Աննա Ֆրոյդ
Աննա Ֆրոյդ Anna Freud | |
---|---|
![]() Աննան հոր՝ Զիգմունդ Ֆրոյդի հետ | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1982[1][2][6][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5] |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Աշխատավայր | Եյլի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Զիգմունդ Ֆրոյդ[7], մայր՝ Մարտա Բերնայս[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Vienna Psychoanalytic Society?, Բրիտանական հոգեվերլուծական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | annafreud.org |
![]() |
Աննա Ֆրոյդ, Աննա Ֆրեյդ (գերմ.՝ Anna Freud, դեկտեմբերի 3, 1895[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հոկտեմբերի 9, 1982[1][2][6][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), ավստրիական ծագմամբ բրիտանացի հոգեբան և հոգեվերլուծաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կրտսեր դուստրը․ Մելանի Քլայնի հետ համարվում է մանկական հոգեվերլուծության հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննան Զիգմունդ Ֆրոյդի և Մարթայի կրտսեր դուստրը, ընտանիքի վերցերորդ երեխան։ Աննան սկզբում տարրական դպրոցի ուսուցչուհի էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, թողնելով դասավանդելը, Աննան դառնում է հոր քարտուղարը և հիվանդապահը, սկսում զբաղվել հոգեվերլուծությամբ։ Շատ շուտով նա դառնում է Վիեննայի հոգեվերլուծական ընկերության անդամ, ներկայանում զեկույցներով։
1938 թվականին Ավստրիայի անշլյուսից հետո, Ֆրոյդների ընտանիքը ձերբակալվում է և Աննան հոր հետ ընդմիշտ հեռանում է Վիեննայից բնակվելով Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայում նա շարունակում է զբաղվել հոգեվերլուծությամբ՝ զարգացնելով հոր գաղափարները, հատկապես մանկության հոգեվերլուծության բնագավառում։ 1947 թվականին Աննա Ֆրոյդը Լոնդոնում հիմնում է Հեմպստեդյան կլինիկան, այն ժամանակվա խոշորագույն մանկական հոգեվերլուծական կենտրոններից մեկը։ Կյանքի վերջին տարիներին աշխատում է Յելսի համալսարանում և շարունակում զարգացնել իր գաղափարները մանկական հոգեվերլուծության ոլորտում։
Աննա Ֆրեյդը Մահանում է 1982 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Նա չուներ սեփական երեխաներ և ամուսնացած չի եղել։
Գիտական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով հոր գիտական հայացքների ժառանգորդը՝ Աննան առաջին հերթին զարգացրել է Եսի հոգեվերլուծական պատկերացումները՝ հոգեբանության մեջ հիմնելով նորֆերեյդական մի ուղղություն՝ էգո-հոգեբանություն։ Նրա գլխավոր գիտական գործունեությունը վերաբերում էր մարդու պաշտպանական մեխանիզմների տեսության ստեղծմանը, մեխանիզմներ, որոնց միջոցով Եսը հավասարվում էր Իդին։ Աննան հետազոտում է նաև ագրեսիան, Մելանի Քլայնի հետ հիմնում է մանկական հոգեվերլուծությունը և մանկական հոգեբանությունը։ Նա մշակում է երեխաների հետ աշխատանքի մեթոդներ (այդ թվում խաղային) վերանայում հոգեվերլուծության տեսության դրույթները։
Աննա Ֆրոյդի գիտական ուսումնասիրությունների կենտրոնում երեխաներն էին, մի անգամ նա նույնիսկ ասել է․
![]() |
Ես չեմ կարծում, որ իմ կենսագրությունը հետաքրքիր է։ Իմ ամբողջ կյանքը կարելի է նկարագրել մեկ նախադասությամբ՝ ես աշխատել եմ երեխաների հետ։ | ![]() |
Կյանքի վերջում, ունենալով պատվավոր պրոֆեսորի տիտղոս աշխարհի շատ համալսարաններում, հետաքրքրվում է երեխաներին վերաբերող մեկ այլ ուղղությամբ՝ ընտանեկան իրավունքով, Յելսի համալսարանի իր աշխատակիցների հետ տպագրում երկու աշխատանք։
Ընտրյալ գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոգեվերլուծության ներածություն մանկավարժների համար (Einführung in die Psychoanalyse für Pädagogen, 1926)
- Էգոն և պաշտպանության մեխանիզմները (Das Ich und die Abwehrmechanismen, 1936)
- Երեխաների հոգեվերլուծական բուժումը (The Psychoanalytic Treatment of Children, 1946)
- Նորման և պաթոլոգիան մանկության մեջ․ զարգացման գնահատումը (Normality and Pathology in Childhood։ Assessment of Development, 1965)
- Երեխայի հետաքրքրություններից այն կողմ (1973) Ջ․ Գոլշտայնի և Ա․ Սոլնիտի համահեղինակությամբ
- Երեխայի գլխավոր հետաքրքրություններին ընդառաջ (1979) Ջ․ Գոլշտայնի և Ա․ Սոլնիտի համահեղինակությամբ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Anna Freud, Dr. — University of Vienna.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 204. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fenichel, Otto (1946)։ The Psychoanalytic Theory of Neurosis։ London։ ISBN 0203981588
- Gay, Peter (1988)։ Freud: A Life for Our Time։ London: J. M. Dent & Sons։ ISBN 0-333-48638-2
- Phillips, Adam (1994)։ On Flirtation։ London: Harvard University Press։ ISBN 0674634403
- Young-Bruehl Elisabeth (2008)։ Anna Freud: A Biography։ London: Yale University Press։ ISBN 978-0-300-14023-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1982 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի հոգեվերլուծողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ավստրիացի կին հոգեբույժներ