Կարոտ

Կարոտ, վիշտ, թախիծ, որն առաջանում է որևէ մեկի կամ որևէ բանի բացակայությունից, մի բան անելու փափագ՝ ցանկություն, բաղձանք, տենչանք[1]։ Նման զգացումներ են տխրությունը, հուսախաբությունը, տագնապը[2]։
Կարոտը դրսևորվում է տրամադրության արտահայտված անկմամբ և ընդհանուր ինքնազգացողության վատթարացմամբ։ Ծանր դեպքերում նկատվում է կտրուկ արտահայտված ընկճվածություն, կարոտի զգացողության վրա մշտական կենտրոնացում, ընդ որում՝ գրեթե բացակայում են նույնիսկ կարճատև հաճելի տպավորությունները։ Ի վերջո, կարող են լինել բոլորովին անտանելի տխրության վիճակների դեպքեր, որոնք հաճախ հանգեցնում են ինքնասպանության մտքերի և գործողությունների։ Կարոտի արտահայտված վիճակները հաճախ ուղեկցվում են տագնապով, չհիմնավորված բնազդական վախի զգացումով[3]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտությունը հատուկ միջոց ունի իր ունկնդիրների մեջ հույզեր առաջացնելու համար։ Լսելով կարոտով լի երգ, սիմֆոնիա կամ սոնետ՝ կարելի է սկսել մտածել սեփական կյանքի և փորձառությունների մասին, որոնք համընկնում են նոտաների հետ՝ դրանով իսկ դուրս մղելով հիշողությունները ենթագիտակցությունից[4]։
Կարոտը երաժշտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուստավ Մալեր - «Իններորդ սիմֆոնիա»
- Earl Thomas Conely - «What I’d Say»
- Բիթլզ - «Eleanor Rigby»
- Ադել - «Someone Like You»
- Nine Inch Nails - «Hurt»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
- ↑ Т. Ф. Ефремова. Тоска // Толковый словарь Ефремовой. — 2000. — Современный толковый словарь русского языка Ефремовой
- ↑ EdwART. Тоска // Словарь терминов МЧС. — 2010.
- ↑ Elliott, D. J. (2005). Musical Understanding, Musical Works, and Emotional Expression: Implications for education. Educational Philosophy & Theory, 37(1), 93–103.
![]() |
Ընթերցե՛ք «կարոտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |

|