Սիրեկանի հաշվին ապրող կին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին «պաշտոնական» սիրուհի՝ Ագնես Սորել։

Սիրեկանի հաշվին ապրող կին, պահանույշ[1][2], կին, որին հիմնականում ապահովում է տղամարդը, առավել հաճախ՝ ամուսնացած[3]։ Ենթադրում են երկարատև և կայուն հարաբերություններ, առաջին հերթին հիմնված սեռական կապի վրա[4]։ Տղամարդն ապահովում է կնոջ բոլոր ծախսերը, անկախ նրանից՝ վարում են իրենք ընդհանուր կենցաղ, թե ոչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևույթը գոյություն է ունեցել արդեն հին ժամանակներում։ Կամպասպեի (լատին․՝ Campaspe, Pancaspen, Pacate) անունը դարձել է ստեղծագործական ոգեշնչման խորհրդանիշ, քանի որ նա Ալեքսանդր Մակեդոնացու ամենագերադասելի սիրուհին էր՝ Թեսալիայի Լարիսա քաղաքից։ Այդ քաղաքը զորավարը նվիրել է Կապասասպենին սիրահարված նկարիչ Ապելլեսին։

Մոլ Հեքբաութը պահանույշից՝ դեպի փողոցային մարմնավաճառի ճանապարհին։ Վաճառականը չի նկատում կնոջ երկրորդ սիրեկանին։

Միապետների կին ֆավորիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI-XVII դարերում Եվրոպական միապետների սիրուհիները զգալի ազդեցություն ունեին և հասարակական նշանակալի գործիչներ էին։

Ֆրանսիայում նրանց նկատմամբ օգտագործվում էր «պաշտոնական պահանույշ» տերմինը (ֆր.՝ maîtresse en titre), որով Լուի XV-ի օրոք կոչվել է հայտնի Մադամ Դե Պոմպադուրը։

Նույնիսկ Հռոմի պապերը (օրինակ ՝ Ալեքսանդր VI-ը) պահանույշներ ունեին։ Շատերը շարունակում էին աջակցել կանանց նույնիսկ բաժանվելուց հետո (օրինակ՝ Անգլիայի թագավոր ՋորջII-ը զգալի ֆինանսական օգնություն տրամադրեց՝ կոմսուհի Հենրիետա Հովարդին, նույնիսկ, երբ նրանց սիրավեպն ավարտվեց)։

XIX Դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադամ Դե Պոմպադուր։

Պատմության մեջ հայտնի են այս շրջանի անվանի պահանույշներն (Ժաննա Բեքյու, Ժաննա Դե Տուրբե, Մադմուազել Լանգ, Մարգարիտա Բելանգեր և այլն), չնայած որ այս դրությունը ամենահարգվածը չէր։ Հերցենը «անցյալ և մտքեր»-ում՝ հիշելով 1830-1840-ական թվականները, նշել է։

Այնտեղ ընդհանրապես պլատոնական չարաճճիություններ չէին կատարվում։ Նրանք նույնսիկ ավարտվում էին ոչ թե դրամայով, այլ դեղատանը։ Բայց չկային գռեհիկ ինտրիգներ, որոնք ոչնչացնում էին կնոջը և նվաստացնում տղամարդուն, չկային սիրուհիներ (նույնիսկ այս ստոր բառը չկար)։ Հանգուցյալ, ապահով, արձակ, քաղքենի անառակությունը, պայմանագրային անառակությունը մեր շրջապատը շրջանցեց։ (մաս 1, Գլուխ 7)։

Սիրուհիները տիպիկ կերպարներից էին, որոնց նկարագրում էր Ի․ Ի․ Պանաևը [5]։

Ժամանակակից սիրուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրիտանական ժամանակաշրջանից հետո (XVIII—XIX դար)՝ պահանույշների հանդեպ վերաբերմունքը նորից հանդուրժողական է դարձել [5]։ Սիրուհու կարգավիճակը ռուսաստանում դարձավ առօրյա երևույթ, իսկ բուն հասկացությունը դարձել է ժամանակակից մշակույթի մաս [5][6][7][8]։ Ենթադրվում է, որ ժամանակակից պահանույշը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև խելացի[9][10]։

2008թ․-ին Եվգենի Դոդոլևը «Профиль» գործնական ամսագրում բերել է բարձրախավ սիրուհիների ժամանակակից դասակարգումը, բաժանելով իրենց երեք ենթախմբերի[11]։

Առաջինը՝Первая, ամենապահանջվածը՝ մայրաքաղաքի գեղեցիկ ուսանողներն են։ Իրենց սոցիալական կարգավիճակը և ունեցվածքը էական չէ։ Հիմնական կարևորությունը մոդելային արտաքինն է, հստակ արտանետված միամտությունը, հմայիչ (հաճախ արհեստական) դեբիլոթյունը, հմայիչ թարմությունը։ Եվ պայծառ հրեշտակային ժպիտը, որը չի համապատասխանում իրենց նյութապաշտ ներաշխարհի հետ։

Երկրորդ կատեգորիա՝ ավելի տարիքով կանայք (22-25 տարեկան)։ Իրենց պետք է փայլել հումորի զգացումով, ունենալ ինտելեկտով և հումանիտար գիտելիքներ(օրինակ ՝ լեզվական) ։

Իսկ երրորդ ենթախումբը՝ վարկանիշայինն է։ Իրենց կարելի է տեսնել նորաձևության ակումբների բեմերում, հեռուստատեսային էկրաններում, տղամարդկանց համար թիրախավորված ամսարգրերում։

2009 թվականին նույն ամսագրում հրապարակվել է նամանատիպ կանանց ավելի մանրամասն նկարագրում[12]՝ բաժանելով սիրուհիներին վեց դասի։

  • Անվանակարգային՝ մինչև 35 տարեկան. Իրենք ոչ թե լավ ընտանիքներից են, այլ անվանիընտանիքներից։
  • Ցուցանշային՝ Ծագումը կարևոր չէ ընդհանրապես, կարող են լինել թոկուզ աղպամանից, բայց գոնե մեկ անգամ հերուստաէկրաններին երևացել են։ Շատ հաճախ իրենք տեղական շոուբիզի հուսահատված կանայք են՝ երգչուհիներ, դերասաններ,մոդելներ։ Ավելի հաճախ՝ այլ արվեստի տեր կանայք։
  • Ծնվածները («պարտքը կատարողները»)։
  • էսկորտայիններ՝ 22-27 տարեկան։ Իրենց հանդեպ պահանջները նույնպիսին են, ինչպես էլիտար էսկորտի ներկայացուչների նկատմամբ։ Առվազն մեկ եվրոպական լեզվի իացություն, խոսակցությունը պահելու ունակություններ, էտիկետի կանոնների իմացություն։
  • Նիմֆետկաներ՝ խիստ մինչև 21 տարեկան՝ սկսած 15։ Նիմֆետկայի գլխավոր արժեքը՝ իր երիտասարդությունն է։
  • «խմբակայիններ».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան․ ՊԱՀԱՆՈՒՅՇ»։ www.nayiri.com։ Վերցված է 2023-08-22 
  2. «Ռուս-հայերեն բառարան, Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիա – Լեզվի Ինստիտուտ - содержанка»։ www.nayiri.com։ Վերցված է 2023-08-22 
  3. Д.Н. Ушаков. Содержанка // Толковый словарь Ушакова. — 1935—1940.
  4. ««Жизненные позиции содержанок и независимых женщин»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2009-10-17 
  5. 5,0 5,1 5,2 ««Старомодное, казалось бы, слово»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-11-ին։ Վերցված է 2009-10-17 
  6. ««Asterix Druid Site» // Моя профессия — содержанка»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-15-ին։ Վերցված է 2009-10-17 
  7. ««Профессия — содержанка»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-22-ին։ Վերցված է 2009-10-17 
  8. «Содержанки»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-20-ին։ Վերցված է 2009-10-17 
  9. «Леди@Mail.Ru // Содержанки: найденные в капусте»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-14-ին։ Վերցված է 2009-10-17 
  10. domsexa — Современная культура большого города // Культура содержанок обоих полов(չաշխատող հղում)
  11. «Профиль» — деловой журнал
  12. «Реквием по содержанкам // «Новый Взгляд»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2016-01-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • http://www.wikitree.com/wiki/Space:Mistresses_of_Charles_II «Mistresses of Charles II» (Wikitree), թագավորի սիրուհիների ցանկը։
  • «Рядовые секса» // Новый взгляд (газета)|«Новый Взгляд» : газета. —Москва, 1993. — № 105. — С. 01.
  • Додолев, Евгений Юрьевич|Евгений Ю. Додолев «Реквием по содержанкам» // Новый взгляд (газета)|«Новый Взгляд» : газета. —Москва, 2009. — № 10. — С. 02.
  • Марина Леско «Соседи по планете» // Леонтьев, Михаил Владимирович|Михаил Леонтьев «Однако (журнал)|Однако» : журнал. —Москва, 2010. — № 08. — С. 12—16.