Կապվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Կապվածությունը մտերիմ, միջանձնային հարաբերությունների զարգացման գործընթացն է։ Ավելի հաճախ այն լինում է ընտանիքի անդամների կամ ընկերների միջև[1], սակայն կարող է ձևավորվել նաև տարբեր խմբերի մեջ, ինչպիսիք են օրինակ սպորտային ակումբները կամ միասին շատ ժամանակ անցկացնող մարդկանց միջև։ Կապվածությունը հասարակական գործընթաց է, սակայն տարբերվում է պարզապես փոխադարձ հավանությունից։

Կապվածությունը բնութագրվում է այնպիսի զգացմունքների առաջացմամբ, ինչպիսիք են մտերմությունը և վստահությունը։ Ցանկացած երկու մարդիկ, ովքեր միասին ժամանակ են անցկացնում, կարող են ձևավորել կապվածություն[2]։

Կապվածության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային առաջին կապվածությունները առաջանում են երեխաների մոտ իրենց ծնողների նկատմամբ, իսկ ավելի ուշ` նրանց դաստիարակման վրա ազդեցություն ունեցող այլ մարդկանց հանդեպ։ Հոգեբանների մոտ տարածված է այն կարծիքը, որ եթե նման սկզբնական կապվածությունների ձևավորումը ինչ-ինչ պատճառներով դժվարացված կամ անհնարին է, ապա հասուն մարդը չի կարող լիակատար կապվածություն ձեռք բերել և այլ մարդկանց նկատմամբ, ինչը լրջորեն խաթարում է նրա հասարակայնացման գործընթացը և կարող է հակասոցիալական անձնային խանգարման պատճառ հանդիսանալ[3]։

Ծնողական կապվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական կապվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը կրծքով կերակրում է. սրանով ամրանում է մայր-երեխա կապվածությունը

Մարդկային բոլոր կապվածություններից ամենաուժեղներից մեկը մայրական կապվածությունն է։ Այն սկսվում է զարգանալ հղիության ժամանակ. հղիությունից հետո կաթով կերակրման ժամանակ օքսիտոցինի արտադրությունը մեծացնում է պարասիմպաթիկ գործունեությունը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է տագնապը և խթանում կապվածության մեծացմանը մոր և նորածնի միջը։ Ընդհանուր առմամբ մայրական օքսիտոցինի շրջանառությունը կարող է հոգատար վարքագիծ առաջացնել կաթնասունների մոտ իրենցից ավելի փոքր տեսակների հանդեպ։

Կրծքով կերակրումը ամրացնում է վաղ մայրական կապվածությունը հպումների, պատասխանների և հայացքների միջոցով[4]։

Հայրական կապվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը խաղում է իր աղջկա հետ. սրանով ամրանում է հայր-երեխա կապվածությունը

Ի տարբերություն մայրական կապի` հայրական կապերը տատանվում են` կախված երեխայի զարգացման շարունակականությունից։ Փաստացիորեն, շատ երեխաներ այժմ մեծանում են հայրազուրկ և ընդհանրապես չեն զգում հայրական կապվածություն։ Ընդհանուր առմամբ, ավելի ուշ հայրական կապվածությունն ավելի դոմինանտ է դառնում երեխայի համար։ Հայր-երեխա կապվածության հիման վրա երեխայի մոտ հարգանք է առաջանում այնպիսի թեմաների հանդեպ, ինչպիսիք են քաղաքականությունը կամ փողը, մինչդեռ մայր-երեխա կապվածությունը կարող է հետաքրքրություն առաջացնել այնպիսի երևույթների հանդեպ, ինչպիսիք են կրոնական հայացքները կամ ընդհանուր աշխարհայացքը կյանքում[5]։

Կապվածության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվտանգ կապվածություն` առողջ կապ մոր և երեխայի մեջ։ Ծնողը կամովին և անընդմեջ կենտրոնացած է երեխայի վրա։ Երեխան հանգիստ, ուրախ է, նրան հեշտ է հանգստացնել, իսկ մեծանալով նա հեշտորեն է էմոցիոնալ կերպով հարմարվում։
  • Խուսափող կապվածություն` առաջանում է ծնողի կամ ծնողների կողմից երեխայի հանդեպ մշտական էմոցիոնալ անտեսման հետևանքով։ Երեխան մեծանալով կախվածություն է ունենում շրջապատի կարծիքից, հակված է չգնահատել մոտ հարաբերությունները։
  • Անհամապատասխան կապվածություն` առաջանում է երեխային մշտապես վախի մթնոլորտի և ճնշման մեջ պահելու արդյունքում։ Երեխան վատ է կառավարվում, ագրեսիվ է, իսկ մեծանալով շատ մեծ դժվարությամբ է հարաբերությունների մեջ մտնում շրջապատի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Webster's New World College Dictionary 1971.
  2. The Free Dictionary
  3. Նենսի Մաք-Ուիլիամս, «Հոգեբանական վերլուծություն» Archived 2014-05-25 at the Wayback Machine.
  4. Cesk, Cas Lek. (2000). "Մայրական կապվածության զարգացումը հղիության ընթացքում." 19 Jan ; 139(1): 5–8.
  5. Rossi, A. & Rossi, P. (1990). Of Human Bonding: Parent Child Relations Across the Life Course. Chicago: Aldine. 0-202-30361-6
  6. Рапсон Д., Инглиш К., 2014, էջ 24