Արքետիպ
Առաջարկվում է այս և արխետիպ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Արքետիպի գաղափարը հիմնականում օգտագործվում է վարքին, ժամանակակից հոգեբանական տեսությանը և գրական վերլուծությանը վերաբերող ոլորտներում։ Արքետիպը կարող է լինել՝
- մի պնդում, վարքի մոդել կամ նախատիպ, որը նմանակվում է այլ պնդումների, վարքի մոդելների կամ առարկաների կողմից
- Պլատոնական փիլիսոփայական միտք՝ վերաբերող մաքուր ձևերին, որոնք մարմնավորում են մի բանի հիմնարար բնութագիրը
- մի հավաքական ժառանգվող չգիտակցված գաղափար, մտածելակերպ, պատկեր և այլն, որը համընդհանուր ներկա է անհատների մեջ՝ ինչպես վերլուծական հոգեբանությունում
- պարբերաբար հանդիպող նշան կամ մոտիվ գրականության, նկարչության կամ դիցաբանության մեջ
Սովորաբար այս տերմինի փոխարեն օգտագործվում են «ստանդարտ օրինակ» կամ «տարրական օրինակ» բառակապակցությունները։ Չնայած դրան, հանդիպում է նաև «արքետիպային օրինակ» տերմինը։ Մաթեմատիկայում արքետիպը հաճախ կոչվում է «կանոնական օրինակ»։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքետիպ բառը առաջացել է լատիներեն archetypum գոյականից, որն էլ իր հերթին եկել է հունարեն ἀρχέτυπον գոյականից։ Այդ բառի ածականը՝ ἀρχέτυπος (archetupos) նշանակում է «առաջինը ձևավորված»[1], որը ἀρχή (սկիզբ, ծագում)[2] և τύπος (մոդել, տիպ)[3] բառերի միացության արդյունք է։
Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքետիպի գործածումը ինչ-որ գրվածքում կամ գաղափարում ունի ամբողջական մոտեցում, որի շնորհիվ այն ստանում է համընդհանուր ընդունում։ Կարդացողները պետք է ծանոթ լինեն կերպարների և իրավիճակի հետ՝ սոցիալական և մշակութային առումով։ Օգտագործելով արքետիպ գրողը փորձում է իր գործին ռեալիզմ հաղորդել[4]։ Արքետիպերը ունեն պարբերաբար կրկնվող պատկեր ինչ-որ կոնկրետ մշակույթում և/կամ ամբողջ ցեղում, ինչը ստեղծում է ստեղծագործության ամբողջ կառուցվածքը։