Էյջիզմ
Էյջիզմ (անգլ.՝ ageism), տարիքի հիման վրա անհատների կամ խմբերի նկատմամբ կարծրատիպ և խտրականություն։ Այն կարող է լինել պատահական կամ պարբերաբար[1][2]։ Տերմինը ստեղծվել է 1969 թվականին Ռոբերտ Նեիլ Բաթլերի կողմից՝ նկարագրելու համար տարիքով մարդկանց նկատմամաբ իրականացվող խտրականությունը՝ համապատասխանեցնելով սեքսիզմին և ռասիզմին[3]։ Բաթլերը սահմանել է «էյջիզմը» որպես իրար հետ կապված այս երեք տարրերի համադրություն։ Նրանց թվում էին տարեցների, ծերության և ծերացման գործընթացի նկատմամբ վատ վերաբերմունքը, տարեցների շրջանում խտրականություն կիրառելը. ինչպես նաև հիմնական (ինստիտուցիոնալ) պրակտիկան և քաղաքականությունը, որը պահպանում է տարեցների նկատմամաբ կիրառվող կարծրատիպերը[4]։
Տերմինը օգտագործվում է նաև դեռահասների և երեխաների նկատմամբ նախապաշարմունքների և խտրականության առումով՝ ժխտելով նրանց որոշակի իրավունքները (օրինակ՝ քվեարկության)[5] կամ անտեսելով նրանց գաղափարները,պատճառաբանելով, որ նրանք դեռ «չափազանց երիտասարդ» են[6]։ Բացի այդ մատնանշվել է, որ սիգմատիզացիան ոչ միայն տեղի է ունենում ծերերի կապակցված պատկերացումներից դուրս, այլ նաև տեղի է ունենում ինքնին սիգիգմատիզացված խմբի մեջ[7]։ Մահվան, հաշմանդամության և կախվածության վախը էյջիզմի գլխավոր պատճառներն են․ տարեցներից խուսափումը, նրանց մեկուսացնելն ու մերժումը մեխանիզմներ են, որոնք թույլ են տալիս նրանց ազատվել իրենց մահկանացու լինելու մտքից[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nelson T.D., ed. (2002)։ Ageism: Stereotyping and Prejudice against Older Persons։ MIT Press։ ISBN 978-0-262-64057-2
- ↑ Quadagno, J. (2008). The field of social gerontology. In E. Barrosse (Ed.), Aging & the life course: An introduction to social gerontology (pp. 2–23). New York: McGraw-Hill.
- ↑ Butler R. N. (1969)։ «Age-ism: Another form of bigotry»։ The Gerontologist 9 (4): 243–246։ doi:10.1093/geront/9.4_part_1.243
- ↑ Wilkinson J and Ferraro K, Thirty Years of Ageism Research. In Nelson T (ed). Ageism: Stereotyping and Prejudice Against Older Persons. Massachusetts Institute of Technology, 2002
- ↑ [1]
- ↑ "Young and Oppressed" Archived 28 July 2011 at the Wayback Machine.. youthrights.org. Retrieved on 11 April 2012.
- ↑ "Youthful Indiscretions" Archived 2016-01-27 at the Wayback Machine.. kingsreview.co.uk. Retrieved on 11 September 2015.
- ↑ Friend Tad (2017-11-13)։ «Why Ageism Never Gets Old»։ The New Yorker։ ISSN 0028-792X։ Վերցված է 2017-11-28