Սիրահարություն
Միջանձնային հարաբերություններ |
---|
Սիրահարություն, ինքնաբուխ, ոչ հարատև զգացմունք, որն ուղեկցվում է սիրո օբյեկտի նկատմամբ հոգեբանական կախվածությամբ (սիրո օբյեկտով «հիվանդանալը»)։
Սիրահարության, հիպնոզի և հիվանդության ազդեցությունները բավականին նման են իրար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սերը (ըստ երևույթի՝ սիրահարությունը) դասվել է հիվանդությունների շարքին (հիվանդության միջազգային համարը՝ F 63.9)[1]։
Սիրահարությունը՝ կամ ի վերջո վերածվում է սիրո, կամ ատելության (փոխադարձ չլինելու և այլ պատճառներով), կամ էլ պարզապես ավարտվում, «հանգչում» է։
Սիրահարված վիճակում դժվար է օբյեկտիվորեն գնահատել իրականությունը (օր., սիրահարվածը չի «տեսնում» սիրո օբյեկտի թերությունները)։ Սիրահարության փոխադարձ չլինելը ստեղծում է սիրատենչ զգացմուքի պատրանք, որը (ժամանակի ընթացքում ներքին աշխարհում արմատավորվելուց հետո) կարող է վերածվել հոգեկան տառապանքի։ Վերջինից խուսափելու հնարավորություններից մեկը՝ պարզել իրականությունը (օր., սիրո օբյեկտի հետ զրույցի միջոցով), այսինքն թույլ չտալ, որ ներքին աշխարհում իր զարգացումը շարունակի մի այլ՝ «իռացիոնալ իրականություն»։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уилбер К. Интегральная психология. Сознание, Дух, Психология, Терапия / Кен Уилбер. - 2004. - ISBN 5-17-021067-1 (ռուսերեն)