Բազմասիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պոլիամորիան (հունարեն πολύ poly, «շատ, մի քանի» և լատիներեն amor, «սեր») մեկից ավելի կողակիցների հետ՝ ներգրավված բոլոր կողմերի ակտիվ համաձայնությամբ, ինտիմ հարաբերություններ կառուցելը կամ կառուցելու ցանկությունն է։[1][2] Մարդիկ, որոնք նույնականանում են որպես բազմասեր, հավատում են խանդի գիտակցված կառավարում ենթադրող բաց հարաբերություններին և մերժում են այն տեսակետը, թե խորիմաստ, նվիրված, երկարատև, սիրառատ ինտիմ հարաբերությունները չեն կարող ներառել մեկից ավել մարդու։[3] Բազմասերների համայնքի մաս են կազմում տարբեր սեռական և ռոմանտիկ ինքնություններ ունեցող մարդիկ։

[ ավելի լավ   աղբյուրը   անհրաժեշտ է ]

Մի քանի կողակից ներառող փոխհամաձայնեցված, պատասխանատու ինտիմ հարաբերությունների տարբեր ձևերը, որոնցից է բազմասիրությունը, մտնում են «էթիկական ոչ-մոնոգամություն» հովանոց տերմինի տակ։[4][5] Բազմասիրություն տերմինի կիրառումը արտացոլում է ներգրավված անձանց ընտրությունները, գաղափարախոսություններն ու արժեքները, ինչպիսիք են սերը, մտերմությունը, ազնվությունը, սկզբունքայնությունը, հավասարությունը, հաղորդակցությունը և նվիրվածությունը։[2][6]

Ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմասեր հարաբերությունը կարող է շատ տարբեր ձևեր ընդունել, կախված կոնկրետ հարաբերության կամ մի քանի հարաբերությունների մեջ ներգրավված անհատների կարիքներից և նախասիրություններից։ Ձևերի բազմազանությունը կարող է ենթադրել ինտիմության, հարազատության, նվիրվածության տարբեր սահմանումներ։[7]

  • Խոհանոցային բազմասիրություն. պոլիկուլի (բազմասեր հարաբերության) բոլոր անդամները իրար բավականաչափ կապված և հարմար են զգում հաճախ հավաքվել բառացիորեն խոհանոցի մի սեղանի շուրջ։ Բազմասիրության այս ձևը կիրառողները կարող են միասին անցկացնել արձակուրդներ, ծննդյան օրեր կամ այլ կարևոր առիթներ՝ որպես ընդհանուր մի խումբ։ Այս ձևը շեշտը դնում է ընտանեկան համարվող կապերի վրա, ու ոչ բոլոր անդամներն են պարտադիր սեռական կամ ռոմանտիկ կապի մեջ պոլիկուլի յուրաքանչյուր անհատի հետ։[8][9]
  • Զուգահեռ բազմասիրություն. առանձին հարաբերությունների մեջ գտնվողները նախընտրում են գուցե երբևէ չհանդիպել կամ նույնիսկ չիմանալ իրենց կողակցի մյուս հարաբերությունների մանրամասները։
  • Միայնակ բազմասիրություն. անհատը ունի կամ հարմար է գտնում ունենալ ինտիմ հարաբերություններ՝ չցանկանալով որևէ մեկի հետ «օջախ» ստեղծել կամ համատեղ ապրել։ Նրանք խուսափում են «հարաբերությունների առաջընթացից». ժամադրություն, ընկերակցություն, նշանադրություն, ամուսնություն, երեխաներ...[10]  
  • [ ավելի լավ   աղբյուրը   անհրաժեշտ է ]...

Արժեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավատարմություն. բազմասեր մարդկանցից շատերը հավատարմությունը սահմանում են որպես հարաբերությունների վերաբերյալ արված խոստումներին և պայմանավորվածություններին հավատարիմ մնալ։[11] Անհավատարմություն կարող է դիտարկվել օրինակ չհամաձայնեցված ինտիմ կապը։ [12]
  • Հաղորդակցություն և բանակցություններ. քանի որ բազմասեր հարաբերությունների համար չկա «ստանդարտ մոդել», ներգրավված բոլոր անհատները իրենք են բանակցում և համաձայնության գալիս հարաբերությունների պայմանների շուրջ, և հաճախ շեշտում են, որ երբեմն իրենք և իրենց կողակիցները չեն կարողանա պահպանել համաձայնությունները, և սա պետք է լինի շարունակական գործընթաց հիմնված ազնիվ հաղորդակցության և հարգանքի վրա։
  • Վստահություն, ազնվություն, արժանապատվություն և հարգանք. այս արժեքները ակնկալվում են բոլոր ներգրավվածներից։ Իդեալում, կողակցի մյուս կողակիցը ընդունվում է որպես այդ մարդու կյանքի մի մաս, այլ ոչ թե պարզապես հանդուրժվում, և սովորաբար հարաբերությունները, որոնք պահանջում են «չհարցնես, չեմ ասի» մոտեցումը դիտվում է որպես ոչ իդեալական մոդել։[13]
  • Ոչ-սեփականատիրական. վերահսկող և սեփականատիրական մոտեցումները սահմանափակում են նախորդ բոլոր արժեքները։ Սովորաբար նախընտրելի է կամ խրախուսվում է, որ բազմասեր մարդը ձգտի դիտարկել իր կողակցի մետամորների (մյուս կողակիցների) հետ ունեցած հարաբերությունները[14] որպես նրա կյանքի ձեռքբերումներից, և ուրախ լինել նրա համար, այլ ոչ թե՝ սպառնալիք տեսնել։ Հետևաբար, խանդն ու տիրելու ձգտումը, ընդհանուր առմամբ, դիտարկվում են որպես մի բան, որը պետք է ուսումնասիրվի, հասկացվի և լուծում գտնի յուրաքանչյուր անհատի ներսում են։ [15]
Բազմասիրության խմբի մասնակցության սկիզբը Սան Ֆրանցիսկոյի Շքերթ 2004-ում
  1. Sheff Elisabeth (2016)։ When Someone You Love Is Polyamorous: Understanding Poly People and Relationships։ Portland, Oregon: Thorntree Press 
  2. 2,0 2,1 Haritaworn J., Lin C.-j., Klesse C. (2016-08-15)։ «Poly/logue: A Critical Introduction to Polyamory»։ Sexualities 9 (5): 515–529։ doi:10.1177/1363460706069963 
  3. Klesse, C. (2011)։ «Notions of love in polyamory—Elements in a discourse on multiple loving»։ Laboratorium 3 (2): 4–25։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2017-ին։ Վերցված է December 27, 2016 
  4. «Poly glossary»։ PolyMatchMaker.com։ Արխիվացված է օրիգինալից July 6, 2017-ին։ Վերցված է 24 June 2017 
  5. Schippers Mimi (2017)։ Beyond Monogamy: Polyamory and the Future of Polyqueer Sexualities։ NYU Press։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2017-ին։ Վերցված է August 6, 2017 
  6. Klesse C. (2016-08-15)։ «Polyamory and its 'Others': Contesting the Terms of Non-Monogamy»։ Sexualities 9 (5): 565–583։ doi:10.1177/1363460706069986 
  7. Klesse Christian (February 5, 2014)։ «Polyamory: Intimate practice, identity or sexual orientation?»։ Sexualities 17 (1–2): 81։ doi:10.1177/1363460713511096 
  8. Bergdall Melissa K., Blumer Markie L. C. (2015-01-02)։ «More Than Two: A Practical Guide to Ethical Polyamory, by Franklin Veaux and Eve Rickert»։ Journal of Feminist Family Therapy 27 (1): 40–45։ ISSN 0895-2833։ doi:10.1080/08952833.2015.1005963 
  9. Veaux Franklin (2014)։ More than two : a practical guide to ethical polyamory։ ISBN 9780991399703։ OCLC 878396611 
  10. «"There's a dark side of polyamory that nobody talks about»։ Վերցված է 2019-10-03 
  11. Zhu Jingshu (January 2018)։ «We're Not Cheaters: Polyamory, Mixed-Orientation Marriage and the Construction of Radical Honesty»։ Social Science 
  12. Cook Elaine (2005)։ «Commitment in Polyamorous Relationships»։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2006-ին։ Վերցված է July 10, 2006 
  13. From sexuality.org: "Two of the cultural cornerstones of the polyamory community are honesty and communication: it's expected that you and your existing long-term partner(s) will have talked over what you're comfortable with and what you aren't comfortable with, and that nobody is going around behind anyone else's back."
  14. «Glossary of Polyamory Terms»։ More Than Two։ 2013-01-22։ Արխիվացված է օրիգինալից November 20, 2018-ին։ Վերցված է 2018-11-20 
  15. Attridge Mark (2013-02-04)։ «Jealousy and Relationship Closeness»։ SAGE Open 3 (1): 215824401347605։ doi:10.1177/2158244013476054