիկ ափսոսում են իրենց կողմից կայացրած այն որոշումներ համար, որոնք կապված են կարիերայի, սիրային հարաբերությունների և ծնող լինելու հետ։ Ըստ Գելափի հարցումների՝ 1949, 1953 և 1965 թվականներին կրթությունը վերաբերյալ կայացրած որոշումները եղել են մարդկանց ափսոսանքի հիմնական առարկան։ Կրթությունը համարվում է ափսոսանքի ամենամեծ առարկան, քանի որ այն դիտվում է որպես մի բան, որտեղ հանգամանքները կարող էին փոխվել. «Ժամանակակից հասարակությունում կրթությունը բաց է կյանքի ընթացքում մշտական ​​փոփոխության համար։ Վերջին տասնամյակների ընթացքում համայնքային քոլեջների և ուսանողների օգնության ծրագրերի աճի հետ մեկտեղ, ինչ-որ չափով կրթությունը հասանելի է դարձել գրեթե բոլոր սոցիալ-տնտեսական խմբերին»։ «Մարդկանց ափսոսանքի ամենամեծ արտացոլումը երևում է այնտեղ, թե որտեղ են նրանք տեսնում իրենց կյանքի ամենամեծ հնարավորությունները, այսինքն՝ որտեղ են նրանք տեսնում փոփոխությունների, աճի և նորացման շոշափելի հեռանկարներ»[2]։

Այլ մշակույթներում ափսոսանքները կարող են տարբեր դասակարգվել՝ կախված հասարակության մեջ ընդունված որոշակի հնարավորությունից[3]։

Առողջապահության վերաբերյալ որոշումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում անցկացված հետազոտությունների՝ 2016 թվականին վերանայումը ցույց տվեց, որ իրենց սեփական առողջության վերաբերյալ կայացրած որոշումների ափսոսանքներն ունեն մի քանի ռիսկային գործոններ։ Դրանք են՝ որոշումներ կայացնելու բարդույթներ, որոշումներ կայացնելուց հետո անգոհունակություն, ֆիզիկական առողջության ոչ բարենպաստ հետևանքներ և տագնապի ահռելի զգացում[4]

Հոգեվարքի ափսոսանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ ավելի հավանական է արտահայտել «կատարելությանը մղված ափսոսանքներ», օրինակ այն, որ մարդը չի կարողացել հետևել իր երազանքներին և ապրել իր ողջ ներուժով[5][6]։ Բրոննի Ուորը, որը որպես բուժքույր պալիատիվ օգնություն է ցուցաբերել մահացող բազմաթիվ մարդկանց, իր «Մեռնողի հինգ ափսոսանքները» գրքում ներառել է հետևյալ հինգ ամենակրկնող ափսոսանքները.

  1. «Երանի ես ունենայի խիզախություն՝ ապրել այն կյանքը, որը ես էի ուզում, այլ ոչ թե այն, որը ուրիշներն էին ակնկալում»
  2. «Երանի ես տքնաջան չաշխատեի»
  3. «Երանի ես ունենայի խիզախություն՝ արտահայտելու համար իմ զգացմունքները»
  4. «Երանի կապի մեջ լինեի ընկերներիս հետ»
  5. «Երանի ես ինքս ինձ թույլ տայի երջանիկ լինել»"[7]

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրինլիֆ Ուիթիերի հորինած կերպարը՝ Մաուդ Մուլլերը հայացքը հառում է հեռվին՝ ափսոսալով իր անգործության համար և մտածելով, թե ինչ կարող էր լինել:

Հակասոցիալական անձնային խանգարում և ապասոցիալական անձնային խանգարում ունեցող անձինք չեն զգում ափսոսանք կամ զղջում։

Մետա անալիզը պարզել է, որ օրինակ ամերիկացիներն ամենից շատ ափսոսում են այն որոշումների համար, որը ներառում է կրթությունը։ Մյուս որոշումներն են՝ աշխատանքի, սիրո և կողակցի որոնման որոշումները։ Այլ ուսումնասիրությունների արդյունքները նույնպես ցույց են տալիս, որ մարդիկ ամենից շատ ափսոսում են կրթության հետ կապված որոշումների համար։ Այս հետազոտությունը կարող է կապվել առաջխաղացման հնարավորության սկզբունքի հետ[2]։

Այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Մինեսոտայի համալսարանի նյարդակենսաբանների իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ առնետները կարողանում են զգալ ափսոսանք իրենց արարքների համար։ Այս զգացմունքը նախկինում մարդուց բացի ոչ մի կաթնասունի մոտ չի հայտնաբերվել։ Հետազոտությունը հրապարակվել է «Nature Neuroscience» ամսագրում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lucas Marijo (January 2004)։ «Existential Regret: A Crossroads of Existential Anxiety and Existential Guilt»։ Journal of Humanistic Psychology 44 (1): 58–70։ doi:10.1177/0022167803259752։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է մարտի 15, 2011 
  2. 2,0 2,1 Roese N.J. (2005)։ «What We Regret Most...and Why»։ Personality & social psychology bulletin 31 (9): 1273–85։ PMC 2394712։ PMID 16055646։ doi:10.1177/0146167205274693 
  3. Gilovich T, Wang RF, Regan D, Nishina S (2003)։ «Regrets of action and inaction across cultures»։ Journal of Cross-Cultural Psychology 34: 61–71։ doi:10.1177/0022022102239155 
  4. Margarita Becerra Pérez Maria, Menear Matthew, Brehaut Jamie C., Légaré France (2016)։ «Extent and Predictors of Decision Regret about Health Care Decisions»։ Medical Decision Making 36 (6): 777–790։ PMID 26975351։ doi:10.1177/0272989X16636113 
  5. Davidai Shai, Gilovich Thomas (April 2018)։ «The ideal road not taken: The self-discrepancies involved in people's most enduring regrets.»։ Emotion 18 (3): 439–452։ PMID 28493750։ doi:10.1037/emo0000326։ Վերցված է 31 January 2019։ «In her book The Top Five Regrets of the Dying, Bonnie [sic] Ware, a palliative nurse, compiled the regrets most often expressed by patients nearing the ends of their lives (Ware, 2013). Although anecdotal, her observations are in line with our hypothesis. The most commonly cited regret mentioned by Ware’s patients was, "I wish I’d had the courage to live a life true to myself, not the life others expected of me."» 
  6. Pawlowski Agnes (8 June 2018)։ «The most haunting regrets aren't about the things we've done, research finds»։ TODAY.com (անգլերեն) (NBC Universal)։ Վերցված է 31 January 2019 
  7. Ware Bronnie (7 January 2018)։ «Regrets of the Dying»։ Bronnie Ware։ Վերցված է 31 January 2019 
  8. Steiner Adam P, Redish A David (2014-06-08)։ «Behavioral and neurophysiological correlates of regret in rat decision-making on a neuroeconomic task»։ Nature Neuroscience 17: 995–1002։ ISSN 1546-1726։ doi:10.1038/nn.3740