Կիրք
Միջանձնային հարաբերություններ
|
---|
Հարաբերության տեսակներ |
Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ) · Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր) · Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն |
Փուլեր |
Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում |
Զգացումներ և զգացմունքներ |
Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն) · Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի · |
Բռնություն հարաբերություններում |
Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ · |
Կիրք, ուժեղ, կայուն և երկարատև զգացմունք, որն ընդգրկում է անձին ամբողջությամբ և մղում նրան որևէ գերկարևոր նպատակի։ Կրքի օբյեկտ կարող են ինչպես մարդիկ, այնպես էլ առարկաները և գաղափարները[1]։ Ինչպես նաև բառը «կիրք» օգտագործում են որպես հոմանիշ բառ՝ «Զգացմունք», «ազդում», «զգում», այսինքն, էմոցիոնալ գործընթացներ ընդհանրապես[1]։
Կրքի հիմնական հատկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրքի հիմնական հատկանիշը գործուն բնույթն է, որը հիմնվում է հուզական և կամային պահերի միասնության վրա, հնարավորություն տալիս հաղթահարել թույլ մոտիվացիայի դեպքում ոչ մատչելի թվացող ներքին և արտաքին արգելքները։ Մեծ ինտենսիվության կիրքը կարող է խախտել ինքնատիրապետումը, որի հետևանքով հակասություն է առաջանում կրքի և բանականության, մանավանդ կրքի և ինքնագիտակցության միջև։ Այս հակասությունը հաճախ գիտակցված է և հիմք է դառնում կրքի էության տարբեր մեկնաբանությունների և գնահատականների համար։ Երբ կրքի օբյեկտը (նպատակը) սևեռուն գաղափարի ձև է ընդունում, անձի ընկալման ոլորտը նեղանում է, երևակայության աշխատանքը կենտրոնանում մեկ ուղղությամբ, հոգեկան կյանքը դառնում միակողմանի, մերժվում են խելամիտ առարկություններն ու այլ արժեքների գոյության մասին ցուցումները։ Այսպիսի գերուժեղ կիրքն կարող է պարպվել իմպուլսային և «իռացիոնալ» գործողություններում (օրինակ՝ կրքի աստիճանի հասած խանդի ազդեցությամբ կատարվող հանցագործ արարքը)։
Կրքի հոգեբանական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացահայտել կոնկրետ կրքի հոգեբանական բովանդակությունը, նշանակում է պարզել օբյեկտը (նպատակը), նրա հիմքում ընկած պահանջմունքները, դրանց գիտակցված կամ ոչ գիտակցված լինելը։ Կրքի ներքին դրդապատճառները կարող են լինել կոնցեպտուալիզացված, վերբալիզացված և գիտակցված (օրինակ՝ կրքոտ հայրենասիրություն, գաղափարական խոր համոզվածություն) կամ չգիտակցված (օրինակ՝ մոր նկատմամբ փոքր երեխայի սերը)։ Կիրքը իր հերթին կարող է դառնալ դրդապատճառ շարժման մեջ դնելով մարդու պահեստային ուժերը՝ հիմնական և բարձր արժեք ներկայացնող նպատակ ձեռք բերելու համար։ Կիրքը պասսիվ չէ, այն միշտ մղում է իր օբյեկտը նվաճելուն, հաստատելուն կամ ոչնչացնելուն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիրահարություն
- Սեր
- Ռոմանտիկ սեր
- Կրքոտ սիրավեպ
- Ոգևորություն
- Հրապույր (դրական հոգեբանություն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիրքը ըստ Սոֆի դե Միջոլլա-Մելոր Archived 2011-11-23 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 471)։ ![]() |