Մինեսոտայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինեսոտայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն, ազատ հասանելիության հրատարակություն և պրոդյուսերական ընկերություն
ԿարգախոսCommune vinculum omnibus artibus, A common bond for all the arts և Общая основа для всех искусств
Հիմնադրված է1851
Ընդհանուր անձնակազմ18 624 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունORCID[2][3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[5], Dryad?[6], ArXiv[7], DataCite?[8], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[9][10], Կրթության ամերիկյան խորհուրդ[11], Open Education Network?[12], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[13], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[14], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[15], Հետազոտական գրադարանների կենտրոն[16] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[17]
Երկիր ԱՄՆ[18]
ՏեղագրությունՄինեապոլիս, Սեյնթ Փոլ և Falcon Heights?[19]
Հասցե100 Church Street SE, Minneapolis, MN, 55455-0213[1]
Կայքtwin-cities.umn.edu(անգլ.)
Մինեսոտայի համալսարան (ԱՄՆ)##
Մինեսոտայի համալսարան (ԱՄՆ)
Մինեսոտայի համալսարան, ԱՄՆ
 University of Minnesota Վիքիպահեստում

Մինեսոտայի համալսարան (անգլ.՝ University of Minnesota), հետազոտական համալսարան, գտնվում է Մինեապոլիսում և Սեյնթ Փոլում, Մինեսոտա նահանգի խոշորագույն քաղաքներում։ Այս համալսարանը Մինեսոտայի համալսարանների համակարգի ամենահին և մեծ մասն է (անգլ.՝ University of Minnesota system, մի շփոթեք Մինեսոտայի համալսարանների և քոլեջների համակարգի հետ, անգլ.՝ Minnesota State Colleges and Universities System), այն ունի երկրում մեծությամբ չորրորդ կամպուսը (2010-2011 ուսումնական տարում այնտեղ սովորում է 51 721 ուսանող)։

Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեապոլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեապոլիսի կամպուսը ի սկզբանե գտնվել է Միսիսիպի գետի հոսքից բարձր, քան այն այժմ գտնվում է։ Նախնական վայրում այժմ գտնվում է փոքրիկ զբոսայգի։ Դպրոցը, որն այստեղ է եղել, փակվել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով։ 1867 թվականին, սենատոր Ջոն Ֆիլբորի ֆինանսական օգնությունից հետո, հաստատությունը կրկին վերաբացվել է[20]։ 1869 թվականին այն նախապատրաստական դպրոցից վերակազմավորվել է քոլեջի։

Մինեաապոլիսի կամպուսը Միսիսիպի գետով բաժանված է երկու մասի[21]։ Արևելյան մասը ամենամեծն է և զբաղեցնում է 1,24² տարածք։

Սեյնթ Փոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային լուսանկարչություն տեղանքով հարավից: Սեյնթ Փոլի դաշտում գտնվող կամպուսը կարմիր գծով է շրջված

Սեյնթ Փոլում գտնվող կամպուսը սահմանակից է Ֆոլքոն-Հայթս արվարձանին։ Մինեապոլիսի ավելի քան քաղաքային կամպուսից այն առանձնանում է կանաչապատման բարձր աստիճանով։

Արևելյան ափ (կամպուս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրի կենտրոն (պանորամա), ձախից՝ Ֆորդ Հոլլ, Կոֆման հիշատակի միություն, Քոլֆոֆ Հոլլ, Սմիֆ Հոլլ (նկարի կենտրոնում), Ուոլթեր գրադարան, Ջոհնսթոն Հոլլ, Նորֆրոպ և Մորրիլլ Հոլլ

Կամպուսի տարածքում տեղաշարժը հեշտացնելու նպատակով, համալսարանը Արևելյան ափ կամպուսը բաժանել է մի տեղանքների՝ Նոլ (բլրի) շրջան (the Knoll area), Առևտրի շրջան (the Mall area), Առողջապահական շրջան (the Health area), Մարմնամարզական շրջան (the Athletic area) և Դարպասային շրջան (the Gatewat area):

Նոլ շրջանը պահպանված ամենահին տարածքն է, և գտնվում է համալսարանի հյուսիս-արևելյան անկյունում։ Այս տարածքում շատ շինություններ բավականին հին են, որոշները 100 տարի ավել, ինչպես օրինակ համալսարանի Հին Կամպուս Պատմական շրջանի 13 շինություններից որոշները։ Այսօր, այդ շենքերից շատերը շահագործվում են հումանիտար գիտություններ ուսումնասիրելու համար։ Բուրթոն (Հոլլը) դահլիճը Կրթություն և Մարկայաին զարգացման քոլեջի կենտրոնն է։ Ֆոլվել Հոլը և Ջոնաս Հոլը հիմնականում օգտագործվում եմ լեզվական բաժինների համար։ Նստավայրը, Ստենֆորդ Հոլը, ուսանողների բնակարանների համալիրը և Ռոյ Վիլքինս Հոլը գտնվում են այս շրջանում։ Այս շրջանը գտնվում է Դինքիթաուն բիզնես և բնակելի կենտրոնի հարավում։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆերինգթոն Դանիելս (1889-1972), ամերիկացի գիտնական ֆիզիկոս և քիմիկոս, արևային էներգետիկայի սկզբնաղբյուրներից մեկը։
  • Գեորգիս Յաննաքիս (ծնվել է 1958 թվականին), հույն և ամերիկացի գիտնական ինֆորմատիկայի բնագավառում, Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր, թվային տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն։
  • Հելեն Բուսալիս(1919-2009), ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Լինքոլնի առաջին կին քաղաքապետը (1975-1983) և ԱՄՆ-ի քաղաքապետերի Կոնֆերանսի առաջին կին նախագահը (1981-1982)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://orcid.org/members/001G000001LOeKWIA1-university-of-minnesota
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  5. https://www.cossa.org/members/
  6. https://datadryad.org/stash/our_community
  7. Our Members / Tier 2
  8. https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
  9. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  10. https://www.aau.edu/who-we-are/our-members
  11. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  12. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  13. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  14. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  15. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  16. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  17. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  18. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  19. http://www.falconheights.org/index.asp?SEC=C2C716B3-97DA-46B2-8FD5-5AEA447DF6BD
  20. «University of Minnesota — Twin Cities (U of M) — Admissions | Financial Aid | Tuition | Degrees | Athletics — Minneapolis, MN». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. «General Information of Interest — College of Pharmacy — University of Minnesota». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինեսոտայի համալսարան» հոդվածին։