Հիասթափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիասթափություն[1], անբավականության զգացում, որը հետևում է ակնկալիքների[2] կամ հույսերի ձախողմանը[3]։ Ափսոսանքից այն տարբերվում է դրանով, որ ափսոսանք զգացող մարդը կենտրոնանում է առաջին հերթին անձնական ընտրության վրա, որը նպաստել է վատ արդյունքին[4], մինչդեռ հիասթափություն ունեցող մարդը կենտրոնանում է հենց արդյունքի վրա[5]։ Հիասթափությունը հոգեբանական սթրեսի աղբյուր է[6]։ Հիասթափության ուսումնասիրությունը, դրա պատճառները, հետևանքները և այն աստիճանը, որով անհատական որոշումները հիմնավորվում են դրանից խուսափելու ցանկությամբ, որոշումների վերլուծության ուսումնասիրության առարկա են[5][7], քանի որ հիասթափությունը, ափսոսանքի հետ մեկտեղ, որոշումների ընդունման մեջ ներգրավված երկու հիմնական հույզերից մեկն է[8]։

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիուս ԼեԲլան Ստյուարտի «Հիասթափություն» (անգլ.՝ Disappointment, 1882)

Հիասթափությունն ակնկալվող պարգևատրության հետ կապված սուբյեկտիվ արձագանքն է։ Հիասթափության վերականգնման ժամանակը կախված է հիասթափության ինտենսիվությունից, ինչպես նաև դա վերապրող մարդուց։ Ոմանց համար այն կարող է տևել մի քանի րոպե, իսկ մյուսների համար նույն հիասթափությունը կարող է տևել մի քանի օր։

Հիասթափությունը և դրան պատրաստվելու անկարողությունը նաև առաջադրվել են որպես լավատեսների իմունային համակարգի պատահական խանգարումների աղբյուր[9]։ Մինչ լավատեսներն ընդհանուր առմամբ առողջության ավելի բարձր ցուցանիշներ են ցուցադրում[10], նրանք կարող են ավելի ցածր իմունիտետ ունենալ, երբ երկարատև կամ անվերահսկելի սթրեսի տակ են գտնվում։ Այս ֆենոմենը հետազոտողները վերագրում են «հիասթափության էֆեկտին»[9]։ «Հիասթափության էֆեկտը» ենթադրում է, որ լավատեսները չեն օգտագործում «հուզական հանդարտեցումը» հիասթափությանը նախապատրաստվելու համար և, հետևաբար, դա զգալու դեպքում նրանք ավելի քիչ ունակ են հաղթահարել այն[10][11]։ Հիասթափության այս էֆեկտը վիճարկվել է 1990-ական թվականների կեսերին հետազոտող Սյուզան Սեգերստրյոմի կողմից, որն ինչպես միայնակ, այդպես էլ համաձայնությամբ հրապարակել է մի քանի հոդվածներ, որոնք գնահատում են դրա ճշմարտանմանությունը։ Նրա ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հիասթափությունը հաղթահարելու անկարող լինելու փոխարեն լավատեսները, ամենայն հավանականությամբ, ակտիվորեն լուծելու են իրենց խնդիրները և արդյունքում իմունիտետի որոշակի փոխզիջում է լինելու[12]։

1994 թվականին հոգեթերապևտ Իան Քրեյբը հրատարակել է «Հիասթափության կարևորությունը» (անգլ.՝ The Importance of Disappointment) գիրքը, որում նա հենվել էր Մելանի Քլայնի և Զիգմունդ Ֆրոյդի աշխատությունների վրա՝ առաջ մղելով այն տեսությունը, որ հիասթափությունից խուսափելու՝ հատկապես թերապիայի մշակույթը, ապահովում է կյանքում կատարելության կեղծ սպասումներ և խանգարում մարդկանց հասնել առողջ ինքնագիտակցության[13]։ Քրեյբը բժշկական սխալների զոհերի երկու օրինակ է բերել` մարդկանց, որոնք ժամանակին դժբախտ պատահարները կընդունեին որպես կյանքի ուղի, և սիրելիի մահից հետո թախծից տառապող մարդկանց, որոնց, նրա խոսքով, տրամադրվում է վերականգնման փուլի կեղծ մոդել, որն ավելի շատ նախատեսված է ծանր կորուստ վերապրած թերապևտներին մխիթարելու համար, քան հենց զոհերին[14]։

Լականցիները մանկության հիասթափությունն անհրաժեշտ էին համարում մշակույթի խորհրդանշական աշխարհ մտնելու համար[15], իսկ հիասթափությունը հասուն տարիքում աշխարհի կողմից մեր պահանջների ֆրուստրացիան է[16], որպես այն բանի բացահայտման բանալին, թե ով ենք մենք իրականում[17]։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիասթափության տեսությունը, որն առաջին անգամ առաջարկվել է 1980-ական թվականների կեսերին Դևիդ Է. Բելի կողմից և հետագա զարգացում է ստացել Գրեմ Լումսի և Ռոբերտ Սագդենի կողմից[18], պտտվում է այն գաղափարի շուրջ, որ ռիսկի մասին մտածող մարդիկ հիասթափվում են, երբ ռիսկի արդյունքը այնքան դրական չի գնահատվում, որքան ակնկալվող արդյունքը[19]։ Հիասթափության տեսությունն օգտագործվել է այնպիսի բազմազան որոշումների կայացման գործընթացների ուսումնասիրության ժամանակ, ինչպիսիք են հետադարձ ներգաղթը, հարկատուների պահանջների պահպանումը և հաճախորդների պատրաստակամությունը վճարելու համար[20]։ Դևվիդ Գիլը և Վիկտորիա Փրոուզը փորձարարական ապացույցներ են ներկայացրել[21], որ մարդիկ հակված են հիասթափություն են, երբ մրցում են[22]:

Ջոգեշ Չանդրա Սիլի «Անանուն՝ Կին սիրամարգի հետ» (անգլ.՝ Untitled - Woman with a peacock, 1919)

Հիասթափված մարդիկ կենտրոնանում են «աճող կոնտրփաստերի» վրա՝ այլընտրանքային արդյունքների, որոնք ավելի լավ կլինեին, քան դրանք, որոնք իսկապես ստացվել են, այն աստիճանի, որ նույնիսկ դրական արդյունքները կարող են հանգեցնել հիասթափության[23]։ Բելի կողմից ներկայացրած օրինակներից մեկը վերաբերում է վիճակախաղում $10,000.00-ի շահմանը։ Սա իրադարձություն, որը տեսականորեն ընկալվելու է ավելի դրական, եթե այդ գումարն իրենից ներկայացնում է վիճակախաղի ամենաբարձր հնարավոր շահումը, քան, եթե այն ներկայացնում է ամենացածրը[24]։ Որոշումների վերլուծաբանները ենթադրում են, որ մարդիկ կանխատեսում են հիասթափությունը և որոշումներ են կայացնում, որոնք ավելի քիչ հավանական է հանգեցնեն այդ զգացողության ապրմանը[18]։

Մինչդեռ հիասթափության տեսության վաղ զարգացնողները կենտրոնացած են եղել ակնկալվող արդյունքների վրա, ավելի ուշ ուսումնասիրությունները INSEAD-ից Ֆիլիպ Դելկյեի և Ալեսանդրա Սիլոյի կողմից կենտրոնացել են ավելի ուշ հիասթափության ազդեցության վրա, որն առաջանում է, երբ փաստացի արդյունքը սկսվում է որպես բացասական դիտարկվել հետագա զարգացման հիման վրա։ Օրինակ, եթե մարդը սպասվածից ավելի մեծ շահույթ է ստանում ֆոնդային շուկայում, նա կարող է ոգևորված լինել, մինչև որ մեկ շաբաթ անց չհայտնաբերի, որ կարող էր շատ ավելի մեծ շահույթ ստանալ, եթե վաճառելուց ևս մի քանի օր սպասեր[18]։ Հիասթափության այս փորձը կարող է ազդել հետագա վարքագծի վրա, և վերլուծաբանները պնդում են, որ նման փոփոխականների ներառումը հիասթափության տեսության մեջ կարող է բարելավել վարքագծային ֆինանսների ուսումնասիրությունը[18]։ Հիասթափությունը, ափսոսանքի հետ մեկտեղ, չափվում է հարցվողների ուղղակի հարցմամբ[25]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - հիասթափություն»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-06-22 
  2. Толковый словарь Ожегова. М.: Азбуковник, 1998.
  3. Разочарование // Толковый словарь Ушакова
  4. Lucas Marijo (January 2004)։ «Existential Regret: A Crossroads of Existential Anxiety and Existential Guilt»։ Journal of Humanistic Psychology 44 (1): 58–70։ doi:10.1177/0022167803259752։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է մարտի 15, 2011 
  5. 5,0 5,1 Bell, David E. (January 1985)։ «Putting a premium on regret»։ Management Science 31 (1): 117–20։ JSTOR 2631680։ doi:10.1287/mnsc.31.1.117 
  6. Ma, Lybi. (March 29, 2004). Down But Not Out. Originally published in Psychology Today. Hosted with permission by medicinenet.com. Retrieved 22/02/08.
  7. Wilco, W. van Dijk, Marcel Zeelenberg and Joop van der Pligt (August 2003)։ «Blessed are those who expect nothing: Lowering expectations as a way of avoiding disappointment»։ Journal of Economic Psychology 24 (4): 505–16։ doi:10.1016/S0167-4870(02)00211-8 (չաշխատող հղում)
  8. Wilco W. van Dijk, Marcel Zeelenberg (December 2002)։ «Investigating the appraisal patterns of regret and disappointment»։ Motivation and Emotion 26 (4): 321–31։ doi:10.1023/A:1022823221146 
  9. 9,0 9,1 Schwartz, Todd. (Summer 2003) Positive thinking Archived March 7, 2008, at the Wayback Machine. Chronicle, Lewis & Clark College. Retrieved 22/02/08.
  10. 10,0 10,1 Neimark, Jill. (May/Jun 2007) The optimism revolution Psychology Today. Retrieved 22 February 2008.
  11. Grohol, John M. (February 4, 2006) Is it best to expect the worst? Psychologists test long-held theory of emotional cushioning Archived 2015-11-22 at the Wayback Machine.. psychcentral.com. Retrieved 22 February 2008.
  12. Segerstrom SC (September 2006)։ «How does optimism suppress immunity? Evaluation of three affective pathways»։ Health Psychol 25 (5): 653–57։ PMC 1613541։ PMID 17014284։ doi:10.1037/0278-6133.25.5.653 . See also Segerstrom SC (May 2005)։ «Optimism and immunity: do positive thoughts always lead to positive effects?»։ Brain Behav. Immun. 19 (3): 195–200։ PMC 1948078։ PMID 15797306։ doi:10.1016/j.bbi.2004.08.003 
  13. Seale Clive (2002)։ Media and Health։ London: Sage Publications, Inc։ էջեր 167, 242։ ISBN 978-0-7619-4730-1 
  14. Seale, p. 167–168.
  15. W. Ver Eccke, Phenomenology and Lacan on Schizophrenia (2001) p. 181
  16. Фрустрация // Психологический словарь
  17. P Hill, Lacan for Beginners (London 1997) p. 68
  18. 18,0 18,1 18,2 18,3 "Disappointment Without Prior Expectation Cause and Affect" - Understanding emotion in decisions under risk Archived 2011-10-02 at the Wayback Machine. INSEAD (2005). Retrieved 22/02/08.
  19. Delquié, Philippe, Alessandra Cillo (December 2006)։ «Disappointment without prior expectation: a unifying perspective on decision under risk»։ Journal of Risk and Uncertainty 33 (3): 197–215։ doi:10.1007/s11166-006-0499-4 
  20. See, for example, Why Do People Go Home Again? Disappointment Theory and Target Saving Theory Revisited Archived April 14, 2008, at the Wayback Machine., David Kelsey, Albert Schepanski (1991)։ «Regret and disappointment in taxpayer reporting decisions: An experimental study»։ Journal of Behavioral Decision Making 4 (1): 33–53։ doi:10.1002/bdm.3960040104։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-10-ին  and Christian Homburg, Nicole Koschate, Wayne D. Hoyer (April 2005)։ «Do satisfied customers really pay more? A study of the relationship between customer satisfaction and willingness to pay»։ Journal of Marketing 69 (2): 84–96։ doi:10.1509/jmkg.69.2.84.60760 
  21. Jianmin Jia, James S. Dyer, John C. Butler (January 2001)։ «Generalized disappointment models»։ Journal of Risk and Uncertainty 59 (1): 59–78  and Gul, Faruk (May 1991)։ «A Theory of Disappointment Aversion»։ Econometrica 59 (3): 667–86։ JSTOR 2938223։ doi:10.2307/2938223  For an alternate model of the Allais paradox, see The Allais Paradox at overcomingbias.com.
  22. Gill David, Prowse Victoria (2012)։ «A Structural Analysis of Disappointment Aversion in a Real Effort Competition»։ The American Economic Review 102 (1): 469–503։ JSTOR 41408781։ doi:10.1257/aer.102.1.469։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 30, 2011-ին 
  23. Schwartz, Alan (2002)։ «Expected feelings about risky options»։ in Moore, Simon։ Emotional Cognition: From Brain to Behavior (Advances in Consciousness Research, 44)։ John Benjamins Publishing Co։ էջեր 183–96։ ISBN 978-1-58811-224-8 
  24. Bell, David E. (Jan–Feb 1985)։ «Disappointment in Decision Making under Uncertainty»։ Operations Research 33 (1): 1–27։ JSTOR 170863։ doi:10.1287/opre.33.1.1 
  25. Marcatto, Francesco, Donatella Ferrante (January 2008)։ «The Regret and Disappointment Scale: An instrument for assessing regret and disappointment in decision making»։ Judgment and Decision Making 3 (1): 87–99 

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]