Մելանի Քլայն
Մելանի Քլայն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1882[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1960[1][2][3][…] (78 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեվերլուծաբան |
Գործունեության ոլորտ | հոգեվերլուծություն |
Անդամակցություն | Magyar Pszichoanalitikus Egyesület?, Բրիտանական հոգեվերլուծական ընկերություն և Berliner Psychoanalytische Vereinigung? |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Ազդվել է | Զիգմունդ Ֆրոյդ |
Երեխա(ներ) | Melitta Schmideberg? |
Կայք | melanie-klein-trust.org.uk(անգլ.) |
![]() |
Մելանի Քլայն (անգլ.՝ Melanie Klein, մարտի 30, 1882[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 22, 1960[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հրեական ծագումով անգլիացի հոգեվերլուծաբան, ով երեխաների համար մշակել է վեպերի թերապևտիկ տեխնիկան, որն իր ազդեցությունն է թողել տարիքայի հոգեբանության և ժամանակակից հոգեվերլուծության վրա։ Մելանի Քլայնն առարկաների հարաբերությունների տեսության առաջատար նորարարներից է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելանի Քլայնը ծնվել է 1882 թվականի մարտի 30-ին հրեական ընտանիքում։ Հայրը երկրորդ անգամ էր ամուսնացել և կնոջից տարիքով մեծ էր։ Երբ Մելանին ծնվեց, նա 50 տարեկան էր։ Մանկության տարիներին մտերիմ փոխհարաբերություններ է ունեցել ավագ քրոջ՝ Սիդոնի հետ, սակայն Սիդոնը 9 տարեկան հասակում մահացել է, և փոքրիկ Մելանին ծանր է տարել այդ կորուստը։ Մի քանի տարի անց մահացել է նրա եղբայրը՝ Էմմանուելը, երբ Մելանին 18 տարեկան էր, մահացել է հայրը, մի քանի տարի հետո՝ մայրը։ Մանկության ծանր կորուստները Մելանիի մոտ խոր դեպրեսիա են առաջացրել, ինչը, ըստ նրան ճանաչող մարդկանց, տարիների ընթացքում արմատավորվել է նրա հայացքներում և բնավորության մեջ։ Ընդհանուր առմամբ, Մելանին ողջ կյանքում բնույթով եղել է կտրուկ, կռվարար, ինչն ակամա նեղացրել է նրա հետևորդների շրջանակը[5][6]։
1903 թվականին ամուսնացել է ինժեներ Արթուր Քլայնի հետ։ Մի քանի տարի սովորել է Վիեննայի համալսարանում, սակայն ուսումն անավարտ է մնացել։ Ամուսնու հետ լքել է Վիեննան, ապրել են Սլովակիայում և Սիլեզիայում։ Ունեցել են երեք երեխա, սակայն ընտանեկան կյանքն անհաջող է զարգացել։ Ծանր բնույթը Մելանիին խանգարում էր լավ մայր դառնալ, երեխաների հետ փոխհարաբերություններում սեր, ըմբռնում չկար։ Նրա դուստրը՝ Մելիտան, ով նույնպես հոգեվերլուծաբան էր, խզել էր հարաբերությունները մոր հետ, և նույնիսկ նրա հուղարկավորությանը չմասնակցեց։
![]() |
Երկար տարիներ նա չէր շփվում մոր հետ։ Երբ 1960 թվականի սեպտեմբերին Մելանին մահացավ, Մելիտան, ով այդ ժամանակ Լոնդոնում էր, ներկա չեղավ մոր հուղարկավորությանը։ Նա մինչև վերջ չզիջող եղավ և Լոնդոնում վառ կարմիր կոշիկներով դասախոսություն էր կարդում[7]։ | ![]() |
Քլայնի ավագ որդին ողբերգական մահացել է լեռներում, սակայն ըստ Մելիտայի՝ նա ինքնասպան է եղել մոր հետ ընդհանուր եզրեր չգտնելու հուսահատությունից[8]։
1910-1919 թվականներին Քլայնը ընտանիքի հետ ապրել է Բուդապեշտում։ 1914 թվականին մոր մահվան և երրորդ երեխայի ծննդի հետ կապված ընկել է դեպրեսիայի մեջ։ Դիմել է հոգեվերլուծաբան Շանդոր Ֆրենցիի օգնությանը, ում մոտ հոգեվերլուծության կուրս անցնելուց հետո հետաքրքրություն է դրսևորել հոգեվերլուծության հանդեպ։ 1917 թվականին սկսել է իր սեփական հոգեվերլուծական պրակտիկան՝ վերլուծելով իր կրտսեր որդուն, ապա՝ իր ընկերների հինգ տարեկան տղային։ 1918 թվականին մասնակցել է 5-րդ միջազգային հոգեվերլուծական կոնգրեսին, որտեղ ծանոթացել է Զիգմունդ Ֆրոյդի հետ։ 1919 թվականին հանդես է եկել «Երեխայի մտավոր զարգացվածության վրա սեռական դաստիարակության և ավտորիտետից հրաժարման ազդեցությունը» թեմայով զեկույցով՝ հիմնված իր սեփական երեխաներից մեկի ուսումնասիրման վրա։ Նույն թվականին դարձել է Վիեննայի հոգեվերլուծաբանների ընկերության անդամ։ 1921 թվականին հոգեվերլուծաբան Կարլ Աբրահամի հրավերով աշխատել է Բեռլինի հոգեվերլուծության ինստիտուտում, որտեղ շարունակել է իր հետազոտական և բուժական գործունեությունը երեխայի հոգեվերլուծության ոլորտում։ 1922 թվականին բաժանվել է ամուսնուց։ 1924-1925 թվականներին անհատական վերլուծություն է անցել Կարլ Աբրահամի մոտ, ինչն ընդհատվել է վերջինիս մահվան պատճառով։ 1925 թվականին Լոնդոն կատարած ուղևորության ժամանակ ծանոթացել է Մեծ Բրիտանիայի հոգեվերլուծական հասարակության նախագահ Էրնեստ Ջոնսի հետ, ով նրան հրավիրել է իր հետագա գիտական ու բուժական գործունեությունն անցկացնել Մեծ Բրիտանիայում։
1926 թվականին ի վերջո, տեղափոխվել է Լոնդոն, որտեղ շարունակել է զարգացնել գաղափարներ կապված մանկական հոգեվերլուծության և հիվանդ երեխաների հետ խաղի տեխնիկայով առաջնորդվելու վերաբերյալ։ Քլայնի գաղափարները քննադատաբար են ընկալվել Աննա Ֆրոյդի կողմից։ Քլայնի և Ֆրոյդի կողմնակիցների միջև երկար քննարկումների արդյունքում բրիտանական հոգեվերլուծական հասարակության մեջ պառակտում է առաջացել և ձևավորվել են հոգեվերլուծաբանների երեք խմբեր` Քլեյերի կողմնակիցներ, Ֆրոյդի կողմնակիցներ և անկախ հոգեվերլուծաբաններ[9]։
1930-ական թվականներին Քլեյրի գաղափարներն ընդունվեցին որոշ հոգեվերլուծաբանների կողմից, և Դոնալդ Վինիկոտը և Ջ. Բոլբին նրա մոտ անալիզ անցան։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Քլայնը հիմնականում աշխատել է որպես վերապատրաստող վերլուծաբան և վերահսկող։
Մահացել է 1960 թվականի սեպտեմբերի 22-ին թոքային էմբոլիայից։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Volume 1 – Love, Guilt and Reparation: And Other Works 1921–1945, London: Hogarth Press.
- Volume 2 – The Psychoanalysis of Children, London: Hogarth Press.
- Volume 3 – Envy and Gratitude, London: Hogarth Press.
- Volume 4 – Narrative of a Child Analysis, London: Hogarth Press.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio database (գերմ.)
- ↑ https://www.nndb.com/people/549/000204934/
- ↑ «Мелани Кляйн»։ psychoanalitiki.ru։ Վերցված է 2016-12-08
- ↑ «Biography of Melanie Klein»։ vatlin.chat.ru։ Վերցված է 2016-12-08
- ↑ Мекаччи Л. Случай Мэрилин М. и другие провалы психоанализа. — М.: Смысл, 2004. — С. 51-52. — 184 с. — 500 экз. — ISBN 88-420-6071-2, 5-89357-187-8.
- ↑ «Мелани Кляйн»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-12-08
- ↑ Лейбин, Валерий Моисеевич Постклассический психоанализ. Энциклопедия.. — М.: АСТ, 2008. — С. 793-795. — 1022 с. — (Psychology). — 3000 экз. — ISBN 978-5-17-050146-5, 978-5-9713-9079-4.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մելանի Քլայն կատեգորիայում։ |